Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյունները, երիտասարդական և հասարա– կական կազմակերպությունները: ԼՄԲԿ պայքար ծավալեց ռևիզիոնիզմի դրսևորումների դեմ: Կուսակցության որա– կական կազմը բարելավելու նպատակով անցկացվեց կուստոմսերի փոխանակու– թյուն: Աշխուժացվեց երիտասարդության շրջանում տարվող աշխատանքը: ԼՄԲԿ III, IV և V համագումարների որոշումների իրագործման շնորհիվ մեծ զարգացում ապրեց Լեհական ժողովրդական Հանրա– պետության ժող. տնտեսությունը: Տնտեսության պլանավորման ու կառա– վարման գործում թույլ տրված սխալների և 1969–70-ի անբերրիության հետևանքով երկրում դժվարություններ առաջացան, որոնք 1970-ի դեկտեմբերին հանգեցրին տնտեսական–քաղաքական բարդություն– ների: ԼՄԲԿ ԿԿ–ի VII պլենումը (1970-ի դեկտ. 20-ին) ԼՄԲԿ ԿԿ առաջին քարտու– ղար Վ. Դոմուլկային իր խնդրանքով ազատեց աշխատանքից և առաջին քար– տուղար ընտրեց է. Դերեկին: ԼՄԲԿ VI հա– մագումարի (1971-ի դեկտ. 6–11) և ԼՄԲԿ I համալեհական կոնֆերանսի (1973-ի հոկտ. 22–23) որոշումները սոցիալիզմի ուղիով ժողովրդական Լեհաստանի հե– տագա զարգացման ուղենիշներ եղան: ԼՄԲԿ պատվիրակությունները մասնակցել են Կոմունիստական ու բանվորական կու– սակցությունների խորհրդակցություննե– րին (1957, 1960, 1969, Մոսկվա), հավա– նություն տվել դրանց որոշումներին: ԼՄԲԿ սերտորեն համագործակցում է ՍՄԿԿ–ի հետ: ԼՄԲԿ կառուցված է դեմո– կրատական Հյենտրալիզմի հիմունքներով: ԼՄԲԿ բարձրագույն մարմինը կուսակցու– թյան համագումարն է, համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում՝ Կենտ– րոնական կոմիտեն: 1977-ի հունիսին ԼՄԲԿ շարքերում եղել է 2573 հզ. կուս. անդամ և թեկնածու: Կուսակցության կենտ– րոնական օրգանը «Տրիբունա լյուդու» («Trybuna Ludu») թերթն է, տեսականը՝ <Նովս դրոգր» («Nowe orogi») ամսագիրը: 1948–76-ին տեղի են ունեցել ԼՄԲԿ 7 համագումար և մեկ համալեհական կոն– ֆերանս:

ԼԵՀԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿ–

ՑՈՒԹՅՈՒՆ (ԼՍԿ), հիմնվել է 1893-ին: 1918-ին ԼԱԿ միավորվեց Լեհաստանի թա– գավորության և Լիտվայի ս–դ–ի հետ՝ ստեղծելով Լեհասաանի կոմունիստական կուսակցությունը (ԼԿԿ): Լեհաստանի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակվե– լուց հետո ԼԱԿ անդամները մասնակցե– ցին Վարշավայի պաշտպանությանը, որի կապիտուլյացիայից հետո կուսակցու– թյունը հայտարարվեց ցրված: Երկրի ազա– տագրումից հետո ստեղծվեց վերածնված ԼԱԿ, որը սերտ համագործակցության մեջ մտավ չեհական բանվորական կու– սակցության հետ: Երկու կուսակցություն– ների համատեղ աշխատանքն էլ պայման– ներ ստեղծեց ԼՍԿ և ԼԲԿ միավորման (1948) և չեհական Վիացյաւ բանվորական կուսակցության ստեղծման համար:

ԼԵՀԱՀԱՅ ԴՊՐՈՑՆԵՐ, գործել են XVI– XX դդ., Լեհաստանի և Ուկրաինայի տա– րածքում գտնվող հայկական գաղութնե– րում: Տեղեկություններ են պահպանվել դպրոցներից միայն մի քանիսի մասին: Լվովի դպրոցի վերաբերյալ ամենավաղ հիշատակությունը վերաբերում է 1590-ին: Գտնվել է քաղաքի Կրակովյան արվար– ձանում: XVII դ. կեսին ունեցել է ավելի քան 80 աշակերտ: Դասավանդվել են հա– յոց լեզու, երաժշտություն, քերականու– թյուն, հռետորական և թարգմանչական արվեստ: Լվովում եղել է նաև գիշերօթիկ հոգևոր դպրոց այլ վայրերից (նաև Հա– յաստանից) բերված որբերի համար: XVII դ. 60-ական թթ. գործել է նաև մի այլ հայկ. դպրոց (ուսուցիչ՝ Եփրեմ քա– հանա), որ փակվել է 1664-ին: Լեհահայերի մեջ կաթոլիկություն տա– րածելու և կաթոլիկ հոգևորականներ պատրաստելու նպատակով 1664-ին Լվո– վում հիմնադրվել է հայկ. հոգևոր բարձրա– գույն դպրոց (պապական կոլեգիում), որ– տեղ ուսուցանվել են հայոց լեզու, լատի– ներեն, ճարտասանություն, աստվածա– բանություն, թվաբանություն, տրամաբա– նություն, փիլիսոփայություն: 1668-ին այդ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները ստեղծել են դպրոցական թատրոն և հա– յերեն բեմադրել «Մ. Հռիփսիմեի մարտի– րոսությունը», «Կեսարի մահը», «Աողո– մոնի առակները» ևն: Գործել է մինչև 1784-ը: 1669-ին Լվովի հայկ. եկեղեցիներին կից ստեղծվել են տարրական դպրոցներ՝ հա– յերեն գրել–կարդալ սովորեցնելու համար: Նույն ժամանակ բացվել է նաև մի այլ հայկ. վարժարան (30 երեխա), որտեղ հայերեն ու լատիներեն են դասավանդել պապական դպրոցի շրջանավարտները: XVI դ. կեսերին Կամենեց–Պոդոլսկ քաղա– քի հայկ. եկեղեցուն կից ստեղծվել է դըպ– րոց, որն ունեցել է առանձին շենք (այր– վել է 1602-ի հրդեհի ժամանակ): 1604-ին տեղի հայերը դպրոցի համար կառուցել են երկու նոր շենք: Դպրոցը գոյատևել է մինչև թուրքերի կողմից քաղաքի գրա– վումը (1672): Ցազլովեց քաղաքի հայկ. գաղութը նույնպես ունեցել է իր դպրոցը (ավելի քան 60 աշակերտ): Վերջին տեսու– չը պապական դպրոցի շրջանավարտ, հա– յերեն և լեհերեն մի շարք գրքերի հեղի– նակ Ա. Ներսեսովիչն էր: Դասավանդել են հայոց լեզու, լատ. և կրոն: Գործել է մինչև թուրքերի կողմից Ցազլովեցի գրա– վումը (1676): XVIII դ. հայկ. դպրոց է եղել Բերեժանի քաղաքում: 1724-ին այն գլխավորել է Ցան Օհանովիչը: XVIII դ. կեսին հայկ. դպրոց է եղել նաև Տիսմե– նիցա ավանում: XIX դ. սկզբներին Լվո– վի հայկ. կուսանոցին կից գործել է օրիոր– դաց դպրոց (1820-ին՝ 400 աշակերտ), որ– տեղ լեզուներից բացի սովորեցրել են թվաբանություն, ձեռագործ ևն: Կուտի հայաբնակ քաղաքում հայկ. դպրոց ստեղծվել է գաղութի հիմնադրման ժամանակ (1710-ական թթ.): Ուսուցիչն ու նրա օգնականը սովորեցրել են հայոց լեզու, կրոն, երաժշտություն, թվաբանու– թյուն, աշխարհագրություն, նախնական գիտելիքներ տվել տնտեսությունը վարե– լու, առևտրի, արհեստների վերաբերյալ: Դպրոցը Փակել են ավստրիական իշխա– նությունները, 1860-ական թթ.: Այնուհետև քաղաքում գործել են հայոց լեզվի դաս– ընթացներ (ուսուցիչներ՝ Դ. Բոգդանովիչ, Ն. Մոյսեսովիչ): 1865-ին Լվովում Հովսեփ Թորոսովիչի միջոցներով հայ կաթոլիկ– ների համար հիմնվել է գիշերօթիկ դպրոց, որը գործել է մինչև XX դարի սկզբները: Վ. Գրիգորյան

ԼԵՀԱՀԱՅ ՒՈՍՎԱԾՔ, տես Առաիաչի բարբառ:

ԼԵՀԱՀԱՅՈՑ ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ, Լ վ Ո վ– յան դատաստանագիրք, Լե– հաստանի և Ուկրաինայի հայկական ինք– նավար գաղութներում օգտագործված օրենքների ժողովածուի լատիներեն թարգ– մանությունը: ժողովածուն կազմվել է Մխի– թար Գոշի Դատաստանագրքի և տեղա– կան իրավունքի առանձնահատկություն– ների համադրման ու համակարգման հի– ման վրա: Հայերեն նախնական խմբագրու– թյունն (չի պահպանվել) օգտագործվել է Հվ. և Արմ. Ռուսիայի հայկ. գաղութնե– րում դեռևս XIII դ. և XIV-ի առաջին կեսում: Տեղական իշխանությունների և հայ համայնքների իրավա–դատա– կան վեճերին հակազդելու համար լեհ թագավոր Միգիզմունդ I-ի պահանջով Լվովի հայ ավագների խորհուրդը 1518-ին ժողովածուն թարգմանել է լատ., որը որոշ փոփոխություններից հետո վավերաց– վել է 1519-ին, Պյոտրկով քաղաքում հրա– վիրված սեյմում: Այնուհետև այն շրջա– նառության մեջ է մտել «Լվովյան դատաս– տանագիրք», իսկ հայ գիտական գրակա– նության մեջ՝ «Լ. դ.» պայմանական ան– վանումով: 1528-ին Լ. դ. թարգմանվել է հայատառ–ղփչաղերեն ու լեհերեն և մինչև XVIII դ. վերջն օգտագործվել դա– տական ինքնավարությունը պահպանած բոլոր հայ գաղութներում (Զամոսցում՝ մինչև 1730-ը, Լվովում՝ 1784-ը, Կամենեց– Պոդոլսկում՝ 1787-ը ևն): 10 գլխից և 124 հոդվածից բաղկացած Լ. դ. ընդգրկել է քաղաքացիական (անձնական, ընտանե– կան, ժառանգության, պարտավորության, առ ու վաճառքի ևն) ու քրեական (անձի դեմ ուղղված, գույքային, քաղ. հանցա– գործություններ ևն) իրավունքի տարբեր բնագավառներ ու խնդիրներ՝ նախատեսե– լով համապատասխան պատիժներ (տու– գանք, բռնագրավում, անդամահատում, բանտարկություն, մահապատիժ ևն): Լ. դ–ում մեծապես արտացոլվել է ապրանքա– դրամային հարաբերությունների զարգա– ցումը: Որպես հայ իրավաբանական մտքի յուրահատուկ արտահայտություն՝ Լ. դ. կարևոր դեր է խաղացել լեհահայոց դա– տավարական ինքնավարության և ազ– գային ինքնապահպանման գործում: Լ. դ–ի լատ. բնագիրը (1519-ին վավերացված օրինակը) պահպանվում է Լվովում՝ Ուկր. ՍԱՀ կենտրոնական պետ. պատմական արխիվում: Լ. դ–ի գիտ. ուսումնասիրու– թյուններն սկսվել են XIX դ. կեսից (Ֆ. Բի– շոֆ, Լ. Մատվիյովսկի և ուրիշներ): Լա– վագույն հրատարակություններն են Օ. Բալցերինը (1906, լատ. և լեհ.) և Տ. Լե– վիցկունն ու Ռ. Կոնովոյինը (1957, հա– յատառ–ղփչաղերեն): Գրկ. Ky Jib դ%ա,ււլ–ո& B. C., Apmjih- ckhSs <Cy#e6iraK» Toma h ero npHMeHeHne bo JIbBOBe, տես HcTOpEraecxHe CBH3H h flpyacda yKpaHHCKoro h apMHHCKoro napoaoB, KneB, 1965. Յա. Դաշկեիչ, Մ. Խաչատրյան