Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գերի օպտիմալ կառավարման, արդյունա– բերության և տրանսպորտի ավտոմատաց– ման աշխատանքներ: հետազոտական աշ– խատանքների ծավալն ընդլայնվում է նաե քիմ. արդյունաբերության մեշ, սե և գու– նավոր մետալուրգիայում, լեռնային գոր– ծում, մեքենաշինության ու նավաշինու– թյան մեշ: Փիլիսոփայությունը: Լեհա– կան փիլ. միտքը սկզբնավորվել է XIII դ. (Վիաելո Սիլեզցի): Ցագելլոնի համալ– սարանում ձևավորվել են սխոլաստիկայի տարբեր ուղղություններ, հանդես են եկել ռեալիզմը և նոմինալիզմը: XV դ. ձևավոր– վել են Վերածննդի գաղափարները (Գժե– գոժ Սանոկացի, Ֆիլիպ Կալիմախ): Փի– լիսոփայության զարգացմանը նպաստել են բնական գիտությունները և հատկապես Ն. Կոպեռնիկոսի ուսմունքը: XVI դ. սկսվել է Ռեֆորմացիան: հոգևոր կյանքը վերելք է ապրել լուսավորության դարաշրշանում (XVIII դ. կես– XIX դ. սկիզբ): XIX դ. 1-ին կեսին նշանակալի ազդեցություն են ունեցել Ցո. Լելեվելի պատմա–փիլիսոփա– յական ըմբռնումները: Հեղափոխտկան– դեմոկրատներ Տ. Կրեմպովեցկին, Ս. Վոր– ցելը, Պ. Սցեգեննին, է. Դեմբովսկին պրո– պագանդել են ուտոպիական սոցիալիզմի գաղափարները: Լ–ում առաշադիմական հասարակական–քաղաքական մտքի և փի– լիսոփայության զարգացման համար մեծ նշանակություն են ունեցել ռուս հեղափո– խական–դեմոկրատները (Ա. Գերցեն, Ն. Չեռնիշևսկի): XIX դ. կեսերին տարած– վել է պոզիտիվիզմը: XIX դ. 70-ական թթ. Լ–ում տարածվել է մարքսիզմը (Լ. Վա– րինսկի, Ս. Կրուսինսկի և Լ. Կշիվիցկի): Մարքսիստական մտքի զարգացման հա– մար կարևոր նշանակություն են ունեցել Վ. Ի. Լենինի աշխատությունները: ժողո– վըրդա–դեմոկրատական կարգերի հաս– տատումով Լ–ում սկսվել է փիլիսոփայու– թյան զարգացման նոր շրշան, որի տեսա– կան հիմքը մարքսիզմ–լենինիզմն է: Լե– հական փիլիսոփաները ուսումնասիրում են դիալեկտիկական և պատմական մա– տերիալիզմի պրոբլեմները, մշակում զար– գացման մարքսիստական տեսությունը և դիալեկտիկական մեթոդաբանության, գի– տության մեթոդաբանության, տրամաբա– նության սկզբունքները, փիլիսոփայության պատմությունը, բարոյագիտության, գեղա– գիտության, սոցիոլոգիայի արդիական հարցերը: Լ–ում գոյություն ունի նաև կա– թոլիկական փիլիսոփայություն: Լ–ի և ՍՄ^Մ–ի փիլիսոփաները հաստա– տել են ստեղծագործական սերտ կապեր: Լ–ի փիլ. և սոցիոլոգիական ուսումնասի– րությունների կենտրոններն են ԼՄԲԿ ԿԿ–ի մարքսիզմ–լենինիզմի հիմնական պրոբլեմների ինստ–ը, ԼԳԱ փիլիսոփայու– թյան և սոցիոլոգիայի ինստ–ը, համալսա– րաններին կից փիլիսոփայության և սո– ցիոլոգիայի ինստ–ները, ուսումնական հաստատությունների համապատասխան ամբիոնները: հրատարակվում են «Տէս– dia filozoficzne (1957-ից), «Czlowicki swiatopoglard», «Kuch filozoficzny» (1911-ից), «Etyka» (1966-ից), «Studia lo– gical (1953-ից), «Studia socjologiczne» (1961-ից), «Kultura i spotec-Zenstwo» (1957-ից) և այլ ամսագրեր: Պատմագիտությունը: Լ–ի պատմական գրականության հնագույն ձևը տարեգրությունները (գրի էին առնում կա– րևոր իրադարձությունները) և վարքերն (XI դ.) են: Առաշին պատմագրական հու– շարձանը Գալլ Անանունի ժամանակա– գրությունն է (ընդգրկում է Լ–ի պատմու– թյունը մինչև 1113-ը): Միջնադարյան պատ– մագրության բարձրակետն է Ցան Դլու– գոշի «Լեհաստանի պատմությունը» (XV դ.): Լուսավորիչ–պատմաբաններ Ա. Ատաշիցը (1755–1826), Տ. Կոլոնտայը (1750–1812) իրենց աշխատություններում արծարծել են սոցիալական անհավասա– րության, պետության առաշացման հար– ցերը: Ա. Նարուշեիչը (1733–96) փորձել է տալ պատմ. պրոցեսի ռացիոնալիստա– կան մեկնաբանությունը: Լեհական պատմագրության նոր շրշանի ամենանշանավոր դեմքը Ցո. Լեչեվեչն Է, որը պատմական պրոցեսը դիտեց որպես դասակարգերի պայքար: Նրա միտումով դեմոկրատական, բայց Էությամբ իդեա– լիստական աշխարհայացքը գաղափարա– կան հիմք ծառայեց XIX դ. լեհական ազա– տագրական շարժման ծրագրերի համար: XIX դ. 2-րդ կեսին պատմագրության մեշ առաշատար է դարձել, այսպես կոչված, կրակովյան դպրոցը, որի ներկայացուցիչ– ները (Վ. Կալինկա, Ցու. Շույսկի, Մ. Բոբ– ժինսկի), դատապարտելով լեհ ժողովրդի հեղափոխական և հակաֆեոդալական պայքարը, գովերգել են լեհ. ֆեոդալների զավթողական քաղաքականությունը Արե– վելքում, նրանց վերագրելով «քաղաքա– կրթական» առաքելություն ռուս., ուկր., բելոռուս, ժողովուրդների նկատմամբ: Կրակովյան դպրոցի դեմ հանդես է եկել վարշավյան դպրոցը, որի գաղափարական հիմքը ւցոզիւոիվիզւէն Էր: Մարքսիստական պատմագրության սկզբնավորումը Լ–ում պայմանավորվեց բանվորական շարժման զարգացմամբ և այն գիտական կոմունիզմի տեսության հետ միացմամբ (Ռ. Լյուքսեմբուրգ, Ցու. Մարխլևսկի): Պատմագրության զար– գացումը բուրժուա–կալվածատիրական Լ–ում (1918-ից) հիմնականում առնչվում էր բուրժ. պատմաբան–տնտեսագետների գործունեության հետ: ժող. դեմոկրատիայի հաղթանակը Լ–ում պայմաններ ստեղծեց պատմ. գիտության զարգացման համար: Պատմագիտական մտքի կենտրոն դարձավ 1953-ին ստեղծ– ված Լեհական ԳԱ պատմության ինստ–ը, որը հրատարակել է «Լեհաստանի պատ– մություն» (հ. 1–4, 1957–74) աշխատու– թյունը: Լայնորեն ուսումնասիրվում Է ՍՍՏՄ ժողովուրդների և լեհ–ռուս., լեհ– ուկր., լեհահայ են պատմ. կապերի պատ– մությունը: Լեհ և սովետական պատմա– բանները ձեռնարկել են համատեղ հրա– տարակություններ՝ «1863 թ. ապստամբու– թյունը. նյութեր և փաստաթղթեր» (սկըս– վել է 1957-ին, 1975-ին հրատարակվել Էր 20 հատոր), «Փաստաթղթեր և նյութեր սո– վետա–լեհական հարաբերությունների պատմության» (հ. 1–8, Մ., 1963–74, շարունակվում Է): Պատմ. գիտության կադ– րերի պատրաստման խոշոր կենտրոններ են Վարշավայի, Կրակովի, Վրոցլավի, Պոզնանի, Լոձի, Լյուբլինի, Գդանսկի, Կատովիցեի, Տորունի համալսարանները, ԳԱ պատմ. ինստ–ը, նյութական մշակույթի պատմության ինստ–ը, սոցիալիստական երկրների ինստ–ը, ոազմա–պատմական ինստ–ը: Տնտեսագիտությունը: Լ–ում տնտեսա– գիտական միտքը ձևավորվել է XIX դ. սկզբներին: Այդ շրջանում որոշակի էր արև– մտաեվրոպական և Աասամբ՝ ֆիզիոկրատ– ների հայացքների ազդեցությունը: 30– 50-ական թթ. լայն տարածում է գտնում ու– տոպիական սոցիալիզմի և հեղափոխական դեմոկրատիզմի (Մ. Վորցել, Կամենս– ԿԻ) Դիրքերից կապիտալիզմի քննադա– տությունը: Այնուհետև նկատելի է դառնում օրգանական, ինչպես նաև պատմական ու ավստրիական դպրոցների ազդեցությունը: Մարքսիստական տնտեսագիտական միտ– քը (Ս. Կրուսինսկի, Լ. Կշիվիցկի, Ցու. Մարխլևսկի, Ռ. Լյուքսեմբուրգ) տարած– վել է 1880–90-ական թթ.: XX^ սկզբներին Լ–ի բուրժ. տնտեսագիտական մտքի վրա մեծ ազդեցություն է թողնում ռեֆորմիզ– մը: Երկու համաշխարհային պատերազմ– ների միշև ընկած ժամանակաշրջանում այն լճացում էր ապրում, ավագ սերնդի ներկայացուցիչները շարունակում Էին կառչել պատմական և ավստրիական դըպ– րոցի կոնցեպցիաներից, երիտասարդ տըն– տեսագետները հակամետ էին մաթեմա– տիկական դպրոցին: Մարքսիստ–տնտե– սագետները (Ե. Ռինգ, Մ. Կոշուտսկայա, Ա. Վարսկի և այլք) այդ շրշանում հիմնա– կանում ուսումնասիրում էին ագրարային հարցերը, Լ–ում կապիտալիզմի առանձ– նահատկությունները: Մարքսիստական տնտեսագիտության զարգացման համար լայն պայմաններ ստեղծվեցին ժողովրդա– դեմոկրատական կարգերի հաստատմամբ: Լեհ գիտնականները մեծ ներդրում ունեն քաղաքատնտեսության մեթոդոլոգիայի (Օ. Լանգե), սոցիալիզմի (Ի. Պաեստկա, Մ. Կալեցկի) և կապիտալիզմի (Ցա. Գուրս– ԿԻ) քաղաքատնտեսության, տնտեսա– գիտական ուսմունքների պատմության (Է. Լիպինսկի, Մ. ժուրավիցկի), գյուղա– տնտեսության Էկոնոմիկայի (Ի*. Իալայ), վիճակագրության (Ս. Շուլց), դեմոգրա– ֆիայի (Է. Ռոսետ) են պրոբլեմների ուսում– նասիրման բնագավառում: Լ–ի ԳԱ–ին առընթեր գործում է տնտ. հետազոտու– թյունների կոորդինացման Տնտեսագի– տության կոմիտեն: Գիտական գլխավոր կենտրոններն են՝ գյուղատնտ. Էկոնո– միկայի ինստ–ը, Լժ^տ Մինիստրների խոր– հըրդին առընթեր պլանավորման հանձնա– խմբերի տնտ. հետազոտությունների ինստ–ը, համալսարանների տնտեսագի– տական ֆակուլտետները, տնտեսագիտա– կան բարձրագույն դպրոցները, ԼՄԲԿ ԿԿ–ին առընթեր հասարակական գիտու– թյունների բարձրագույն դպրոցը: Իրավագիտությունը: Միջնադարում Լ–ի իրավագետները ուսումնասիրում Էին կանոնական իրավունքը, կրելով իտալա– կան գլոսատորների ուժեղ ազդեցությու– նը: Ցագելլոնի համալսարանում ուսում– նասիրվում էր հռոմ. իրավունքը: XIV դ. Ստանիսլավ Մկարբիմեժցին և Պավել Վլոդկովիցը զարգացրել են պատերազմի իրավունքի վերաբերյալ առաջադիմական դրույթներ: Վերածննդի շրջանում ծա–