Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տեսարան Մարտունի ավանից կությանը, այլև պարբերական մամուլի հրաաարակմանը: Անդրանիկ պարբերա– կանը «Հայկական աշխարհի՜ն (1874) էր, այնուհետև՝ «Քնար խոսնակ»-ը (1881), «Գործ» (1882–84) հանդեսը, «Ազգագրա– կան հանդես»-ը (1896, առաշին գիրքը), «Ղարաբաղ» (1911 –12) եռօրյա թերթը, «Շուշինսկի լիստոկ» (1911) շաբաթաթեր– թը, «Շուշինսկայա ժիզն»-ը (1913–14), «Միություն» (1913), «Միրաժ» (1913–17), «Ծիծաղ» (1916) աշակերտական խմորա– տիպ ամսագրերը, «Ծիածան» (1916) ամ– սագիրը, «Փայլակ» (1915–17) եռօրյա թերթը, «Պայքար» (1916), «Սրինգ» (1917), «Աշակերտ» (1917) աշակերտական խմո– րատիպ թերթերը, «Եռանդ» (1917) աշա– կերտական թերթը, «Նեցուկ» (1917) բոլ– շևիկյան շաբաթաթերթը ևն: Սովետական իշխանություն հաստատվե– լուց հետո շարունակվում են լույս ընծայ– վել մի շարք պարբերականներ: Առաշին թերթը ադրբեջաներեն «Ջավան աքին– չի»–«Երիտասարդ հողագործ»-ն (1923) էր, այնուհետև՝ «Ղարաբաղ էքինչիսի» – «Ղարաբաղի հողագործ» (1923): Հիմնա– կան թերթը՝ «Ղարաբաղի գեղշուկ»-ը, լույս է տեսնում 1923-ից: 1923-ի օգոստոսի 5-ից այՆ վերա՛նվանվել Հ «Ւ>որհրդային Ղարաբաղ» (այժմ՝ «Սովետական Ղարա– բաղ», 1967-ից՝ ամենօրյա), 1929-ին լույս ընծայված «Կայծ» գրական հանդեսը ունե– ցել է 5 համար: 1932-ին մարզում հիմնա– դրվել են շրջանային թերթեր. «Սոցիա– լիզմի ուղիով»-ը Մարտակերտում, «Մոս– յալիզմ մալդարգըսը»–«Սոցիալիստական անասնապահություն» Շուշիում, այնու– հետև Հադրութում՝ «Կոլխոզնիկ» (1935), Մարտունիում՝ «Բոլշևիկյան հաղթանակ» (1935): 1933-ին Մարտակերտի մեքենա– տրակտորային կայանի քաղբաժինը ուներ իր օրգանը՝ «Կոլխոզային կայծ» բազմա– տպաքանակ թերթը: 1934-ին Ստեփանա– կերտում հիմնադրվել է «Երիտասարդ բոլշևիկ» շաբաթաթերթը, որը լույս է ըն– ծայվել մինչև 1941-ը: 1941–58-ին լույս է տեսել ռուսերեն մարզային «Սովետսկի Կարաբախ» թերթը: 1958-ից լույս է տես– նում «Մետաքսագործ» բազմատպաքա– նակ թերթը: Մարգի յուրաքանչյուր շրշան (բացի Ասկերանից) ունի իր տպա– գիր օրգանը. Մարտակերտում՝ «Բարե– կամություն», Մարտունիում՝ «Աշխա– տանք», Հադրութում՝ «Կոլտնտեսական», Շուշիում՝ «Շուշա»: Վերշինս լույս է տես– նում ադրբեշաներեն: Մարզը ընդունում է համամիութենական և հանրապետական ռադիոհաղորդումնե– րը: Տեղական ռադիոհաղորդումները (2,5 ժամ) տրվում են հայերեն և ադրբեջանե– րեն: Ընդունում է կենտրոնական և հան– րապետական հեռուստահաղորդումներ: Ս. Ավագյան ճարտարապետությունը: ԼՂԻՄ–ում կան տարբեր դարաշրշանի ճարտ. հու– շարձաններ: Պահպանվել են միջնադարյան արժեքավոր համալիրներ՝ Գանձասարի (XIII –XVII դդ.), Գտիչի (XIII դ.), Եդիշ Առաքյալի (XIII դ.) վանքերը, Խաթ– րավանքը (XIII դ.), Հյուրեկավանքը (XIII դ.), ամրոցներից՝ պատմական Խա– չենի Խոխանաբերդը, Կաչաղակաբերդը: ԼՂԻՄ–ի ուշ միջնադարյան պաշտամուն– քային կառույցների հիմնական տիպերն են՝ թաղածածկ դահլիճը, եռանավ բա– զիլիկը: Նման հորինվածք ունեն՝ Ս. Հա– կոբ, Շախկախի, Երից մանկանց վանքերի, Եղիշակուսի, Ղոնդիկ, Ավետարանոցի Կու– սանոց, Թաղասեռի անապատների եկե– ղեցիները: Քառամույթ գմբեթավոր հո– րինվածք ունի Հերհերի Ս. Գրիգորիսը (XVII դ.), որի գմբեթի տրոմպային փո– խանցումը կառուցվածքային այդ տիպի ամենաուշ օրինակն է հայկ. ճարտ. մեշ: XVII դ. ստեղծվել է Ամարասի վանքի ուղ– ղանկյուն (58 t/X85 մ), կանոնավոր հա– Խուրջին (XIX դ., Հայաստանի պատմության պե–< տական թանգա– րան, Երեան) տակագծով, անկյուններին կիսաշրջան աշտարակներով, բարձր պարսպի ողջ պարագծով բնակելի և օժանդակ սենյակ– ներով համալիրը: Բակի կենտրոնում կան– գուն է վանքի՝ երկու զույգ մույթերով, եռանավ բազիլիկ տիպի եկեղեցին (1858), որի աբսիդի տակ է Գրիգոր Լուսավոր– չի թոռան՝ Գրիգորիսի դամբարանը: Ուշ միջնադարյան հայկական աշխարհիկ ճարտ. արժեքավոր հուշարձաններից են «մելիքական ապարանքները» (Մելիք Եգա– նինը՝ Դողում, Մելիք Շահնազարյաննե– րինը՝ Չանախչիում, Մելիք Իսրայելյան– ներինը՝ Մարտակերտում, Մելիք Բեգլար– յաններինը՝ Թալիշում): XIX դ. հուշար– ձաններից նշանավոր է Շուշիի Ամենա– փրկիչ Կամ «Ղազանչեցոց» կենտրոնա– գմբեթ եկեղեցին (1868–87), որի արմ. կողմից եռահարկ քանդակազարդ զան– գակատունն է: Հայկ. ժող. ճարտ. հետա– քըրքրական կառույցներից են Շուշիի քա– ղաքատիպ բնակելի տները: Սովետական իշխանության տարիներին վերելք է ապ– րել քաղաքաշինական, բնակելի ու հա– սարակական շենքերի ճարտարապետու– թյունը: Կառուցապատվել և բարեկարգվել են շրջանային կենտրոններ Մարտակեր– տը, Մարտունին, Շուշին, Հադրութը: Մար– զային կենտրոնի՝ Ստեփանակերտի (առա– ջին գլխավոր հատակագիծը՝ 1938-ին) հասարակական կենտրոնը կազմավորվել է Շահումյանի բոլորակ հրապարակով (որից ճառագայթվում են գլխավոր փո– ղոցները) և Լենինի հրապարակով: 1968-ին ստեղծվել է Ստեփանակերտի կառուցա– պատման և հատակագծման նոր նախա– գիծ, մինչև 1980-ը նախատեսված 50 հզ. բնակչի համար: ԼՂԻՄ–ի հասարակական շենքերից ճարտ–յամբ աչքի են ընկնում մարզկոմի քառահարկ շենքը (ճարտ.՝ Ի. Վրդանեսով, Յու. իբրահիմով, Ա. Բո– լոտինա), տեղանքին ներդաշնակ մարզա– յին ստադիոնը (ճարտ. Ցու. Հակոբյան, Մ. Դատիև, Ցու. Տոլստոնոգով), «Ծիծեռ– նակ» սրճարանը և դպրոցական ակումբի շենքը (ճարտ. Չու. Հակոբյան, բոլորը՝ Ստեփանակերտում): Հայկական դասա– կան ճարտ. ձևերով են լուծված մարգային գրադարանը (ճարտ. Ա. Շիրինյան), Մ. Գորկու անվ. թատրոնը (ճարտ. Ի. վըր– դանեսով, Ա. Շիրինյան), Մարտունի և ճարտար գյուղերի մշակույթի պալատնե– րը (ճարտ. Գ. Թամանյան): Մ. Հասրաթ յան Կերպարվեստը: ԼՂԻՄ–ի տարածքում պահպանվել են նախնադարյան բնակա– վայրեր, քարե գործիքներ, ուրարտական և վաղ հայկական շրջանի պաշտամունքա– յին արձանիկներ, խոյակներ, կենցաղա– յին առարկաներ, դրամներ: Մարգի հնա– վայրերից պեղված կիսաթանկարժեք քա– րերից պատրաստված մանյակները, բրոն– զե նետագլխիկները, երկաթե դաշույն– ները, ոսկե ուլունքները, դրոշմազարդ կարասները, սև, Փայլուն կավանոթները՝ զարդարված կենդանիների ու թռչունների ոճավորված պատկերներով, վկայում են կիրառական արվեստի բարձր մակարդա– կը: Միջին դարերում մեծ վարպետության է հասել քարի զարդաքանդակումը (հայտ– նի են Ղազարի, Գաբրիելի, Խաչենիկի, Պողոսի անունները), որի վկայությունն են ԼՂԻՄ–ի տարածքում պահպանված միջ– նադարյան գեղակերտ խաչքարերը: Վեր– ջիններս բացառիկ նմուշներ լինելով իրենց տեսակի մեշ՝ ունեն նաև ա զգա գր ակ ան– պատմական կարևորություն: Որմնանկար– չության և մանրանկարչության հազվա– գյուտ օրինակներ են Դադիվանքի, Ա– ռաշաձորի, ինչպես նաև տարբեր գրչատը– Ստեփանակերտ քաղաքի մուտքը