Գրիգոր Ե Քարավեժին և կաթողիկոսի գահը հանձնեց համախոհ Գրիգոր Զ Ապիրատին: Լամբրոն և Պապեռոն անառիկ բերդերի տերերին՝ Հեթումյաններին, վերջնականորեն հնազանդեցնելու համար Լևոնը 1201 թ.-ին Հեթում իշխանին ձերբակալեց և առանց արյունհեղության նրա կալվածները միացրեց արքունիքին: 1209 թ.-ին Լևոնը կուրացրեց Մլեհի որդուն՝ Հայոց գահի հավակնորդ Գեորգ իշխանին: Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամիական կապեր հաստատեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքայատների հետ: 1209 թ.-ին իր եղբոր կրտսեր դստերը՝ Փիլիպպինեին, Լևոնը կնության տվեց Նիկիայի նորահաստատ կայսր Թեոդորոս Լասկարիսին, 1210 թ.-ին ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Միպիլի, իսկ Ռուբեն Ռայմոնդը՝ Լուսինյան արքայատան մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ: 1214 թ.-ին իր դուստր Ռիթա–Ստեփանիային Լևոնն ամուսնացրեց Երուսաղեմի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ: 1218 թ.-ին Տարսոնում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող Հունգարիայի Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնն իր դեռատի դստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ:
Լևոնը հետևողական պայքար ծավալեց Անտիոքի ժառանգության համար: Անտիոքի գահաժառանգ Ռայմոնդի և Լևոնիի եղբոր դուստր Ալիսի ամուսնությունից (1194 թ.) 3 կամ 4 տարի հետո Ռայմոնդը մահացավ: Լևոնը Ռայմոնդի նորածին որդուն՝ Անտիոքի գահաժառանգ Ռուբեն–Ռայմոնդին որդեգրեց և հռչակեց Հայոց թագաժառանգ: Դիվանագիտական այդ քայլով Լևոնը ձգտում էր Անտիոքի դքսությունը միավորել Կիլիկիայի թագավորությանը, կազմակերպել քրիստոնյա կայուն պետություն և նվաճողներից ազատագրել հայկական բոլոր հողերը: Անտիոքի գահաժառանգության համար պայքարում Լևոնին աջակցում էին Անտիոքի հայությունը, կաթոլիկների մի մասը՝ Պետրոս Ա պատրիարքի գլխավորությամբ, Հյուրընկալ օրդենի ասպետները: Մինչդեռ Բոհեմունդ 3-րդ Կակազի կրտսեր որդին՝ Տրիպոլսի դուքս Բոհեմունդ Միակնանին, անտեսելով Ռուբեն–Ռայմոնդի իրավունքը, Տաճարական օրդենի ասպետների և Հալեպի ամիրայության զինակցությամբ, 1201 թ.-ին հափշտակեց Անտիոքի գահը: Խաղաղ բանակցություններով արդյունքի չհասնելով, 1203 թ.-ի նոյեմբերի 11-ին Լևոնը գրավեց Անտիոքը: Ինքնահռչակ Բոհեմունդ 4-րդը փախավ Տրիպոլիս: 1206 թ.-ին Լևոնը ջախջախեց նաև Բոհեմունդ Միակնանուն օգնող Հալեպի ամիրային: Սահմանամերձ որոշ բերդեր (Ամուտա, Գմբեթփոր, Հարուն, Սելևկիա, Նորբերդ, Կամարտիաս, Ճկեր) Լևոնը ժամանակավորապես պարգևել էր հայերին զինակցող և Հայոց արքայի վասալները համարվող խաչակիր ասպետների Հյուրընկալ (Հիվանդապահ) և Տաճարական հոգևոր օրդեններին: Բոհեմունդ Միակնանուն աջակցելու պատճառով Լևոնը Տաճարական օրդենի ասպետներին շնորհազրկեց և վտարեց երկրից՝ անուշադրության մատնելով պապի միջնորդությունը: Լևոնն Անտիոքի Սուրբ Պետրոս մայր եկեղեցում Պետրոս պատրիարքի ձեռքով պատանի Ռուբեն–Ռայմոնդին օծեց և բազմեցրեց դքսության գահին՝ Ալիսին կարգելով խնամակալուհի: Այս առթիվ Լևոնն իր անունով Անտիոքում հատեց արծաթյա լատինագիր շքադրամ: Սմբատ պատմիչը վկայում է, որ Լևոնն այնուհետև գրեթե ամեն տարի հալածում էր Անտիոքի գահին համառորեն կառչոդ Բոհեմունդ Միակնանուն: Իսկ 1210 թ.-ին Գերմանիայի կայսեր և պապի միջոցով վերահաստատեց Ռուբեն–Ռայմոնդի գահակալական իրավունքը: 1209 թ.-ին և 1211 թ.-ին Լևոնը Նիկիայի կայսր Թեոդորոս Լասկարիսի դաշնակցությամբ ջախջախեց սպառնալից դարձած Իկոնիայի սուլթանությանը: 1211 թ.-ին Հայոց զորաբանակը պաշարեց և գրավեց Փոքր Հայքի կենտրոն Կեսարիան: Լևոնն այն սուլթանին վերադարձրեց ռազմատուգանք ստանալուց և ձեռնտու հաշտության պայմանագիր ստորագրելուց հետո: Այդ պայմանագրով Կեսարիայի թեմի վրա հաստատվեց Լևոնին հպատակվող Ասորվոց կաթողիկոսի հոգևոր գերիշխանությունը: 1216 թ.-ի սկզբին, երբ Լևոնը գամված էր անկողնուն, իսկ նրա ուժերի զգալի մասը զբաղված էր Բոհեմունդ Միակնանու դեմ պայքարով, Իկոնիայի սելջուկ թուրքերը, խախտելով Լևոնի հետ կնքած հաշտության պայմանագիրը, անսպասելիորեն խուժեցին Կիլիկիա և հունվարի 25-ին պաշարեցին սահմանային Կապան բերդը: Հայկական հեծելազորի մի մասով թշնամուն ընդառաջ ելած Կոստանդին գունդստաբլը Շողականի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում օժանդակություն չստանալով մեծ իշխան և պայլ Ադանից, շրջապատվեց և մի շարք զորականների հետ գերի ընկավ: Կամքի մեծ ուժով հաղթահարելով ցավերը, Լևոնն իր բանակով սկսեց ասպատակել Իկոնիան՝ թշնամուն հարկադրելով վերացնել Կապանի պաշարումը և նահանջել Կիլիկիայից: Նույն թվականի փետրրվարի 14-ին Լևոնը Բոհեմունդից վերստին գրավեց Անտիոքը՝ վերջին անգամ այն հանձնելով թուլակամ Ռուբեն–Ռայմոնդին: 1219 թ.-ի սկզբին Անտիոքի ֆրանկները՝ Գիլյոմ դը Ֆարաբելի գլխավորությամբ, դավադրաբար գրավեցին Անտիոքը՝ 22-ամյա Ռուբեն–Ռայմոնդին մատնելով փախուստի: Լևոնը նրան զրկեց գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ օծեց իր մանկահասակ դուստր Զաբելին: Ապա Լուլուա և Լավզատ ամրոցների (Իսավրիայի գետահովտում) զիջումով Լևոնը հաշտվեց Իկոնիայի սուլթանի հետ, ազատեց Կոստանդին գունդստաբլին և 1216 թ.-ի մյուս հայ գերյալներին:
Լևոնի օրոք Կիլիկիայի Հայկական թագավորության սահմանները տարածվում Էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները: Բուն Կիլիկիայից բացի Լևի վեհապետության ներքո էին Պամփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան, Կադառնիան և Գերմանիկեն: Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լևոնը վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն: Լևոնը կանոնավորեց կառավարման մարմինները՝ արքունի գործակալությունները, սահմանեց վասալների տեղերն ու պարտականությունները, ամրապնդեց օրինականությունը: Տնտեսական կյանքը խթանելու համար Լևոնը բարեկարգեց նավահանգաոային քաղաքները, բանուկ ճանապարհները, առևտրական արտոնյալ պայմանագրեր կնքեց (1201 թ., 1212 թ.) Վենետիկի, Ջենովայի, Պիզայի և ուրիշ վաճառաշահ քաղաքների ու երկրների հետ, կազմակերպեց առևտրական նավատորմիղ, հատեց արծաթյա և ոսկյա դրամներ: Լևոնի ոսկյա դրամը՝ «թագավորականը» (7,1 գ), ավելի արժեք ուներ, քան վենետիկյան հռչակված դուկատը: Պետական կայուն հարկեր սահմանելու համար Լևոնը հաշվարկի ենթարկեց երկրի գյուղերը, ագարակները, այգիները, անդաստանները: Պետական թոշակով հիմնեց աղքատանոցներ ու գոդյաց տներ: Լևոնի հրամանով նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը (Ակների, Գայլու և այլն), և նրանց կից բացվեցին վարժարաններ, դպրատներ, որոնցում ուսուցումը կատարվում էր ինչպես հայերեն, այնպես էլ օտար (ֆրանկ, լատին) լեզուներով: Լևոնն իր արքունիք հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, արտոնյալ պայմաններ ստեղծեց նրանց գործունեության համար: Ընդօրինակվեցին և կորստից փրկվեցին բազմաթիվ հին ձեռագրեր, հայերեն թարգմանվեցին համաշխարհային գիտական ու գրական արժեքավոր երկեր:
Լևոնի կտակի և ժողովրդի պահանջի համաձայն նրա մարմինը ամփոփվեց Ասում, սիրտը՝ Ակներում:
Գրականություն՝ Վահրամ Րաբունի, Ոտանաւոր Պատմութիւն Ռուբինեանց, Փարիզ, 1859: Միխայիլ Ասորի, ժամանակագրութիւն, Երուսաղեմ, 1871: Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վենետիկ, 1956: Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961: Ալիշան Ղ., Սիսուան, Վենետիկ, 1885: Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: Микаелян Г. Г., История Киликийского армянского государства, Е., 1952; Tournebize F., Ηistoire politique et religieuse de l'Arménie, P., 1900.
ԼԵՎՈՆ Գ (1236-1289 թ. փետրվարի 6), Հայոց թագավոր Կիլիկիայում 1269 թ.-ից: Հեթում Ա-ի (Հևոնի ավագ որդին և հաջորդը: Հեթումյան արքայատան երկրորդ գահակալը: Մայրական գծով Ռուբինյան (մայրը՝ Զաբել թագուհին, Լևոն ԲՄեծի դուստրն Էր): 1256 թ.-ին Հեթում Ա 20-ամյա Լևոնին շնորհեց «ձիավոր ասպետի» կոչում և հռչակեց գահակից: 1262 թ.-ին Լևոնն ամուսնացավ Լամբրոնի տեր Հեթում իշխանի դստեր՝ Կեռանի հետ: Եգիպտոսի սուլթանության զորքի դեմ Սև լեռների շրջանում մղած մարտում (տես Մառիի ճակատամարտ 1266 թ.) արքայազն Լևոնը գերվեց և բանտարկվեց, իսկ նրա եղբայր Թորոսը սպանվեց: Հեթում Ա որոշ զիջումների գնով 1268 թ.-ին 22-ամսյա գերությունից ազատեց Լևոնին: Տարսոն քաղաքում նա օծվեց թագավոր, իսկ ծերունի հայրը մտավ Դրազարկի վանքը՝ իբրև կրոնավոր: Լևոնի գահակալման սկզբնական տարիներին Կիլիկյան Հայաստանը գտնվում էր քաղաքական անբարենպաստ վիճակում: Հարավ–արևելքից սպառնում էր հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, հյուսիսից՝ Իկոնիայի