Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բոն: 1924փ օգոստոսից Լ–ի քաղաքացիու– թյան իրավունք ձեռք բերած հայերի հա– մայնքային կազմակերպության հիմք ըն– դունվեց Ազգային սահմանադրությունը: Բեյրութում հաստատվեց նաև կաթոլիկ հայերի պատրիարքությունը: Բնիկների հետ բարվոք փոխհարաբե– րությունների պայմաններում հայերը կարճ ժամանակամիջոցում ամուր կռվան– ներ ստեղծեցին Լ–ի տնտեսության տար– բեր բնագավառներում: Մի շարք արհեստ– ներ (կոշկակարություն, դերձակություն, ոսկերչություն, ասեղնագործություն, որմ– նադրություն, ատաղձագործություն) հիմ– նականում կենտրոնացան հայերի ձեռ– քում: Հիմնադրվեցին նաև գորգագործա– կան, մետաքսագործական, մետաղագոր– ծական, կաշեգործական, հյուսվածքեղենի. սննդարդյունաբերական և այլ մանուֆակ– տուրաներ, որոնք հետագայում վերածվե– ցին ժամանակակից գործարանների, առա– վել խոշորներն էին Նաճարյանի, Բարսուս– յանի և Փոլադյանի՝ մետաղաձուլական– սարքաշինական, Չաթալբաշյանի՝ կաշե– „ գործական, Խանամիրյան–Դեդեյանի՝ կո– շիկի, Չելեբիի հրուշակեղենի, Բագալյա– նի՝ ալրի, Թաշճյանի՝ գորգագործական, Սարհադյանի և Աբրոյանի տեքստիլ ձեռ– նարկությունները: Աչքի էին ընկնում նաև հայ խոշոր ու միջակ առևտրականները. 1960-ական թթ. սկզբին հայ բուրժուազիա– յին էին պատկանում երկրի խոշոր արդ. ձեռնարկությունների 18%–ը և ներդրված կապիտալի 33%–ը, մանր արհեստավորա– կան ձեռնարկությունների 43%-ը, խոշոր ներմուծումների մեջ նրա բաժինը կազմում էր 10%: Լ–ի հայերի ազգային, հասարակական– քաղաքական և մշակութային կյանքը զար– գացել է ազգային կուսակցությունների միջև բավական բուռն պայքարի պայման– ներում: Սահմանազատման հիմքը մի կողմից հնչակյանների և ռամկավարների, մյուս կողմից դաշնակցականների դիրքո– րոշումն էր Սովետական Հայաստանի հանդեպ: 1920-ական թթ. սկսած դաշնակ– ցությունը, ձգտելով լիբանանահայությու– նը ծառայեցնել իր հակասովետական և պրոիմպերիալիստական ձեռնարկումնե– րին, փորձել էր իս մենատիրությանը են– թարկել Սեծի Տանն Կիլիկիո կաթողիկո– սությունը և ազգային–թեմական մարմին– ները՝ այդ գործում հենարան ունենալով գաղութային իշխանություններն ու արտա– քին այլ հովանավորներին և տեղական հետադիմական ուժերը: Սակայն նրա այդ գործունեությանը դիմադրել են հայրենա– սիրական ուժերը լիբանանահայ կոմու– նիստների գլխավորությամբ: Վերջիննե– րիս շնորհիվ հայերը մասնակցեցին 1925– 1926-ի համասիրիական հակաիմպերիա– լիստական պատերազմին, 1930-ական թթ. վերջից՝ հակաֆաշիստական պայքարին (որում իր շոշափելի ներդրումն ունեցան 1942-ին ստեղծված «Հայաստանի պաշտ– պանության լիգաները»), 1943–46-ին Լ–ի անկախության և ֆրանս. զորքերի Լ–ից դուրս բերմանը: Անկախության շրջա– նում հայ աշխատավորները նպաստեցին Լ–ի սոցիալական առաջընթացին (օրինակ՝ 1946-ին աշխատանքային կոդեքսի ըն– դունմանը) և երկիրը իմպերիալիստական «՝՝տամազգայինի» Ն. Փալաեճյան ճեմարանը Բեյրութում ՀԵԸ Վահրամ Փափազյան թատերախումբը "Հայկազյան կոլեջի լաբորատորիայում ՝SFCU՝ Լ. Նազարյան վարժարանում ներթափանցումից զերծ պահելու համար արաբ աշխատավորների ելույթներին (1958-ին «Էյզենհաուերի» դոկտրինայի ըն– դունման դեմ համաժողովրդական ապըս– տամբությանը, ճիշտ դիրքորոշվեցին 1975–77-ին միջազգային իմպերիալիզմի և սիոնիզմի թելադրանքով լիբանանյան աջ խմբավորումների կողմից դեմոկրա– տական ուժերի և Պաղեստինի գաղթա– կանների դեմ դավադրության գործում): Լիբանանահայ աշխատավորները և առաջադիմական կազմակերպությունները ազգապահպանման հիմնական կռվաննե– րից մեկն են դարձրել վերածնված հայրե– նիքի սոցիալական, տնտ. և մշակութային վերելքի պրոպագանդումը, գործունորեն են արձագանքել հայրենադարձությանը ե 1946–48-ին զանգվածաբար հայրենա– դարձվել: Լիբանանահայ անդրանիկ դպրոցը հա– մարվում է XVIII դ. կեսին Զմմառի վան– քում հաստատված հայ կաթոլիկ դպրե– վանքը: 1859-ին Բեյրութի Ս. Նշան եկեղե– ցուն կից բացվեց ծխական դպրոց՝ մի քա– նի տասնյակ հայ աշակերտներով: XIX դ. վերջին Բեյրութի բուհերում սովորում էին Օսմանյան կայսրության տարբեր վայրե– րից եկած մեծ թվով հայ երիտասարդներ, որոնք ունեին իրենց միությունը: 1977-ին գլխավորապես Բեյրութում (նաև Տրիպո– լիում, Անթիլիասում, Զահլեում) գործում էին ավելի քան 60 վեցամյա, ութամյա, միջնակարգ և երկրոդական դպրոցներ, որտեղ դասավանդումը կատարվում է հայերեն: Այդ դպրոցներում դասավանդ– վող մի շարք առարկաների դասագրքեր կազմվում և հրատարակվում են Սովետա– կան Հայաստանում և յււղարկվում Լ.: Ազգային դպրոցների ուսումնական ծրա– գրերը, ընդհանուր առմամբ պահպանե– լով ինքնուրույնությունը, հարմարեցված են պետ. ծրագրերին: Զգալի թվով լիբա– նանահայ պատանիներ սովորում են արաբ, և օտար երկրորդական դպրոցնե– րում, բարձրագույն մասնագիտական կըր– թություն ստանում Բեյրութի բուհերում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Բեյրութում գործում էին մի քանի մշակութային–բարեգործական ընկե– րություններ: Լիբանանահայ համայնքի ստվարացման հետ միասին ծնունդ առան հայրենակցական, բարեգործական, մշա– կութային, մարզական և այլ կազմակեր– պություններ, որոնք գտնվում են կրոնա– դավանական համայնքների կամ ազգա– յին կուսակցությունների վերահսկողու– թյան ներքո: Գործում են 45 հայրենակցա– կան միություններ կամ միությունների Լ–ի մասնաճյուղեր, «Նոր սերունդ», «Թեքե– յան», «Համազգային», «Անի», «Լիբանա– նահայ գրական շրջանակ», «Լիբանանա– հայ վերածնունդ միություն» մշակութային միությունները, «Սարգիս Տխրունի», «Հայ երիտասարդաց ընկերակցություն», «Զա– վարյան պատանեկան», «Տայ կաթողիկե երիտասարդաց միություն», «Արարատ», «Հայ մարմնամարզական միություն», «Անդրանիկ», «Հայ մարմնամարզական ընդհանուր միություն» ն.Ն երիտասարդա– կան ու մարզական կազմակերպություն– ները, 1910-ից՝ ՏԲԸՄ մասնաճյուղը: Բեյ– րութում մինչև 1978-ը լույս են տեսել շուրջ 160 հայերեն պարբերականներ: Դը– րանցից են «Լիբանան» (1924–35), «ժողո– վուրդի ձայն» (1942–48), «Առավոտ» (1938–47), «Արարատ» (1937-ից), «Զար– թոնք» (1937-ից), «Մեր նշանաբանն է հառաջ» (1957–64), «Կանչ» (1971-ից), «Նայիրի» (1941-ից), «Սփյուռք (1958-ից), «Նոր ուղի» (1945–47), «Ծիածան» (1939– 1949), «Անի» (1946–55), «Շիրակ» (1956-ից), «Երիտասարդ հայուհի» (1932– 1934, 1947–68), «Հասկ» (1932-ից) ևն: Աշխույժ է լիբանանահայերի թատերական, երաժշտական, նկարչական կյանքը: Բեյ– րութում գործող հայկ. թատերախմբերից լավագույնները՝ «Նոր բեմ», «Վահրամ Փափազյան», «Գասպար Իփեկյան», ներ– կայացումներով հանդես են գալիս նաև հարևան գաղթավայրերում: Բարձր գնա– հատականի են արժանացել հայկ. երգ– չախմբերը («Գուսան», «Կոմիտաս», «Գա– րուն» ևն) և նվագախմբերը՝ Բ. Կանաչյա–