Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ներին գումարտակի հրամանատար Վիր– ջինիա նահանգում) անունից, որն ինքնա– գլուխ ստեղծել էր հանցագործների և գլխավորապես քաղ. հակառակորդների հաշվեհարդարի դատարան: 1782-ին հա– տուկ օրենքով Լինչի գործողությունները անօրինական ճանաչվեցին, սակայն «Լ. դ.»-ի նպատակամղվածությունը չդա– տապարտվեց: «Լ. դ.» լայն տարածում է ստացել XIX դ. վերջից մինչե XX^ 30-ա– կան թթ.: XX դ. կեսից «Լ. դ.» ստացել է բացահայտ դասակարգային բնույթ: «Լ. դ.» հրահրում են պրոֆաշիստական Կու– կլուկս–կլանը, Ջ. Բերչի ընկերությունը ևն: ԼԻՆՑ (Linz), քաղաք Ավստրիայում, Դա– նուբի ափին: Վերին Ավստրիա նահանգի վարչական կենտրոնն է: 205 հզ. բն. (1971): ԼԻՈՆ (Lyon), քաղաք Ֆրանսիայում, Ռոն և Սոն գետերի միախառնման տեղում: Ռոն դեպարտամենտի վարչական կենտրոնն է, մեծությամբ երրորդ քաղաքը երկրում: 1,3 մլն բն. (արվարձաններով, 1975): Ռոն–Ալպեր տնտ. շրշանի կենտրոնն է, տրանսպորտային հանգույց, գետային նավահանգիստ: Լ. շրջակայքի հետ ին– դուստրիալ կարևոր համալիր է: Դեռևս XV դարից գոյություն ունեցող մետաքսա– գործական արտադրությանն այժմ փո– խարինում է արհեստական և սինթետիկ գործվածքեղենի (առաշին տեղը երկրում) արտադրությունը: Զարգացած է մեքենա– շինությունը, այդ թվում էլեկտրատեխ. և տեքստիլ մեքենաշինությունը, հաստոցա– շինությունը , ավտոմ ոբիլաշինությունը, քիմ. արդյունաբերությունը: Լավերա– Ստրասբուր նավթամուղով ստացվող նավ– թի բազայի վրա Ֆայզեն արվարձանում կա նավթավերամշակման գործարան: Լ. առևտրա–բանկային խոշոր կենտրոն է: Ունի երկու համալսարան, մետաքսա– գործական արդ. թանգարան: Լ–ի պատմական միջուկը կազմավորվել է Սոնի աշ ափին, հռոմ. 2 թատրոնների մոա: ժամանակաշրջանից կառու ցապատվել է Ռոնի և Սոնի միախառնման տարածքը: Պահպանվել են Սեն–ժան (XII–XV դդ.) ռոմանա–գոթական տաճա– րը, Սեն–Մարտեն դ’էնե (VI–XIII դդ.) ռոմանական, Սեն–Պոլ, Սեն–Բոնավան– տյուր գոթական եկեղեցիները, բարոկկոյի ոճով քաղաքապետարանը, կլասիցիստա– կան Դյո հյուրանոցը (1741 – 1842): XX դ. կառույցներից են սպանդանոցը և անաս– Լիոնի հին թաղամասերից մեկը նաշուկան, ստադիոնը, Դրանժ–Բլանշ հիվանդանոցը (բոլորը՝ 1910-ական թթ.), Կոնգրեսների պալատը (1960), Դյուշեր բնակելի շրշանը (1960–66): Լ–ում գոր– ծում են գեղարվեստի, Դիմե և գալլա– հռոմեական քաղաքակրթության թանգա– րանները: Հայերը Լիոնում: Լ–ի հայ համայնքը կազմավորվել է 1923–24-ին, երբ այստեղ ապաստանել են Արևմտյան Հայաստանից ու Կիլիկիայից տեղահանված բազմաթիվ հայեր: Նրանց մեծ մասը բանվորություն է արել ավտոմոբիլների, մետաղագործա– կան, վագոնաշինական, ներկարարական գործարաններում: Ոմանք հաշողության են հասել գործվածքեղենի, սննդի արտա– դրության, ինչպես նաև առևտրի, շինա– րարության բնագավառներում (Դանիել– յան, Թովմասյան, Իոսյիկյան եղբայրներ, Ն. Բուլուկյան և ուրիշներ): Դաղութի կազմավորման առաշին տարիներին ըս– տեղծվել է «Ազգային միություն», որը կազ– մակերպել է համայնքի կյանքը: Միության վարչությունը (երկարամյա նախագահ– ներն են եղել Ա. Փափազյանը և Ա. Կյուլ– պենկյանը) կառուցել է մատուռ, վարձա– կալել ընդարձակ հողամաս հայ ընտանիք– ների բնակության համար: 1965-ին կա– ռուցվել է Ա. Հակոբ եկեղեցին, որին կից գործում է հայկ. մեկօրյա դպրոց: Մինչև 1939-ը գործել է ՀՕ Կ–ի Լ–ի մասնաճյուղը, 1928-ից՝ ՀԲԸՄ, իսկ հետագայում՝ նաև Ֆրանսահայ մշակութային միության Լ–ի մասնաճյուղերը: Լ–ում լույս են տեսել հայերեն (նաև ֆրանս.) տարբեր բնույթի պարբերականներ, որոնք տպագրվել են «Եփրատ» հայկ. տպարանում: Լ–ի հայերը մասնակցել են ֆաշիզմի դեմ ֆրանս. ժողովրդի ազատագրական պայքարին: Լ–ում էր Հայ ազգային ճակատի (Ֆրան– սիա) կենտրոնատեղին: Լիոնաբնակ շատ հայեր պատսպարել են գերմ. ճամբարնե– րից փախած սովետական ռազմագերինե– րին: 1977-ին Լ–ուէք նւ շրշակայյշոււ/ բնակ– վում էր շուրջ ՀՕ հզ. հայ: Պ, Մարտիրոսյան

ԼԻՈՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1831, 1834, ֆրանսիական պրոլետարիատի առա– շին ինքնուրույն զինված ելույթները: Պատճառը մետաքսագործական արտա– դրության մեջ զբաղված բանվորների և մանր արհեստավորների ծանր դրությունն էր: 1831-ի ապստամբությունն սկսվեց նոյեմբ. 21-ին, երբ մանուֆակտուրիստ– ները հրաժարվեցին ընդունել ջուլհակա– յին աշխատանքների նոր, ավելի բարձր վարձաչափը: Ապստամբների լոզունգն էր՝ «Ապրել՝ աշխատելով, կամ մեռնել՝ մար– տընչելով»: Մարտերում պարտված կառա– վարական զորքերը նոյեմբ. 23-ին ստիպ– ված էին թողնել քաղաքը, սակայն դեկտ. 1–3-ին Լիոն մտած խոշոր զորամասերը ճնշեցին ապստամբությունը: 1834-ի ապստամբության (սկսվեց ապ– րիլի 9-ին) պատճառը դեպուտատների պալատում բանվորական ասոցիացիանե– րը արգելելու օրինագծի հաստատումն էր և 1834-ի Փետրվարին Լիոնում տեղի ունե– ցած գործադուլի մասնակիցների նկատ– մամբ իշխանությունների հաշվեհարդարը: Ապստամբությունը, որ կրում էր բացա– հայտ հանրապետական բնույթ, ղեկավա– րում էր Միացյալ կոմիտեն՝ Շ. Լագրանժի գլխավորությամբ: Ցոթօրյա զինված մար– տերից հետո այն ճնշվեց մեծ դաժանու– թյամբ: Չնայած պարտությանը, Լ. ա. մեծ ազդեցություն գործեցին ֆրանս. պրո– լետարիատի հեղաՓոխական պայքարի զարգացման վրա:

ԼԻՈՖԻԼ ԷՎ ԼԻՈՖՈԲ ԿՈԼՈԻԴՆԵՐ (< հուն. X-uco – լուծել, գո^0– սիրել և Փ<5|Յօ£ – սարսափ), կոլոիդ համակար– գեր. տարբերվում են դիսպերս ֆազի և հեղուկ դիսպերս միշավայրի նյութերի մոլեկուլային փոխազդեցության ուժե– ղությամբ: Լիոֆիլ կոլոիդնե– ր ու մ դիսպերս ֆազի մասնիկները ուժեղ փոխազդում են շրշապատող միշավայրի (հեղուկի) մոլեկուլների հետ: Մակերևու– թային ազատ էներգիայի աննշան լինելու պատճառով, լիոֆիլ կոլոիդները կայուն են: Լիոֆոբ կոլոիդներում դիսպերս ֆազի մասնիկները թույլ Փո– խազդման մեջ են շրշապատող միշավայրի հետ: Մակերևութային ազատ էներգիայի ավելցուկի պատճառով, նրանք թերմո– դինամիկորեն անկայուն են: Տես նաև Դիսպերս համակարգեր, Կուոիդնհրի հա– մակարգեր:

ԼԻՊԱՐԻՏ (Իտալիայի Լիպարյան կղզինե– րի անվանումից), կայնոտիպ հրաբխածին ապար: Բացի քվարցից, կալիում–նատ– րիումային դաշտային սպաթներից և պլագիոկլազից, որոնք գտնվում են հրա– բըխային ապակու զանգվածի մեջ, հաճախ պարունակում է նաև ոչ մեծ քանակությամբ գունավոր միներալներ (հատկապես փայ– լարներ): Լ. համարվում է գրանիտների էֆուզիվ նմանակը: Լայնորեն տարածված է ՀՍՍՀ–ում:

ԼԻՊԱՐԻՏ, Ասպետ Լի պ արի w (ծն. թ. անհտ.–1371), Կիլիկիայի Հայոց սպարապետ մոտ 1355-ից: Հավանաբար Օրբելյան իշխանական տոհմից: Եգիպ– տոսի սուլթանության բանակը (60 հզ. զինվոր) Տար սոնի մամլուբ ամիրա Ման~ չակի առաջնորդությամբ ասպատակեց եր– կիրը և պաշարեց մայրաքաղաք Սիսը: Լ. փոքրաթիվ բերդապահ ուժերով ելավ թըշ– նամու դեմ և քաղաք տանող կամրջի մոտ հերոսական կռվում շատերի հետ նահա– տակվեց: Լ–ի մասին ձեռագրերում պահ– պանվել է ժող. զրույցների երկու պատում, որոնք պահվում են Երևանի Մեսրոպ Մաշ– տոցի անվ. Մատենադարանում: Լ–ին ներ– բողներ են նվիրել հայ միջնադարյան բանաստեղծներ Հովհաննես Թլկուրան– ցին և Մարգիս Քերթողը:

ԼԻՊԱՐՅԱՆ ԿԴ&ԻՆԵՐ (Lipari), հրաբխա– յին կղզիների խումբ Տիրենյան ծովում, Աիցիլիա կղզուց հյուսիս: Պատկանում է Իտալիային: Կազմված է 10 փոքր և 7 մեծ (Լիպարի, Սալինա, Վուլկանո, Ստրոմ– բոլի, Ֆիլիկուդի, Ալիկուդի, Պանարեա) կղզիներից: Տարածությունը 117 կմ2 է:

ԼԻՊԵՑԿ, քաղաք, ՌՍՖՍՀ Լիպեցկի մարզի վարչական կենտրոնը: Դտնվում է Վորո– նեժ գետի ափին, երկաթուղային կայա– րան է: 363 հզ. բն. (1976): Արդ. կենտրոն է: Զարգացած է սե մետալուրգիան (Նո– վոլիպեցկի և «Սվոբոդնի՜ Սոկոլ» գործա– րաններ), մեքենաշինությունը և մետաղա– մշակությունը («Ցենտրոլիտ», տրակտորի, հաստոցաշինական և այլ գործարաններ):