Ֆրա Ֆիլիպո Լի պ պ ի. «Տիրամայրը մանկան հեա» (1452, Պիաաի պատկերասրահ, Ֆլորենցիա) 1457, Պրաաո, Տոսկանա –18.4.1504, Ֆլո– րենցիա), Ֆրա Ֆիլիպոյի որդին: Սովորել է հոր, ապա՝ Բոտիչելլիի մոտ: Վաղ շըր– ջանի գործերը հագեցած ե,ն ոգեշունչ քնարականությամբ («Լուկրեցիայի կյան– քի պատկերներ», մոտ 1475–80, Պիտտի պատկերասրահ, Ֆլորենցիա): 1481 – 1483-ին Բրանկաչչի կապելլայում ավար– տին է հասցրել Մազաչչոյի որմնանկարնե– րը (Սանտա–Մարիա դել Կարմինե եկե– ղեցի, Ֆլորենցիա):
ԼԻՊՍԿԵՐՈՎ Կոնստանտին Աբրամովիչ [25.1(6.2).1889, Մոսկվա – 28.10.1954, Մոսկվա], ռուս սովետական գրող, թարգ– մանիչ: Լ–ի արևելյան բանաստեղծություն– ներում («Ավազ և վարդեր», 1916, ժողո– վածու) ուժեղ են էպիկուրիզմի տարրերը: 1922–25-ի ստեղծագործությունները՝ «Ոսկե ափ» և «Վեցերորդ օր», «Բիբլիական ու անտիկ» բանաստեղծությունների ժողո– վածուները, «Ուրիշը» չափածո վիպակը, սիւեո.աեսա> պոեմը համակ–- ված են կյանքի վաղանցիկության մոտիվ– ներով: Գրել է նաև դրամաներ: Ռուս, է թարգմանել «Սասունցի Դավիթ» էպոսը, Նիզամի Դյանջևիի «նոսրով և Շիրին», «Իսկանդեր–Նամե» պոեմները, Ա. Իսա– հակյանի, Ի. Աբաշիձեի և ուրիշների ստեղծագործությունները:
ԼԻՍԱԲՈՆ (Lisboa), Պորտուգալիայի մայ– րաքաղաքը: Երկրի քաղ., տնտ., մշակու– թային և էստրեմադուրա պատմական նահանգի ու Լիսաբոն օկրուգի վարչա– կան կենտրոնն է: Դտնվում է Տեժա (Տախո) գետի էստուարի աջ ափին: Արվարձաննե– րի հետ կազմում է առանձին վարչական միավոր՝ Մեծ Լ.: 1,5 մլն բն. (1975): Բաղ– կացած է 3 մասից (Արևելյան, Արևմտյան, Կենտրոնական): Լ. (հնում Օլիսիպո, լատ.Օետ1բօ) մ. թ. ա. II դ. գրավել են հռոմեացիները, VI դ.՝ վեստգոթերը, VIII դ. սկզբին՝ արաբները: 1147-ին արաբներից ետ է նվաճել պոր– տուգ. թագավոր Ալֆոնս I: 1255–56-ին Ալֆոնս III թագավորական պալատը տե– ղափոխել է այստեղ և Լ. դարձրել մայրա– քաղաք: Որպես խոշոր առևտրական կենտ– րոն քաղաքն աճել է XV–XVII դդ.՝ Աշ– խարհագրական մեծ հայտնագործություն– ների շրջանում: 1640-ին Լ–ում տեղի է ունեցել խոշոր ապստամբություն, որի հետևանքով երկիրն ազատագրվել է իս– պանական տիրապետությունից (1581 – 1640): Հետագայում Մեծ Բրիտանիան Լ. օգտագործել է որպես ռազմ, և առևտրա– կան բազա: 1755-ին քաղաքն ավերվել է երկրաշարժից, վերականգնվել է XVIII դ. վերջին: 1807–08-ին գրավել են ֆրանս. զորքերը: 1910-ին Լ–ում տեղի ունեցած ապստամբությունը հանգեցրեց պորտուգ. հանրապետության հռչակմանը: XX դ. Ն Պորտուգալիայի հեղափոխական և դեմո– կրատական շարժումների գլխավոր հե– նարաններից է: 1974-ի ապրիլին այստեղ տապալվեց ֆաշիստական վարչակարգը, և երկիրը թևակոխեց դեմոկրատական վե– րափոխումների ուղին: Լ–ում է գտնվում Գաւոէսա ԿյոէԼպենկյան հիմնարկ ությ ու– նը: Զարգացած է քիմ. լայն սպառման ապ– րանքների, մետալուրգի ական, մետաղա– մշակման, մեքենաշինական, փայտամշակ– ման արդյունաբերությունը: Լ–ում են կենտրոնացած պորտուգ. մոնոպոլիստա– կան միավորումները, այդ թվում՝ «Քոմ– փանիա ունյան ֆաբրիլ» կոնցեռնը, խո– շոր բանկեր, առևտրական ֆիրմաներ, ապահովագրական ընկերություններ: Տուրիզմի խոշոր կենտրոն է:
ԼԻՍԱԳԱՐԵ (Lissagaray) Պրոսպեր Օլի– վիե (1838–1901), ֆրանս. լրագրող, ձախ հանրապետական: 1871-ի Փարիզի կոմու– նայի մասնակից: Կոմունայի անկումից հետո տարագրվել է Բելգիա, ապա Մեծ Բրիտանիա: Լոնդոնում մտերմացել է Կ. Մարքսի հետ: 1876-ին հրատարակել է Կոմունայի մասին գիրք, որն արժանացել է Մարքսի բարձր գնահատականին: Նե– րումից հետո վերադարձել է Ֆրանսիա և հրատարակել «Բատայ» («Le Bataille») ձախ հանրապետական թերթը, միաժամա– նակ հանդես է եկել ֆրանս. բանվորական կուսակցության և նրա ղեկավարների դեմ: