Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մեռած հյուսվածքներից, որի վրա աճում են:

ԷՊԻՖՈՐԱ, տես Վերջույթ:

ԷՊՅՈՒՐ (ֆրանս. epiire – գծագիր), գծա– գիր, ուր տարածական պատկերը ներկա– յացված է օրթոգոնալ պրոյեկցիաների մեթոդով:

ԷՊՈԻԱ, տես Դարաշրջան:

ԷՊՈՊԵՍ (հուն. £jiojtoua – ստեղծել, հայտնագործել). 1. պատկերած դեպքերով ու գործող անձանցով իրար մոտիկ, նա– խապես ինքնուրույն, բայց աստիճանա– բար մի ամբողշական պատումի վերած– ված ասքերի, լեգենդների ու երգերի ըն– դարձակ շարքեր՝ Հին աշխարհի պոե– զիայում («Իլիական», «Ոդիսական», «Նի– բ ելուն գների երգը», «Սասնա ծռեր» ևն): 2. Նոր ժամանակներում «է.» տերմինն զգալիորեն փոխել է իր իմաստը: Հաճախ այն նշանակում է ժողովրդի կյանքի առա– վել լայն, բազմակողմանի պատկերը ներ– կայացնող վեպ: Այդպիսի վեպ–էպոպհա– ներ են Վ. Հյուգոյի «Թշվառներ»-ը, Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղու– թյուն»-ը, Մ. Շոլոխովի «Խաղաղ Դոն»-ը, Դ. Դեմիրճյանի «Վարդանանք»-ը և այլ ստ եղծագործությ ուններ: ԷՊՈՍ (հուն. ejtO£ – խոսք, ասք, պատմու– թյուն), գործածվում է երկու իմաստով: 1. Լայն առումով՝ գրական երեք սեռերից մեկը (էպիկական սեռ), 2. նեղ, ժանրային առումով՝ ժող. հերոսական կամ ավանդա– կան վեպ, վիպական բանահյուսության ծավալուն և բարդ տեսակ, որը բաղադըր– վում է վիպական ու պատմա՜հերոսական երգերից, ավանդություններից, զրույցնե– րից: է–ի բովանդակությունը հիմնականում պատմական է, ակունքներն ընկած են նախնադարյան հասարակարգի ընդեր– քում: Հասարակության զարգացմանը զուգընթաց փոխվում են նաև է–ի տիպերն ու ձևերը: Զարգացման հնագույն աստի– ճանում, դիցաբանական մտածողության շնորհիվ, պատմական հիշողությունները ոաճախ միաձուլվում են առասպելական– երևակայական կերպարներին և ստեղ– ծում է–ի վաղ տիպերից մեկը՝ պ ա տ մ ա– առասպելական վեպը: Նման վեպերից են հին հնդկ. «Ռամայանա»-ն, մասամբ՝ ֆիննական «Կալեվալա»-ն, կով– կասյան «Նարտեր»-ը, հին հայկ. «Վիպա– սանք»-^ Առավել ուշ ժամանակաշրջա– նում է–ի ձևավորման մեջ վճռական դեր են խաղացել պատմական ավանդություն– ները: Առաջ են եկել պատմա՜հերոսական վեպի դասական տիպերը, որոնց լավա– գույն նմուշներն են հուն. «Իլիական»-ը, իրանական «Շահ–Նամե»-ն, հայկ. «Պար– սից պատերազմ»-ը և «Սասնա ծռեր>-ը: Գբկ. Աբեղյան Մ., Երկ., հ. 1, Ե., 1966: Ջրբաշյան է. Մ., Գրականության տեսություն, 4 հրա., Ե., 1972: M e ji e t h h- c k h h E. M., ITpoHcxoHcaeirae repoiraecKO- ro snoca, M., 1963. Ս. Հարությունյան

ԷՊՍՈՄԻՏ (ըստ էպսոմի մոտակայքի աղ– բյուրների, Անգլիա) (դառը աղ), մինե– րալ բնական ծծմբաթթվային մագնեզիում: Քիմ. կազմը՝ MgS04-7H20: Բյուրեղա– գիտական համակարգը ռոմբային է, կարծ– րությունը՝ 2–2,5, խտությունը՝ 1680 կգ/մտ, անգույն է, թափանցիկ: Չոր օդում ծածկ– վում է փառով: Կիրառվում է տեքստիլ, թղթի» շաքարի, քիմ., դեղագործական արդյունաբերության մեջ, բժշկության բնագավառում:

ԷՊՍՏԱՅՆ (Epstein) Ջեկոբ (1880–1959), ամերիկյան քանդակագործ: Սովորել է Նյու Չորքում և Փարիզում: Աշխատել է հիմնականում Լոնդոնում: էքսպրեսիվ ոճավորման եղանակով ստեղծել է ար– ձաններ, արձանախմբեր, ինչպես և վառ արտահայտչականությամբ աչքի ընկնող դիմաքանդակներ (Պոլ Ռոբսոնի կիսանդ– րին, 1928, մասնավոր հավաքածու, Նյու Ցորք, «Օրիոլ Ռոսս», 1932, ժամանակա– կից արվեստի թանգարան, Նյու Ցորք):

ԷՊՕՔՍԻԴԱՅԻՆ ԻԵԺԵՐ, սինթետիկ խե– Ժեր, ստացվում են էպօքսիխումբ (>C–C<) պարունակող միացություննե– րի և շարժունակ ջրածին ունեցող նյութե– րի (ֆենոլներ, սպիրտներ կամ ամիններ) փոխազդեցությունից: Կախված մոլեկուլա– յին զանգվածից, լինում են պինդ կամ հե– ղուկ, խտությունը՝ 1000–1350 կգ/մ3: Կա– յուն են քլորի, աղաթթվի և ֆոսֆորական թթվի նկատմամբ: է. խ–ից պատրաստում են պլաստմասսաներ, ավիացիոն սոսինձ– ներ, զանազան ապարատներ պաշտպա– նող ծածկույթներ, էլեկտրամեկուսիչ լա– քեր և այլ նյութեր: ԷՋ պոլիգրաֆիայում, շարված– քի կոմպլեկտավորված մաս, որն ընդ– գրկում է վերնագրերը, կլիշեները, էջա– թվերը, բանաձևերը, էջատիտղոսը և այլ տարրեր ու թղթի վրա թողնում հրատարա– կության (թերթի, ամսագրի, գրքի) էջի տպվածքը: «ԷՋԵՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ», լույս է տեսնում 1965-ից (անկանոն պար– բերականությամբ), Բեյրութում: Խմբա– գիրներ՝ Գ. Ադդարյան, Ա. Դարյան: Հրատարակում են առաջադիմական մի խումբ մտավորականներ: Տպագրում է պատմվածքներ, բանաստեղծություններ, «էջեր գրականու– թյան և արվեստի» հանդեսի շապիկը գրախոսություններ, արվեստաբանական հոդվածներ: Լայն տեղ է հատկացնում հայ սովետական հեղինակներին: Առան– ձին համարներ են նվիրված Երևանի 2750-ամյակին, Հայաստանի գրողների միության 5-րդ և Ասիայի ու Աֆրիկայի գրողների 3-րդ համագումարներին: Հան– դեսի հիմնական հարցերից է հայ –արաբա– կան բարեկամությունը: Անդրադառնում է միջազգային առաջավոր գրականության ու արվեստի հարցերին, թարգմանաբար տպագրում ռուս, սովետական, արաբ, արևմտաեվրոպական և ամերիկյան գրող– ների գործերը: Աշխատակցում են սփյուռ– քահայ անվանի և երիտասարդ գրողներ: Շարունակությունն է «ժողովածու գրա– կանության և արվեստի» (Բեյրութ, 1950– 1954, խմբագիր՝ Պ. Մինասյան), «Մշա– կույթ» (Բեյրութ, 1954–55, խմբագիր՝ Գ. Ադդարյան), «Գիրք գրականության և արվեստի» (Բեյրութ, 1955–56, 1959, խըմ– բագիրներ՝ Գ. Ադդարյան, Գ. Սևան), «Հառաջ–Գրական» (Բեյրութ, 1961–64, խմբագիրներ՝ Գ. Տերտերյան, Պ. Մինաս– յան) հանդեսների: Գ. Քեշիշյան

ԷՋԿԱՊ, 1. տպագրական կաղապարի պատրաստման պոլիգրաֆիական պրո– ցես: է–ի ժամանակ որոշվում է էջերի թիվօ» էջում՝ տողերի թիվը, վերնագրի, պատկերազարդումների, տիտղոսատար– րերի, տեղեկատու նյութերի տեղադրու– մը, նախնական էջերում բացատների չա– փերը ևն: է. կատարվում է տպարանում, ըստ հրատարակության մակետի կամ ըստ շարվածքի և կլիշեի շարվածասյան տպվածքների վրա կատարված նշումնե– րի: Առանց սյուների տպագրության դեպ– քում է. կատարվում է ըստ բնագրի վրա կատարված նշումների: Ըստ բնագիր– մակետի է–ի դեպքում բնագիր–մակետը տպարան է իջեցվում էջավորված մակետի տեսքով՝ ճշգրիտ և վերջնական հաշվար– կով, բոլոր նյութերի նշումով: է–ի գլխավոր խնդիրն է տեքստի տրամաբանական կա– ռուցվածքի դրսևորումը, դյուրընթեռնե– լիության, էջերի և ամբողջ հրատարա– կության անհրաժեշտ համամասնություն– ների ապահովումը: Տեքստը էջկապվում է մեկ, երկու, երեք և ավելի շարվածասյու– ներով: Պատկերազարդումների է–ի հա– մար կան մի քանի հիմնական սխեմաներ, բաց (պատկերազարդումները տեղա– դրվում են էջի վերևում կամ ներքևում), փակ (պատկերազարդումները տեքստով սահմանափակվում են վերևից և ներքե– վից), խուլ (պատկերազարդումները տեքստով սահմանափակվում են բոլոր կողմերից, ինչպես նաև տեղադրվում են լուսանցքում կամ մասամբ դուրս են բեր– վում լուսանցք): 2. էջկապված շարվածքի (սրբագրության) տպվածք՝ սխալների ուղղման համար:

ԷՋՄԻԱԾԻՆ (մինչև 1945-ը՝ Վաղարշա– պաւո), քաղաք Հայկական ՍՍՀ–ում, հա– մանուն շրջանի վարչական կենտրոնը: 1965-ից՝ հանրապետական ենթակայու– թյան: Երևանից 20 կմ արմ.: Հեռավորու– թյունը երկաթուղուց («էջմիածին» կայա– րան) 15 կմ է, խճուղիների հանգույց (Երե– վան–Հոկտեմբերյան–Լենինական, Աշ– տարակ –Մար գար ա միութենական մայ– րուղիներ և տեղական նշանակության խճուղիներ): Տարածությունը 15 կմ2 է, բն. 42 հզ. (1976): ՀՍՍՀ արագ զարգացող արդ. կենտրոններից է: Գործում են տաս– նյակից ավելի արդ. ձեռնարկություններ: Արդ. արտադրանքի 54,5% –ը (1978) կազմում են էլեկտրոնային սարքաշի– նությունը և մետաղամշակումը, 40%–ը՝ սննդի արդյունաբերությունը: Խոշոր ձեռ– նարկություններից են գինու և կենցաղա– յին մետաղաիրերի կոմբինատները, «Պլաստմասսա», «էլեկտրոն» արտադրա– կան միավորման, հացի, կաթի գործարան– ները, տպարանները (2): է–ի տարածքում