Ա. Կ. Լյադով լաաական երգեցիկ կապելլայում: Աշա– կերտներից են՝ Ն. 6ա. Մյասկովկսի, Ս. Ս. Պրոկոֆև, Մ. Ֆ. Գնեսին, Բ. Վ. Ասաֆե և ուրիշներ: 1880–90-ական թթ. հանդես է եկել որպես դիրիժոր: է. ման– րանվագների վարպետ է: Գրել է դաշ– նամուրային երկեր (պրելյուդներ, էտ– յուդներ, արաբեսկներ, «Երաժշտական ծխախոտատուփ» շարքը են), ժող. տեքս– տերով մանկական երգեր (3 տետր), մշա– կել 200-ից ավելի ժող. երգեր: Ա. Բարսամյան
ԼՏԱՅՍՏԵՐ Ալեքսանդր Ֆիլիպովիչ [4.4. 1884, գ. Ներքին Ախտա (այժմ՝ ք. Հրազ– դան)–1.2.1941, Թբիլիսի], ռուս սովետա– կան բնախույզ, աշխարհագրագետ, պրո– ֆեսոր (1932): Ավարտել է Երևանի արա– կան գիմնազիան (1902), Խարկովի հա– մալսարանի ֆիզիկա–մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժանմուն– քը (1907): 1907–22-ին դասավանդել է յսարկովում, Գրոզնիում և Թիֆլիսում, 1923–33-ին՝ Անդրկովկասյան կոմունիս– տական համալսարանում: Ուսումնասիրել է Կովկասը և Հայաստանը: 1937–41-ը եղել է Թբիլիսիի պետ. համալսարանի ֆիզիկական աշխարհագրության ամբիո– նի վարիչ, միաժամանակ (1938–40) դա– սախոսություններ կարդացել Երևանի հա– մալսարանի և Հայկական մանկավարժա– կան ինստ–ի աշխարհագրական ֆակուլ– տետներում: Հանդես է եկել գիտական հոդվածներով, զբաղվել Կովկասի, հատ– կապես Հայաստանի կենդանիների աշ– Լմբաաավանքի Ս. ՍտեՓանոս եկեղեցին հարավ–արեմուաքից խար հա գրության, ֆաունայի և Սևանա լճի ուսումնասիրություններով, գրել Արա– րատի գագաթը կատարած վերելքների պատմությունը (1882–1912), հոդվածներ՝ բնության պահպանության մասին: Երկ. reorpa4>Hfl KaBKa3a, Thc^hc, 1924; reorpaHH 3aKaBKa3bH, Th4>Jihc, 1929 (հա– մահեղինակ՝ HypCHH T. Փ.); MaTepHanbi no opHHTo<i)ayHe ApM. CCP, E., 1942 (համահե– ղինակ՝ Cochhh T. B.)« Գ. Աբրահամյան
ԼՏԱՆՈՍ–ՕՐԻՆՈԿՈ (Llanos del Orinoco), բնամարզ Հարավային Ամերիկայի հյու– սիս–արևմուտքում, Օրինոկո գետի ձախ ափին, Անդերի և Գվիանական սարահար– թի միշև: Երկարությունը մոտ 1400 կմ է, լայնությունը՝ մոտ 400 կմ: Բնորոշ է հարթ ռելիեֆը, խոնավ ամառներով ու չոր ձմեռ– ներով մերձհասարակածային շոգ կլիման, սավաննային բուսածածկույթը: Տնտեսու– թյան հիմնական ճյուղը էքստենսիվ անաս– նապահությունն է:
ԼՅԱՇԿՌ Ալեքսանդր Պավլովիչ [ծն. 17(30).12.1915, Միլլերովո, այժմ՝ Ռոս– տովի մարզում], սովետական պետական և կուսակցական գործիչ: ԱՄԿԿ անդամ 1942-ից: 1947-ին ավարտել է Դոնեցկի արդ. ինստ–ը: 1941–45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1954– 1960-ին Լ. ՈւԿԿ Դոնեցկի մարզկոմի քարտուղար էր, 1960–63-ին՝ առաշին քարտուղարը: 1963–66-ին՝ ՈւԿԿ ԿԿ քարտուղար, 1966–69-ին՝ 2-րդ քարտու– ղար: 1969–72-ին եղել է ՈւԱՍՀ Գերա– գույն սովետի Նախագահության նախա– գահ, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագա– հության նախագահի տեղակալ: 1972-ի հունիսից Լ. ՈւՍԱՀ Մինիստրների խոր– հըրդի նախագահն է: ԱՄԿԿ XXII–XXV համագումարներում ընտրվել է ԱՄԿԿ ԿԿ–ի անդամ: ԱՍՀՄ V–IX գումարումնե– րի Գերագույն սովետի դեպուտատ է: Պարգևատրվել է Լենինի երկու և այլ շքա– նշաններով:
ԼՑԱՈՆԻՆ, նահանգ Չինաստանի հյուսիս– արևելքում: Աահմանակից է ԿԺԴՀ–ին, հվ–ում ողողվում է Դեղին ծովով: Տարածու– թյունը 230 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 29,5 մլն (1972), վարչական կենտրոնը՝ Շենյան: Ընդգրկում է Աունլյաո հարթա– վայրի մի մասը, Մանշուրա–Կորեական և ժեխե լեռների ճյուղավորությունները: Կլիման մուսսոնային է, շոգ և խոնավ ա– մառով, ցուրտ և սակավաձյուԱ ձմեռով: Տարեկան տեղումները 500–1000 մմ են: խոշոր գետը Լյաոհեն է: Բուսածածկույ– թում գերակշռում են տափաստանները, լեռներում՝ լայնատերև և փշատերև ան– տառները: Լ. Չինաստանի ինդուստրիալ կարևոր շրշանն է: Տալիս է երկրում ար– դյունահանվող քարածխի, երկաթահանքի, թերթաքարերի և էլեկտրաէներգիայի մեծ մասը: Գյուղատնտեսության մեջ գերա– կշռում է հացահատիկի, հատիկաընդա– վորների, բամբակի, կանեփի, ծխախոտի և բանշարաբոստանային կուլտուրաների մշակումը: Զարգացած են նաև պտղա– բուծությունը, շերամապահությունն ու ձըկ– նորսությունը: Գլխավոր նավահանգիստ– ներն են Լյույդան, Ինկոուն:
ԼՏԱՊՈՒՆՈՎ Ալեքսանդր Միխայլովիչ [25.5(6.6).1857, Ցարոսլավլ –3.11.1918, Օդեսա], ռուս մաթեմատիկոս և մեխանիկ, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1901), Պ. Լ. Չեբիշնի աշակերտը: 1880-ին ավար– տել է Պետերբուրգի ‘համալսարանը: 1892-ից իյարկովի համալսարանի պրոֆե– սոր, 1902-ից աշխատել է Պետերբուրգի ԳԱ–ում: Հիմնական վաստակը կայունու– թյան խնդիրների լուծման ընդհանուր մեթոդի մշակումն է: Ստեղծել է վերշավոր թվով պարամետրերով որոշվող մեխանի– կական համակարգերի շարժման և հա– վասարակշռության արդի տեսությունը: Արժեքավոր աշխատանքներ ունի մաթ. ֆիզիկայի, պտտվող հեղուկի հավասա– րակշռության ձևերի ու կայունության վե– րաբերյալ: Հավանականությունների տե– սությունում առաշարկել է հետազոտման նոր՝ «բնութագրական ֆունկցիաների» մեթոդ, ապացուցել, այսպես կոչված, կենտրոնական սահմանային թեորեմը՝ բավական ընդհանուր պայմանների դեպ– քում:
ԼՅԱՏՈՇԻՆՍԿԻ Բորիս Նիկոլաևիչ [22.12. 1894 (3.1.1895), Ժխոոմիր – 15.4.1968, Կիև], սովետական կոմպոզիտոր, դիրի– ժոր և մանկավարժ: ՈւՄՍՀ ժող. արտիստ (1968): 1919-ին ավարտել է Կիևի կոնսեր– վատորիան: Գրել է օպերաներ («Ոսկե օղակ», 1930, 2-րդ խմբ. բեմ.՝ 1970, Տ. Գ. Շևչենկոյի անվ. ՈւՍԱՀ պետ. մրցանակ, 1971, «Շչորս», 1938* 2-րդ խմբ.՝«Զորա– վարը», 1948), նվագախմբային ստեղծա– գործություններ, «Ուկրաինական կվին– տետ» (2-րդ խմբ.՝ 1945, ՍՍՀՄ պետ. մըր– ցանակ, 1976), 5 լարային կվարտետ, կան– տատներ և խմբերգեր, դաշնամուրային պիեսներ, ռոմանսներ, կինոնկարների («Տարաս Շևչենկո», 1951, ՄՄՀՄ պետ. մրցանակ, 1952) երաժշտություն:
ԼՅԱՐԴ(hepar), մարսողական արտազատիչ ամենախոշոր գեղձը: Կշռում է 1,5–2 կգ: Լ. մշակում է լեղի, որը Լ–ի, ապա ընդհա– նուր լեղածորանով հոսում և թափվում է տասներկումատնյա աղիքի մեշ, նպաս– տում մարսման պրոցեսներին: Լ. գտնվում է ստոծանու տակ, որովայնի խոռոչի վեր– որովայնային շրշանում՝ մեծ մասով աշ թուլակողում: Լ–ի ստոծանային մակերե– սը կորնթարդ է ու հարթ, հպված է ստո– ծանուն, որից դեպի լյարդը ձգվում է որո– վայնամզային մանգաղաձև կապանը: Ըն– դերային մակերեսը գոգ ու խորդուբորդ է, որը երեք ակոսով՝ աշ երկայնաձիգ, ձախ երկայնաձիգ և լայնական, բաժան– վում է չորս բլթի՝ ձախ, անանուն, քառա– կուսի և պոչավոր: Վերշին երեքը կազմում են Լ–ի աշ բիլթը: Աշ՝ մեծ և ձախ բլթե– րը միմյանցից սահմանված են ձախ եր– կայնաձիգ ակոսով: Աշ ակոսի առաշա– յին կեսը զբաղեցնում է լեղապարկը, իսկ ետին կեսով անցնում է ստորին սիներա– կը: Լայնական ակոսը Լ–ի դրունքն է, որով մտնում են՝ դռներակը, Լ–ի սեփական զարկերակը, նյարդերը, դուրս են գալիս ավշային անոթներն ու Լ–ի ծորանը: Լ. մասնակցում է մարսողության, նյութա– փոխանակության, արյան շրջանառու– թյան պրոցեսներին, կատարում է պաշտ– պանական ֆունկցիա՝ չեզոքացնում է սննդանյութերի հետ արյան մեջ ընկած վնասակար նյութերը, մասնակցում վի– տամին 13ւշ–ի, միզանյութի սինթեզին: Լ. կենդանական օսլայի՝ գլիկոգենի պահեստ