յի մեշ: Լ. ու. ավարտեց դեոևս 1385-ին Կրևյան ունիայով (տես Կրնյան ունիա 1385) սկսված երկու պետությունների միա– վորման պրոցեսը: Լեհաստանում և Լիտ– վայում սահմանվեց միատեսակ պետ. կաոուցվածք, ընդհանուր սեյմ և դրամա– կան սիստեմ: Լիվոնիան հայտարարվեց ընդհանուր տիրույթ, վերացան մաքսերը: Ռեչ Պոսպոլիտայի (որը միշազգային աս– պարեզում հանդես էր գալիս որպես միաս– նական պետություն) գլուխ կանգնած էր լեհական և լիտվական իշխանների ընտ– րած թագավորը: Լ. ու. չվերացրեց Լիտ– վայի անկախությունը, երկրում պահպան– վեցին հատուկ օրենսդրություն և դատա– րան, առանձին բարձրագույն վարչական պաշտոններ, պետ. գանձարանը, զորքը, պաշտոնական լեզուն մնաց բելոռուսերե– նը: Լ. ու. փաստորեն գոյատևեց մինչև 1795-ը:
ԼՅՈՒԲԼՅԱՆԱ (Ljubljana), քաղաք Հա– րավսլավիայում, Սլովենիա Սոցիալիստա– կան Հանրապետության մայրաքաղաքը, Լյուբլյանիցա գետի ափին: 174 հզ. բն. (1971): Երկրի տնտ. և մշակութային խո– շոր կենտրոններից, երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց: Զարգացած է մեքենաշինությունը, մետա– ղամշակումը, տեքստիլ, սննդի, փայտա– մշակման, քիմ. և պոլիգրաֆ արդյունա– բերությունը: Լ–ում են Սլովենիայի գիտու– թյան ու արվեստի ակադեմիան, համալսա– րանը, ֆիլհարմոնիան (1702-ից):
ԼՅՈՒԴԵՆԴՈՐՖ (Ludendorff) էրիխ (1865–1937), գերմանական ռազմական և քաղաքական գործիչ, հետևակի գեներալ (1916): 1894-ից ծառայել է Գլխավոր շտաբում: 1908–12-ին եղել է Գլխավոր շտաբի օպերատիվ բաժնի պետ, առաշին համաշխարհային պատերազմի սկզբում՝ 2-րդ բանակի օբերկվարտիրմայստեր, 8-րդ բանակի շտաբի պետ, իսկ 1914-ի նոյեմբերից՝ Արևելյան ռազմաճակատի շտաբի պետ, 1916-ի օգոստոսից՝ գլխավոր հրամանատարության շտաբի 1-ին գեն.- կվարտիրմայստեր: Լինելով գեն. Պ. Հ/ւն– դենբուրգի անմիջական օգնականը՝ Լ. փաստորեն ղեկավարել է Գերմանիայի ողշ զինված ուժերը, երկրում հաստատել ռազմ, վարչակարգ: Ակտիվորեն մասնակ– ցել է 1920-ի Կապպի խռովությանը: Մտեր– մանալով նացիոնալ՛սոցիալիստների հետ՝ 1923-ի նոյեմբերին Ա. Հիտլերի հետ գըլ– խավորել է մյունխենյան խռովությունը: Հուշագրությունների և մի շարք ռազմա– տեսական աշխատությունների հեղինակ է:
ԼՅՈՒԴԵՐՍ–ՊԱՈհեԻԻ ԹԵՈՐԵՄ, CPT– թեորեմ, դաշտի քվանտային տեսու– թյան հավասարումներն ինվարիանտ են CPTձևափոխության, այսինքն՝ լիցքա– յին համալուծության [C-սիմետ– րիա, անգլ. c(harge) – լիցք, տարրա– կան մասնիկը համապատասխան հակա– մասնիկով փոխարինելու գործողությու– նը], տարածական սիմետրիա– յ ի՝ զույգության [P-սիմետրիա, անգլ. p(arity) – զույգություն, կոորդինատների հայելային անդրադարձման գործողու– թյունը] և ժամանակի սիմետ– րիայի [ -սիմետրիա, անգլ. t(ime)– ժամանակ, ժամանակը հակառակ նշանով փոխելու գործողությունը] նկատմամբ: Լ–Պ. թ. ձևակերպել և ապացուցել են գերմանացի ֆիզիկոս Գ. Լյուդերսը (G. Լս– ders, 1952-54) և Վ. Պաուչին (1955): Այն բխում է դաշտի քվանտային տեսության հիմնական սկզբունքներից: Բնության մեշ որևէ պրոցես, ըստ Լ–Պ. թ–ի, կարող է ունենալ իր «հակառակը», որում մասնիկ– ները Փոխարինված են համապատասխան հակամասնիկներով, սպինների պրոյեկ– ցիաներն ունեն հակառակ նշան, իսկ պրոցեսի սկզբնական ու վերշնական վի– ճակները փոխված են տեղերով: Լ–Պ. թ–ից, մասնավորապես, հետևում է, որ մասնիկի ու հակամասնիկի զանգվածները և կյանքի տևողությունները հավասար են, էլեկտրական լիցքերը և մագնիսական մոմենտները տարբերվում են միայն նշա– նով, փոխազդեցությունը ձգողության դաշ– տի հետ միատեսակ է (չկա «հակաձգողու– թյուն»). այն դեպքերում, երբ մասնիկների փոխազդեցությունը վերշնական վիճակում արհամարհելի Փոքր է, մասնիկների և հակամասնիկների տրոհման արդյունք– ների էներգետիկ սպեկտրները և անկյու– նային բաշխումները միատեսակ են, իսկ սպինների պրոյեկցիաները հակառակ են ուղղված: Լ–Պ. թ–ի նշանակությունն աճեց թույլ փոխազդեցություններում P-սիմետ– րիայի խախտումը հայտնագործելուց հետո (1956-ին տեսականորեն կանխատե– սել էին Լին և Ցանգը, 1957-ին փորձով ապացուցել է Վուն): Խախտված սիմետ– րիան մի այլ՝ ավելի ընդհանուր սիմետ– րիայով վերականգնելու համար Լին ու Ցանգը և Լ. Դ. Լանդաուն առաշադրեցին համակցված CP- սիմետրիա– յ ի վարկածը: Սակայն 1964-ին թույլ Փոխազդեցություններում (K° և K° մե– զոնների տրոհման ժամանակ) արձանա– գրվել է CP-սիմետրիայի խախտում: Եվ, քանի որ CP-սիմետրիան և T-սիմետ– րիան կապված են CPT-սիմետրիայով, ապա CP-սիմետրիայի խախտումը են– թադրել է տալիս, որ ա. խախտվում է նաև T-սիմետրիան՝ անխախտ թողնելով CPT-սիմետրիան, և բ. պահպանվում է T-սիմետրիան, անխուսափելիորեն հան– գեցնելով CPT-սիմետրիայի խախտմա– նը, մի բան, որը կստիպեր վերանայել դաշտի քվանտային տեսության սկզբունք– ները: Մինչ այժմ, սակայն, T- և CPT- սի– մետրիաների խախտում չի արձանագրվել, և CPT-սիմետրիան մնում է որպես ընդ– հանուր սիմետրիա: Տարրական մասնիկ– ների ֆիզիկայի կարևոր խնդիրներից է բացահայտել, թե իրականում ի՞նչ է կա– տարվում K°–K° համակարգում: Հնարա– վոր է, որ այդ երևույթի բացատրությունը հանգեցնի բոլորովին նոր, հիմնարար եզրակացությունների: Գրկ. տես Տարրական մասնիկներ հոդվա– ծի գրականությունը: Վ. Պողոսյան ԼՏՈհԴՈՎԻԿՈՍ (Louis), թագավորներ Ֆրանսիայում: Առավել հայտնի են. Լ. VI Գեր (մոտ 1081 –1137), թագավոր 1108-ից: Կապետինգների դինաստիայից: Ակիզբ է դրել թագավորական իշխանու– թյան ամրապնդմանը: Իր քաղաքականու– թյան մեջ հենվել է քաղաքների (նրանց շնորհել է կոմունայի իրավունք) և եկեղե– ցու վրա: L. VII (մոտ 1121 – 1180), թագավոր 1137-ից: Կապեաինգների դինաստիայից: խաչակրաց 2-րդ արշավանքի առաշնորդ– ներից: Լ. VII-ի օրոք սկսվել է ֆրանս. (Կապետինգներ) և անգլ. (Պլանտագենետ– ներ) թագավորների երկարատև պայքարը ֆրանս. տիրույթների համար: L. VIII (1187–1226), թագավոր 1223-ից: Կապեաինգների դինաստիայից: Ամուս– նացած լինելով Հենրիխ II Պլանտագենետի թոռան հետ՝ հավակնում էր անգլ. թագին: 1216-ին Հովհան Անհողի դեմ ապստամ– բած անգլ. բարոնները Լ. VIII-ին կանչե– ցին Անգլիա: Մակայն պարտվելով Հենրիխ III-ի դեմ պատերազմում՝ հարկադրված հեռացավ Անգլիայից: Դառնալով Ֆրան– սիայի թագավոր, անգլիացիներից ետ խլեց ֆրանս. որոշ տերիտորիաներ: L. IX Ս ու ր բ (1214–1270), թագավոր 1226-ից: Կապետինգների դինաստիայից: Անց է կացրել վարչական, դատական, ֆինանսական ռեֆորմներ, որոնք նպաս– տել են պետ. իշխանության կենտրոնաց– մանը և երկրի տնտ. զարգացմանը: 1248-ին գլխավորել է խաչակրաց 7-րդ արշավանքը, 1250-ին գերվել է Եգիպտոսում և ազատվել մեծ վւրկագնով: Մահացել է ժանտախտից՝ Թունիս ձեռնարկած խաչակրաց 8-րդ ար– շավանքի ժամանակ: Կաթոլիկ եկեղեցին Լ. IX-ին դասել է սրբերի շարքը: L. XI (1423–1483), թագավոր 1461-ից: Վալուաների դինաստիայից: Վարել է թա– գավորական իշխանության ամրապնդման, կենտրոնացման, Ֆրանսիայի տերիտո– րիալ միավորման քաղաքականություն: Լ. XI-ի կառավարության ժամանակ նա– խադրյալներ ստեղծվեցին Ֆրանսիայում բացարձակ միապետության զարգացման համար: L. XIV (1638-1715), թագավոր 1643-ից: Բուրբոնների դինաստիայից: Նրա օրոք ֆեոդալական ավագանու խռովության (տես Ֆրոնդա) ճնշմամբ և Ֆրանսիայի համար ձեռնտու Վեստֆալյան (1648) ու Պիրենեյան (1659) հաշտությամբ պայման– ներ ստեղծվեցին բացարձակ միապետու– թյան առավել ուժեղացման համար: Ավան– դությունը Լ. XIV-ին է վերագրում «պետու– թյունը այդ ես եմ» արտահայտությունը: Հարևան պետությունների դեմ մղած նրա պատերազմները մեծ մասամբ եղել են անհաշող: Լ. XI V-ի թագավորությունը հատկապես ծանր էր ժողովրդի համար, որը հաճախակի ապստամբում էր (տես Կամիզարներ): L. XVI (1754–1793), թագավոր 1774– 1792-ին: Բուրբոնների դինաստիայից: Գահ է բարձրացել քաղ. սուր ճգնաժամի պայմաններում, որը հանգեցրեց Ֆրան– սիական մեծ հեղափոխությանը (1789– 1794): Լ. XVI դավադրություն կազմակեր– պեց հեղափոխության դեմ, Ավստրիային և Պրուսիային հրահրեց զինված ինտեր– վենցիայի: 1792-ի օգոստոսին գահընկեց արվեց, իսկ 1793-ի հունվարին հակահեղա– փոխական և դավաճանական գործունեու– թյան համար Կոնվենտի դատավճռով գըլ– խատվեց: Լ. XVIII (1755–1824), թագավոր 1814– 1815-ին և 1815–24-ին: Բուրբոնների դի– նաստիայից: Լ. XVI–ի եղբայրը: 1791-ին փախել է Ֆրանսիայից և գլխավորել