Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է ռուս, գիտատեխնիկական տերմինաբա– բանության հիմքը: Զգալի ուշադրություն է դարձրել Ռուսաստանում երկրաբանու– թյան U մետալուրգիայի զարգացմանը: «Երկրաշերտերի մասին» (1763) աշխատու– թյան մեջ Լ. երկրաբանությունը բնորոշել է որպես գիտություն Երկրի զարգացման մասին: Նկարագրել ու բացատրել է բազ– մաթիվ օգտակար հանածոների (քարած– խի, նավթի, տորֆի են) առաջացումը: 1763-ին հրատարակած «Մետալուրգիայի առաջին հիմունքները…» ուղեցույցում նկարագրել է մետաղների ստացման գործ– նական եղանակներ: Լ. նպաստել է ռուս գրական լեզվի վերափոխմանը: «Ռուսե– րենի քերականություն» (1757) են աշխա– տություններով հիմք է դրել ռուս, լեզվի գիտական ուսումնասիրությանը: Լ. ռուս, կլասիցիզմի խոշոր ներկայացուցիչներից է: Համարվում է ռուս, գովերգերի ստեղ– ծող, որոնք ունեն քաղաքացիական մեծ հնչեղություն: Դրել է «Տամիրա և Սելիմ» (1750), «Դեմոֆոնւո» (1752) ողբերգու– թյունները: Լ. նաև զբաղվել է ռուս ժողո– վըրդի պատմության հարցերով: Վավերա– գրերի հիման վրա գրված «Հին Ռուսաս– տանի պատմությունը…» (մաս 1–2, 1766) U այլ աշխատություններում անզիջում պայքար է մղել Ռուսիայի պատմության վերաբերյալ այդ ժամանակ տիրող նոր– մանական տեսության դեմ: Պատմության զարգացման մեջ Լ. մեծ դեր է հատկացրել ժող. զանգվածներին: Սակայն, ընդհանուր առմամբ, պատմությունը մեկնել է իդեա– լիստական դիրքերից, գերագնահատել է նշս!նավոր անհատների դերը: Լ. զբաղվել է նկարչությամբ և խճանկարչությամբ: Նրա կատարած խճանկարներից են «Պետ– րոս 1-ի դիմանկարը» (1754) և «Պոլտավա– յի ճակատամարտը» (1762–64, ԴԱ շենք, Լենինգրադ) մոնումենտալ աշխատանք– ները: 1863-ին Լ. ընտրվել է Պետերբուր– գի նկարիչների ակադեմիայի պատվավոր անդամ: Բնության երևույթները Լ. բացա– տըրել է բնագիտական մատերիալիզմի դիրքերից: Ըստ նրա, մատերիան օժտված է տարածականությամբ, իներտությամբ, ձևով, անթափանցելիությամբ և մեխանի– կական շարժմամբ, որոնցով բացատըր– վում են բնության մեջ կատարվող բոլոր փոփոխությունները: Աշխարհի անփոփո– խության և մշտականության մասին եղած մետաֆիզիկական հայացքներին հակա– ռակ Լ. հաստատել է բնական երևույթ– ների էվոլյուցիան և Երկրագնդի ու Տիե– զերքի աստիճանական փոփոխությունը: Պայքարելով բնության երևույթների ոչ գիտական ու կրոնական բացատրություն– ների դեմ՝ գիտությունը սահմանազատել է կրոնից: Երկ. IIojih. co6p. coh., t. 1–10, M.–JI., 1950-59. Գրկ. Մելքոնյան Ա. Հ., Միխայիլ Վասիլեիչ Լոմոնոսով, Ե., 1961: Կ ո ն ո ն– կ Ո վ Ա. Ֆ. և Ս պ ա U կ ի Բ. Ի., Մ. Վ. Լո– մոնոսովը որպես ֆիզիկոս, Ե., 1962: Mopo- 3 Օ B A . A . , JIOMOHOCOB, 5 H3fl . , M . , 1965 .

ԼՈՄՈՆՈՍՈՎ (մինչև 1948-ը՝ Օրանիեն– բաում), քաղաք ՌՍՖՍՀ Լենինգրադի մար– զում, նավահանգիստ Ֆիննական ծոցի հարավային ափին, Լենինգրադից 40 կմ արևմուտք: 40 հզ. բն. (1970): Հիմնադրվել է XVIII դ. պալատա–պուրակային անսամբ– լի մոտ, որ պատկանել է Ա. Դ. Մենշիկո– վին, հետագայում՝ թագավորական ընտա– նիքին (այժմ՝ թանգարան): Անսամբլը բաղկացած է ռուս, բարոկկոյի ոճով Մեծ պալատից (1710–25), Ստորին պուրակից. Վերին պուրակից (Պետրոս 111-ի, 1758–62, Չինական, 1762–68, պալատներով, «Սա– հաբլրակ» տաղավարով, 1762–74): 1955-ին քաղաքում կանգնեցվել է Մ. Վ. Լոմոնոսովի հուշարձանը:

ԼՈՅՈԼԱ (Loyola) Իգնատիոս (1491 – 1556), ճիզվիաների օրդենի հիմնադիրը (1534): 1541-ին ընտրվելով օրդենի ցմահ «գենե– րալ»՝ այն դարձրեց հակառե ֆորմացիայի պայքարի միջոց: Մշակել է օրդենի կազ– մակերպչական և բարոյական սկզբունք– ները. «Հոգևոր վարժություններ» աշխա– տության մեջ շարադրել է ճիզվիտական դաստիարակության սիստեմը, որի նպա– տակն էր ճնշել մարդու անհատականու– թյունն ու նրան հնազանդեցնել եկեղեցուն: 1622-ին կաթոլիկ եկեղեցին Լ–ին դասել է «սրբերի» շարքը: ԼՈՆԳ (Long) Մարգերիտ (1874–1966), ֆրանսիացի դաշնակահարուհի, մանկա– վարժ: Սովորել է Փարիզի կոնսերվատո– րիայում, որտեղ և դասախոսել է 1906– 1940-ին (պրոֆեսոր՝ 1920-ից): Կազմա– կերպել է դաշնամուրի մասնավոր դպրոց: Հանդես է եկել համերգներով, պրոպագան– դել իմպրեսիոնիստների և մյուս ժամա– նակակից ֆրանս. կոմպոզիտորների եր– կերը: 1943-ին ժ. Տիբոյի հետ կազմակեր– պել է դաշնակահարների և ջութակահար– ների մրցույթ (1946-ից՝ Ս. Լոնգի և ժ. Տի– բոյի անվ.): 1955-ին ելույթ է ունեցել Սոսկվայում: Դրել է հիշողություններ Դ. Ֆորեի, Կ. Դեբյուսիի և Մ. Ռավելի հետ իր համատեղ աշխատանքի մասին: ԼՈՆԳէ (Longuet) ժան (1876–1938), ֆրանսիական և միջազգային բանվորա– կան շարժման գործիչ: Շ. Լոնգեի և Կ. Մարքսի դստեր՝ ժեննիի որդին: Ակ– տիվորեն աշխատակցել է սոցիալիստա– կան մամուլին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գլխավորել է սոցիալիստական կուսակցության մեջ ցենտրիստական–պացիֆիստական փոք– րամասնությունը: Սոցիալ–շովինիստների նկատն՜ամբ վարել է համաձայնողական քաղաքականություն: Դատապարտել է Սովետական Ռուսաստանի դեմ ռազմ, ինտերվենցիան: Կոմինտերնի կազմավո– րումից (1919) հետո հանդես է եկել սո– ցիալիստական կուսակցությունը նրան միանալու դեմ, իսկ սոցիալիստական կու– սակցության պառակտումից և ֆրանս. կոմկուսակցության կազմավորումից (1920) հետո՝ դարձել սոցիալիստական կուսակ– ցության ցենտրիստական թևի ղեկավար– ներից: Մտել է II Ինտերնացիոնալի ղե– կավարության մեջ: 1930-ական թթ. Լ. ակտիվորեն մասնակցել է ֆաշիզմի և պատերազմի դեմ պայքարի միջազգային կազմակերպություններին, հանդես է եկել հանուն ֆրանս. սոցիալիստների և կո– մունիստների մերձեցման:

ԼՈՆԳԵ (Longuet) Շառլ (1839–1903), ֆրանսիական սոցիալիստ: 1860-ական թթ. սկզբին խմբագրել է դեմոկրատական թեր– թեր, մասնակցել երկրորդ կայսրությանը ընդդիմադիր շարժմանը: Եղել է I Ինտեր– նացիոնալի գլխավոր խորհրդի անդամ (1866–68, 1871–72): 1871-ի ապրիլին ընտրվել է Փարիզի կոմունայի անդամ, հարել է պրուդոնիստական փոքրամաս– նությանը: Եղել է Կոմունայի պաշտոնա– կան օրգան «ժուռնալ օֆիսիել դը լա Ռե– պուբլիկ Ֆրանսեզ» («Journal officiel de la Republique Frangaise»)^ գլխավոր խըմ– բագիրը: Կոմունայի պարտությունից հե– տո տարագրվել է Անգլիա: Լոնդոնի կոն– ֆերանսում (1871) և Հաագայի կոնգրեսում (1872) պաշտպանել է հիմնականում Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի գիծը, հանդես եկել բակունիստների դեմ: 1872-ին ամուս– նացել է Կ. Մարքսի դստեր՝ ժեննիի հետ, 1880-ին վերադարձել Ֆրանսիա: Ֆրան– սերեն է թարգմանել Կ. Մարքսի «Քաղա– քացիական պատերազմը Ֆրանսիայում» աշխատությունը:

ԼՈՆԳԻ ՆԵՂՈՒՑ, Ասիայի և Վրանգելի կղզու միջև, միացնում է Արևելա–Սիբիրա– կան և Չուկոտի ծովերը: Նվազագույն լայնությունը 125 կմ է: Տարվա մեծ մասը սառցակալած է: Անվանվել է ի պատիվ ամերիկացի ծովագնաց Թ. Լոնգի:

ԼՈՆԳՈ (Longo) Լուիջի (ծն. 15.3.1900), իտալական և միջազգային բանվորական շարժման գործիչ: Իտալիայի կոմունիս– տական կուսակցության (ԻԿԿ) անդամ Լ. Լոնգո 1921-ից: 1926-ին Կոմինտերնի գործկո– մում ԻԿԿ ներկայացուցիչ: Իսպանիայում հակաֆաշիստական պատերազմի ժամա– նակ (1936–39) եղել է ինւոերնացիոնաչ բրիգադների գլխավոր տեսուչը (Դ ա լ– լ ո անվան տակ), Իսպանական Հանրա– պետության պարտությունից հետո անցել է Ֆրանսիա, որտեղ ներկալվել է (1941-ին ֆրանս. իշխանությունները Լ–ին հանձնել են Իտալիայի ֆաշիստական կառավարու– թյանը): Մինչև ֆաշիստական ռեժիմի ան– կումը (1943) գտնվել է բանտում և աք– սորում: 1943–45-ին եղել է իտալ. պարտի– զանական շարժման ղեկավարներից մեկը, գարիբալդիական (կոմունիստական) բրի– գադների գլխավոր հրամանատարը: 1946-ին ընտրվել է ԻԿԿ ԿԿ գլխավոր քար– տուղարի տեղակալ, 1964-ին՝ գլխավոր քարտուղար, 1972-ին՝ ԻԿԿ նախագահ: Լ. կապիտալիզմի վերլուծությանը, ընդդեմ ֆաշիզմի, հանուն դեմոկրատիայի և սո– ցիալիզմի իտալ. ժողովրդի պայքարի պրոբլեմներին նվիրված աշխատություն– ների հեղինակ է: Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1975): Երկ. H36p» cTaTBH h pe^H. 1946–1975 it., [nep* c HTaji*], M., 1975.

ԼՈՆԳՖԵԼԼՈ (Longfellow) Հենրի Ուոդ– սուորթ [27.2.1807, Պորթլենդ, նահանգ