Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/670

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նային միջավայրում ունեն բացասական լիցք, իսկ թթվայինում՝ դրական: Առավե– լապես կիրառվում են անիոնակտիվ նյու– թերը, որոնց հիման վրա ստացվում են բոլոր ճարպային օճառները և սինթետիկ Լ. մ–ի մեծամասնությունը: Սինթետիկ Լ. մ–ին ավելացնում են մի շարք օժանդակ նյութեր (անօրգանական թթուների հիմ– նային աղեր, սպիտակեցնող և ախտահա– նող հատկությամբ օժտված գերթթուների աղեր, որոշ ներկեր են), որոնք բարելա– վում են դրանց լվանալու հատկությունը: Լ. մ. թողարկվում են գլխավորապես (80– 90%) փոշու ձեով: ՍՍՀՍ–ում թողարկվում . է «3pa» (բամբակյա և վուշյա գործվածք– ներ լվանալու համար), «Hobocti>» (մե– տաքսյա, բրդյա, արհեստական և սինթե– տիկ գործվածքների համար), «JIotoc» (ցանկացած գործվածքի համար) և այլ փոշիներ: ԼՎԵՐ (Aphaniptera, Siphonaptera), մի– ջտաերի կարգ: Կաթնասունների և թռ– չուննների մակաբույծներ են, սնվում են արյունով: Մարմնի երկարությունը 0,5– 16 մմ է՝ ծածկված տարբեր չափերի խի– տինային խոզանիկներով ու ատամիկնե– րով, որոնք հնարավորություն են տալիս Մ ա ր դ ու լ ու. /.հասուն անհա– տը, 2. թրթուրը, 3. հարսնյակը արագ շարժվելու տիրոջ բրդի և փետուր– ների մեջ: Գլուխը առջևից կլորացած է, ունի 1 զույգ պարզ աչքեր (որոշ տեսակներ կույր են): Բերանային ապարատը ծակող– ծծող է: Թևեր չունեն: Երեք զույգ ոտքերից ետին զույգը լավ զարգացած է և ծառայում է թռչելու համար: Լինում են բաց դեղնա– շագաՆակագույՆ; Արուննրն էգերից Փոքր են: Զարգացումը կատար– վում է լրիվ կերպարանափոխությամբ: Զվերն օվալաձև են, բութ ծայրերով, 0,5 մմ երկարությամբ: Ձվից դուրս է գալիս սպիտակ, որդանման թրթուր, որի մար– մինը պատված է երկար խոգանիկներով: Մաշկափոխվելուց հետո բոժոժավորվում է, դառնում հարսնյակ, ապա հասուն լու: Հայտնի է Լ–ի մոտ 2000 տեսակ, որից 500-ը՝ ՍՍՀՄ–ում, 80-ը՝ ՀՍՍՀ–ում: ՀՍՍՀ–ում առկա են հատկապես դ ա շ– տամկների, առնետների ավազամկների, գետնաս– կյուռների Լ., որոնք մարդկանց և կենդանիների տարափոխիկ հիվանդու– թյունների (ժանտախտ, տուլարեմիա ևն) փոխանցողներ են:

ԼՎԻՃՆԵՐ (Aphidodea), մակաբույծ ծծող միջատների ենթակարգ՝ հավասարաթև կնճիթավորների կարգից: Մարմնի երկա– րությունը 0,5–6 մմ է, ունեն ծակող–ծծող տիպի բերանի օրգաններ: Բեղիկները 3–6 հատվածանի են, վերջանում են նի– զակով: Ունեն 2 զույգ թաղանթային թևեր և քայլող տիպի 3 զույգ ոտքեր: Բազմա– թիվ տեսակների թևերը ետ են զարգա– ցել: Մեծ մասի մարմինը ծածկված է մոմե թելիկներով, մոմափոշիով կամ մազիկ– ներով: Լ. տարբեր գույնի են՝ կանաչ, կանաչ–դեղնավուն, գորշ, մոխրագույն, շագանակագույն: Բազմաձև են. ՍՍՀՄ–ում հայտնի; է 1000 տեսակ, ՀՍՍՀ–ում՝ 300: Տարածված են երկրագնդի բոլոր գոտի– ներում, հատկապես՝ բարեխառն և տաք: Լ. հաճախ բազմանում են կուսածնությամբ, որին հերթափոխում են տարասեռությու– նը, բեղմնավորմամբ բազմանալը: Բազ– մանում են նաև ձվադրությամբ, իսկ սե– զոնի ընթացքում՝ երբեմն թրթուրածնու– թյան միջոցով: Լ. արագ են բազմանում: Նրանց զարգացման ցիկլերը կարող են կրկնվել 5–16 անգամ: Լ. մեծ վնաս են հասցնում գյուղատնտ. բույսերին, առա– ջացնում են տերևների, ընձյուղների և արմատների ձևափոխություններ, տարա– ծում զանազան հիվանդություններ, նրանց արտաթորությունները խանգարում են ֆո– տոսինթեզը: Գլխավոր վնասատուներից են՝ խաղողի ֆիլոքսերան, բրդապատ լվիճը, խնձորենու, ոլոռի, բամբակենու, դեղձենու լվիճը ևն: Լ–ի շատ տեսակներ բագմակեր են և վնասում են մի քանի տեսակ բույսերի: Պայքարի միջոցներ, քիմ.՝ ձվասպանիչ պեստիցիդների, ին– սեկտիցիդների, կոնտակտ և ներբուսա– յին թունաքիմիկատների սրսկումներ: Ագ– րոտեխնիկական՝ ցանքսերը զերծ պահել մոլախոտերից: Կենսաբանական՝ Լ–ին ոչնչացնող գիշատիչ և մակաբույծ միջատ– ների (զատկաբզեզ, կանաչաչյաներ, հեծ– յալ մակաբույծ ևն) պահպանումն ու օգ– տագործումը: ԼՎՈՎ Գեորգի Եվգենևիչ (1861 – 1925), իշ– խան, ռուսական քաղաքական գործիչ, խոշոր կալվածատեր, հարել է կադետնե– րին: Կրթությամբ իրավաբան: 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո (մինչև 1917-ի Հուլիսյան օրերո) եղել է բուրժ. ժամանակավոր կառավարության առաջին երկու կաբինետների ղեկավար, վարել է հակաժողովրդական իմպերիա– լիստական քաղաքականություն, կողւՈւա– կից էր հեղափոխական շարժման դեմ պայքարելու «կտրուկ» միջոցների: Հոկ– տեմբերյան հեղափոխությունից հետո վտարանդվել է Ֆրանսիա: ԼՎՈՎ, քաղաք, Ուկրաինական ՍՍՀ Լվովի մարզի վարչական կենտրոնը: Գտնվում է Վոլինո–Պոդոլյան բարձրության արմ. հատվածում, Դնեստր և Բուգ գետերի ջրբաժանում: Երկաթուղային, խճուղային, օդային ճանապարհների հանգույց է: Վար– չականորեն բաժանվում է 5 քաղաքային շրջանի: Բնակչությունը՝ 642 հզ. (1977): Լ. առաջին անգամ հիշատակվել է 1256-ին: Հիմնադրել է Գալիցիա–Վոլինյան իշխան Դանիլ Ռոմանովիչը և կոչել իր Լև որդու անունով: XIV դ. եղել է Լեհաստանի, Հունգարիայի, ապա կրկին Լեհաստանի կազմում: Ռեչ Պոսպոլիտայի 1-ին բաժան– ման ժամանակ (1772) Գալիցիայի կազ– մում անցել է Ավստրիային և կոչվել Լեմ– բերգ: 1867–1918-ին եղել է Ավստրո– Հունգարիայի կազմում: 1918-ի նոյեմբ. 21-ին Լ. գրավեց պանական Լեհաստանը: 1939-ի սեպտ. 22-ին Արմ. Ուկրաինան ՈւՍՍՀ–ի հետ միավորվելուց հետո դար– ձավ մարզային կենտրոն: 1941-ի հունիսի 30-ին այն զավթեցին գերմանա–ֆաշիս– տական զորքերը: Ազատագրվեց 1944-ի հուլիսի 27-ին: Ետպատերազմյան տարի– ներին քաղաքը վերականգնվեց: 1971-ին Լ. պարգևատրվել է Լենինի շքանշանով: Լ. Ուկրաինական ՍՍՀ գիտական ու մշա– կութային խոշոր կենտրոններից է: Ունի բազմաճյուղ արդյունաբերություն, գոր– ծում են մի քանի տասնյակ խոշոր ու մի– ջին արդ. ձեռնարկություններ: Առաջատար ճյուղերն են միջին ու ճշգրիտ մեքենաշի– նությունը, ռադիո և էլեկտրոնային ար– դյունաբերությունը, գյուղատնտ. մեքե– նաշինությունը, բժշկագործիքաշինական, սարքաշինական, հաստոցաշինական, թե– թև և սննդի արդյունաբերությունը: Զար– գացած են շինանյութերի, քիմ., փայտա– մշակման ճյուղերը: Լ–ում ստեղծվել է Ուկրաինական ՍՍՀ ԳԱ Արևմտյան գի– տական կենտրոնը: Գործում են մոտ 40 ԳՀԻ և տասը բուհ (տես Լվովի համա Լսա– րան), Ի. Ֆրանկոյի անվ. օպերայի և բալետի ակադեմիական, Մ. Զանկովեցկա– յայի անվ. ուկրաինական դրամատիկական ակադեմիական, Սովետական բանակի և այլ թատրոններ, ֆիլհարմոնիա, կոնսեր– վատորիա, 10 թանգարան, այդ թվում՝ Լվովի հայկական թաղամասի հատակագիծը. /. հայկական եկեղե– ցին (1363–70), 2. զանգակատունը (1527), 3. սրահ–դամբարանատունը