Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/672

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մըտյան Ուկրաինայի հայկական գաղթավայ– րերի պատմության, Ե., 1977: K p h n a k e- b h q H. Ո., K Bonpocy o Hanajie Apmhhckoh kojiohhh bo JIbBOBe, «ՊԲՀ», 1963, Ne 1; JX a ա– k e b h դ 51. P., ApMHHCKoe caMoynpaBJieHne bo JIbBOBe b 60–80-x it. XVII b., «ԲՄ», 1969, JSfe 9. Լ. Վաչեսյան, Հ. յԽաւփախչյան, Ցա.Դաշկեիչ

ԼՎՈՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Իվան Ֆրան– կոյի անվան, սովետական հնա– գույն և խոշորագույն բուհերից: Հիմնա– դրվել է 1661-ին որպես ակադեմիա՝ համալսարանի իրավունքներով և արտո– նություններով, փիլիսոփայության, իրա– վաբանական, բժշկական և աստվածաբա– նական ֆակուլտետներով: 1940-ին շնորհ– վել է Ի. Ֆրանկոյի անունը: Ունի (1973) պատմության, բանասիրական, ժուռնա– լիստիկայի, օտար լեզուների, իրավաբա– նական, տնտեսագիտական, ֆիզիկայի, մեխանիկա–մաթեմատիկական, քիմ., երկ– րաբանական, աշխարհագրական, կեն– սաբանական, բուհերում դասավանդողնե– րի որակավորման բարձրացման ֆակուլ– տետներ, երեկոյան, հեռակա և նախա– պատրաստական բաժիններ, ասպիրան– տուրա, 69 ամբիոն, 46 ԳՀԼ և կաբինետ– աստղադիտարան (հիմն. 1744-ին), բու– սաբանական այգի, 2 կենսաբանական կայան, կենդանաբանական, հանքաբա– նական, հնագիտության, համալսարանի պատմության թանգարաններ, հրատարակ– չություն, գրադարան (մոտ 2,5 մլն գիրք): 1772/73 ուս. տարում Լ. հ. ունեցել է մոտ 12 հզ. ուսանող, ավելի քան 700 դասավան– դող: Հրատարակում է «Ուչյոնիե զապիս– կի» («Գիտական տեղեկագիր», 1946-ից): Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1961):

ԼՎՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, սկզբնավորվեք է 1615-ին, Լվովի հայոց Ս. Աստվածածին եկեղեցու մոտ գտնվող մի տան մեջ (այժմյան Հայկական փողո– qm if), ■Հ^այասՀո.ա1ւէւ Րաւլնւշ քադաթից աե ղաֆոխված Հովհաննես Քարւ/ատանենցի նախաձեռնությամբ: Դա հայկական եր– րորդ տպարանն էր՝ Հակոբ Մեղաւցարաի և Աբգար Թոխաթեցու տպարաններից հետո: Այստեղ տպագրվել են մի Սաղմո– սարան (1616) և հայատառ ղփչաղերեն (կոմաներեն) «Աղոթագիրք հասարակաց» (1618): Այս հրատարակություններից պահ– պանվել են մեկական օրինակ (Սաղմոսա– րանը՝ Վենետիկի Մխիթարյան մատենա– դարանում, Աղոթագիրքը՝ Լայդենի հա– մալսարանի գրադարանում): Քարմատա– նենցի տպարանում հրատարակվել է նաև հայերեն Բժշկարան, որից որևէ օրինակ չի պահպանվել: Ենթադրվում է, որ 1630-ին Լվովում հրատարակված լեհերեն մի գըր– քույկ՝ ընդդեմ հայերի կաթոլիկացման, նույնպես լույս է ընծայվել այս տպարա– նում: 1670–80-ական թթ. լվովահայերը Հռոմից բերել են հայերեն նորաձույլ տառեր, սակայն նրանցով տպագրված որևէ օիրք չի հայտնաբերված: Գբկ. Զարբհանալյան Գ., Պատ– մություն հայկական տպագրության, Վնտ., 1895: ZHaraKeBH^ 51., ApMHHCKaa KHHra Ha YKpaHHe b XVII cTOJieTHH, տես Rmira. UccjieaoBaHHH h MaTepnajibi, c6. 6, M., 1962. Ռ. Իշխանյան

ԼՎՈՎԻ ՄԱՐձ, Ուկրաինական ՍՍՀ կազ– մում: Կազմվել է 1939-ի դեկտ. 4-ին, Արե– մըտյան Ուկրաինան Ուկրաինական ՍՍՀ–ին վերամիավորելուց հետղ: Տարա– ծությունը 21,8 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 2527 հզ. (1977): Բաժանվում է 20 շրշանի, ունի 37 քաղաք, 37 քտա: Կենտրոնը՝ Լվով: 1958-ին Լ. մ. պարգևատրվել է Լենինի շքանշանով: Քարտեզը տես 441-րդ էշից առաջ՝ ներ– դիրում: Բնությունը: Լ. մ. հիմնականում գտնը– վում է Վոլինյան և Պոդոլյան բարձրու– թյունների սահմաններում (որոնց առան– ձին մասերը կոչվում են Ռոզտոչե, 414 մ, Մալոյե Պոլեսիե, 276 մ, Օպոլիե և Գոլո– դորի, 471 մ): Դեպի հվ. ձգվում են Կար– պատյան նախալեռների գոտին և Արևել– յան Կարպատների մի մասը (1405 մ): Հարուստ է նավթի, բնական գազի, քա– րածխի, լեռնային մոմի, ծծմբի, տորֆի, կալիումական և կերակրի աղերի, հանքա– յին բուժիչ ջրերի պաշարներով: Կլի– ման բարեխառն է, տաք, խոնավ ամա– ռով և մեղմ ձմեռով: Հուլիսի միջին ջեր– մաստիճանը հարթավայրերում (Լվով) 18,3°C է, լեռներում՝ 12,8°C, հունվարինը՝ –4,1°C, –6,1°C, տարեկան տեղումները՝ 650–1000 մմ: Գետերից նշանավոր են Բուգը, Դնեստրը և Պրիպյատի վտակ Ստի– րը: Գերակշռում են գորշ անտառատափաս– տանային պոդզոլացված և ճմային, մար– գագետնային ու մարգագետնա–ճահճա– յին գերխոնավացած հողերը: Տարածու– թյան 26% –ը անտառածածկ է, 30% –ը՝ մարգագետիններ ու ճահիճներ են: Մար– զի հս–ում անտառային, հվ–ում անտառա– տափաստանային, նախալեռներում և լեռ– ներում անտառային և մարգագետնային բուսականություն է: Կենդանական աշ– խարհին բնորոշ են կարպատյան տրի– տոնը, սալամանդրը, խլահավը, սկյուռը, եղջերուն, վայրի ցուլը, որմզդեղնը, մշկա– մուկը ևն: Րնակչության 87,9%–ը ուկրաի– նացիներ են, 8,2%–ը՝ ռուսներ, 1,7%-ը՝ լեհեր, բնակվում են նաև հրեաներ, բե– լոռուսներ և այլք: Միջին խտությունը 1 կմ2 վրա 115,9 մարդ է (1977): խոշոր քաղաքներն են Լվովը, Բորիսլավը, Դրո– զոբիչը, Չերվոնոգրադը, Ստրին, Սամ– բորը: Տնտեսությունը: Լ. մ. Ուկրաինայի զարգացած ինդուստրիալ մարզերից է: Արդյունաբերության առաջատար ճյուղերը մեքենաշինությունն ու մետաղամշակու– թյունն են (ավտոբուսներ, ավտոբեռնիչ– ներ, նավթագազային սարքավորումներ, հեռուստացույցներ և բազմատեսակ ճըշ– գրիտ սարքեր), ապա սննդի, թեթե, վա– ռելիքային, քիմ., անտառային, փայտա– մշակման, շինանյութերի արդյունաբերու– թյունը: Հայտնի է գազի (Դաշավա, Ռուդկի), նավթի (Բորիսլավ) և քարածխի (Լվով–Վոլինյան ավազան) հանույթով: Գազի հանույթը տարեկան անցնում է 8 մլրդ մ3, ածխինը՝ 10 մլն ա: Տեղական նավթի, գազի, աղերի, ծծմբի, փայտա– նյութի և ներմուծվող հումքի բազայի վրա ստեղծվել է հզոր քիմ. և նավթաքիմիայի արդյունաբերություն (պարարտանյութեր, մանրաթելեր, պլաստմասսա, լաքեր, դե– ղանյութեր): Գյուղատնտեսությունը բազ– մաճյուղ է, զարգացած: 1972-ին մարզում կար 409 կոլտնտեսություն և 49 սովետա– կան տնտեսություն: Ցանքատարածու– թյունները կազմում են 840,3 հզ. հա (1972), այդ թվում հացահատիկային կուլ– տուրաներինը՝ 328,6 հզ. հա (ցորեն, տա– րեկան, գարի), տեխ. կուլտուրաներինը՝ 95,3 հզ. հա (շաքարի ճակնդեղ, թելա– տու վուշ): Զարգացած է բանջարաբուծու– թյունն ու այգեգործությունը: Անասնա– պահության գլխավոր ճյուղը կաթնամսա– տու անասնապահությունն է: Զգալի դեր ունեն խոզաբուծությունը և ոչխարաբուծու– թյունը: Զարգացած է թռչնաբուծությունը և մեղվաբուծությունը: Երկաթուղիների եր– կարությունը 1268 կմ է (1973), ավտոճանա– պարհներինը՝ 6,3 հզ. կմ: Լ. մ–ի տերիտո– րիայով են անցնում «Դրուժբա» նավթա– մուղը, «Միր» էներգոսիստեմը (դեպի եվրո– պական սոցիալիստական երկրները) և «Բրատստվո» գազամուղը (Դաշավա–Ռի– գա): 1972/73 ուս. տարում մարզում կար 1820 հանրակրթական դպրոց, 43 միջնա– կարգ մասնագիտական ուս. հաստատու– թյուն, 12-բուհ: 1973-ին կար 1648 գրադա– րան, 6 թատրոն, 12 թանգարան: Լվո– վում է Ուկրաինական ՍՍՀ ԳԱ Արևմըտ– յան գիտական կենտրոնը մոտ 40 գիտա– հետազոտական հիմնարկություններով, 197 հիվանդանոց (26,6 հզ. մահճակա– լով), 7,8 հզ. բժիշկ: Լ. մ. ունի ռադիո– հեռուստատեսային կենտրոններ, մարզա– յին 3 թերթ:

ԼՎՈՎՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ, տես Լեհա– հայոց դաաասաանագիրք:

ԼՎՈՎՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱ (լրիվ ա– նունը՝ Լվովի հայկական պապա– կան կոլեգի ա–Collegium pontificum Leopolilnsis Armenorum), բարձրագույն ուսումնական հաստատություն Լվովում 1664–1783-ին: Հիմնադրվել է Լեհաստա– նի, Ուկրաինայի, Ղրիմի, Մոլդովայի և Տրանսիլվանիայի հայ համայնքներում ունիթորություն տարածող հոգևոր գոր– ծիչներ պատրաստելու նպատակով: Գտնը– վել է Թեաթինյան օրդենի տեսչության ներքո, ենթարկվել հավատատար ածման Հռոմի կոնգրեգացիային: Լ. հ. կ–ում դա– սավանդվել են հայերեն ու լատ. (երբեմն՝ իտալ.) քերականություն, ճարտասանու– թյուն, տաղաչափություն, դավանաբանու– թյուն, տրամաբանություն, փիլիսոփայու– թյուն, աստվածաբանություն, ֆիզիկա ու մետաֆիզիկա: Սկզբնական շրջանում (1664–78) առարկաների մի մասի ուսու– ցումը տարվել է հայերեն: 1668-ին ուսա– նողները բեմադրել են «Մարտիրոսութիւն սրբուհւոյն Հռիփսիմեի», ապա այլ դրամա– տիկ գործեր՝ նշանավորելով հայ թատրոնի նոր զարթոնքը: 1701-ից Լ. հ. կ–ում ուսա– նելու են ընդունել նաև այլազգիների (ուկրաինացիներ, լեհեր են), որի հետևան– քով հետագայում բուհը վերանվանվել է Լվովի հայ–ուկրաինական կոլեգիա (Collegium pontificum Leopoliensis Arme– norum atque Ruthenorum): Համատեղ ուսու– ցումը նպաստել է հայ, ուկրաինացի և լեհ ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդմանը: Գոյության ընթացքում Լ. հ. կ. ավարտել են 140 հայեր, 200-ից ավելի ուկրաինացիներ և այլազզիներ: