Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/674

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ե դեդուկաիվ հնարավորությունների բա– վարար լինելը որոշակի նպատակի հա– մար: Համապատասխանաբար տարբե– րակվում է ֆունկցիոնալ Լ. և դեդուկտիվ Լ.: Ֆունկցիոնալ Լ. հա– մակարգի արտահայտչական միջոցների՝ լեզվի («այբուբենի», «բառարանի», զու– գորդման կանոնների են) բավարարու– թյունն է՝ իմաստալից արտահայտություն կազմելու համար (առանց նրա ապացուց– ման խնդիրը դնելու): Օրինակ, ասույթ– ների հաշվի որևէ համակարգի ֆունկցիո– նալ Լ. երաշխիք է այն բանի, որ նրա մի– ջոցներով կարելի է արտահայտել ցանկա– ցած պրոպոզիցիոնալ ֆունկցիա: Դեդուկ– տիվ Լ., որը նաև կոչվում է պարզապես Լ., արտահայտում է որևէ չավւանիշի տեսա– կետից համակարգի դեդուկտիվ միջոց– ների (աքսիոմների, արտածական կա– նոնների) բավարարությունը: Եթե որպես չափանիշ վերցվում է հաշվի բանաձևի ճշմարտությունը նրա որևէ մեկնաբանու– թյամբ, ապա Լ. այն է, որ այդ հաշվի մեջ արտածելի լինի մեկնաբանությունում ճշմարիտ դիտվող ամեն մի բանաձև: Այս դեպքում Լ. կոչվում է իմաստաբանական: Հաճախ այս պահանջը կարելի է արտա– հայտել նաև շարահյուսական լեզվով: Տվյալ դեպքում տարբերակվում է Լ. թույլ իմաստով՝ երբ հաշվի ցանկացած բանաձև արտածելի կամ հերքելի է (արտածելի է նրա ժխտումը) այդ հաշվի մեջ, և խիստ իմաստով, երբ հաշվի աքսիոմների խմբին ավելացնելով նրանցից չարտածվող բա– նաձև, հաշիվը դառնում է հակասական: Կ. Դյոդելը ապացուցել է (1931), որ բավա– կանաչափ հարուստ ձևական հաշիվները (օրինակ, թվաբանությունը) լրիվ չեն. նրանցում կան դրույթներ, որոնք ճչ ապա– ցուցելի են, ծչ հերքելի: Սրանով բացա– հայտվում է ձևայնացման մեթոդի և մաս– նավորապես Հիլբերտի ծրագրի (տես Ֆորմաչիզմ) սահմանափակությունը: Գրկ. Ավեւոիսյան Ս. Հ., Մաթեմա– ւոիկակաէւ արամաբանության հիմնական տար– րերը, Ե., 1969; K;ihhh C, K., BBefleHHe b MaTeMaTmcy, M., 1957; Hobhkob II. C., 3jieMeHTM MaTeMaTHHecKofi jroniKH, M., 1973. Ս. Ավեւոիսյան «ԼՐՈ ԳԻՐ» («Լրո գիր Մեծի տե– րությանն օսմանյան»), հայերեն անդրանիկ պարբերականը Թուրքիայում, շաբաթաթերթ: Լույս է տեսել 1832–50-ին՝ ընդհատումներով, Կ. Պոլսում: Խմբագիր հրատարակիչներ՝ Գ. Գևորգյան, Գ. Արա– պյան: Ստեղծվել է որպես թուրք, ազգա– յին առաջին՝ «Թագվիմի վագայի» պաշտո– նաթերթի հայերեն տարբերակ: Սկզբնա– «Լրո գիր» շաբաթաթերթի գլխագիրը կան շրջանում հեռու էր ազգային կյանքից, քաղաքական–սոցիալական պրոբլեմնե– րից: Հիմնականում արտացոլել է պալա– տական անցուդարձն ու պարգևների հանձ–՝ նըման արարողությունները, ներկայաց– րել կայսերական հրովարտակները: Հետա– գայում տպագրել է հայ իրականությանն առնչվող ինքնուրույն և մամուլից արտա– տպված նյութեր (կրոնա–բարոյախոսա– կան և դպրոցների մասին հոդվածներ, հայտագրեր, նոր գրքերի համառոտ ծա– նոթագրություններ ևն): Ձգտել է հայերեն գրավոր խոսքի մաքրությանը: Ուներ «Ներ– քին լուրեր», «Արտաքին լուրեր», «Գործք զորաց», «Բանասիրական», «Ազգային» և այլ բաժիններ: Լույս է տեսել «Հայտարար գիր լրո Մեծի տերությանն օսմանյան», «Հայտարար լրագիր Մեծի տերությանն օսմանյան», «Սուրհանդակ Կոստանդյան» և «Սուրհանդակ Բյուզանդյան» անուն– ներով: Վ. Ղուկասյան,

ԼՐՏԵՍՈՒԹՅՈՒՆ, առանձնապես վտանգա– վոր պետական հանցագործություն, կա– տարվում է օտարերկրյա պետությանը, կազմակերպությանը կամ դրանց գործա– կալություններին պետական կամ ռազմա– կան գաղտնիքներ հաղորդելու, նույն նպա– տակով այդպիսի տեղեկություններ հափըշ– տակելու կամ հավաքելու եղանակով: ՍՍՀՄ–ում Լ. պատժվում է 7–15 տարի ազատազրկմամբ, գույքի բռնագրավումով և 2–5 տարի աքսորով կամ առանց աք– սորի, կամ մահապատժով՝ գույքի բռնա– գրավումով: ՍՍՀՄ քաղաքացու կատարած Լ. հայրենիքի դավաճանություն է: Հայ սովորութային իրավունքով և գրավոր օրենքներով Լ–յան համար սահմանվել է մահապատիժ: Ա. Թովմասյան

ԼՑԱԿՈՒՅՏ, հատուկ առանձնացված վայ– րում դատարկ ապարների, ոչ կոնդիցիոն օգտակար հանածոների կամ արտադրու– թյան թափոնների կուտակում: Հանքա– վայրերի բաց մշակման դեպքում Լ–երը լինում են ներքին (բացահանքի սահման– ներում) U արտաքին (բացահանքի սահ– մաններից դուրս): Կախված տեղանքի դիրքից, տարբերում են հարթավայրային և լեռնային Լ–եր, իսկ ըստ լցման հորի– զոնների թվի՝ միհարկանի, երկհարկա– նի և բազմահարկ: Ըստ օգտագործվող մեքենաների տեսակի, Լ–երը լինում են գութանային, էքսկավատորային, բուլդո– զերային, աբզետցերային, հիդրավլիկա– կան և համակցված, իսկ ըստ մակաբաց– ման հորիզոնների սպասարկման թվի՝ ընդհանուր (ամբողջ բացահանքի համար), խմբային (մի քանի հորիզոնների համար), առանձին (մեկ հորիզոնի համար):

ԼՑԱՆՅՈՒԹԵՐ, բետոնների հիմնական բաղադրամասը կազմող բնական կամ արհեստական սորուն քարանյութեր: Լ–ի ճիշտ ընտրությունը թույլ է տալիս կարգա– վորել բետոնների հատկությունները և իջեցնել դրանց ինքնարժեքը: Ըստ հա– տիկների ներքին կառուցվածքի Լ, լի– նում են խիտ (գրանիտի խիճ, գետի ավազ ևն) և ծակոտկեն (պեմզայի ավազ, փքած պեռլիտի փոշի ևն), իսկ ըստ հատիկների մեծության՝ խոշոր (5–70 մմ), մանր (0,15–5 մմ) և փոշենման (0,15 մմ–ից փոքր): Բետոնի և շինարարական շաղախի մեջ որպես խոշոր Լ. օգտագործում են բնական կոպիճը կամ ապարի փշրումից ստացված խիճը: Որպես մանր Լ. օգտագոր– ծում են բնական (հիմնականում քվար– ցային) և ապարի փշրումից ստացված ավազները, ընդ որում ավազը պետք է լինի մաքուր (առանց օրգ. նյութերի): Թեթև բետոնների և շաղախների համար օգտագործում են ծակոտկեն Լ.: Բնական ծակոտկեն Լ. ունեն հրաբխային (պեմզա, տուֆ, հրաբխային խարամ) և նստվածքային (խեցաքար, ծակոտկեն կրաքար) ծագում: Արհեստական ծակոտ– կեն Լ. ստացվում են սիլիկատային հում– քի ջերմային մշակմամբ: Դրանք արդ. մնացուկներ են (քարածխի այրումից կամ վերամշակումից ստացված խարամներ, դոմնային հնոցների թափոններ) կամ հա– տուկ պատրաստվում են (կերամզիտ, խա– րամային պեմզա, ագլոպորիտ, փքած պեռ– լիտ): Փոշենման Լ. (կավճի, կաոլինի, տալկի, գրաֆիտի, փայլարի, անդեզիտի, կրաքարի, մարմարի և այլ ապարների Փոշիներ) օգտագործվում են պլաստմաս– սաների, ռետինի, ասֆալտի և օրգ. այլ նյութերի արտադրության մեջ: ՍՍՀՄ մի շարք շրջաններում կան ծա– կոակեն ապարի բազմաթիվ հանքավայ– րեր, որոնցից ստանում են թեթև Լ.: Այդ տեսակետից առանձնապես հարուստ է ՀՍՍՀ, որտեղ տարեկան արտադրվում է մոտ 3 մլն մ3 ծակոտկեն լցանյութ: Գրկ. AqaropqHH 3. A., IIpHpoflHbie KaMeHHbie MaTepna^M ApMeHHH, M., 1967; Bopo6beB B.A., CTpoHTejibHwe Maiepna- jibi, M., 1973.

ԼՑՈՆՆԵՐ, նյութեր, որոնք մտցվում են պլաստմասսաների, ռետինների, սոսինձ– ների, լաքերի ու ներկանյութերի բաղա– դրության մեջ դրանց մշակումը հեշտաց– նելու, մեխանիկական հատկությունները բարելավելու, ինչպես նաև էժանացնելու համար: Որպես Լ. կիրառում են մուր, կավիճ, մագնեզիումի– օքսիդ, նատրիումի ու բարիումի աղեր, կավահող, պաղլեղ– ներ ևն: Շերտավոր պլաստմասսաների ստացման ժամանակ կիրառվում են թեր– թավոր նյութեր, օրինակ, թուղթ կամ գործ– վածք. փրփրապլաստների համար՝ գա– զեր (օրինակ, C02, N2 ևն), ցնդող ածխա– ջրածիններ, ջուր:

ԼՈՒԱԼԱԲԱ (Lualaba), Կոնգո (Զաիր) գետի վերին հոսանքի (ակունքից մինչև Ստենլի ջրվեժը) անվանումը: Երկարու– թյունը 2100 կմ է:

ԼՈՒՍՆ ԳՊՐԱԲՍՆԳ, քաղաք Լաոսում, Մեկոնդ գետի ձախ ափին: 50 հզ. բն. (1974): Գետային նավահանգիստ է, տրանսպորտային հանգույց: Տնտ., մշա– կութային, առևտրի, անտառարդյունա– հանման և տնայնագործական բազմա– տեսակ արտադրության կենտրոն է երկրի հս–ում: Ունի օդանավակայան: Հիմնա– դրվել է XIV դարում:

ԼՈՒՍՆ ԴԱ (Loanda), Անգոլայի մայրա– քաղաքը: Մոտ 500 հզ. բն. (1973, արվար– ձաններով): Նավահանգիստ է Ատլան– տյան օվկիանոսի ափին, երկաթուղային կայարան: Երկրի արդ. հիմնական կենտ– րոնն է: Կան նավթավերամշակման, ցե– մենտի, տեքստիլ, կարի, կոշիկի, սննդի, մետաղամշակման և քիմ. ձեռնարկություն– ներ: Ունի համալսարան, միջազգային