Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/694

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դրանք՝ նախատեսված լուսային հոսքի ուղղությունը և սպեկտրային բաղադրու– թյունը փոխելու համար: Ըստ լուսային հոսքի ուղղության փոխելու եղանակի Լ. ա–ները լինում են՝ բեկող (փարոսների և լուսազդանիշների ոսպնյակներ, ավ– տոմեքենայի լապտերներ), անդրադարձ– նող (գնդային, պարաբոլային, հիպեր– բոլային հայելիներ), ցրող (շահերի լու– սամփոփներ U թասակներ): Լույսի բե– կումն ու անդրադարձումը իրացվում է Լ. ա–ի ձևի միջոցով, իսկ ցրումը՝ ապակու մակերևույթի փայլատմամբ կամ խամրաց– մամբ, որի համար նրա բաղադրությանը ավելացնում են 3–7% ֆտորի կամ ֆոս– ֆորի միացություններ: Գ ու ն ա վ ո ր Լ. ա–ները բաժանվում են 5 խմբի, կարմիր, դեղին, կանաչ, կապույտ, լուսնասպի– տակ: Լ. ա–ի գունավորման համար օգտա– գործում են սելեն, կադմիումի, պղնձի, կոբալտի, քրոմի միացություններ: Գու– նավոր Լ. ա. օգտագործվում է գլխավորա– պես տրանսպորտային ազդանշանման համար: Լ. ա–ի բաղադրության մեջ մըտ– նում են 60–80% Si02, ալյումինիումի, կալցիումի, մագնեզիումի օքսիդներ: Լ. ա. են համարվում նաև ուլտրամանուշակա– գույն, ինֆրակարմիր և ռենտգենյան ճա– ռագայթների կլանման կամ թողանցման համար նախատեսված ապակիները:

ԼՈՒՍԱՏՎՈՒԹՅՈՒՆ մակերևույթի կետի, տվյալ կետն ընդգրկող տարրա– կան մակերևույթից առաքվող Լուսային հոսքի և այդ մակերևույթի մակերեսի հա– րաբերությունը: Նշանակվում է R տառով, չափման միավորն է՝ Լմ/մ2: Լ–յան և Լու– սավորվածության չափայնությունը նույնն է, սակայն Լ. բնութագրում է լուսարձա– կումը՝ լուսատու մակերևույթից առաք– վող հոսքի խտությունը, իսկ լուսավոր– վածությունը բնութագրում է լուսավորու– մը՝ մակերևույթի վրա ընկնող հոսքի խտությունը: էներգետիկ մեծությունների համակարգում համանման մեծություն է ւ,՞սՆրգ*ւտւււ Լ. (չափայնությունը՝ վա/մ2):

ԼՈՒՍԱՏՈՒԻ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆ, տես Երկ– նային կոորդինատների համակարգեր:

ԼՈՒՍԱՐՁԱԿ, հեռավոր գործողության լու– սավորման սարք, որն իր օատիկական համակարգով (հայելիներ կամ ոսպնյակ– ներ) լույսն ուղղում է տարածական սահ– մանափակ անկյունով: Լ–ներում օգտա– գործվում են հատուկ լուսարձակային և ընդհանուր օգտագործման շիկացման և գազապարպման լամպեր: Օգտագործում են բաց տարածությունները, հեռավոր օբյեկտները, շենքերի ճակատները լու– սավորելու, լուսային ազդանշաններ հա– ղորդելու համար, կինոտեխնիկայում ևն:

ԼՈՒՍԱՐՁԱԿ», երկօրյա թերթ: ՀԿԿ Սպի– տակի շրշանային կոմիտեի, աշխատավոր– ների դեպուտատների շրշանային և քա– ղաքային սովետների օրգան: Լույս է տեսնում 1965-ից, Սպիտակում: Լուսաբա– նում է շրշանի տնտեսությունների ու ար– դյունաբերական ձեռնարկությունների աշ– խատանքները, ներկայացնում արտադրու– թյան առաջավորներին: Կարևոր տեղ է հատկացնում աշխատավորների կոմու– նիստական դաստիարակության, երիտա– սարդության ուսման, աշխատանքի ու հանգստի հարցերին, պատմում հեղափո– խության ականավոր գործիչների, նշանա– վոր մարդկանց կյանքի և գործունեության մասին: Տպագրում է ընթերցողների գրա– կան փորձերը, բժշկ., իրավաբանական խորհրդատվություններ, լուրեր շրշանի առօրյայից: ՏԱՍՍ–ի և Արմենպրեսի նյու– թերով ներկայացնում է միջազգային, միու– թենական և հանրապետական իրադար– ձությունները: Արժանացել է Մ. Ի. Ուլ– յանովայի անվ. ՍՍՀՄ ժուռնալիստների միության մրցանակին (1971): «Լ.» հա– ջորդել է «Ստախանովյան կոլխոզնիկ» (1939–53), «Սպիտակի կոլտնտեսական» (1954–62), «Փարոս» (միշշրջանային, 1962–64) թերթերին:

ԼՈՒՍԱՐՁԱԿ», քաղաքական–հասարակա– կան շաբաթաթերթ: Լույս է տեսել 1920– 1924-ին, Վառնայում: Խմբագիր՝ Ս. Բեն– լյան: Ունեցել է ռամկավար ազատական ուղղություն: Նպաստել է սփյուռք–Հա– յաստան կապերի ամրապնդման ու հա– յապահպանության գործին, կոչ արել տե– ղահանված հայությանը հանգրվանել հայրենիքում: Ներկայացրել է գաղթօջախ– ների հասարակական–մշակութային իրա– դարձությունները, շեշտել առաջադիմա– կան կազմակերպությունների համագոր– ծակցության անհրաժեշտությունը, քննա– դատել դաշնակցության պառակտիչ գոր– ծունեությունը: Պարբերաբար տեղեկու– թյուններ է հաղորդել հայրենիքի ւյերա– շինության մասին, աջակցել ՀՕ Կ–ի գոր– ծունեությանը: Լայն տեղ է հատկացրել բուլղարահայ կյանքի իրադարձություննե– րին, կարևորել կրթական հաստատու– թյունների աշխատանքը: Անդրադարձել է հայ արվեստագետների կյանքին ու ստեղ– ծագործություններին, արտատպումներ կատարել Սովետական Հայաստանի մա– մուլից, տպագրել գրական–գեղարվեստա– կան, բանասիրական գործեր, թերթոն– ներ:

ԼՈՒՍԱՐՁԱԿ», հասարակական–քաղա– քակսՈւ շաբաթաթերթ: Լույս է տեսել 1926–28-ին, Կահիրեում: Արտոնատեր՝ Ս. Միսաելյան: Ունեցել է հնչակյան ուղ– ղություն: Լուսաբանել է Եգիպտոսի և Մերձավոր Արևելքի հայ գաղթօջախների ազգային, քաղ. կյանքը, հասարակական կազմակերպությունների աշխատանքը: Որոշակի տեղ է հատկացրել ՀՍՍՀ տըն– տեսության ու մշակույթի նվաճումներին, ակտիվ մասնակցել երկրաշարժից տու– ժած Լենինականին օգնություն կազմա– կերպելու գործին: Նշել է հայկ. դպրոցնե– րի դերը հայապահպանության հարցում, տպագրել ծավալուն հոդվածաշար Եգիպ– տոսի ազգային վարժարանների պատմու– թյան մասին: «Լ.» հանդես է եկել դաշ– նակցության հակասովետական պառակ– տիչ գործունեության դեմ: Ունեցել է բժշկ. բաժին, ծանոթացրել առանձին հի– վանդությունների ախտանշաններին ու բուժման ուղիներին: Տպագրել է մարզա– կան լուրեր, թերթոններ:

ԼՈՒՍԱՐՁԱԿՈՂ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, նյութեր, որոնք ընդունակ են կլանած էներգիան վերածելու լուսային ճառա– գայթման: Տես կումինաֆորներ:

ԼՈՒՍԱՈՒԺ, օպտիկական սարքի բնու– թագիր. հավասար է սարքի ընդունիչով չափվող լուսային մեծության (Լուսավոր– վածություն, Լուսային հոսք) և լույսի աղ– բյուրի պայծառության հարաբերությանը: Կինո–, լուսանկարչական օբյեկտիվի հա– մար Լ. («է ֆ և կ տ ի վ» կամ ֆիզիկա– կան Լ.) օբյեկտիվի միջոցով ստացվող պատկերի լուսավորվածության և առար– կայի պայծառության հարաբերությունն է: Օբյեկտիվի Լ. հավասար է tS/f2, որտեղ f-ը կիզակետային հեռավորությունն է, Տ–ը՝ ապերտուրային դիաֆրագմայի բաց– վածքի մակերեսը, իսկ է<1-ը օբյեկտիվի թողունակության գործակիցն Է, որը կախ– ված է օբյեկտիվում լույսի անդրադարձման և կլանման հետևանքով տեղի ունեցող կորուստներից: S/f2 մեծությունը կոչվում է օբյեկտիվի երկրաչափական Լ.: Լ. թույլ է տալիս համեմատել օպտիկական տարբեր համակարգերի պատկերների հարթությունների լուսավորվածություն– ները:

ԼՈՒՍԱՔԻՄԻԱ, քիմիայի բաժին, ուսում– նասիրում է Լույսի ազդեցությամբ ընթա– ցող քիմիական ռեակցիաները: Լ. սեր– տորեն առնչվում է օպտիկայի և օպտիկա– կան ճառագայթումների հետ: Լ. որպես գիտության ինքնուրույն բնագավառ ձևա– վորվել է XX դ. 20–30-ական թթ., էյնշտեյ– նի Լուսաքիմիական օրենքի հայտնադոր– ծումից հետո: Մոլեկուլը լույսի քվանտ կլանելիս հիմնական վիճակից անցնուււ է գրգռվածի և մտնում քիմ. փոխազդեցու– թյան մեջ: Այդ սկզբնական լուսաքիմ. ռեակցիայի նյութերը հաճախ տարբեր երկրորդական ռեակցիաների են մասնակ– ցում (այսպես կոչված մ ու թ ռեակ– ցիաներ)՝ առաջացնելով վերջնանյու թեր: Այդ տեսակետից էլ Լ. կարելի է ձևա– կերպել որպես լույսի քվանտով գրգռված մոլեկուլի քիմիա: Երբեմն գրգռված մո– լեկուլի քիչ կամ նշանակալի մասը չի մտնում լուսաքիմ. ռեակցիայի մեջ, այլ վերադառնում է հիմնական վիճակի՝ ապա– ակտիվացման աարբեր տեսակի լուսա– ֆիզիկական պրոցեսների հետևանքով; Որոշ դեպքերում այդ պրոցեսներն ուղեկց– վում են լույսի քվանտի արձակումով (ֆլուորեսցենցիա կամ ֆոսֆորեսցեն– ցիա): Լոաաքիմ. ռեակցիային մասնակցող մոլեկուլների թվի հարաբերությունը լույ– սի կլանված քվանտների թվին կոչվում է լուսաքիմ. ռեակցիայի քվանտային ելք: Առաջնային ռեակցիայի քվանտա– յին ելքը միշտ փոքր է լինում մեկից՝ ապա– ակտիվացման պրոցեսների բուռն ըն– թանալու պատճառով: Մութ ռեակցիաների առկայության դեպքում ընդհանուր քվան– տային ելքը կարող է մեծ լինել մեկից: Գազային ֆազում բնորոշ լուսաքիմ. ռեակցիայի օրինակ է մոլեկուլի տրոհու– մը ատոմների և ռադիկալների: Կարճալիք ուլտրամանուշակագույն (ՈԻՄ) ճառա– գայթման ազդեցությամբ թթվածինը անց– նում է գրգռված վիճակի (Օշ), հետո տրոհվում ատոմների՝ Օշ+ hv (լույսի քվանտ)–>Օշ, 0շ–>0*+0՜: Այդ ատոմ– ները երկրորդական ռեակցիայի մեջ են մտնում Օշ–ի հետ՝ առաջացնելով օզոն՝ 0‘+02->03: Այդպիսի պրոցեսներ ընթա– նում են, օրինակ, մթնոլորտի վերին շեր–*