թի, կոչվում են օվկիանոսներ, ծովեր, լճեր, պարանոցներ: Իրականում, դրանք ներս ընկած հարթավայրեր են, որոնցից ավելի քիչ լույս է անդրադառնում: Լ–ի վրա կան տարբեր չափերի բազմաթիվ լեռներ՝ շրջանաձև թմբեր, որոնք միջին մասում ավելի հարթ են ու խոր ընկած: Դրանք կոչվում են խառնարաններ: Կան նաև լեռնաշղթաներ: Ջերմաստիճանի մեծ տատանումների պատճառով Լ–ի մակերե– վույթի վրա առաջացել են մի քանի մ լայնության և հազարավոր կմ երկարու– թյան ճեղքեր: Ծովերի միջին խորությու– նը 1–2 կմ է, առավելագույնը՝ 3,5 կմ (ճգնաժամերի ծով): Լեռների առավելա– գույն բարձրությունը 4 կմ է: Լ–ի հետազոտ– ման նոր փուլ է սկսվել դեպի Լ. առաջին ավտոմատ միջմոլորակային կայանների (ԱՄԿ) արձակմամբ: Հետազոտություն– ները ԱՄՀՄ–ում կատարվում են «Լունա» և «Զոնդ», ԱՄՆ–ում՝ «Լունար օրբիտեր», «Աերվեյոր» և «Ապոլլոն» ԱՄԿ–ներով: 1959-ին սովետական «Լունա–3» ավտո– մատ կայանն առաջին անգամ լուսանկա– րել է Լ–ի մեզ անտեսանելի երեսը: 1966-ին «Լունա–9» կայանը փափուկ վայրէջք է կատարել Լ–ի վրա և Երկիր հաղորդել շրջապատող տեղանքի լուսանկարները: 1969-ին ամերիկացի աստղագնացներ Ն. Արմսթրոնգը և է. Օլդրինը «Ապոլ– լոն–11» տիեզերանավով վայրէջք են կա– տարել Լ–ի վրա: Հետագայում արձակ– ված «Ապոլլոն» տիեզերանավերով Լ–ի վրա եղել են ևս 10 մարդ: 1970-ին «Լու– նա–17» ԱՄ„Կ–ով Լ. է հասցվել «Լունա– խոդ–1» ավտոմատ ինքնագնաց գիտական լաբորատորիան: Երկիր բերված լուսնա– յին ապարների տարիքը 3,1–4,2 մլրդ տարի է: Լ–ի տարիքը գրեթե հավասար է Երկրի տարիքին (4,6 մլրդ տարի): Լ–ի վրա ջուր և կենսբ. գոյացումներ չկան: Այն ունի շատ թույլ մագնիսական դաշտ: Գրկ. Թումանյան Բ. Ե., Մ ի ր զ ո– յ ա ն Լ. Վ., Աստղագիտություն, Ե., 1978: BBefleHHe B 4>H3HKy JIyhm, M., 1969. -p. t^ntumujmu ԼՐՒ ՍԻն (իսկական անունը՝ Չժոու Շու– Ժեն, 25.9.1881, Շաոսին –19.10.1936, Շանհայ), չին գրող, հրապարակախոս, գրականագետ: Չինական ժամանակակից գրականության հիմնադիրը: 1930–36-ին գլխավորել է Չինաստանի ձախ գրողնե– րի լիգան: 1902-ին ավարտել է Նանկինի լեռնա–երկաթուղային ուսումնարանը և ուսումը շարունակելու համար ուղարկվել ճապոնիա, որտեղ հարել է չինական ուսանողության լուսավորական շարժմա– նը, հանդես եկել որպես թարգմանիչ և հրապարակախոս: ճապոնիայում և հայ– րենիքում մասնակցել է Աինհայի հեղա– փոխության (1911 –13) նախապատրաստ– մանը: 1913-ին գրել է «Եղելություն» առա– ջին պատմվածքը: 1918-ին հրատարակել է չինական նոր գրականության առաջին պատմվածքը՝ . «Խելագարի օրագիրը», այնուհետև՝ «Կանչ» (1923), «Թափառում– ներ» (1926) ժողովածուները: Լ. Ա–ի շատ պատմվածքներ նվիրված են մտավորա– կանությանը («Դեղը», «Փոքրիկ պատա– հար», «Կուն–Ի–ցզի», «Փայլը»): Նրա ստեղ– ծագործության մեջ մեծ տեղ են գրավում արձակ բանաստեղծությունները («Վայրի Լու Սին խոտեր», 1927): Լ. Ա–ի երգիծական–հերո– սական հեքիաթներն է ամփոփում «Հին զրույցները նոր ձևով» (1936) ժողովա– ծուն: Հրապարակախոսական հոդվածնե– րում («Տաք քամի», 1925, «Շքեղ ամպհո– վանու տակ», 1926, «Այլախոհը», 1932 և այլ ժողովածուներ) արձագանքել է ներ– քին և արտաքին կյանքի հրատապ իրա– դարձություններին: «Չինական պատմո– ղական արձակի համառոտ պատմությու– նը» (1923) ազգային գրականության առա– վել դեմոկրատական տեսակի վերաբեր– յալ առաջին ընդհանրացնող աշխատու– թյունն է: երկ. Պատմվածքներ, Ե., 1951: Գյուղական թատրոնը, Ե., 1952: Հայրենի գյուղը, Ե., 1954: Գրկ. IIo3flHeeBa JI., Jly Chhi>. 2KH3Hb h TBOpnecTBO, M., 1959.
ԼՈՒՍԻՆՅԱՆ Արտեմ (Հ ա ր ու թ յ ու ն) Հայկի [5( 18).7.1910, Թիֆլիս –26.7.1963, Թբիլիսի], հայ սովետական դերասան:. ՎԱԱՀ ժող. արտիստ (1956): ԱՄԿԿ ան– դամ 1954-ից: Ավարտել է Թիֆլիսի Հա– յարտան դրամատիկական ստուդիան (1928) և ընդունվել տեղի հայկ. դրամա– տիկական խումբը: Հիմնականում հերո– սական ռոմանտիկական խաղաոճի դե– րասան Լ. օժտված էր գեղեցիկ արտաքի– նով, թավ, հնչեղ ձայնով, բեմական մեծ հմայքով: Խաղացել է դրամատիկական, ինչպես և կատակերգական ու բնութա– գրային ավելի քան 150 դեր: Լավագույն– ներից են՝ Պեպո (Աունդուկյանի «Պեպո»), Սեյրսսն (ՇիրվաՆզադեր «՜ՍաԱ՜ՈԼԱ»), Օնզ– նամով (Ա. Օսարովսկու «Անմեղ մեղավոր– ներ»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»), Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոս– տա»), Ֆեոդոր (Լեոնովի «Արշավանք»), Վագիֆ (Վուրղունի «Վագիֆ»), Գոչա, Ար– սեն (Շանշիաշվիլու «Զորի նահապետ Գոչան», «Արսեն»), Աայաթ–Նովա (Ավչ– յանի «Աայաթ–Նովա»), Հասրաթյան (Գ. Տեր–Գրիգորյանի «Վերջին մեխակ– ներ»), Կամո (Ա. Բարսեղյանի «Կամո»): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Գրկ. ԶարեյանԳ. Ս., ԱվչյանՍ. Գ., Արտեմ Լուսինյան, Ե., 1963:
ԼՈՒՍԻՆՅԱՆ Գվիդոն, տես Գաչֆայան Ամբրոսիոս:
ԼՈՒՍԻՆ ՅԱՆ Մարտին Քրիստափորի [ծն. 8(20).2.1896], օպերետի սովետական դե– րասան: ՌԱՖՍՀ ժող. արտիստ (1960): Բեմական գործունեությունն սկսել է 1911-ին: Խաղացել է Դոնի Ռոստովի, Մվերդլովսկի և այլ քաղաքների դրամայի ու օպերետի թատրոններում, 1947-ին՝ Երե– վանի, 1948-ից՝ Կրասնոդարի երաժշտա– կան կոմեդիայի թատրոններում: Դերե– րից են՝ Պոպանդուպոլո (Բ. Ալեքսանդրո– վի «Հարսանիք Մալինովկայում»), Վոլ– յապյուկ, Պելիկան (Կալմանի «Աիլվա», «Կրկեսի արքայադուստրը»), Վոպաս–Զա– դե (Ա. Այվազյանի «Աշուղ Մուրադ»): 1923-ին և 1933-ին հյուրախաղերով այցե– լել է Երևան:
ԼՈՒՍԻՆՅԱՆՆԵՐ, Լուզինյաններ, արքայատուն Կիպրոսում 1192–1489-ին: Ֆրանս, ծագում ունեցող Լ., որպես խա– չակիր ասպետներ, նախ հաստատվել էին Պաղեստինում: Լ–ի իշխան Գյուին կամ Գվիդոնը, որը Բաղդին թագավորի փեսան էր, նրանից ժառանգեց Երուսաղեմի գահը: 1187-ին Գվիդոնին հաղթեց և գերեց Եգիպ– տոսի սուլթան Աալահ ադ–դինը, սակայն Անգլիայի միջնորդությամբ ազատվեց և կարգվեց Կիպրոսի թագավոր՝ հիմնադրե– լով Լ–ի արքայատունը: Գվիդոնին հաջոր– դեց եղբայրը՝ Ամորին, իսկ նրան՝ որ– դին՝ Հենրիկոսը: Վերջինիս գահաժա– ռանգ որդի Ամորի Բ-ն 1293-ին ամուսնացավ Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Գ Հե– թումյանի դստեր՝ Իզաբելի կամ Զաբելի (Զաբլուն) հետ: Ամորի Բ–ի դավադրական սպանությունից (1310) հետո Իզաբելը հինգ զավակի հետ ապաստանեց Կիլի– կայի լատինամոլ թագավոր Լևոն Ե–ի արքունիքում: 1342-ին Լևոնը հանկար– ծամահ եղավ 22-ամյա հասակում՝ առանց գահաժառանգ թողնելու: 1343-ին Իզաբելի կրտսեր որդի Գվիդոնը հայկ. ծեսով օծ– վեց Կիլիկիայի Հայոց թագավոր՝ Կոս– աանղին Գ անունով: Նրա լատինամոլ քաղաքականությունը սրեց դժգոհություն– ները երկրում: 1344-ին ժողովուրդն ապըս– տամբեց՝ Օշին Բակուրան իշխանի գըլ– խավորությամբ, Ադանայի պալատում սպանեց Գվիդոն–Կոստանդինին և կոտո– րեց նրան շրջապատող ֆրանկ. պալա– տականներին: Լ–ի մյուս գահակալը Կի– լիկիայում եղել է Կոստանդին Գ–ի եղ– բայր Ջիվանի որդին՝ Լևոն Զ (1374–75), որը մոր հետ 1344-ին փախել էր Կիպրոս: 1375-ին սուլթանության զորքերը համառ կռիվներով գրավեցին Սիսը և գերեցին ԼԱոՆ Զ թագավորիկ, ով գերությունից ազատվեց Իսպանիայի թագավորի միջ– նորդությամբ (1393-ին վախճանվեց Փա- րիզում): Այնուհետև Կիպրոսի Լ. կրում էին նաև «Հայոց թագավոր» տիտղոսը: Գրկ. Հովհաննես Դարդել, ժա– մանակագրություն Հայոց, ՍՊԲ, 1891: Ա լ ի– շ ա ն Ղ., Սիսուան, Վնտ., 1885: Տ ե ր–Ղ ա– զ ա ր յ ա ն Զ., Հայկական Կիլիկիա, Անթի– լիաս, 1966: Mикаелян Г. Г., История Kиликийского apмянскoro rocударствa, E., 1952. Մ. Կատվալյան
ԼՈՒՍՆ Ա–ԱՐԵԳԱԿՆ ԱՏԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ, օրացույց, որի հիմքում ընկած են սինոդա– կան ամիսը և արևադարձային տարին: Դրանց համաձայնեցման համար Լ–ա. օ–ում օգտագործվում է՝ 19 արևադարձա– յին տարին հավասար է 235 սինոդական ամսվա առնչությունը: Տես Օրացույց:
ԼՈՒՍՆԱԿ, հայկական հեթանոսական տո– մարի ամիսների 24-րդ օրվա անունը: Կապվում է Լուսնի անվան հետ:
ԼՈՒՍՆԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ, որի հիմքում ընկած է սինոդական ամիսը: Լ. օ–ում տարին կազմված է 12 ամսից, որոնք պա– րունակում են 29 կամ 30 օր: Տես Օրա– ցույց: :
ԼՈՒՍՆԱՔԱՐ, միներալ, կալիումական դաշտային սպաթի (ադուլյարի), երբեմն