Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հարան «էջմիածնի Ավետարանից» (989, Երե– վանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադա– րան, ձեռ. Jsf. 2374) մանրանկարները: Չորս տեսարաններն էլ իրենց խորհրդանշական բնույթով վե– րաբերում են հայտնության թեմային: Հագեցված և փոքր–ինչ մուգ ու խաղաղ երանգները կանաչի, կապույտի և ոսկու ոչ շռայլ գործածությամբ ստեղծում են տպավորիչ գունագեղություն: Արտահայ– տիչ են դեմքերը՝ օժտված ազգային ինք– նատիպությամբ: Կատարողական առանձ– նահատկություններով ու երանգավոր– մամբ այդ աշխատանքները մոտենում են նույն ժամանակաշրջանի հայ ճարտ. մի շարք հուշարձանների որմնանկարներին (Արուճ, Լմբատ): Սկգբնաթերթերի ման– րանկարները ոճական առանձնահատկու– թյուններով ու պատկերագրությամբ IX– X ււ. գեղանկարչության ավաէւդոէյթէւերի արտահայտությունն Են և հիշեցնում են Աղթամարի եկեղեցու որմնանկարները: Շողացող վարդագույնը կանաչի ե, հատ– կապես, շագանակագույն հարուստ երանգ– ների ու ոսկու փայլի հետ նկարներին հաղորդում է տոնական–հանդիսավոր հնչեղություն: Գեղեցիկ են խորանները: «Զոհաբերում», մանրանկար «էջ– միածնի Ավետա– րանից» (989, Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. 2374) Օգտագործված են հիմնականում պայտա– ձև զույգ կամարներ, որոնց հորինվածքը գույնզգույն զարդամոտիվների և լրացու– ցիչ մանրամասնեթի կիրառմամբ համա– հնչյուն է մատյանի ընդհանուր բնույթին: Նկարազարդումները թողնում են կոթո– ղային բարձրաքանդակի տպավորու– թյուն՝ նմանվելով եկեղեցիները գարդա– րող շքամուտքերին: Բացառիկ է «է. ա.»-ի մանրանկարների դերը հայ գեղանկար– չության հետագա զարգացման գործում, թե՝ բուն Հայաստանի XII–XIII դդ. և թե՝ Կիլիկյան մանրանկարչության բար– ձըր արվեստը հաստատեցին ու խորաց– րին «է. ա.»-ի գեղագիտական սկզբունք– ները: «է. ա.»-ի ուսումնասիրությամբ զբաղվել են բազմաթիվ գիտնականներ՝ Գ. Բրոսսեն, Ա. Ուվարովը, Վ. Ստասովը, Ն. Կոնդակովը, Յո. Ստրժիգովսկին, Գ. Վայցմանը, Ֆ. Մակլերը, Ս. Տեր–Ներ– սեսյանը և ուրիշներ: Գրկ. Մւորժիգովսկի Տ., էջմիած– նի Ավետարանը, Վնն., 1892: Տ ե ր–Ն և ր– ս և ս յ ա ն Ս., էջմիածնի Ավետարանի սկզբի թերթերի մանրանկարների թվականը, տես նրա՝ Հայ արվեստը միջնադարում, Ե., 1975: Macler F., l’Evangile armenien Edi– tion phototypique du manuscrit N° 229 de la bibliotheque d’Etchmiadzin (989 de J. C.), P., 1920. Հ. Հակոբյան

ԷՋՄԻԱԾՆԻ ԴՊՐՈՑ, կրթական օջախ: Հիմնադրվել է IV դ. սկզբին՝ Գրիգոր Լուսավորչի օրոք՝ եկեղեցու սպասավոր– ներ և ուսուցիչներ պատրաստելու նպա– տակով: V դ. սկզբին Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթեը Վաղարշապատում աշակերտներ են հավաքել հայ գրի տա– րածողներ ու թարգմանիչներ պատրաս– տելու համար: վեր է ածվել մայր վարժա– րանի և ժամանակի բարձրագույն կրթա– րանի, որտեղ հիմք է դրվել նաև գրչու– թյան արվեստին: Մեսրոպ Մաշտոցին հաջորդել են Եզնիկը, Աղան Արծրունին: Ավանդվել են կրոնական գիտություններ, հայոց լեզու, քերականություն, վարքա– գրություն, գրչության արվեստ, ճարտա սանություն, երաժշտություն, տրամա– բանություն: V դ. վերջին դպրոցը կաթո– ղիկոսարանի հետ փոխադրվել է Դվին և այլ վայրեր կաթողիկոսական աթոռի տեղափոխությունների հետ: 1441-ին կա– թողիկոսական աթոռը վերահաստատվել է էջմիածնում, բացվել է վարդապետա– րան, որի կազմակերպիչը և ուսուցիչը Թովմա Մեծոփեցին էր: Անբարենպաստ պայմանների պատճառով դպրոցը երկու տարի հետո փակվել է: 1640-ին էջմիած– նում Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ բացվել է նոր դպրոց՝ վարդապետարան անունով, որը որոշ ընդմիջումներով գոյություն է ունեցել մոտ երկու և կես դար, հետագայում հայտ– նի դառնալով «էջմիածնի ժառանգավորաց դպրոց» անունով: Ուսուցանել են Ոսկան Երեանցին, Սիմեոն Ջուղայեցին, Ստե– փանոս Լեհացին, Առաքել Դավրիժեցին և ուրիշներ: Բացի կրոնական գիտություն– ներից և հայոց լեզվից ավանդվել են փի– լիսոփայություն, դասական գրականու– թյուն, տրամաբանություն, քերականու– թյուն: է. դ. կրկին հայտնի է դարձել Սի– մեոն Երեանցի կաթողիկոսի օրոք (1763– 1780): 1813-ին Ներսես Աշտարակեցին կառուցել է դպրոցի նոր շենք (50 աշա– կերտի համար) և աշխատելու հրավիրել Պ. Ղարադաղցուն, որին աշակերտել են Մ. Թաղիադյանը (1832–34-ին դասա– վանդել է նույն դպրոցում) և Ի*. Աբովյանը: Տարբեր տարիներին այնտեղ դասավան– դել են Մ. Պատկանյանը, բժիշկ Կ. Վա– սակյանը, Կ. Շահնազարյանը և ուրիշ– ներ: 1836-ից մտցվել է ռուսաց լեզու, իսկ 1860-ական թթ. լատիներեն, ֆրանսերեն, հայոց պատմություն, բնական պատմու– թյուն: XIX դարից հետո է. դ. նկատելի վերելք չի ունեցել: Աշակերտների թիվը տատանվել է 20–50-ի միջե, գործնլ է 2–4 դասարան՝ տարրական դպրոցի մա– կարդակով: Գեորգյան ճեմարանի բաց– վելուց հետո էական դեր չի կատարել, 1882-ին ձուլվել է ճեմարանին՝ որպես նախապատրաստական բաժանմունք: Գրկ. Ալպոյաճյան Ա., Պատմություն հայ դպրոցի, հ. 1, Կահիրե, 1946: Ս անթ– ր ո ս յ ա ն Մ., Արեելահայ դպրոցը XIX դ. աոաջին կեսին, Ե., 1964: Վ. Երկանյան

ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ Մայր տա ճարին առընթեր եկեղեցա– պատմական, հիմնադրել է Հայոց կաթողիկոս Գեորգ Դ Կոստանդնուպոլ– սեցին, 1869-ին, տաճարի արեելյան մա– սում վերակառուցած ավանդատանը: էջմիածնի Մայր տաճարի թանգարանի ցու– ցափեղկ Սկզբում ուներ մեկ սրահ՝ մի քանի տասն– յակ ցուցանմուշներով, մինչդեռ, էջմիած– նի վանքում դարերի ընթացքում հավաք– վել, կուտակվել են հոգեոր ու աշխարհիկ արվեստի հազարավոր նմուշներ: Դրանք հասարակայնությանն ի սպաս դնելու նպատակով, 1955-ին, Ամենայն Հայոց կա– թողիկոս Վազգեն Ա Պալճյանի գլխավո– րությամբ ստեղծվեց հանձնաժողով (Կ. Ղա– ֆադարյան, Բ. Առաքելյան և ուրիշներ), որը վերակազմակերպեց է. թ. և երեք բաժին–ցուցասրահներով վերաբացեց 1956-ի սկզբին: Այժմ է. թ ի սրահներում