կարգի սերինոսների ընտանիքի թռչուն: Մարմնի երկարությունը մինչե 18 սմ է, քաշը՝ 32–35 գ: Գլխի վերին մասը, թևերը և պոչը սև են, մեջքը՝ մոխրագույն, արուների փորիկը կարմիր է, էգերինը՝ գորշ: Տարածված է Եվրոպայում, Ասիայում, ՍՍՀՄ անտառային գոտում (բացի Հյուսիսային Յակուտիայից) և Կովկասի փշատերև լեռնային անտառներում: Ձմեռը չվում է, հայտնվում տափաստաններում, հաճախ բնակավայրերին մոտ: Բնադրում է ծառերի, հաճախ եղևնիների վրա: Դնում է երկնագույն 4–6 ձու, թխսում է հիմնականում էգը (13–15 օր): Սնվում է սերմերով, հատապտուղներով, բողբոջներով, ձագերին կերակրում է բուսական կերով: ՀՍՍՀ–ում տարածված են սովորական և անապատային Խ–ները:
ԽԱԿ, հայաբնակ գյուղ Վրացական ՄՍՀ Ախալցխայի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հարավ–արևելք: Մտնում է Մագելի պետական տնտեսության մեջ: Զբաղվում են հողագործությամբ (ցորենի և կարտոֆիլի մշակությամբ), անասնապահությամբ և այգեգործությամբ: Գյուղում գործում է տարրական դպրոց: Խ–ի հայերը եկել են 1830-ին՝ Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգից:
ԽԱԿԱՍԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶ, Խակասիա, Կրասնոյարսկի երկրամասի կազմում: Կազմվել է 1930-ի հոկտ. 20-ին: Տարածությունը 61,9 հզ. կմ2 է, բն. 483,4 հզ. (1977): Բաժանվում է վարչական 8 շրջանի, ունի 5 քաղաք, 17 քտա: Կենտրոնը՝ Աբական:
Քարտեզը տես 625-րդ էջից առաջ՝ ներդիրում:
Բնությունը: Խ. ԻՄ գտնվում է Կրասնոյարսկի երկրամասի հվ–արմ–ում, Մինուսինսկի և Չուլիմա–Ենիսեյի գոգավորություններում: Բաժանվում է լեռնային (տերիտորիայի 2/3-ը) և բլրահարթավայրային մասերի: Գոգավորությունների հարթավայրային հատվածները տափաստաններն են (Աբականի, Կոյբալյան, Ույբատի ևն): Կլիման ցամաքային է, ցուրտ ձմեռներով: Հունվարի միջին ջերմաստիճանը գոգավորություններում – 19°C-ից –21°C է, նախալեռներում՝ – 15°C-ից – 17°C: Ամռանը գոգավորություններում շոգ է, հուլիսի միջին ջերմաստիճանը 18–20°C է, նախալեռներում և լեռներում զով է, 17–18°C: Տարեկան տեղումները 300–700 մմ են, վեգետացիոն շրջանը՝ 115–125 օր: Գլխավոր գետերն են Եինսեյը, Աբականը, Տոմը: Ջրերն օգտագործվում են ոռոգման համար: Կան քաղցրահամ (Սև, Ֆիրկալ, Իտկուլ) և աղի (Բելե, Շիրա) լճեր: Դոգավորություններում և մասամբ նախալեռներում սևահողեր են, տեղ–տեղ՝ աղուտներ, լեռներում՝ լեռնատայգային պոդգոլային և լեռնատունդրային հողեր:
Բնակչությունը: 78,3%-ը ռուսներ են, 12,3% -ը՝ խակասներ (1970), բնակվում են նաև ուկրաինացիներ, թաթարներ: Խտությունը 1 կմ2 վրա 7,8 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 65% (1977): Քաղաքներն են Աբականը, Չեռնոգորսկը, Աբագան, Մորսկը, Մայանոգորսկը: Խ. ԻՄ ինդուստրիալ–ագրարային մարգ է: Գլխավոր ճյուղերն են՝ թեթև, անտառային և փայտամշակման, լեռնահանքային արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը: Զարգացած են նաև տրիկոտաժի, կաշվի–կոշիկի, սննդի արդյունաբերության ճյուղերը, որոնք կենտրոնացած են Արականում և Չեռնոգորսկում: Խ. Ի Մ–ի գյուղատնտեսությունը մասնագիտանում է հացահատիկի արտադրության և կաթնամսատու անասնապահության բնագավառում: Մշակում են ցորեն, վարսակ, կորեկ, կարտոֆիլ, բանջարեղեն, բոստանային և կերային կուլտուրաներ: Գործում է Կոյբոլյան ոռոգիչ համակարգը: Աչինսկ–Աբական երկաթուղագիծը մարզը կապում է Անդրսիբիրյան մայրուղու հետ: Տերիտորիան հատում է Տայշետ–Աբական (Աբագայի և Աայանոգորսկի հատվածներով) երկաթուղին: Նավարկությունը կատարվում է Ենիսեյով և Աբականով: Աբականում է գտնվում Խակասական լեզվի և գրականության, պատմության ԳՀԻ: Ունի դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան, մարզային 2 թերթ, 69 հիվանդանոց, 799 բժիշկ: Գործում է Շիրա առողջարանը:
Գրականությունը: Խակասների գրականությունը ստեղծվել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո: Խ. ԻՄ–ի գրականության հիմնադիրներից է Վ. Կոբյակովը (1906–1937): 1930–40-ական թթ. Խ. ԻՄ–ի գրականության զարգացման գործում նկատելի ավանդ ունեն բանաստեղծներ Պ. Շտիգաևը (1886–1941), Մ. Կոկովը (1913–41), Մ. Արշանովը (1914–41): Այդ տարիներին են հանդես եկել նաև գրողներ Ն. Դոմոժակովը (ծն. 1916), Ի. Կոստյակովը (ծն. 1916), Ի. Կոտյուշևը (ծն. 1919): 1960-ական թթ. սկզբներին՝ Դ. Տոպանովը (ծն. 1917), Մ. Չարկովը (ծն. 1922), Ֆ. Բուռնակովը (ծն. 1932), Կ. Ներբիշևը (ծն. 1938) և ուրիշներ:
Մշակույթը: Խ. ԻՄ–ի տարածքում հայտնաբերվել են ժայռապատկերներ, քարե արձաններ, գերեզմանոցներից՝ խեցեղեն անոթներ, մնտաղյա գնղ. առարկաներ, թաղման դիմակներ, որոնցից վաղագույնները մ. թ. ա. II–I հազարամյակների նմուշներ են: Խակասների ժող. արվեստի ավանդական տեսակներից են՝ փայտի քանդակազարդումը (XVIII–XIX դդ. հաճախակի են պատկերել մարդկանց, կենդանիների, որսի տեսարաններ), հագուստի ասեղնագործությունը (նախշերը հիմնականում բուսական են, սև ֆոնի վրա):
ԽԱԿԱՍԵՐԵՆ, խակասների լեզուն, պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի ույղուր–օղուգյան խմբի խակասական ենթախմբին: Խոսվում է հիմնականում Կրասնոյարսկի երկրամասի Խակասական ԻՄ–ում և հարակից վայրերում: Խոսողների թիվը՝ մոտ 55 հզ. (1970): Խ. ունի 4 բարբառ: Հնչյունական կազմը հարուստ է ձայնավորներով (թվով 17), շեշտը ուժային է, հիմնականում վերջնավանկային: Գոյականն ունի 8 հոլով, նաև՝ ստացական առման, թվի քերականական կարգեր: Բայը ևս հարուստ է կարգերով (5 եղանակ): Խ. գրավոր լեզու է 1926-ից. այբուբենը՝ նախ ռուսագիր, 1929-ից՝ լատինագիր, 1939-ից՝ կրկին ռուսագիր: Հ. Պետրոսյան
ԽԱԿԱՍՆԵՐ, ժողովուրդ: Բնակվում են Խակասական ԻՄ–ում, մասամբ՝ ՌԱՖԱՀ Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջանում: Խ. 67 հզ. են (1970): Լեզուն խակասերենն է: Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը անվանվում էին մինուսինսկյան և աբականյան «թաթարներ» կամ «թուրքեր»: Բաժանված էին 5 տոհմացեղային խմբերի, որոնք XVII–XVIII դդ. ընթացքում կամավոր մտել են Ռուսական պետության կազմի մեջ: Խ–ի կրոնը շամանականությունն էր, թեև ձևականորեն համարվում էին ուղղափառներ: Սովետական իշխանության տարիներին Խ. զբաղվում են գյուղատնտեսությամբ (երկրագործությամբ, անասնապահությամբ), աշխատում լեռնահանքային և ածխարդյունաբերության բնագավառներում:
ԽՍՂԱԼԻՔ, առարկա, նախատեսված խաղի համար: Վերստեղծելով իրական և երևակայական առարկաներ, կերպարներ՝ Խ. ծառայում է մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական դաստիարակության նպատակին: Օգնում է երեխաներին ճանաչելու արտաքին աշխարհը, ընտելացնում նրանց նպատակասլաց, իմաստալից գործունեության, նպաստում մտածողության, հիշողության, խոսքի զարգացմանը: Խ. օգտագործվում է ուսումնա–դաստիարակչական աշխատանքի ընթացքում, երեխաների ստեղծագործելու ունակությունները զարգացնելու նպատակով (տես Մանկական խաղեր): Խ–ի տիպը, բնույթը, բովանդակությունը և ձևավորումը որոշվում է ըստ կոնկրետ դաստիարակչական խնդրի, երեխայի տարիքին, զարգացման աստիճանին և հետաքրքրություններին համապատասխան: Հայտնի է հնագույն ժամանակներից (Հին Եգիպտոս, մ. թ. ա. III հազարամյակ)՝ մարդկանց, կենդանիների, աշխատանքի գործիքների, կենցաղային առարկաների տեսքով: Խ–ներ են հայտնաբերվել անտիկ դարաշրջանի (Հունաստան, Հռոմ) մանկական գերեզմանատներում, ՍՍՀՄ–ում ֆատյանովյան մշակույթի առարկաների մեջ (մ. թ. ա. II հազարամյակ), ինչպես նաև Միջին Մերձդնեպրյան սլավոնական քաղաքների (VI–VII դդ.) և Ռադոնեժի, Կոլոմնայի, Մոսկվայի (X–XVIII դդ.) պեղումներից: ՍՍՀՄ–ի տարածքում Խ–ների առաջին արտադրությունը սկսվել է Նովգորոդում (XII դ.), XVII դարից լայնորեն տարածվել է ժող. տնայնագործական Խ.: Խ–ներ են պատրաստվել նաև մեծերի զվարճության համար: XIX դ. վերջից սկսվել է Խ–ի արդ. արտադրությունը մետաղից, թաղանթանյութից, ապա (XX դ.)՝ պլաստմասսայից և սինթետիկ նյութերից: Գոյություն ունեն կերպարային, ուսուցողական, տեխ., թատերական, պարահանդեսային, երաժշտական, սպորտա–շարժիչային, զվարճանքի ևն Խ–ներ: Խ–ի արտադրությունը առավելապես զարգացած է ԱՄՆ–ում, Ճապոնիայում, ԳԴՀ–ում, ԳՖՀ–ում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում: ՍՍՀՄ–ում ստեղծվել են Խ–ի արտադրության արդ. բնագավառներ: 1972-ին Խ–ի արտադրությամբ զբաղվել է ավելի քան 300 ձեռնարկություն, արտադրվել է ավելի քան 10 հզ. տարբեր տեսակ Խ.: