Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/716

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խորականից, քաշվեցին Կապկոհ (Կովկասյան) լեռները և օգնություն խնդրեցին Հայոց մարզպանությունից: Հայկ. մի զորամասով Վարդան Մամիկոնյանը արշավեց Քարթլի՝ այնտեղից Աղվանքի պարսից զորքին թիկունքից հարվածելու նպատակով: Տեղյակ լինլով հայկ. զորաշարժին՝ հակառակորդը նրան սպասում էր Լոպնաս գետի (Զակամ) ափին: Պարսկ. բանակը դիրքեր գրավեց Խաղխաղի դաշտում: Հակառակորդի կենտրոնում և աջ թևում գտնվում էին պարսկ., իսկ ձախ թնում՝ Բաղասկանի և Լփնաց զորքերը: Վարդան Մամիկոնյանի զորաբանակը Գուգարքով մտավ Աղվանից մարզպանություն և մարտակարգ ընդունեց Խաղխաղի մատույցներում: Ստանձնելով կենտրոնի հրամանատարությունը՝ Վարդան Մամիկոնյանը աջ թևը հանձնեց իր փեսա Արշավիր Կամսարականին, ձախը՝ Խորեն Խռրխորունուն, թիկունքում տեղավորվեց պահեստազորը: Վարդան Մամիկոնյանը ջախջախեց հակառակորդի աջ թևը և մղեց Լոպնաս գետի մայրիները: Թշնամուն հետապնդող հայկ. աջ թևի զորամասը թեպետ հայտնվեց մերձկուրյան ճահճուտներում (մորուտներ) և որոշ կորուստներ տվեց, սակայն ընկճեց հակառակորդին, դուրս եկավ Կուրի ափը և շրջապատեց թշնամուն: Վերջինս մասամբ ոչնչացավ մարտադաշտում, մասամբ խեղդվեց Կուր գետում՝ խուճապահար նահանջի ժամանակ: V դ. պատմիչ Ղազար Փարպեցին ճակատամարտի ավարտի մասին գրում է. «Իսկ ոմանք յաւագորերոյ Պարսիցն ելեալք ի նաւս՝ յայնկոյս գետյ՚յն մեծի՝ փախստեայք լինել ճեպէին: Որ և զԿամսարականն Արշաւիր զիշխանն Արշարունեաց ստիպով փութացուցաներ երանելի զօրավարն Հայոց Վարդան՝ զկնի փախստէից նաւացն նետաձիգ լինել, ի հաստատաձգութիւն և յանվրէպ դիպողութիւն առնն վստաեեալ: .. .Կամսարականն Արշաւիր… առ ի նմանէ հրամանին՝ զկնի նաւավարացն և փախստէիցն նետաձիգ լինել: Եւ խոցեալ զնաւավարսն և գայլս բազումս ի նաւսն՝ կարէվէրս առնէր. որոց ընդ տապալել վիրաւորացն՝ կործանէին նաւքն. և բազումք ի նաւավարացն և գլխաւորացն Պարսից գետասոյզ եղեալ կորնչէին»: Աղվանից մարզպանությունը ազատագրելով՝ Վարդան Մամիկոնյանը գրավեց Հոնաց պահակը (Դարբանդ), ոչնչացրեց պարսկ. կայազորը, կիրճի հսկողությունը հանձնեց Վահան իշխանին, կնքեց հայհոնական զինակցության պայմանագիր և ապահովեց հայերի թիկունքը:

Գրկ. Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Ե., 1971: Ղազար Փարպեցի, Պատմութիէն Հայոց եւ Թուղթ աո Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904: Բարխուդարյանց Մ., Արցախ, Բաքու, 1895: Բ. Հարությունյան.