Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

12 կմ հատվածը, Երևան–Հոկտեմբերյան–Լենինական և Աշտարակ–էջմիածին–Մարգարա միութենական (61 կմ) և հանրապետական (35 կմ) նշանակության ճանապարհները: Տեղական նշանակության ճանապարհները 120 կմ են (110 կմ՝ կոշտ ծածկով): Բոլոր բնակավայրերն ավտոտրանսպորտով կապված են շրջկենտրոնի ու Երևանի հետ (մի քանի բնակավայրեր Երևանի հետ՝ նաև երկաթուղով), ռադիոֆիկացված են, օգտվում են հեռուստատեսային հաղորդումներից: 27 բնակավայրում կա կապի բաժանմունք: Շրջանի տերիտորիայում է Երևանի «Արևմտյան» օդանավակայանը:

Առողջապահությունը: Մինչև Հայաստանում սովետական կարգերի հաստատումը է. շ–ում բուժական հիմնարկ և բժիշկ չեն եղել, բացառությամբ 1 բուժակի (էջմիածին քաղաքում): Տարածված վարակիչ հիվանդությունները (մալարիա, խոլերա) սովետական իշխանության տարիներին վերացվել են: Գործում է տեղամասային 2 հիվանդանոց՝ 105 մահճակալով և 50 բուժաշխատողով, այդ թվում՝ 19 բժիշկ (1975): Գրեթե բոլոր բնակավայրերում ստեղծվել են բուժական–մանկաբարձական կետեր, 8 բնակավայրում կա դեղատուն: Բնակչությունը օգտվում է նաև էջմիածնի ու Երևանի առողջապահական հիմնարկներից:

Մշակույթը: 1975–76 ուս. տարում է. շ–ում կար 40 հանրակրթական դպրոց, որից՝ 26 միջնակարգ, 13 ութամյա և 1 տարրական (16,7 հզ. աշակերտ, 1103 ուսուցիչ. 80% –ը՝ բարձրագույն կրթությամբ), 1 գիշերօթիկ (Վերին Խաթունարխ), 2 երաժշտական դպրոց (Այգեշատ, Ներքին Խաթունարխ, 174 աշակերտ), 2 պրոֆտեխ. ուսումնարան (Փարաքար, Ներքին խաթունարխ), 21 մսուր–մանկապարտեզ (2250 երեխա), 40 մասսայական գրադարան, 43 կուլտուրայի տուն և ակումբ: 26 բնակավայր ունի ստացիոնար կինո: Շրջանում ստեղծվել են Բույսերի պաշտպանության (Մերձավան) և խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ–ները, էջմիածին քաղաքում՝ Երկրագործության ԳՀԻ: Փարաքարում է գտնվում ՀԱԱՀ խոշոր օդերևութաբանական կայաններից մեկը: Շրջանում (ներառյալ էջմիածին քաղաքը) աշխատում է բարձրագույն կրթությամբ 5100 մասնագետ, 3 ակադեմիկոս, 15 գիտության դ–ր, 178 գիտության թեկնածու: 1929–75-ին կառուցվել է մոտ 15 հզ. պետ. և անհատական բնակելի տուն: Բոլոր բնակավայրերը էլեկտրիֆիկացված են, օգտվում են բնական գազից: 1931-ից լույս է տեսնում շրջանային «Կոմունիզմի ուղիով» թերթը: էշիմածնի շրջանի բնակավայրերը Աթարբեկյան, Աղավնատուն, Աղջաղալա, Այառլու, Այգեշատ, Այղրլիճ ավան, Ապագա, Արագած, Արաքս, Արշալույս, Արևաշատ, Բաղրամյանի անվ. ավան, Գրամփա, Դաշտ, Դողս, Թաիրովի անվ. ավան, Թռչնաբուծական ֆաբրիկային կից ավան, Լենուղի, Լուսագյուղ, Ծաղկունք, Հայթաղ, Հայկաշեն, Մեծամոր, Մերձավան, N 15 այգեգործական սովետական տնտեսությանը կից ավան, Մրգաստան, Մուղան, Մուսալեռ ավան, N 4 սովետական տնտեսությանը կից ավան, Ներքին Զեյվա, Ներքին Խաթունարխ, Նորակերտ ավան, Շահումյան, Պտղունք ավան, Ջրառատ, Սամաղար, Վերին Զեյվա, Վերին Խաթունարխ, Վերին Քյոլանլու, Փարաքար, Քյուրաքյան, Ֆրանգանոց: Պատկերազարդումը տես աղյուսակ II, 64–65-րդ էջերի միջև՝ ներդիրում: Գրկ. տես Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածի գրականությունը: Ռ. Հովեսյան

ԷՋՄԻԱԾՆԻ ՏՊԱՐԱՆ, հիմնադրվել է 1771-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի ջանքերով և Գ. խոջաջանյանցի (Չաքիկյան) միջոցներով: Պատկանել է Ամենայն Հայոց կաթողիկոսությանը: Տպարանի երախայրիքը համարվում է Սիմեոն Երևանցու «Գիրք աղօթից որ կոչի Զբօսարան հոգեւոր» (1772) գրքույկը: XVIII դ. տպագրված գրքերից է Հով–սեփոս Եբրայեցու «Ցաղագս պատերազմին հրեից ընդ հռովմայեցիս»-ը (1787): XIX դ. առաջին տասնամյակներում անընդմեջ պատերազմների պատճառով տպագրվել է միայն «Մաղմոս»-ը (1819): է. տ. բարգավաճել է Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելուց հետո: 1833–46-ին հրատարակել է 18 անուն գիրք, այդ թվում՝ Հ. Շահխաթունյանցի «Մտորագրութիւն Կաթողիկէ էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ» (1842), Կ. Շահնազարյանցի «Արհեստ թուաբանութեան» (1842), Ի. Կայդանովի «Հրահանգ համաշխարհական պատմութեան» (1844) ևն: է. տ. նոր վերելք է ապրել Գևորգ Դ կաթողիկոսի ժամանակ (1866): «Արարատ» ամսագրի, «Ճառոց»-ի, «Ձայնագրեալ շարական»-ի, «Ձայնագրեալ երգեցողութիւնք սրբոց պատարագի» աշխատություններին զուգահեռ հրատարակել է պատմա–բանասիրական, գրական երկեր՝ Աբրահամ Կրետացու «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր–Շահին Պարսից» (1870), Ուխտանեսի «Պատմութիւն Հայոց» (1871), Մ. Շահումյանցի «Ընտիր պատմութիւն Դաւիթ–Բեգին և պատերազմացն հայոց խավանու» (1871), Սիմեոն Երևանցու «Ջամբռը» (1873), Աբել Մխիթարյանցի «Վաղարշապատ, քաղաքամայր Հայաստանի» (1874), Մխիթար Գոշի «Դատաստանագիրք հայոց» (1880), Առաքել Դավրիժեցու «Պատմութիւն» (1884) ևն: 1889-ին կառուցվել է տպարանի նոր շենքը, համալրվել տառաձուլական, տպագրական նոր մեքենաներով, հարստացվել տարբեր լեզուների տառատեսակներով: 1895-ին Պետերբուրգում մասնակցել է I համառուսաստանյան ցուցահանդեսին և արժանացել գովասանքի: XIX դ. վերջին և XX դ. սկզբին է. տ. լույս է ընծայել Մ. Աբեղյանի «Հայ ժողովրդական առասպելները Մ. Խորենացու Հայոց պատմության մեջ» (1899), «Աշխարհաբարի քերականություն» (1906), «Աշխարհաբարի շարահյուսություն» (1912), Հ. Մանանդյանի և Հ. Աճաոյանի «Հայոց նոր վկաները» (1903), Կոմիտասի և Աբեղյանի «Հազար ու մի խաղ» (1905) ևն աշխատությունները: Սովետական Հայաստանի կառավարության 1920 թ. դեկա. 17-ի դեկրետով է. տ. հանձնվել է Լուսժողկոմատի տնօրինությանը: 1961-ին Վազգեն Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ ու ամերիկահայերի նվիրատվությամբ ստեղծվել է ժամանակակից սարքավորումներով Մայր աթոռի նոր տպարանը: Գրկ. Ամբատյան Ա., էջմիածնի միաբանության գրական–կրթական գործունեությունը U Մայր աթոռի տպարանը, էջմիածին, 1973: Հ. Դավթյան


ԷՌՆԵՍԱՔՍ Գուստավ Գուստավովիչ [ծն. 29.11 (12.12).1908, գ. Պերիլա (էստոնիա), էստոնական սովետական կոմպոզիտոր և խմբավար: ՍՍՀՄ ժող. արտիստ (1956): Գրել է ԷՄՍՀ պետ. հիմնի երաժշտությունը (հաստատվել է 1944-ին), օպերաներ (այդ թվում՝ «Փոթորիկների ափը», բեմ.՝ 1949-ին), խմբերգեր, երգեր: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1947, 1951), ԷՄՍՀ պետ. մրցանակների (1947, 1948, 1949, 1950, 1965): Գրկ. Baxтep A.M., Гycтaв Эрнесакс, M., 1961.


ԷՍԱՃԱՆՅԱՆ Լևոն Մողոմոնի [1890, Շապին–Գարահիսար (Արևմտյան Հայաստան) – 30.12.1935, Աթենք], հայ բանաս– տեղծ, մշակութային գործիչ: Կրթությունն ստացել է Կ. Պոլսում, 1922-ից հաստատվել է Աթենքում, զբաղվել ուսուցչությամբ: Հրատարակել է «Այրած քնար մը Բինկյանի մոխիրներուն վրա» (1909), «Փան–