Համեմատական ֆիզիոլոգիայի հիմնա– դիրը Խ. Կոշաոյանցն է: ՍՍՀՄ–ում է. ֆ–ի հարցերով զբաղվում են Մոսկվայի և Լենինգրադի, Միջին Ասիա– յի, Երեանի և այլ քաղաքների ԳՀԻ–ներում ու լաբորատորիաներում: Գրկ. 0 ր բ և լ ի Լ. Ա., Ընտիր էջեր էվոլյու– ցիոն ֆիզիոլոգիայից, Ե., 1967: Նույնի, Ընտիր երկեր, դասախոսություններ նյարդա– յին համակարգի ֆիզիոլոգիայի մասին, Ե., 1974:
ԷՎՍՏԱՏԻԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ (հուն. Eu- axaSn^ – մշտական), համաշխարհային օվկիանոսի և նրա հետ կապված ծովերի մակարդակի դանդաղ («դարավոր») տա– տանումներ: Ըստ սկզբնական տեսակետի (Զյուս, 1885), է. տ–ի պատճառ էր համար– վում Երկրի ջրի ընդհանուր ծավալի փո– փոխությունը (օրինակ, սառցադաշտերի առաջացման և հալման դեպքում): Հետա– գայում առաջ քաշվեց այն դրույթը (Շտիլ– լե, Պոմպեցկի), որ է. տ. հիմնականում երկրակեղեի շարժումների արդյունք են: Այժմ հետազոտողների մեծ մասը գտնում է, որ երկու գործոնն էլ կարեոր են, և է. տ. առաջանում են ինչպես տատանողա– կան տեկտոնական շարժումների ազդե– ցությամբ օվկիանոսային իջվածքների տարողության, այնպես էլ օվկիանոսների ջրի ընդհանուր քանակի փոփոխության հետևանքով:
ԷՎՏԵԿՏԻԿԱ (< հուն. etirrixLOc; –դյու– րահալ), որոշակի բաղադրության մանրա– դիսպերս խառնուրդ կամ միաֆազ հեղուկ, որը բաղկացած է երկու կամ ավելի բաղա– դրիչներից և ունի խիստ որոշակի հալ– ման ջերմաստիճան: է–ի հալման ջերմաս– տիճանը տվյալ համակարգի խառնուրդի հալման ջերմաստիճաններից ամենա– փոքրն է և կոչվում է էվտեկտիկ ջերմաստի– ճան: Տվյալ համակարգում, անկախ ագրե– գատային վիճակից (պինդ կամ հեղուկ), է. ունի խիստ որոշակի բաղադրություն (էվտեկտիկ բաղադրություն): Նախկինում է. սխալմամբ համարում էին քիմ՝. միացու– թյուն: Սակայն ի տարբերություն վերջի– նիս, է. պինդ վիճակում տարասեռ է, և նրա հալման ջերմաստիճանն ու բաղա– դրությունը կախված են ճնշումից: Վիճակի դիագրամի վրա էվտեկտիկ ջերմաստիճա– նի և բաղադրությանը համապատասխա– նող կետը կոչվում է էվտեկտիկ կետ (կամ պարզապես է.), որտեղ համակարգի ազա– տության աստիճանը 0 է: է. են առաջաց– նում բազմաբաղադրիչ մետաղական, ոչ մետաղական, աղային և այլ համակար– գեր: Որոշ մետաղական է–ներ հեղուկ են սովորական ջերմաստիճաններում: «է.» տերմինը առաջարկել է Լոնդոնի Տեխնի– կական դպրոցի պրոֆեսոր Ֆ. Գաթրին (1884): Մետաղական է–ները հայտնի են վաղուց: Հին Հռոմում կապարե ջրատար խողովակները զոդում էին կապարի և անագի է–ով: էվտեկտիկ բաղադրության մետաղական խառնուրդներ էին օգտա– գործում դեռևս Հին Հայաստանում՝ խո– ղովակներ զոդելիս, զարդեր պատրաս– տելիս և բազալտե խոշոր քարերով պատ շարելիս: է–ները օգտագործում են ամե– նատարբեր նպատակներով: Մետաղական է–ները օգտագործվում են որպես զոդա– նյութեր (ռադիոտեխնիկայում լայն կիրա– ռում ունի անագի և կապարի՝ 38,1% հա– մաձուլվածքը, որը հալվում է 183°Շ–ում), ջերմության և էլեկտրականության հա– ղորղիչ կցանյութեր, բարձր ջերմաստի– ճաններում չցնդող հեղուկներ և այլն: Աղային է–ները օգտագործվում են որպես ֆլյուսներ:
ԷՎՐԻԲԻՈՆՏ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ, բուսական և կենդանական օրգանիզմների տեսակ– ներ ու անհատներ, որոնք ապրում են միջավայրի տարբեր գործոնների ազդե– ցության պայմաններում: Տարբերում են է. օ–ի երկու կատեգորիա. 1. տեսակներ, որոնց բոլոր անհատները էվրիբիոնտներ են, և 2. տեսակներ, որոնց առանձին պոպուլյացիաներ ապրում են տարբեր պայմաններում և ամբողջ տեսակը հա– մարվում է էվրիբիոնտ, չնայած որոշ ան– հատներ ստենոբիոնտ են (տես աոենո– բիոնա օրգանիզւէներ): Ցամաքային կեն– դանիներից էվրիբիոնտ է գորշ արջը, որն ապրում է տաք ու ցուրտ, չոր և խոնավ շրջաններում, սնվում բուսական ու կեն– դանական բազմազան կերերով: Բույսե– րից էվրիբիոնտ է սոճին, որն աճում է տայգայում, տափաստանային գոտում, ւեռներում ու հարթավայրերում:
ԷՎՐԻՍՏԻԿԱ (<հուն. evpiaxw – որո– նել, հայտնաբերել), գիտելիքների բնա– գավառ, որն ուսումնասիրում է ստեղծա– գործական գործունեությունը՝ այն ըմ– բռնելով իբրև խնդիրների լուծում: է–ի նպատակն է մոդելավորել խնդիրների լուծման որոնումների պրոցեսը: Ուստի է–ի բնագավառում աղերսվում են այն գի– տությունները (բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիան, հատկա– պես մտածողության հոգեբանությունը, տրամաբանությունը), որոնք հետազոտում են կենդանի համակարգի վարքագիծը և առանձնապես մտածողության ստեղծա– գործական գործունեությունը պրոբլե– մային իրադրություններում: է–ի համար հատկանշականը, սակայն, այդ հետա– զոտություններում ուսումնասիրության ձևական՝ մաթեմատիկա–տրամաբանա– կան և առանձնապես կիբեռնետիկական եղանակների կիրառումն է, ծրագրավո– րումն ու մոդեչավորոնմը: Նեղ իմաստով է–ներ են կոչվում ծրագը– րավորելիս կիրառվող այն եղանակները, որոնք խնդիրների ւուծման որոնումների ընթացքում կրճատում են դիտարկվող տարբերակների թիվը (Ա. Նյուել, Զ. Շոու և Հ. Սայմոն): Ստեղծագործական պրո– ցեսի մոդելավորումը նպաստում է «մե– քենական մտածողության» հնարավորու– թյունների ընդլայնմանը՝ խնդիրների լուծ– ման ծրագրերը կաւոարելագործելու մի– ջոցով: Մարդու և կիբեռնետիկական սար– քի կողմից խնդիրների լուծման պրոցես– ների համեմատական ուսումնասիրու– թյունը տեսական նշանակություն ունի մտածողության հոգեբանության ուսում– նասիրության համար, որովհետև համա– պատասխան խնդիրների մեքենական լուծման ծրագրերը կարող են դիտվել որպես ստեղծագործական գործունեության անհայտ մեխանիզմները նմանակող մո– դելներ: Փիլ., մեթոդաբանական գրականության մեջ շարադրանքի էվրիստիկական եղա– նակ են անվանում գիտելիքի ձեռքբերման (հայտնագործության) փուլերի հաջոր– դական նկարագրությունը՝ ի տարբերու– թյուն պատրաստի գիտելիքի տրամա– բանորեն վերակառուցված սիստեմատիկ շարադրանքի: Գևորգյան
ԷՎՖՈՆԻԱ (հուն. eticpcovia– բարեհնչյու– նություն), տես Գեղահնչունություն: ԷՏ, ճյուղերի, ընձյուղների, արմատների մասնակի կամ լրիվ հեռացում: Բույսերի խնամքի ագրոտեխնիկական կարևոր մի– ջոցառում է: է. կատարվում է բույսի զար– գացման փուլերի ժամկետները կանոնա– վորելու, ամենամյա աճն ապահովելու, պտղաբեր ճյուղեր ստեղծելու, դրանց երկարակեցությունն ու պտղատվությունն ապահովելու, կմախքային ճյուղերի աճը վերականգնելու, բերքի որակը բարձրաց– նելու, սաղարթը երիտասարդացնելու և դրան որոշակի ձև տալու նպատակով: Տարբերում են է–ի երկու ձև՝ նոսրացում և կարճացում: Նոսրացման դեպքում հիմքից հեռացվում են չորացած, ցրտահարված կամ խանգարող ճյուղերը: Կարճացման դեպքում հեռացվում է ճյուղերի երկարու– թյան որոշ մասը: է. կատարվում է հան– գըստի շրջանում, վաղ գարնանը, երբ վե– գետացիան չի սկսվել, կամ աշնանը՝ տե– րևաթափից հետո:
ԷՏԱԼՈՆՆԵՐ (ֆրանս. etalon – նմուշ), չափանմուշներ, գիտության և տեխ– նիկայի զարգացման տվյալ մակարդակին համապատասխանող մեծ ճշտության չափ– ման միջոցներ (ճշգրիտ չավւեր կամ չա– փիչ սարքեր), որոնք հիմնված են նյութե– րի և մարմինների՝ ժամանակի ընթացքում անփոփոխ հատկությունների վրա: Օգ– տագործվում են չափման միավորները պահպանելու, ընդօրինակելու, վերականգ– նելու համար և հիմք են ծառայում չա– փումների միասնությանն ու ճշտությանը: է. լինում են բնական և արհեստական: Բնական է., չափման միջոցներից բացի, ընդգրկում են նաև այդ միջոցների կիրա– ռությունները չափման միավորները վե– րականգնելու և ընդօրինակելու փորձե– րում (օրինակ, երկարության միավորը՝ մետրը, լույսի ալիքի երկարությամբ ընդ– օրինակելու անհրաժեշտ միջոցների ամ– բողջությունը): Արհեստական են, օրինակ, մետրի և կիլոգրամի պլատինա–իրիդիու– մային է.: Տարբերում են միջազգային և ազգային (պետական) է.: Միջազգային էտալոն է, օրինակ, կիլոգրամի նախատի– պը, որը պահվում է Չափերի ու կշիռների միջազգային բյուրոյում (Սեր, Ֆրանսիա): Ազգային է–ի օրինակ է կիլոգրամի նա– խատիպի JSP 12 պատճենը, որը պահ– վում է Դ. Ի. Մենդելեևի անվ. համա– միութենական չափագիտական ԴՀԻ–ում (Լենինգրադ): Այն է., որոնք անմիջապես պատրաստվում են չափման միավորների տեսական սահմանումների հիման վրա և ապահովում են տվյալ երկրի համար ամե– նաբարձր ճշգրտությունը, կոչվում են առաջնային, իսկ դրանցից ընդօրինակ– վող և դրանց միջոցով ստուգվող է.՝ երկ– րորդային: Ըստ չափագիտական դերի՝ երկրորդային է. բաժանվում են էտալոն– պատճենների, էտալոն–վկաների, բաղ– դատման է–ի և աշխատանքային է–ի: էտալոն–պատճենները չափագիտական