Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գրում է հայ դասական և ժամանակակից գրողների մանկական և այլ ստեղծագոր– ծություններ, նպաստում հայ մշակույթի տարածմանը արտասահմանյան երկրնե– րի հայկ. և օտար շրջաններում: Հրաւոա– րակել է Հ. Թումանյանի «Գիքորը», «Քաջ Նազար»-ը, «Անբախտ վաճառականներ»-ը, «Փարվանա»-ն, «Թմկաբերդի առումը», «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղրը», «Աղավնու վանքը», Դ. Դեմիրճյանի «Պույ– պույ մուկիկը», Ա. Իսահակյանի «Առակ– ներ»^, Մ. Զորյանի «Սմբատ Բագրատու– նի»-ն, Վ. Անանյանի «Որսորդական պատ– մըվածքներ»-ը (11 պրակ)՝ հայ սովետա– կան նկարիչների (Դ. խանջյան, Ա. Գրի– գորյան, Կ. Սմբատյան, Ա. Ցարալյան, Ռ. Մանուկյան, Ա. Ագիգյան) պատկերա– զարդումներով: «Մատենաշար ժամանա– կակից սվւյուռքահայ բանաստեղծու– թյան» խորագրով «է.» հրատարակչու– թյունը լույս է ընծայել Բ. Թոփալյանի, Ա. Ծառուկյանի, Եղի վարդի, Գ. Ադդար– յանի, Մ. Իշխանի, Զահրատի, Զ. խրա– խունու, Ա. ճանյանի, Վ. Գարակյոզյանի և ուրիշների բանաստեղծությունների ժո– ղովածուները: Իրականացրել է «Հայկա– կան խաչքարեր» գեղատիպ ալբոմի տպա– գրությունը (1973): Հրատարակում է (1970-ից) Հայաստանի պատմական հուշ– արձանների և տեսարժան վայրերի պատ– կերներով գունատիպ՝ պատի օրացույց– ներ, բացիկներ: «է.» նպաստում է հայրե– նիք–սփյուռք կապերի ամրապնդմանը, կազմակերպում է հայ սովետական նկա– րիչների գործերի ցուցահանդես–վաճառք Բեյրութում (1974), Ֆրանսիայում (1977): «է.»-ի գլխավոր խմբագիրն է (1968-ից) Վ. Գարակյոզյանը:

ԷՐԵԲՈՒՍ (Erebus), գործող հրաբուխ Ան– տարկտիկայում, Ռոսսի կղզում: Բարձրու– թյունը 3794 մ է: Հայտնագործել է անգ– լիացի ճանապարհորդ Զ. Կ. Ռոսսը, 1841-ին:

ԷՐԵՄԵՐԱ ՎԱՆՔ, Հերեմե–րա Ա. վ ււ Ն p, գաՆվուԱ՜ է վաՄպուրականի Ռշտունյաց գավառում: Կառուցվել է XVII դ., Էրեմերա գյուղից արլ., հարթավայրի վրա: Բաղկացած է եկեղեցուց և գավթից: Անմշակ քարով կառուցված Ս. Աստվածածինը միանավ թաղածածկ դահլիճ է, բեմի կողմերին ավանդատներով: Ներսում հս. և հվ. պա– տերն ունեն որմնասյուներին հանգչող կամարաշար: Արմ ից կից գավիթը երդի– կի վրա ունի փոքրիկ գմբեթ: Ըստ վանքի դարպասի արձանագրության, պարիսպը 1663-ին կառուցել է մեմար (վարպետ) Գրիգորը: Գրկ. Լ ա լ ա յ ա ն Ե., Վասպուրական. նշանավոր վանքերը, պր. 1, Թ., 1912:

ԷՐԵՆԲՈՒՐԳ Իլյա Գրիգորեիչ [14(27).1. 1891, Կիե – 31.8.1967, Մոսկվա], ռուս սովետական գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ: 1895-ից ապրել է Մոսկվայում: Գիմնազիայում ուսանելիս ականատես է եղել 1905-ի հեղափոխական դեպքերին, 1906-ին դարձել գիմնազիայի ընդհատակյա բոլշեիկյան կազմակերպու– թյան անդամ: 1908-ին բանտարկվել է ե, երաշխավորությամբ ազատվելուց հետո, մեկնել Պոլտավա, ապա՝ Փարիզ: Այստեղ լույս է տեսել նրա «Բանաստեղծություն– Ի. Գ. էրենբուրգ ներ» (1910) անդրանիկ ժողովածուն: Առա– ջին համաշխարհային պատերազմի տա– րիներին որպես զինվորական թղթակից եղել է ֆրանս–գերմանական ռազմաճա– կատում: «Բանաստեղծություններ նախ– օրեների մասին» (1916) ժողովածուում գերիշխում են ցավագին բեկման երանգը, հին աշխարհի կործանման սպասումը և վերահաս սոցիալական փոփոխություն– ների նախազգացումը: 1917-ին է. վերա– դարձել է Ռուսաստան, սկզբում նա չի հասկացել Հոկտեմբերյան հեղափոխու– թյունը. այդ տարիների նրա տատանում– ներն ու կասկածներն արտացոլվել են «Աղոթք Ռուսաստանի համար» (1918), բանաստեղծությունների գրքում, որը երեք տարի հետո ինքը համարել է «գե– ղարվեստորեն թույլ, գաղափարապես խեղճ ու չնչին» և սրտանց ողջունել «նոր, մեծ դարաշրջանի» ծնունդը: Որպես սո– վետական մամուլի թղթակից 1921-ին մեկնել է արտասահման, այնտեղ գրել իր առաջին արձակ գիրքը4 «խուլիո խուրե– նիտոյի և նրա աշակերտների արտասո– վոր արկածները…» (1922) փիլիսովւա– յական–երգիծական վեպը, պատկերել Եվ– րոպայի և Ռուսաստանի խայտաբղետ կյանքը առաջին համաշխարհային պատե– րազմի, ապա հեղափոխության տարինե– րին: 1921–24-ին ապրել է Բեռլինում, տպագրել «Ռուս բանաստեղծների դիմա– նկարներ՜ը (1922): 1924–26-իս ստեղ– ծել է «ԳռՓողը» և «Պրոաոչյան նրբանց– քում» վեպերը: 20–30-ական թթ. է–ի սոցիալ–փիլիսովւայական և գեղագիտա– կան հայացքների բեկման տարիներ էին: Իսպանիա, Գերմանիա և այլ երկրներ կատարած շրջագայությունների ժամա– նակ նա տեսավ ֆաշիզմի գրոհը և տագ– նապ ապրեց: 1932–33-ին Փարիզում հրա– տարակեց «Երկրորդ օրը» վեպը, որը պատկերում է նոր մարդու հոգեոր հա– րըստության ծնունդը: 1936–39-ին է. Իս– պանիայում եղել է «Իզվեստիա»-ի թղթա– կիցը: Մասնակցել է մշակույթի պաշտ– պանության միջազգային կոնգրեսներին (1935, 1937), հանդես եկել որպես լրա– գրող, հրապարակախոս, բանաստեղծ: է. Եվրոպայի հոգեոր վերածնունդը կապում էր ինտերնացիոնալիզմի, հակաֆաշիս– տական ուժերի ճակատի հետ: է. Փարի– զում ականատես է եղել Ֆրանսիայի կա– պիտուլյացիային ֆաշիստական Գերմա– նիայի առջև և դա արտացոլել «Փարիզի անկումը» (1941, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1942) վեպում: Հայրենական մեծ պատե– րազմի առաջին իսկ օրերից լայնորեն հայտնի դարձավ է–ի մարտական հրա– պարակախոսությունը: Պարբերական– ներում լույս տեսած նրա հոդվածներն ու պամֆլետները ամփոփվել են «Պատե– րազմ» (1942–44) եռահատոր գրքում: Պատերազմի տարիներին մտահղացել է «Փոթորիկ» վեպը (1946–47, ԱԱՀՄ պետ. մրցանակ, 1948): «Իններորդ ալիք» վե– պում (1951–52) արտացոլել է Եվրոպայի և Ամերիկայի կյանքը ետպատերազմյան տարիներին (1948–51): 1952-ին նրան շնորհվել է «ժողովուրդների միջե խաղա– ղությունն ամրապնդելու համար» լենին– յան միջազգային մրցանակ: 1954-ին լույս է տեսել «Ձնհալ» վիպակը, որը սուր վեճերի առիթ է տվել: է–ի վերջին նշանա– կալի ստեղծագործությունը «Մարդիկ, տարիներ, կյանք» (գիրք 1–6, 1961–66) ինքնակենսագրական վեպն է: Այստեղ և այլ գործերում է. բազմիցս անդրադար– ձել է հայ գրականության ու մշակույթի նշանավոր գործիչներին, տվել Մ. Սարյա– նի և Ա. Իսահակյանի դիմանկարները: է–ի ստեղծագործություններից շուրջ 20 անուն գիրք թարգմանվել է հայերեն: Երկ. Ծխամորճ, Ե., 1924: Գերմանացին, Ե., 1943: Փարիզի անկումը, գիրք 1–3, Ե., 1944: Փոթորիկ, Ե., 1951: Իններորդ ալիք, Ե., 1955: Co6p. COH., T. 1-9, M., 1962-67; JleTonHCb MyjicecTBa. IIy6jiHUiHCTHH. CTaTbH BoeH. jieT, M., 1974. Գրկ. TpHtfroHOBa T. K., Hjh>h 3peH6ypr. KpHTHKo-6norpaci)Hq. oqepK, M., 1952; Py6aniKHH A. H., ny6jra- itHCTHKa HjibH 3peH6ypra iipothb bohhm h 4>a- niH3Ma, M.–JI., 1965; PyccKHe C0BeTCKne nHcaTejiH-npo3aHKH. BuodHdjiHorpatJmq. yica- 3aTejib, t. 6, q. 2, M., 1969.

ԷՐԵՊՍԻՆ, պեպտիդազ ֆերմենտների բնական խառնուրդ: Նշված ֆերմենտնե– րը (ամինոպեպտիդազներ, դիպեպտի– դազ, պրոլինագներ, պրոլիդազներ) պա– րունակվում են աղիքային հյութում և բա– րակ աղիքների լորձաթաղանթում: Սպի– տակուցների ճեղքման միջանկյալ, ցած– րամոլեկուլային միացությունները է. փոխարկում է ամինաթթուների և ավար– աում Մեեդաեյութերի սպիտակուցների. մարսումը*.

ԷՐԵՍՈՒՆ, Զ ու ն դ (Oresund), նեղուց Սկանդինավիա թերակղզու և Զելանդիա կղզու միջե: Բալթիկ ծովը միացնում է Կատեգատ նեղուցին: Արմ. ափին է Կո– պենհագենը, արլ. ափին՝ Մալմյո նավա– հանգիստը:

ԷՐԵՐԻՆ, գյուղ Արեմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Թիմար գավառում, ծովափից 4 կմ հեռավորության վրա, Ամ– յուկ բերդի մոտ: 1909-ին ուներ 110 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագոր– ծությամբ, անասնապահությամբ և ար– հեստներով: Գյուղում կար վանք (Ս. Սա– հակ), եկեղեցի և վարժարան: Բնակիչ– ները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, մի մասը զոհվել է, փրկված– ները տարագրվել են օտար երկրներ:

ԷՐԵՐՄԻ, գյուղ Արեմտյան Հայաստա– նում, վանի վիլայեթի Հայոց ձոր գավա– ռում: 1909-ին ուներ 75 տուն (309 շունչ) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագոր– ծությամբ, անասնապահությամբ և ար– հեստներով: Բնակիչների երկու երրորդը հողազուրկ էր (հողերի մեծ մասը պատկա– նում էր բեկերին): Բնակիչները տեղա– հանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ.