Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա. Ռ. Ծերեթելի Ծերենց լու ուղղակի կոչ էր, Վրասաանում դարձել էր հեղափոխական հիմն: Ծ. վրացերենի է թարգմանել «Ինտերնացիոնալը» (1906): Երկ. oDb՝b-ae’a^™ 6- ւ– 15, օօձ., 1950–63; ’’Հատընտիր, Ե., 1940: Վրացական պատմվածքներ, Ե., 1955, էջ 269 – 340: Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., 1961, էշ 167 – 77: Ս. խուցիշվիւի

ԾԵՐԵԹԵԼԻ Գեորգի Եֆիմի [14(26).5. 1842–12(24).1.1900], վրացի գրող, հրա– պարակախոս, հասարակական գործիչ: 1873-ից ապրել է Ցյուրիխում, ժնևում, Մյունխենում, ուսումնասիրել պատմու– թյուն և հնագիտություն: 1877-ին վերա– դարձել է հայրենիք: Որպես զինվորական թղթակից մասնակցել է ռուս–թուրքական պատերազմին: 1893–97-ին խմբագրել է վրաց. մարքսիստների «Կվալի» («Ակոս») շաբաթաթերթը: 1868-ին լույս է տեսել հինգ գլուխ նրա «Գուլկան» վեպից (ամ– բողջական հրտ. 1929): Ամենամեծ ստեղ– ծագործությունը «Առաջին քայլ» (մաս 1 – 2, 1890–91) վեպն է: «Ասմաթ հորա– քույրը» (1888) վիպակը և «Գորշ գայլ» (1892) պատմվածքը համակված են աշխա– տավոր գյուղացու նկատմամբ համակրան– քով: Երկ. Վրացական պատմվածքներ, Ե., 1955, էշ 86 – 113: Վրաց գրականության ընտիր էշեր, Ե., 1961, էշ 178-91: Ս. յԽացիշվիւի

ԾԵՐԵԹԵԼԻ Գեորգի վասիլի [21.10.1904, գ. Թիանեթի (այժմ՝ Վրաց. ՍՍՀ–ում)– 9.9.1973, Թբիլիսի], վրացի արևելագետ, սեմագետ–լեզվաբան: ՍՍՀՍ ԳԱ ակադե– միկոս (1968), Իռլանդիայի ու Մեծ Բրի– տանիայի թագավորական ասիական ընկերության (1964) և Լեհաստանի արևե– լագիտական ընկերության (1966) պատվա– վոր անդամ: Վրացագիտությանը, արաբա– գիտությանը, սեմագիտությանը և ուրար– տագիտությանը նվիրված աշխատություն– ներում Ծ–ու եզրահանգումները ստացել են միջազգային լայն ճանաչում: Երկ. ypapTCKHe naMHTHHKH My3ea rpy3ira, T6., 1939; ApMa3CKan SnjumrBa., T6., 1941; Apa6cKHe anajieKTbi Cpe^HeH A3hh, t. 1, T6., 1956; .UpeBHemime rpy3HHCKHe Ha^nHCH H3 llajiecTHHbi, T6., 1960.

ԾԵՐԵԹԵԼԻ Իրակլի Գեորգիի (1882– 1959), վրացի սոցիալ–դեմոկրատ, ռուսա– կան քաղաքական գործիչ, մենշևիկ: Գ. Ծե– րեթեչու որդին: Եղել է II Պետական դու– մայի դեպուտատ, ս–դ. ֆրակցիայի պա– րագլուխ, II Ինտերնացիոնալի Գործկոմի անդամ: Հունիսերեքյան հեղաշրջումից հետո (1907) դատապարտվել է տաժանա– կրության: 1917-ի Փետրվարյան հեղափո– խությունից հետո վերադարձել է Պետեր– բուրգ, դարձել մենշևիկների պարագլուխ: Եղել է Համառոաաստանյան ԿԳԿ–ի I գու– մարման Գործկոմի անդամ, ժամանակա– վոր կառավարության փոստ–հեռագրի մի– նիստր, Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո՝ հակասովետա– կան բլոկի ղեկավար՝ Սահմանադիր ժո– ղովում, և վրաց. մենշևիկյան կառավարու– թյան անդամ: 1921-ին վտարանդվել է ար– տասահման:

ԾԵՐԵՆՑ (իսկական ազգանուն–անունը՝ Շիշմանյան Հովսեփ, 16.9.1822, Կ. Պոլիս –17.2.1888, Թիֆլիս), հայ գրող, հրապարակախոս: Միջնակարգ կրթու– թյունն ստացել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում: 1837-ին վերադարձել է Կ. Պոլիս, ծավալել ազգային–լուսավորա– կան գործունեություն: 1848-ին մեկնել է Փարիզ, ընդունվել Սորբոնի համալսա– րանի բժշկ. ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել Մուրատ–Ռափայելյան վար– ժարանում: Նույն թվի Ֆրանս, բուրժ. հե– ղափոխությունը, իտալ. ազգային– ազա– տագրական շարժումները մեծ ազդեցու– թյուն են ունեցել Ծ–ի լուսավորական աշ– խարհայացքի վրա: 1849-ին Ն. Ռուսին– յանի, Ծ–ի և այլոց ջանքերով Փարիզում կազմակերպվել է «Արարատյան ընկերու– թյուն»^ : 1852-ին Ծ. ավարտել է Պիզայի համալսարանը, 1853-ին վերադարձել Կ. Պոլիս, հանդես եկել կրթա–դաստիա– րակչական բնույթի հրապարակախոսա– կան հոդվածներով, մասնակցել ազգային սահմանադրության մշակմանը, պայքա– րել դավանաբանական վեճերի դեմ, դար– ձել հակահասունյան շարժման պարա– գլուխ: 1860-ական թթ. սկզբներին, լինե– լով Պոլսում կազմակերպված «Բարեգոր– ծական ընկերության» հիմնադիրներից մեկը, զբաղվել է հայ ժողովրդի ազատա– գրական շարժման հարցերով, հարել Սըվաճյան–Նալբանդյան խմբին: Զեյթունի ապստամբության նախօրեին մեկնել է Կիլիկիա, հալածվել քաղ. գործունեու– թյան համար: 1872-ից ազգային կյանքին նվիրված հոդվածներով աշխատակցել է Մ. Մամուրյանի «Արևելյան մամուլ» հան– դեսին: Ենթարկվելով նոր հալածանքնե– րի՝ 1876-ին բժշկի պաշտոնով մեկնել է Կիպրոս: Կյանքի վերջին տարիներին Ծ. ապրել է Թիֆլիսում: Այդ շրջանում նա եղել է Վանում, Ալաշկերտում, Բասենում և այլուր, բժշկ. օգնություն ցույց տվել բնակչությանը: Նրա առաջին վեպը՝ «Թորոս Լևոնի»-ն (1877), պատկերում է Կիլիկիայի պատ– մական իրադարձությունները: Քննադա– տելով հայ ֆեոդալների կենտրոնախույս ձգտումները՝ Թորոսը երկրի անկախու– թյան վերականգնման երաշխիքը տեսնում էր ժողովրդի միասնության և կենտրոնա– ձիգ իշխանության հաստատման մեջ: 1879-ին Ծ. հրատարակել է «Երկունք Թ դարու» պատմական վեպը: Հայրենիքի ազատագրման համար արաբ, խալիֆա– յության դեմ հանդես է գալիս «ժողովրդի մարդը»՝ Խութեցի Հովնանը: Նա ոտքի է հանում ժողովրդին՝ վերականգնելու Բագ– րատունյաց պետականությունը: Ազնվա– կանությանն անվանելով «բազմագլխյան վիշապ»՝ Հովնանը գտնում է, որ երկրի անկախության գլխավոր հենարանը «ժո– ղովրդոց բանակն» է: Հովնանի կերպա– րում հեղինակն ընդգծել է անձնազոհու– թյան, անշահասիրության, մարդկային առաքինության բարձր հատկանիշները: Վեպն ավարտվում է «երկունքից» ծնվոդ լավատեսությամբ, հաղթում է ժողովուր– դը՝ վերականգնելով երկրի անկախու– թյունը: 1881-ին լույս է տեսնում «Թեոդո– րոս Ռշտունի» վեպը, որտեղ արտահայտ– ված են Ծ–ի ըմբռնումները՝ կապված հայ ֆեոդալական իշխանության ներքին հա– կասությունների և պետականության անկ– ման հետ: Թեման վերցված է VII դ. Հա– յաստանում տեղի ունեցած պատմական իրադարձություններից: Ներկայացնելով Բյուզանդիայի և Պարսից պատերազմների թատերաբեմ դարձած Հայաստանի ծանր վիճակը՝ Ծ. ժողովրդին կոչ է անում դուրս գալ ընդդեմ բռնակալների: Ծ–ի քաղ. երազանքը, հասարակական իդեալները խարսխվում են XVIII դ. եվրոպական լու– սավորիչների գաղափարների վրա: Նա երազում էր պետ. այնպիսի համակարգ, որտեղ գործեր հասարակության բոլոր դա– սերի «բարոյական միասնության» դա– շինքը: Նշանակալից է Ծ–ի դերը պատմա–ռո– մանտիկական դասական վեպի ստեղծ– ման ու զարգացման գործում: Երկ. Երկեր, Ե., 1968: Գրկ. Նանումյան Ռ., Ծերենց, Ե., 1961: Սարինյան Ս., ’’Հայկական ռոման– տիզմ, Ե., 1966: Ռ. Նանումյան ԾԵՐՍ՚ԱՔ, Ծ և ր մ ա կ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Քդիի գավառում: 1914-ին ուներ 165 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ, անասնապահությամբ և արհեստա– գործությամբ (դարբնություն, ատաղձա– գործություն, զինագործություն, կաշեգոր– ծություն, ներկարարություն ևն): Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Գևորգ) և երկսեռ վար– ժարան՝ 79 աշակերտով: Բնակիչները բըռ– նությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհ– վել է Աշե–Նըռե կոչված վայրում, փրկված– ները բնակություն են հաստատել Սովետա– կան Հայաստանում:

ԾԵՐՈՒՆ ԾԱՂԿՈՂ (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ գրիչ և մանրանկարիչ, Վասպուրակա– նի մանրանկարչության դպրոցի նշանա– վոր ներկայացուցիչ: Ապրել և ստեղծա– գործել է XIV դ. 2-րդ կեսին և XV դ. սկըգ– բին՝ Ոստան գյուղաքաղաքում: Հոր անու– նը՝ Ստեփանոս, մորը՝ էլխաթուն: Նկար– չի կինը՝ Արղունը, օգնել է կոկելու ձեռա– գրերի թերթերը: Երևանի Մեսրոպ Սաշ– տոցի անվ. Մատենադարանում պահպան– վում են Ծ. Ծ–ի ընդօրինակած և պատկերա– զարդած հինգ ձեռագրեր՝ Մատյան ողբեր– գության, 1390 թ., ձեռ. JNP 4938, Ավետա– րան, 1391 թ., ձեռ. JSP 8772, Մատյան ող– բերգության, 1391 թ., ձեռ. JSP 1874, ճառ– ընտիր, 1401 թ., ձեռ. JSP 4670, Ավետա– րան, 1412 թ., ձեռ N» 4157: Նրա պատկե– րազարդած մեկ ձեռագիր (Ավետարան, 1395 թ.) գտնվում է Լենինգրադում (էրմի– տաժ, vp 10.10): Ծ. Ծ–ի անվան հետ է կապվում Վասպուրականի մանրանկար– չության ճյուղավորումներից մեկը՝ Ծ ե– րունյան դպրոցը: Նրա մանրա– նկարներում առավել հատկանշականը հո– րինվածքների կառուցման, այսպես կոչ–