Ծպնիի եկեղեցու հյուսիսային ճակատի բարձրաքանդակներից
Արլ. խորանը թեթևակի պայտաձև է:
Ճարտ. ձևավորված մուտքը հարավից է:
Լուսավորվում է արմ., հս., արլ. պսակազարդ պատուհաններից: Խոյակները ձևավորված են գալարազարդերով, մարդկանց դիմաքանդակներով: Եկեղեցին այժմ
վերածվել է մզկիթի, ավերված գմբեթը
փոխարինվել է փայտաշեն ծածկով, հվ.
մուտքը փակվել է, ներսում պատկերված
կենդանիների և թռչունների բարձրաքանդակները ծածկվել են ծեփով:
Գրկ. Առաքելյան Բ., Հայկական հարթաքանդակները IV–VII դարերում, Ե., 1949, էջ 86–87:
Ա.Զարյան
ԾՌԱԹԱԹՈՒԹՅՈՒՆ, ոտնաթաթի կայուն
ձևախախտում, բնորոշվում է ոտնաթաթի
առաջային հատվածի ներհակումով, ներբանային հատվածի ծռումով և երկայնական կամարի մեծացումով:Լինում է բնածին, պայմանավորված է ժառանգական գործոնների կամ ծնողների սեռական բջիջների խանգարումներով (քրոմոսոմային հավաքի փոփոխությունները ալկոհոլամոլության, սիֆիլիսի ևն դեպքերում): Ծանր ձևերի դեպքում առաջանում են ոտնաթաթի ոսկրերի խիստ ձևախախտումներ և համարյա չեն ուղղվում:Քայլելիս հենարան է ծառայում ոտնաթաթի առաջադրսային հատվածը, որի վրա առաշանում են կոշտուկներ: Բնածին
Ծ–յան բուժումն սկսում են երեխայի կյանքի առաջին իսկ օրերից (պորտն ընկնելուց անմիջապես հետո), օրական 6–7անգամ կատարում են բուժական մարմնամարզություն, 10–12 օր անց բուժումը
շարունակում են հատուկ գիպսակապերով,2,5–3 տարեկանում վիրահատում են,ապա, արդյունք չտալու դեպքում, վեց ամիս գիպսակապեր օգտագործում:
Ձեռքբերովի Ծ. առաջանում է պոլիոմիելիտի, ոտնաթաթի և սրունքի բորբոքային պրոցեսների ու վնասվածքների պատճառով: Բուժումը. հատուկ գիպսակապերով, երբեմն՝ վիրաբուժական միջամտությամբ. մկանների պատվաստում,
ոսկրահատում:
ԾՌԱՎԶՈՒԹՅՈՒՆ, վզի ձևախախտում, պայմանավորված է պարանոցի մկանների և փափուկ հյուսվածքների միակողմանի ձգվածությամբ կամ ողնաշարի պարանոցային հատվածի ծռումով: Լինում է բնածին. առաջանում է ներարգանդային
զարգացման արատների կամ ծննդաբերական տրավմաների պատճառով, և ձեռքբերովի. վնասվածքների, այրվածքների, երբեմն մկանների և պարանոցի ավշահանգույցների բորբոքային պրոցեսների հետևանք է: Ծ–յան դեպքում գլուխը թեքվում է ախտահարված մկանի կողմը, ծոծրակը մոտենում է նույն կողմի ուսին, կզակը շրջվում հակառակ կողմը: Գլխի շարժումները, հատկապես՝ կողմնային,
սահմանափակվում են: Բուժումը. օրթոպեդիկ միջամտություն:
ԾՌԳԵՏ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշ գավառում: XIX դ. վերջին ուներ 30, 1909-ին՝ 10 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բնաջնջվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
ԾՌՎԻԶ, գյուղ Հայկական ՍՍՀ Իջևանի
շրջանում, 1978-ից՝ Լուսահովիւո:
ԾՌՈՒՄ նյութերի դիմադրությունում, դեֆորմացիայի տեսակ, որը բնութագրվում է դեֆորմացվող մարմնի (ձող, հեծան, սալ, թաղանթ ևն)առանցքի կամ միջին մակերևույթի կորության փոփոխմամբ: Ուղիղ ձողերի համար տարբերում են հարթ Ծ., երբ արտաքին ուժերը գտնվում են ձողի գլխավոր հարթություններից որևէ մեկում, բարդ Ծ.,
որն առաջանում է տարբեր հարթություններում կիրառված ուժերով, և շեղ Ծ., որն առաջանում է ձողի առանցքով անցնող և գլխավոր հարթություններում չգտնըվող ուժերով: Կախված ձողի լայնական
հատվածքում առաջացող լարումներից՝ Ծ.
Նկ. 1. ձողի ծռումը, ա. մաքուր, բ. լայնական, գ. երկայնական, դ. երկայնւա–լայնական
կոչվում է մաքուր (ազդում են միայն
ծռող մոմենտներ, նկ. 1, ա) և լայնական (ազդում են նաև լայնական ուժեր, նկ. 1, բ): Գործնականում հանդիպում Է նաև երկայնական Ծ., որը բնութագրվում է երկայնական սեղմող ուժերի
ազդեցությամբ ձողի կայունության կորըստով (նկ. 1, գ): Երբ ձողի վրա միաժամանակ ազդում են երկայնական և առանցքին ուղղահայաց ուժեր, Ծ. կոչվում Է երկայնա–լայնական (նկ. 1, դ):
Առաձգականության սահմաններում ձողերի մոտավոր հաշվարկը կատարելիս ենթադրում են, որ Ծ–ից առաջ հարթ լայնական հատվածքները Ծ–ից հետո նույնպես մնում են հարթ (հարթ հատվածքների վարկած), ենթադրվում է նաև, որ ձողի երկայնական թելիկները Ծ–ման դեպքում իրար վրա չեն ճնշում և իրարից չեն հեռանում: Հարթ ծռման դեպքում ձողի լայնական հատվածքներում առաջանում են նորմալ և շոշափող լարումներ: Ձողի որևէ լայնական հատվածքի (նկ. 2) չեզոք առանցքից y հեռավորության վրա գտնվող թելիկում σ նորմալ լարումը որոշվում է
σ=Mzy/Iz բանաձևով, որտեղ Mz-ը ծռող մոմենտն է, իսկ Iz-ը՝ լայնական հատվածքի իներցիայի մոմենտը չեզոք առանցքի նկատմամբ:
Նկ. 2. ուղիղ ձողի ծռումը առաձգականության սահմաններում.
ա. ձողի աարրը, բ. լայնական հատվածքը, գ. նորմալ լարումների էպյուրը
Ամենամեծ նորմալ լարումներն առաջանում են հատվածքի եզրային թելիկներում՝ σmax=|Mz/Wz|,որտեղ Wz=Iz/Ymax-ը լայնական հատվածքի դիմադրության մոմենտն է: Լայնական ծռման դեպքում առաջացող τ շոշափող լարումները որոշվում են τ=QySz/Izb բանաձևով, որտեղ Qy-ը լայնական ուժն է, Տz-ը՝ դիտարկվող թելիկներից վերև (կամ ներքև) լայնական հատվածքի մասի ստատիկ մոմենտը չեզոք առանցքի նկատմամբ,
b-ն՝ դիտարկվող թելիկի մակարդակի վրա հատվածքի շերտի լայնությունը: Սովորաբար, ըստ ձողի երկարության ծռող
մոմենտների և լայնական ուժերի փոփոխման բնույթը տրվում է գրաֆիկորեն (էպյուրներով): Ձողի ծռված առանցքի կորությունը որոշվում է 1/ρ= Mz/EIz արտահայտությամբ, որտեղ ρ-ն ծռված առանցքի
կորության շառավիղն է, E-ն առաձգականության մոդուլը: Փոքր դեֆորմացիաների
դեպքում կորությունը մոտավորապես հավասար է V ճկվածքի երկրորդ կարգի ածանցյալին և, հետևաբար, ծռված առանցքի կոորդինատների ու ծrող մոմենտի միջև գոյություն ունի
d2V/dx2=Mz/EIz առնչությունը, որը կոչվում է ծռված առանցքի դիֆերենցիալ հավասարում: Այս հավասարման լուծումից ստացվում է ձողի առաձգական գիծը:
Պլաստիկ դեֆորմացիաների հաշվառմամբ ծռման մոտավոր հաշվարկի համար ենթադրում են, որ արտաքին ուժերը մեծացնելիս պլաստիկ դեֆորմացիաներ
առաջանում են նախ ձողի հատվածքի եզրային կետերում (թելիկներում), իսկ այնուհետև՝ նաև ամբողջ հատվածքում:
Գրկ. տես Նյութերի դիմադրություն հոդվածի գրականությունը:
ԾՎԱՆ, փողավոր երաժշտական գործիքների՝ փողի մեջ անցնող օդի հոսքը կարգավորող մասը (պայմանական անվանում): Սովորաբար անջատվում է նվագարանից: Մետաղյա երաժշտ. գործիքներում (վալդհոռն, փող, շեփոր, սաքսհոռներ, տրոմբոն, տուբա ևն) ձագարաձև է (կոչվում է նաև բերանոց, մունդշտուկ, գերմ. Mundstück, <Mund – բերան և Stück – մաս): Կլառնետի և
սաքսոֆոնի փողի կտուցաձև գլխամասն
է, որի վրա ամրացվում է եղեգնիկը: Երկ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/142
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է