են Թեբե քաղաքը (Բեովտիա), Սամո– թրակիա և Լեմնոս կղզիները: Սամոթրա– կիայում համարվում էին «մեծ աստված– ներ», Լեմնոսում՝ Հեփեստոսի ուղեկից– ներ ու օգնականներ: Ենթադրվում է, որ Կ–ի պաշտամունքը Հունաստան է թափան– ցեի Արևելքից (Փռյուգիայից կամ Փյունի– կիայից):
ԿԱԲՐԱԼ (Cabral) Համիլկար (կեղծանու– նը՝ Զաս սի Աբել) (1924–1973), Գվի– նեայի (Բիսաու) և Կանաչ հրվանդա– նի կղզիների ազգային–ազատագրական շարժման գործիչ: Գվինեայի և Կանաչ հրվանդանի կղզիների անկախության աֆ– րիկյան կուսակցության (որը 1963-ից գըլ– խավորել է պորտուգալական գաղութա– րարների դեմ ուղղված զինված պայքարը) հիմնադիրներից մեկը (1956) և գլխավոր քարտուղարը: Եղել է ՍՍՀՄ ԳԱ Աֆրիկայի ինստ–ի պատվավոր դոկտոր (1971): Կ–ին սպանել են գաղութարարների գործակալ– ները:
ԿԱԲՈՒԿԻ, ճապոնիայի դասական թատ– րոնի տեսակ: Սկզբնավորողը համարվում է կին գործիչ Օ–Կունին, որը 1603-ին հան– դես է եկել կանանց թատերախմբով: 1629-ին կանանց թատերախմբերի ելույթ– ներն արգելվել են: 1652-ից Կ–ի ներկայա– ցումներում հանդես են գալիս միայն տղա– մարդիկ, որը և պատճառ է դարձել կա– նանց դերեր կատարողների հատուկ ամպ– լուայի (օննագատա կամ օյամա) առա– ջացման: Կ. վերելք է ապրել XVII– XVIII դդ., կազմավորվել են բեմական անունների, ամպլուաների ժառանգորդու– թյամբ դերասանական դինաստիաներ, հռչակվել են Իտիկավա Դանձյուրո II և Սավամուրա Սոձյուրոն, կենտրոնը Կիո– տոյից և Օսակայից փոխադրվել է էդո (այժմ՝ Տոկիո): Կ. պահպանելու նպատա– կով 1966-ին Տոկիոյում բացվել է «Կոկու– րիցու գեկիձյու» պետական թատրոնը: Կ. թատրոնը 1928-ին և 1961-ին հյուրախաղե– րով այցելել է ՍՍՀՄ: Գրկ . T y h a յ h M a c a k a m y, Hhohckhh TeaTp Ka6yKH, nep. c anoH., M., 1969.
ԿԱԲՈԻՐ Բորիս (ծն. 15.9.1917, Տարտու), էստոնացի սովետական գրող, թարգմա– նիչ: Ավարտել է Տարտուի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Անդրանիկ պիե– սը («Ռոպս», 1964) բեմադրվել է Տալլի– նում, Լենինգրադում, Հելսինկիում, Երե– վանում: Գրել է նաև «Ռոպսն օգնում է բոլորին» (1965), «Հակալույս» (1968) պիեսները: Արձակ գործերից հիմնականը «Տիեզերքի շեմին» (1966) վեպն է: 1973-ին սոցիալիստական երկրների գրողների կոնֆերանսում (Պոզնան) արժանացել է գիտաֆանտաստիկ երկերի համար սահ– մանված միջազգային գլխավոր մրցանա– կին: Բնագրից թարգմանել է Գ. Միլտոնի, Հ. Լոնգֆելլոյի, Ու. Ուիտմենի, է. Լի Մաս– տերսի, Ն. Վիների առանձին երկեր: Թարգմանություններով ու հոդվածներով էստոնացիներին է ներկայացրեւ հայ դա– սականների ստեղծագործությունները: Նրա թարգմանությամբ (հայերենից) լույս են տեսել նաև Ե. Չարենցի «Երկիր Նսփրի»-ն (1966) և «Սասունցի Գավիթ» (1975) էպոսը: Գ. Աբգարյան
ԿԱԳՐԱՄԱՆՈՎ (Ղահրամանյան) Ներսես Ոսկանի [ծն. 23.3(4.4).1910, Բաքու], հայ սովետական թատերագետ և լրագրող: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1960): ՍՄԿԿ անդամ 1938-ից: 1939-ին ավարտել է Մոսկվայի թատերական ինստ–ի թատերագիտական ֆակուլտետը: Մասնակցել է Հայրենական մեծ պատե– րազմին: 1966-ից ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ–ում ավագ գիտաշխատող է: Հեղի– նակ է «Շրջանային թատրոնների բեմե– րում» (1968), «Հինգ դիմանկար» (1972), «Օստրովսկու դրամատուրգիան հայ բե– մում» (ռուս., 1973), «Ռուս դասականները հայ բեմում» (ռուս., 1976) և այլ գրքերի: Գեղարվեստական նովելի միջազգային մրցույթի դափնեկիր է (Չեխոսլովակիա, 1960): Եղել է Երևանի ռուսական թատրոնի դիրեկտոր (1954–56), հայկական հե– ռուստատեսության ստուդիայի դիրեկ– տոր (1956–66):
ԿԱԴԱՆՍ (ֆրանս. cadence), տես Կադեն– ցիա:
ԿԱԴԱՐ (Kadar) Ցանոշ (ծն. 26.5.1912, Ռիեկա), հունգարակէսն և միջազգային կոմունիստական ու բանվորական շարժ– ման, ՀԺՀ պետական և քաղաքական գոր– ծիչ: Հունգարիայի կոմկուսի (ՀԿԿ) ան– դամ 1931-ից: Ւարտիի ֆաշիստական վար– չակարգի շրջանում (1919–44)՝ կոմկուսի ընդհատակյա գործունեության ակտիվ Յա. Կադար մասնակից: 1941–42-ին ընտրվել է ՀԿԿ Պեշտի մարզկոմի անդամ, 1942-ին՝ ՀԿԿ ԿԿ–ի անդամ, 1943-ին՝ ՀԿԿ ԿԿ–ի քարտու– ղար: 1944-ի ապրիլին ձերբակալվել Է, նոյեմբերին փախել բանտից: Երկիրը ֆա– շիզմից ազատագրվելուց (1945-ի ապրիլ) հետո ընտրվել է ժամանակավոր ազգային ժողովի պատգամավոր, ՀԿԿ ԿԿ–ի քաղ– բյուրոյի անդամ, Բուդապեշտի քաղկոմի քարտուղար (1945–48): 1946–48-ին եղել է ՀԿԿ ԿԿ–ի գլխավոր քարտուղարի տեղա– կալ, 1948–50-ին՝ Հունգարական աշխա– տավորական կուսակցության (ՀԱԿ) ԿԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ, միա– ժամանակ՝ ներքին գործերի մինիստր: 1956-ին ընտրվել է ՀԱԿ ԿԿ–ի քարտուղար, ԿԿ–ի քաղբյուրոյի անդամ: 1956-ին Հուն– գարիայում հակահեղափոխական խռո– վության ժամանակ (հոկտեմբեր–նոյեմբեր) հանդես է եկել հեղափոխական բ անվոր ա– գյուղացիական կառավարության ստեղծ– ման նախաձեռնությամբ: 1957-ի հունիսից Հունգարիայի սոցիալիստական բանվորա– կան կուսակցության (ՀՍԲԿ) ԿԿ–ի առաջին քարտուղարն Է: 1956–58-ին եղել է Հուն– գարիայի հեղափոխական բանվորա–գյու– ղացիական կառավարության նախագահ, 1958–61-ին՝ պետական մինիստր, 1961 – 1965-ին՝ ՀԺՀ Մինիստրների խորհրդի նա– խագահ: 1965-ից՝ ՀԺՀ Նախագահության անդամ: Համահունգարական հայրենա– կան ժողովրդական ճակատի խորհրդի անդամ է (1957-ից), ՀԺՀ սոցիալիստական աշխատանքի հերոս (1962), Սովետական Միության հերոս (1964):
ԿԱԴԵՆՏԻԱ (իտալ. Cadenza, < լատ. cado– ընկնել, ավարտել, եզրափակել), 1. հարմոնիկ (նաև մեղեդիական) դարձվածք, որով եզրափակվում է երաժշտական ստեղծագործության կառուցվածքի ամեն մի առանձին հատվածը: 2. Կոնցերտային ժանրի ստեղծագործություններում հաս– տատուն տեղ գտած վիրտուոզ–իմպրովի– զացիոն բնույթի մենանվագային հատ– ված:
ԿԱԴԵՇ, քաղաք Ասորիքում, Օրոնտես գետի ափին (այժմ՝ Սիրիայի Հոմս քա– ղաքի մոտ): Բնակվել են սեմական ցե– ղեր: Կադեշ աստվածուհու պաշտամուն– քի կենտրոնը: Մ. թ. ա. XVI –XV դդ. Կադեշ պետության կենտրոնը, որը գլխավորեւ Է Ասորիքի մանր թագավորությունների դա– շինքը Եգիպտոսի դեմ: Մ. թ. ա. XV դ. են– թարկվել է Խեթական պետությանը: Մ. թ. ա. 1297-ին Կ–ի մոտ (ըստ Վ. Վ. Ստրուվեի՝ մ. թ. ա. 1312-ին) տեղի է ունեցել ճակա– տամարտ Եգիպտոսի փարավոն Ռամզես II-ի և խեթական թագավոր Մուվատալլիի զորքերի միջև: Հավանաբար մ. թ. ա. XII դ. սկզբին ավերել են «ծովի ժողովուրդ– ները»: Կրկին հիշատակվում է մ. թ. ա. 565-ին՝ իբրև Նոր բաբելոնյան թագավո– րության համանուն մարզի կենտրոն: Գրկ. Perard M., Qadesh…, P., 1931.
ԿԱԴԵՏՆԵՐ (< ռուս. KOHCTHTyUHOHHbie AeMOKpaTbi – սահմանադրական դեմո– կրատներ, պաշտոնապես՝ «ժողովրդական ազատության կուսակցություն»), հակա– հեղափոխական լիբերալ–միապետական բուրժուազիայի գլխավոր կուսակցությու– նը Ռուսաստանում: Ստեղծվել է 1905– 1907-ի ռուսական հեղափոխության ըն– թացքում: Կենտրոնական օրգաններն Էին «Ռեչ»(«Բ€տ>») թերթը և«Վեստնիկ պարտիի նարոդնոյ սվոբոդի» («BecraHK napTHH HapoflHoii cbo6oam») ամսագիրը, ղեկավար գործիչները՝ Պ. Միլյուկովը, Ա. Կոլյուբա– կինը, Վ. Մակլակովը, Ա. Շինգարյովը, Պ. Ստրուվեն, Ֆ. Ռոդիչևը, իշխաններ Պավել և Պյոտր Գոլգորուկիները, Ա. Կոռնիլովը: Ծրագիրը նախատեսում Էր Ռուսաստանում ստեղծել սահմանադրա– կան միապետություն: Կ. ղեկավար դեր կատարեցին I, II Պետական դումանե– րում, III, IV-ում, ըստ Էության, պաշտ– պանեցին ցարական կառավարության քա– ղաքականությունը՝ դաշնակցելով օկտյա– բրիստների հետ: 1915-ին Կ–ի ղեկավարու– թյամբ ստեղծվեց դումայական «առաջա– դիմական բլոկ», որի ծրագիրը նպատակա– մղված էր կանխել հեղափոխությունը և «պատերազմը հասցնել մինչև հաղթական վախճան»: 1917-ի Փետրվարյան հեղա– փոխությունից հետո Կ–ները (Միլյուկով, Շինգարյով, Նեկրասով, Մանույլով), անցնելով իշխանության գլուխ, արեցին ամեն ինչ, որպեսզի խանգարեն հեղափո– խության զարգացումը: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կ. քաղաքացիա– կան կռիվների, հակասովետական խռո– վությունների կազմակերպիչներ են եղել: ժողկոմսովետի 1917-ի նոյեմբ. 28 (դեկ–