զակներին»: XVIII–XIX դդ. նրանց մեծ մասը հարկատու դաս դարձավ, մյուսները մտան կազակային զորքերի (Դոնի, Կու– բանի, Օրենբուրգի, Աստրախանի, Սի– բիրի են) մեջ: ճորտացումից Ա լեհ. ու լիտվ. իշխանությունների լծից փախչող գյուղացիները, XV դ. 2-րդ կեսից հաստատ– վելով Դոնի, Դնեպրի և Ցաիկի ստորին ավազաններում, իրենց կոչում էին ազատ մարդիկ՝ կազակներ: Հարևան ֆեոդ, իշ– խանություններին և կիսաքոչվոր ժողո– վուրդներին դիմադրելու համար XV– XVI դ. սկզբին նրանք ստեղծեցին Դոնի, Վոլզայի, Դնեպրի (Չերկասկի) և մյուս կազակային զինվ. համայնքները: XVI դ. 1-ին կեսին առաջացավ Զապորոժյան Սեչը (տես Սեչ Զապորոժյան): Ուկրսփնայում Կ. դարձավ հակալեհական ժողովրդական ապստամբությունների հիմնական ուժը: XVI դ. վերջին –XVII դ. 1-ին կեսին նրանց օգնում և զինված պայքարին մասնակցում էին ուկր. քաղաքների հայ համայնքները: Կազակները զգալի ներդրում ունեցան ոչ միայն երկրի սահմանների պաշտպանու– թյան, այլև Հյուսիսային Կովկասի, Սի– բիրի և Հեռավոր Արևելքի յուրացման գոր– ծում: Կ–յան տնտ. կյանքի հիմքը սկզբում որսորդությունն ու անասնապահությունն Էր, XVII դ. 2-րդ կեսից տարածվեց նաև երկրագործությունը: XVI–XVII դդ. գո– յության կարևոր միջոց էր ավարը: Կ–յան ներսում հենց սկզբից առաջացան սոցիա– լական շերտեր՝ չքավորներ և ունևոր վերնախավ: Առաջինները XVII–XVIII դդ. գյուղացիական ապստամբությունների շարժիչ ուժերից Էին, իսկ վերնախավը XIX դ. սկզբին ընդգրկվեց Ռուսաստանի ազնվական դասի մեջ: XVI–XVII դդ. Կ. ինքնավար Էր: Կարևոր հարցերը լուծվում էին ընդհանուր ժողովում (ռադա): Ցարա– կան կառավարությունը վերնախավի աջակցությամբ 1721-ից Կ. ենթարկեց իր իշխանությանը: Հետմաններն ու ավագ– ները սկսեցին նշանակվել կենտրոնից: 1775-ին վերացվեց Զապորոժյան Սեչը: Իր ռազմ, ավանդույթների և լավ պատ– րաստականության շնորհիվ Կ. զգալի դեր խաղաց XVIII–XX դդ. սկզբներին Ռու– սաստանի մղած պատերազմներում: 1826–28-ի ռուս–պարսկ. պատերազմի ժա– մանակ ցարական կառավարությունը երկրի հվ. սահմանների պաշտպանության նպա– տակով որոշեց կազակներով բնակեցնել Արաքսի հովիտը և ստեղծել, այսպես կոչ– ված՝ «Արաքսի կ տղակությունը», բայց այդ ծրագիրը չիրագործվեց: XIX դ. վեր– ջից կապիտալիստական հարաբերություն– ները թափանցեցին նաև կազակների շըր– ջանը: Շերտավորումը խորացավ: 1905– 1907-ին կազակային մի շարք զորամասեր մասնակցեցին հեղափոխական շարժում– ներին, 1917-ի Փետրվարյան հեղավւոխու– թյան ժամանակ անցան ապստամբների կողմը: Դոնում, Թերեքում, Սիբիրում ըս– տեղծվեցին կազակային դեպուտատների սովետներ: Հոկտեմբերյան հեղափոխու– թյան հաղթանակից հետո աշխատավոր կազակները մասնակցեցին հակահեղա– փոխության ճնշմանը: 1918-ի մարտ–մա– յիսին ՌՍՖՍՀ կազմում ստեղծվեցին Դոնի, Կուբան–Սևծովյան և Թերեքի սովետա– կան հանրապետությունները: 1920-ին Կ. որպես զինվորական դաս վերացվեց, ըս– տեղծվեցին նրանցից կազմված հեծելա– զորային դիվիզիաներ, որոնք Հայրենա– կան մեծ պատերազմի տարիներին (1941 – 1945) հերոսաբար մարտնչեցին ռազմաճա– կատներում: Գրկ.TojiodyijKHH B.A., HepHOMop- CKoe Ka3anecTBO, KneB, 1956; Hctophh .ZtoHa. C flpeBHefinrax BpeMeH no BejiHKoii Okth6pi>- CKOH COIJHaJIHCTHHeCKOH peBOJIK)i;HH, POCTOB- Ha-floHy, 1965. ԿԱձԱՆ, Թաթարական ԻՍՍՀ մայրաքա– ղաքը: Պովոլժիեի արդ., գիտական ու կուլտուրական խոշորագույն կենտրոննե– րից Է: Գտնվում է Վոլգա գետի ձախ ափին, Կազանկայի և Վոլզայի միախառնման տե– ղում: Գետային խոշոր նավահանգիստ Է, երկաթուղային կայարան, ավտոխճուղա– յին հանգույց, ունի օդանավակայան: 993 հզ. բն. (1979): Կ. հիմնադրել են Կա– մա–Վոլգյան բուլղարները, XIII դ. 2-րդ կեսին, Կազանկա գետի միջին հոսանքում: XV դարից միջին Պովոլժիեի տնտ. և առև– տըրական խոշոր կենտրոնը, Կազանի խա– նության մայրաքաղաքն Էր: Ռուսաստա– նին միացվելուց (1552) հետո արագորեն աճեց: 1804-ին բացվեց Կազանի համաչ– սարանը, որտեղ 1887-ին իր հեղափոխա– կան գործունեությունն սկսեց Վ. Ի. Լենինը: 1888-ին առաջացան Ն. Ֆեդոսեևի առաջին մարքսիստական խմբակները: 1897-ին ստեղծվեց ս–դ. խմբակ, 1899-ին՝ ս–դ. կազմակերպություն, 1903-ին՝ ՌՍԴԲԿ կոմիտե: Կ–ում սովետական իշխանու– թյուն է հաստատվել 1917-ի հոկտ. 26 (նոյեմբ. 8)-ին: 1918-ի օգոստ. 7-ին քա– ղաքը գրավել են սպիտակ չեխերն ու սպի– տակգվարդիականները: Ազատագրվել Է 1918-ի սեպտ. 10-ին: 1920-ի մայիսի 27-ից Թաթարական ԻՍՍՀ մայրաքաղաքն Է: XV դ. և XVI դ. 1-ին կեսին Կ–ում եղել է հայկ. համայնք: Հայերը մասնակցել են Մոսկովյան իշխանության և Կազանի խա– նության միջև մղված կռիվներին: Ցայսօր պահպանվել են «հայկ. փողոց», «հայկ. հրապարակ», «հայկ. գերեզմանատուն» անվանումները, գերեզմանատանը՝ հայկ. տապանաքարեր և արևի ժամացույց: 1842-ին Ս. Նազարյանին իրավունք է շը– նորհվել վարելու Կ–ի համալսարանի հա– յոց լեզվի ամբիոնը: 1888–89-ին այստեղ գործել է Ի. Լաւայանցը: ՍՍՀՄ Էկոնոմիկայում Կ. հայտնի է քիմ. և նավթաքիմիական, մեքենաշինական և թեթև արդյունաբերության արտադրանք– ներով՝ սինթետիկ կաուչուկ, կարբոլա– թթու, ացետոն, ներկանյութեր, դեղանյու– թեր, ռետինատեխնիկական բազմատե– սակ իրեր, խեժանյութեր, կինոժապա– վեններ, կոմպրեսորներ, հաստոցներ, բժշկ. սարքավորում, ժամացույցներ, քիմ. արդյունաբերության և սանտեխնիկա– կան սարքավորում, գյուղատնտեսա– կան մեքենաներ ու գազասալիկներ, եր– կաթբետոնե հավաքովի կոնստրուկցիա– ներ, սիլիկատային աղյուս: 1971–72 ուս. տարում Կ–ում կար 150 հանրակրթական դպրոց, 41 պրոֆտեխնիկական ուսումնա– րան, 21 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, 10 բուհ: 1972-ին ուներ 180 մասսայական գրադարան, 36 ակումբ, 6 թատրոն, 4 թանգարան, 95 կինոսարք, պիոներների պալատ: Կ–ում են Թաթարական ԻՍՍՀ ոադիո– ն հեռուս– տակենտրոնները: Քաղաքի կենտրոնում կրեմլն է (XVI դ.)՝ Բլագովեշչենսկի տա– ճարով, Սյույումբեկի աշտարակով, նա– հանգապետի պալատով (այժմ՝ Թաթարա– կան ԻՍՍՀ–ի Գերագույն սովետի Նախա– գահության և Մինիստրների խորհրդի շեն– քը): Հայտնի են Պետրոպավլովյան տաճա– րը (1723–26), Մարջանի մզկիթը (1766), Կազանի համալսարանի շենքը (1825 – 1830-ական թթ.): Սովետական ժամանա– կաշրջանում է ստեղծվել Ազատության հրապարակը՝ Վ. Ի. Լենինի հուշարձա– նով (բրոնզ, գրանիտ, 1954, քանդակա– գործ՝ Պ. Ցացինո), Մուսա Ջալիլի անվ. օպերայի և բալետի թատրոնով: Կառուց– վել են ստադիոն, կրկես, գետային կա– յարան, կոնսերվատորիայի համերգային դահլիճը, բնակելի շրջաններ: ԿԱձԱՆԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ֆեոդալական պետություն Միջին Պովոլժիեում (1438– 1552): Կազմավորվել է Ռսկե Հորդայի անկման հետևանքով՝ Կամա–Վոլգյան Րուլղարիայի տերիտորիայում: Գլխավոր քաղաքը Կազանն Էր: Բաժանված էր դա– րուգների (օկրուգների) և ուլուսների (վի– լայեթների): Բանակը կազմված էր խանա– կան գվարդիայից, առանձին ֆեոդալնե– րի ջոկատներից և աշխարհազորից: XV դ. 60-ական թթ. ռուս, պետությունը պայքար սկսեց Կ. խ–յան դեմ: Կ. խ. 1521-ին դաշն կնքեց Ղրիմի և Աստրախանի խանություն– ների ու Նողայի Հորդայի հետ, 1524-ին վասալական կախման մեջ ընկավ Թուր– քիայից: 1552-ին Կ. խ. և ամբողջ Միջին Պովոլժիեն միացվեցին Ռուսաստանին: Գրկ. Ka3aHcicatf hctophh, M.– JI., 1954. ԿԱձԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Վ. Ի. Ու լ յ ա– ն ո վ–Լ ենինի անվան, ԱՍՀՄ հնա– գույն համալսարաններից: Հիմնադրվել Է 1804-ին: Մինչհեղափոխական շրջանում ունեցել է պատմա–բանասիրական, ֆիզ– մաթ, բժշկ. և իրավաբանական ֆակուլ– տետներ: Համալսարանում սովորել և աշխատել են Ն. Լոբաչևսկին (1827– 1846-ին՝ ռեկտոր), Ա. Բուտլերովը, Մ. Կո– վալսկին, Վ. Բեխտերևը, Օ. Կովալևսկին, Ի. Րոդուեն դե Կուրտենեն: Կ. հ. եղել Է Ռուսաստանի առաջավոր հասարակական մտքի և հեղափոխական պայքարի կենտ– րոններից: 1887-ին իրավաբանական ֆա– կուլտետ է ընդունվել ուլյանով–Լենինը, դեկտ. 4( 16)-ի ուսանողական հավաքի նա– խապատրաստմանն ու անցկացմանը ակ– տիվորեն մասնակցելու համար հեռացվել է համալսարանից: 1839–52-ին գործել Է հայոց լեզվի ամբիոն, որը 1842–49-ին ղեկավարել է Ս. Նազարյանը: Սովետա– կան իշխանության տարիներին Կ. հ. դար– ձել է գիտա–ուսումնական խոշոր կենտրոն: Մեծ է համալսարանի դերը Պովոլժիեի և Մերձուրալի ժողովուրդների կրթության և մշակույթի զարգացման գործում: 1925-ին Կ. հ–ին շնորհվել է Վ. Ի. ուլյանով–Լենինի անունը: Կ. հ. 1972-ին ուներ կենսաբանա– հողային, աշխարհագրական, երկրաբա– նական, պատմա–բանասիրական (թաթա– րական լեզվի և գրականության բաժնով), մեխանիկա–մաթեմատիկական, ֆիզիկա– յի, քիմիայի, իրավաբանական, բուհերում դասավանդողների որակավորման ֆա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/155
Արտաքին տեսք