արևելք: 1915-ին ուներ 63 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար երկու քարաշեն եկեղեցի (Ս. Գևորգ, Ս. Աստվածածին) և վարժարան (հիմնըված 1850-ական թթ.)։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, փրկվել են ընդամենը 8 հոգի, որոնք ապասաանե] են Սև ծովի Կովկասյան ափերին: Բ. Թոուաքյան
ԿԱԼԳԱՐԻ (Calgary), քաղաք Կանադայի Ալբերտա նահանգում: 400 հզ. բն. (1971): Երկրի արդ., առևտրական և տրանսպորտային կարևոր կենտրոն է: Կ–ում կա նավթավերամշակման, նավթաքիմիական, սննդի, մեքենաշինական, քիմ. արդյունաբերություն: Ունի համալսարան:
ԿԱԼԳԻՆ Անատոլի Նիկոլաևիչ [20.4(2.5). 1875, Վլադիկավկազ (այժմ՝ Օրջոնիկիձե)–27.3.1943, Թբիլիսի], սովետական ճարտարապետ: Ավարտել է Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստ–ը (1900): 1907-ից ապրել է Վրաստանում: Դասավանդել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (1922–30): Նրա նախագծերով են կառուցվել Վրաց ազնվականների բանկի շենքը Թբիլիսիում (այժմ՝ Վրաց. ՍՍՀ Կ. Մարքսի անվ. գրադարան, 1912–16), Վ. Ի. Լենինի անվ. Զեմո–Ավճալայի ՀԷԿ–ը (1927, ճարտ. Կ. Ա. Լեոնտևի և Մ. Մ. Մաչավարիանիի մասնակցությամբ): Կ. 1907-ին չափագրել է Բանակի զվարթնոցատիպ տաճարը և տվել նրա վերակազմման նախագիծը:
ԿԱԼԴԵՐԱ [ < պորտուգ. caldera կաթսա. տերմինը ծագել է Պալմա կղզու (Կանարյան կղզիներ) հրաբխի վիթխարի խառնարանի անունից], կաթսայաձև կամ կըրկեսանման փլվածքային ծագում ունեցող իջվածք: Առաջանում է Երկրի ոչ խորը (մի քանի հարյուր մ-ից մինչև մի քանի կմ) հորիզոններում գտնվող մագմատիկ օօժախների հետ կապված կենտրոնական հրաբուխների գործունեության հետևանքով: Կ–ների ներքին պատերը զառիթափ են և խորանում են մինչև 600–800 մ: Հայտնի են Կ–ներ, որոնց մակերեսը հասնում է մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր կմ:
ԿԱԼԴԵՐՈՆ ԴԵ ԼԱ ԲԱՐԿԱ (Calderon de la Barca) Պեդրո (17.1.1600, Մադրիդ 25.5.1681, Մադրիդ), իսպանացի դրամատուրգ: Վաղ շրջանում Լոպե դե Վեգա Կարպիոյի ազդեցությամբ գրել է «թիկնոցի ու սուսերի կատակերգություններ»՝ «Մեր, պատիվ և իշխանություն» (1623, հրտ. 1637), «Սիրո և պատահականության խաղ» (1625, հրտ. 1636) ևն, ազգային–հայրենասիրական դրամա՝ «Բրեդի պաշարումը» (1625, հրտ. 1636): Կ–ի ստեղծագործությանը բնորոշ է լայն ընդհանրացումների ձգտումը, փիլ. և բարոյագիտական խընդիրների առաջադրումը, մի քանի թեմաների առկայությունը մեկ պիեսում («Հաստատակամ իշխանը», 1628–29, հրտ. 1636, «Կյանքը երազ է», 1631–32, հրտ. 1636): Վերջին շրջանում պիեսներ է գրել երաժըշտությամբ, երգեցողությամբ և բալետային համարներով՝ պալատական տոնակատարությունների համար: Գրել է նաև Կալդերոն Հ. Տ. Կալենց կրոնական բնույթի դրամաներ՝ «Խաչապաշտություն» (1630–32, հրտ. 1636), «Սուրբ Պատրիկի քավարանը» (1634, հրտ. 1636): Կ–ի ստեղծագործություններում հակասականորեն զուգակցվում են Վերածննդի և բարոկկոյի մոտիվները:
ԿԱԼԵԴՈՆՅԱՆ ԾԱԼՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (< Caledonia Շոտլանդիայի լատ. անվանումը), արտահայտվել է հիմնականում ստորին պալեոզոյի (քեմբր, օրդովիկ) և սիլուրի ընթացքում: Ծալքառաջացման պրոցեսներն առավել ուժեղ են դրսևորվել քեմբրի վերջում օրդովիկի սկզբում (սալաիրյան փուլ), օրդովիկ–սիլուրում (աակոնյան փուլ), սիլուրի վերջում (արդենյան և էրիյան փուլեր): Տերմինն առաջարկել է ֆրանսիացի երկրաբան Մ. Բերտրանը՝ 1887-ին: Կ. ծ–յան մարզերին (կալեդոնիդներին) են պատկանում Եվրոպայում՝ Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Անգլիայի, Սկանդինավյան թերակղզու, Շպիցբերգեն կղզու կալեդոնիդները, Ասիայում՝ Կենտրոնական Ղազախստանի արմ. մասի, Արևմտյան Սայանի, Լեռնային Ալթայի, Մոնղոլական Ալթայի և Հարավ–Արևելյան Չինաստանի կալեդոնիդները:
ԿԱԼԵՆՑ (Գալենց, օրիորդական ազգանունը՝ Պ ա ր ո ն յ ա ն) Արմինե Սարգսի (ծն. 18.8.1920, Դամասկոս), հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1967): Սովորել է Բեյրութում՝ Կ. Միշլեի (1938) և Հ. Կսզենցի (1939) մասնավոր արվեստանոցներում: 1946-ին ներգաղթել է Մովետական Հայաստան: Հեղինակ է «Մեր երեխաները» (1952), «Բնանկար: Բյուրական» (1956), Ե. Բեքարյանի դիմանկարը (1958), «Ընկերուհիներ» (1960), «Ապարանի բնանկար» (1963), «Արտացո լում» (1968), «Լոռի» (1969) նկարների: Վերջին տարիներին ստեղծագործում է նաև դեկորատիվ որմնանկարի մարզում Ա. Կալենց. «Երազներ գտնող աղշիկը» (1975) (Երևանի երիտասարդության պալատ, 1977): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում (1943, 1945), Երևանում (1962, 1965), Հալեպում (1965), Փարիզում (1973), Մոնրեալում (1975): Ն.աոեփանյան
ԿԱԼԵՆՑ (Գալենց, իսկական ազգանունը՝ 1սարմանդարյան) Հարություն Տիրատուրի (10.4.1910, Կյուրին, Թուրքիա 7.5.1967, Երևան), հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1965): ՀՍՍՀ պետ. մրցանակի դափնեկիր (1967): Նախնական կրթությունը ստացել է Հալեպի որբանոցում՝ նկարիչ Օ. Ավետիսյանի մոտ, այնուհետև 1923–27-ին սովորել է Բեյրութում, Կ. Միշլեի մասնավոր արվեստանոցում: 1930-ից հաստատվել է Բեյրութում, դարձել Լիբանանի արվեստագետների միության հիմնադիրներից, դասավանդել իր մասնավոր արվեստանոցում: 1930–40-ական թթ. աշխատել է հաստոցային գեղանկարչության և դեկորատիվ որմնանկարչության մարզերում (ԼիՀ. Կ ա լ և ն ց. Տաթևիկ Զարյանի դիմանկարը (1966, Հ. Կալենցի տուն–թանգարան, Երեան) բանանի տաղավարը Նյու Չորքի համաշխարհային ցուցահանդեսում, 1939): 1946-ին ներգաղթել է Մովետական Հայաստան: Կ. առաջիններից էր, որ գործուն մասնակցություն է ունեցել 1950-ական թթ. հայկ. կերպարվեստի հուզական–արտահայտչական որակները նորովի իմաստավորելու, ժամանակակից գեղանկարչության առաջավոր փորձը յուրացնելու ուղղությամբ: Կ–ի երփնագիրը զարգացել է լիբանանյան շրջանի արծաթ–մոխրագույն աշխատանքներից («Նատյուրմորտ», 1938, «Ջութակահարի դիմանկարը», 1946) դեպի 1950-60-ական թթ. հնչեղ գուներանգով կտավները, նուրբ, հազիվ նշմարելի գծանկարից՝ արտահայտիչ ուրվանկարը: Այս պրոցեսը ներքին կատարելագործման, մայր հայրենիքում նկարչի ըստեղծագործական տաղանդի հետագա ծավալման արտահայտությունն էր: Ընդգըծված քնարականությունից և հանպատրաստից հորինելու ունակությունից զատ Կ–ի ստեղծագործությունը հարստացել է