վում և գործնականում իրականացրել նոր
կրոնի ծրագիրը: Կ–ի ազդեցությամբ ժնե–
վում ընդունվել է եկեղեցու կազմակերպ–
ման նոր ձև, որը որոշ փոփոխություններով
հետագայում հասաաավել է այլ երկրների
կալվինական համայնքներում: Արտահայ–
տելով կապիտալի նախակուտակման դա–
րաշրջանի բուրժուազիայի շահերը՝ Կ.
անցկացրել է «աշխարհիկ ճգնակեցության»
սկզբունքները հաստատող մի շարք բա–
րեփոխումներ: Կոնսիստորիայի օգնու–
թյամբ, որ գլխավորում էր եկեղեցին և փաստորեն իրեն ենթարկում աշխարհիկ
իշխանությունը, նա վերացրել է կաթոլի–
կության պերճաշուք ծիսակատարություն–
ները, բծախնդիր հսկողություն սահմանել
քաղաքացիների նկատմամբ, պարտադիր է
համարվել եկեղեցական արարողությանը
մասնակցելը, արգելվել են զվարճություն–
ները, պարերը, վառ հագուստները են: Կ.
թշնամաբար է վերաբերվել կաթոլիկներին,
ինչպես նաև Ռեֆորմացիայի ժող. հոսանք–
ներին, հատկապես անաբապտիստներին:
Կ ԱԼՎԻՆԱԿ ԱՆՈՒԹՅՈՒՆ, բողոքականու–
թյան ուղղություն: Առաջացել է XVI դ.՝
Ռեֆորմացիայի շրջանում, ժնևում: Հիմ–
նադիրն է ժ. Կաչվինը: Հիմնականում տա–
րածված է ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիա–
յում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում
(1960-ին մոտ 45 մլն հավատացյալ): Կ.
եէնում է նախասահմանության մասին
Կալվինի ուսմունքից, ըստ որի աստ7
ված մարդկանց մի մասին նախասահմա–
նել է փրկություն և դրախտ, իսկ մեծամաս–
նությանը դատապարտել կործանման ու
դժոխքի: Մարդիկ չեն կարող իմանաւ, թե
որ խմբին են պատկանում, այդ որոշվում
է գործունեության հաջողությամբ: Այս
ուսմունքը կապիտալի նախակուտակման
շրջանի կրոնափիլիսոփայությունն է և «…համապատասխանում Էր այն ժամա–
նակվա բուրժուազիայի ամենահամարձակ
մասի պահանջներին» > ոլւււվհեւոԱ «.. .առե–
տըրի ու կոնկուրենցիայի աշխարհում հա–
ջողությունը կամ սնանկությունը կախված
են ոչ թե աոանձին անձանց գործունեու–
թյունից կամ հմտությունից, այ[ նրանցից
անկախ հանգամանքներից» (Էնգելս
Ֆ., Մոցիալիզմի զարգացումը ուտոպիայից
դեպի գիտություն, 1953, էջ 20):
Կ. ավելի հետեողականորեն է իրակա–
նացրել բողոքականության սկզբունքները:
Եկեղեցում բացակայում են զոհասեղանը,
մոմերը, երգեհոնը: Հոգևորականները հա–
տուկ զգեստ չունեն, իսկ նրանց պարտա–
կանությունը հասկանալի լեզվով աղոթե–
1Ը, Աստվածաշնչի ընթերցումը և սաղմո–
սերգությունն է: Քրիստոնեական խորհըր–
դածեսերից ընդունում է միայն մկրտու–
թյունն ու հաղորդությունը: Եկեղեցին կա–
ռուցվածքով հանրապետական բնույթի է:
Կալվինական եկեղեցու կազմակերպու–
թյանը բնորոշ է խստագույն կարգապահու–
թյունը և շարքային անդամների անառար–
կելի ենթարկվածությունը համայնքի ղե–
կավարությանը: Մեծ իրավունքներ ունի
կրոնական համայնքը:
Հայ բողոքականների մեջ Կ. համարյա
չի տարածվել:
Գրկ. Էնգելս Ֆ., Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության
վախճանը, Ե., 1972: Դըլաֆորե, Եղծ
աղանդոց Սոթերի և Կալվինի և հրահանգ զօ–
րավոր յուղղափաոութիւն, Վնտ., 1847: Ք ա–
ս ու ն ի Ե., Լուսաշավիղ: Պատմություն հայ
ավետարանական շարժման. 1846 –1946, Բեյ–
րութ, 1947: K a n e ji K) ա Փ. Ա., Pcjihthh
paHHero KanmaJiii3Ma, M., 1931; H a h m ա e b
A^H., npOTecTaHTH3M, M.f 1969.
W. Սարգսյան
ԿԱԼՑԻՏ, կրաքարային սպաթ [< լատ. calx (calcis)–կիր], միներալ: Քիմ. կազմը՝ CaC03: Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է: Հանդիպում է զանազան բյուրեղների ձևով: Հաճախ առաջացնում է ստալակտիտներ: Հիմնա– կանում անգույն է կամ ունի կաթի սպի– տակ գույն: Կարծրությունը՝ 3, խտությու– նը՝ 2710 կգ/մ3: Կ. երկրակեղևի ամենա– տարածված միներալներից է: Հայտնի է գլխավորապես հիդրոթերմալ գոյացում– ներում և հրաբխային ապարներում: Կի– րառվում է արդյունաբերության տարբեր բնագավառներում: Կ–ի մաքուր և թափան– ցիկ տեսակը՝ իսչանդական սպաթը, օգ– տագործվում է օպտիկական արդյունաբե– րության մեջ:
ԿԱԼՑԻՈՒՄ (լատ. Calcium), Ca, պարբե– րական համակարգի IV պարբերության II խմբի քիմիական տարր: Հողաւկափա– կան մեւոաղ է, կարգահամարը՝ 20, ատո– մական զանգվածը՝ 40,08, ատոմի արտա– քին թաղանթի էլեկտրոնային կառուց– վածքը՝ 4 տ2: Ունի 6 կայուն իզոտոպ՝ 40Ca(96, 97%), 42Ca, 43Ca, 44Ca, 46Ca և 48Ca: Կ–ի միացություններից կրաքարը, մար– մարը, գիպսը, ինչպես նաև կրաքարի այր– ման վերջնանյութ կիրը դեռևս հնագույն ժամանակներում կիրառվել են որպես շի– նանյութ: Մինչև XVIII դ. քիմիկոսները կիրը համարում էին պարզ նյութ: 1789-ին Ա. Լավուազիեն հաստատեց, որ կիրը բարդ նյութ է, 1808-ին Հ. Դևին խոնավ հանգած կրի և սնդիկի օքսիդի խառնուր– դը սնդիկի էլեկտրոդով էլեկարոլիզի են– թարկելիս ստացավ Կ–ի ամալգամը, որից սնդիկը հեռացնելիս անջատեց մետաղ և անվանեց «կալցիում» (< լատ. calx, cal– cis – կիր): Երկրակեղևում տարածվածությամբ Կ. հինգերորդն է (Օ–ից, Si-ից, Al-ից և Fe-ից հետո), պարունակությունը՝ 2,96% (ըստ զանգվածի), իսկ առաջացրած միներալ– ների թվով (385)՝ չորրորդը: Կենդանի օր– գանիզմներում եղած տարր–մետաղներից Կ. գլխավորն է: Կան 10%-ից ավելի Կ. պարու– նակող օրգանիզմներ: Կ. սպիտակ արծա– թափայլ, փափուկ մետաղ է: Հայտնի է ալոտրոպիկ երկու ձևափոխությամբ: a-ձևի խտությունը 1540 կգ/մ3 է (20°Շ–ում): 464°C-fig բարձր կայուն է |3-ձևը, հալման ջերմաստիճանը՝ 85TC: Բարձր մաքրու– թյան Կ. պլաստիկ է, լավ մամլվում է, գլոցվում և հեշտությամբ մշակվում կտրու– մով: Քիմիապես շատ ակտիվ է, միացու– թյուններում՝ երկարժեք: Սովորական ջերմաստիճանում Կ. հեշտությամբ փո– խազդում է օդի թթվածնի և խոնավու– թյան հետ, դրա համար էլ այն պահում են փակ, հերմետիկ անոթներում կամ հան– քային յուղի մեջ: Օդում կամ թթված– նի միջավայրում տաքացնելիս Կ. բոցա– վառվում է՝ առաջացնելով հիմնական օք– սիդը՝ CaO (տես Կաչցիումի օքսիդ): Հայտ– նի են նաև Կ–ի գերօքսիդները՝ Ca02 և CaC>4: Սառը ջրի հետ Կ. սկզբում փոխազ– դում է արագ, հետո փոխազդեցությունը դանդաղում է՝ Ca(OH)2^ թաղանթի առա– ջացման պատճառով: Եռանդուն փոխազ– դում է տաք ջրի և թթուների հետ՝ անջա– տելով ջրածին (բացի խիտ HNOa-ից): Ֆտորի հետ փոխազդում է սառը պայման– ներում, իսկ քլորի և բրոմի հետ՝ 400°Շ–ից բարձր՝ առաջացնելով համապատասխա– նաբար կաչցիումի ֆտորիդ (CaF2), կաչ– ցիումի քչորիդ (CaCl2) և կալցիումի բրո– միդ (CaBr2): Ծծմբի հետ տաքացնելիս Կ. առաջացնում է սուլֆիդ՝ CaS, որը, միաց– նելով ծծումբ, տալիս է բազմասոււֆիդներ (CaS2, CaS4 ևն): Չոր ջրածնի հետ փո– խազդում է 300–400°Շ–ում՝ առաջացնելով հիդրիդ՝ CaH2: 500°C-nuf Կ. և ագուռը տալիս են Ca3N2 նիտրիդը: Սառը պայման– ներում ամոնիակի հետ Կ. առաջացնում է Ca[NH3]e կոմպլեքս միացությունը: Օդի բացակայությամբ տաքացնելիս ածխածնի, սիլիցիումի և ֆոսֆորի հետ Կ. առաջաց– նում է, համապատասխանաբար, կարբիդ (CaC2), սիլիցիդներ (Ca2Si, CaSi, CaSi2) և ֆոսֆիդ (Ca3P2): Միջմետաղական միա– ցություններ է առաջացնում Al-ի, Ag-ի, Au-ի, Cu-ի և այլ մետաղների հետ: Արտադրության մեջ Կ. ստացվում է եր– կու եղանակով. 1. CaO-ի և փոշիացրած Al-ի խառնուրդը 1200°Շ–ում, 0,01–0,02 մմ սնդ. ս. ճնշման տակ տաքացնելիս. 6CaO+ 2A1= 3CaO • Al203-{- 3Ca (Կ–ի գո– լորշիները խտանում են սառը մակերե– վույթի վրա). 2. CaCU-ի և KCl-ի հալույթը հեղուկ պղնձա–կալցիումական կաթոդով էլեկարոլիզի ենթարկելիս ստանում են Cu–Ca (65% Ca) համաձուլվածքը, որից Կ. անջատում են՝ թորելով 950–1000°Շ–ում, 0,01–0,001 մմ սնդ. ս. ճնշման տակ: Մա– քուր Կ. կիրառվում է Ս, Th, Cr, V, Zrt Cs, Rb և մի քանի հազվագյուտ հողային տարրեր իրենց միացություններից վերա– կանգնելու, պողպատները, բրոնզը ն այլ համաձուլվածքներ թթվածնազրկելու, նավթամթերքներից ծծումբը հեռացնելու, օրգ. հեղուկները խոնավազրկելու, արգո– նը ազոտի խառնուրդից մաքրելու, էլեկ– տրավակուումային սարքերում գազեր կլա– նելու համար: Կ–ի համաձուլվածքները մեծ կիրառություն ունեն տեխնիկայում: Կարևոր միացությունների կիրառման մա– սին տես համապատասխան հոդվածնե– րում: Կ. օ ր գ ա ն ի զ մ ու մ: Կ. կենսածին և կենսական պրոցեսների բնականոն ըն– թացքի համար անհրաժեշտ տարր է: Դտնը– վում է կենդանիների և բույսերի բոլոր հյուսվածքներում: Որոշ օրգանիզմներում Ca-ի պարունակությունը հասնում է 38%–ի, մարդու օրգանիզմում՝ 1,4–2%: Բույսերը Ca ստանում են հողից, կենդանիները՝ կե– րի և ջրի հետ: Ca անհրաժեշտ է որոշ բջիջների կառուցվածքի ձևավորման, ար– տաքին բջջաթաղանթների բնականոն թա– փանցելիության պահպանման, ձկների և այլ կենդանիների ձվաբջիջների բեղմնա– վորման, մի քանի ֆերմենտների ակտի– վացման համար: Ca2+ իոններր գրգիռ են հաղորդում մկանաթելին՝ առաջացնելով կծկում, բարձրացնում լեյկոցիտների ֆա– գոցիտային ֆունկցիան, ակտիվացնում