Ժանրերը: Վոկալ երաժշտության զարգացմանը առանձնապես նպաստեցին Ռ. Մելիքյանի, Հ. Ստեփանյանի, Կ. Զաքարյանի ստեղծագործությունները: Նշանավոր են Ա. Խաչատրյանի դաշնամուրային և ջութակի պիեսները: Տարբեր շրջաններում տարբեր գործիքների համար մանրանվագներ են գրել Ս. Բարխուդարյանը, Գ. Եղիազարյանը, Ա. Բաբաջանյանը, Ա. Հարությունյանը* է. Աբրահամյանը, է. Բաղդասարյանը, Գ. Չեբոտարյանը և ուրիշներ: Հայկ. գործիքային Կ. ե–յան առավել հարուստ բնագավառներն են սոնատը և կվարտետը:
Գրկ. Раабен Л., Советская камерно-инструментальная музыка, Л., 1963; Апоян Ш., Фортепиянная музыка Советской Армений, Е., 1968; Тер-Симонян М., камерно-инструментальная ансамблевая музыка Армении, Е., 1974.
ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈԻՄԲ, փոքր կազմով նվագախումբ, որտեղ ամեն մի գործիքի նվագամասը հաճախ կատարում է մեկ երաժիշտ: Տես Նվագախումբ:
ԿԱՄԵՐԼԻՆԳ ՕՆԵՍ (Kamerlingh Onnes) Հեյկե (21.9.1853, Գրոնինգեն –21.2. 1926, Լեյդեն), նիդերլանդացի ֆիզիկոս և քիմիկոս: Լեյդենի համալսարանի պրոֆեսոր (1882–1924): Հեղուկ հելիում ստանալու նպատակով Լեյդենի համալսարանում ստեղծել է հատուկ կրիոգենային լաբորատորիա, որը դարձել է ցածր ջերմաստիճանների ֆիզիկայի համաշխարհային կենտրոն և կոչվել նրա անունով: Առաջինը Կ. Օ–ին է հաջողվել հասնել բացարձակ զրոյին մոտ ջերմաստիճանների: 1908-ին նա առաջինն է ստացել հեղուկ հելիում: 1911-ին սնդիկի էլեկտրական դիմադրությունը հետազոտելիս հայտնաբերել է, որ 4,1K ջերմաստիճանում դիմադրությունն անհետանում է: Այդ երեվույթն ստացել է գերհաղորդականություն անվանումը: Արժանացել է նոբելյան մրցանակի (1913):
ԿԱՄԵՐՏՈՆ (գերմ. Kammerton), երկմատնյակ, ձայնի աղբյուր. U–աձև մետաղե ձող է, ամրացվում է այնպես, որ ծայրերը (ոտնակները) կարողանան ազատ տատանվել: Կ–ի առավել ինտենսիվ տատանումները տեղի են ունենում ոտնակներով անցնող հարթության մեջ: Ձայնի ճառագայթումն ուժեղացնելու նպատակով ոտնակին երբեմն դիաֆրագմա են ամրացնում կամ Կ. զուգակցում ռեզոնանսային արկղիկի (մի կողմից բաց, հիմնականում փայտե ուղղանկյուն արկղիկ, որի վրա տեղավորում են Կ.) հետ: Վերջինիս չափերն այնպես են ընտրում, որ նրանում պարփակված օդի ծավալի սեփական տատանումների հաճախականությունը համընկնի Կ–ի տատանումների հաճախականությանը (տես Ռեզոնանս): Երաժշտության մեջ Կ. ծառայում է ձայնի բարձրության չափօրինակ՝ երաժշտական գործիքները լարելիս և երգեցողության համար: Տեխնիկայում Կ. կիրառվում է տառատպիչ հեռագրական ապարատների աշխատանքը համաժամանակ դարձնող ցածրահաճախային գեներատորներում, իբրև կայուն հաճախականության աղբյուր ժամանակը չափող սարքերում և այլուր: Կ–ներն առավել հաճախ պատրաստում են էլինվարից, որի առաձգականությունը ջերմաստիճանի փոփոխության դեպքում համարյա չի փոխվում:
ԿԱՄԵՐՈԻՆ, հրաբխային զանգված Աֆրիկայում, Գվինեական ծոցի ափին: Գմբեթաձև ստրատոհրաբուխ է: Բարձրությունը՝ 4070 մ: Գլխավոր գագաթը Ֆակո գործող հրաբուխն է (վերջին ժայթքումը՝ 1959-ին):
ԿԱՄԵՐՈՒՆ (Cameroun), Կամեր ու նի Միացյալ Հանրապետություն (La Republique Unie du Cameroun) Բովանդակություն I. Ընդհանուր տեղեկություններ . 203 II. Պետական կարգը t 203 III. Բնությունը t 203 J V. Բնակչությունը t 203 V. Պատմական ակնարկ t 204 VI. Քաղաքական կուսակցություն– ները, արհմիությունները . 204 VII. Տնտեսությունը t 204 VIII. Առողջապահությունը t205 IX. Լուսավորությունը t 205 X. Մամուլը, ռադիոն t 205 XI. Գրականությունը t 205 XII. ճարտարապետությունը ե կերպարվեստը t 205 XIII. Թատրոնը t 205
I. Ընդհանուր տեղեկություններ
Պետություն Կենտրոնական Աֆրիկայում: Սահմանակից է Նիգերիային, Չադին, Կենտրոնական Աֆրիկյան կայսրությանը, Կոնգոյին, Գաբոնին և Հասարակածային Գվինեային: Արմ–ից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի Բիաֆրա ծոցի ջրերով: Տարածությունը 475,4 հզ. կմ2 է, բն. 7,7 մլն (1977): Մայրաքաղաքը՝ Ցաունդե: Վարչականորեն բաժանվում է 7 նահանգի:
II. Պետական կարգը
Կ. հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ուժի մեջ է մտել 1972-ին: Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է: Նա նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ պառլամենտն է (Ազգային ժողով): Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարեկան դարձած բոլոր քաղաքացիները: Երկրի գործադիր իշխանության բարձրագույն մարմինը՝ կառավարությունը, Ազգային ժողովին հաշվետու չէ: Դեպարտամենտների, օկրուգների և շրջանների կառավարումն իրականացնում են կենտրոնական իշխանության նշանակած պաշտոնյաները:
III. Բնությունը
Կ. գտնվում է հասարակածային և հս. մերձհասարակածային գոտիներում: Բիաֆրա ծոցի ափերն առավելապես հարթ են, ավազային կամ ճահճապատ, լայն էստուարներով, հվ–ում՝ զառիթափ, ժայռոտ: Մինչև 150 կւէ լայնության ծովափնյա դաշտավայրում մեկուսացած բարձրանում է Կամերուն հրաբխային լեռնազանգվածը (4070 մ): Դաշտավայրի վրա ուղղաբերձ սանդղավանդներով բարձրանում են ներքին սարահարթերը: Հվ. մասի սարահարթն ունի 600–900 մ բարձրություն: Կենտրոնական մասում Ադամավա բարձրավանդակն է (Բամբուտոս լեռ, 2740 մ), ծայր հս–ում՝ Չադ լճի իջվածքը: Կան երկաթի, ոսկու, բոքսիտի, բնական գազիհանքավայրեր: Կլիման հվ–ում հասարակածային է, մըշտապես խոնավ, մնացած մասերում՝ հա– սարակածային–մուսոնային: Միջին ամսական ջերմաստիճանը 19 (հվ–ում)–33°C է (հս–ում): Տարեկան տեղումները տարածքի մեծ մասում 1500–3000 մմ են, Կամերունի լեռնալանջերին՝ 10000 մմ (ամենաշատը՝ Աֆրիկայում), Չադ լճի շրջանում՝ 300–500 մմ: Գետային ցանցը խիտ է, գետերը ջրառատ են, սահանքավոր, հարուստ էլեկտրաէներգիայի պաշարներով: խոշոր գետերն են Մանագան, Նիոնգը, Նտեմը ևն: Հվ–ում կարմրադեղնավուն հողերի վրա տարածված են խոնավ հասարակածային անտառներ, հս–ում, արևադարձային սևահողերի և կարմրագորշ հողերի վրա՝ սավաննաներ: Կամերուն լեռնազանգվածի վրա արտահայտված է հողաբուսական ծածկույթի ուղղաձիգ գոտիականությունը: Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան:
IV. Բնակչությունը
Մեծ մասը պատկանում է բանտու, արևելաբանտոիդ և հաուսա լեզվաընտանիքին: Պաշտոնական լեզուն ֆրանսերենն ու անգլերենն են, տոմարը՝ Գրիգորյանը: Տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 90%–ը զբաղված է գյուղատնտեսության, 4%-ը՝ արդյունաբերության մեջ: Խիտ են բնակեցված առափնյա շրջանը և սարավանդի արմ. մասը: Քաղաքային
Կամերունյան գյուղ