պարենային ապրանքներ, հանքային հումք են: Առետրական հիմնական գործ– ընկերներն են Ֆրանսիան, Նիդերլանդ– ները, ԱՄՆ–ը, Անգլիան են: Զարգանում է առետուրը սոցիալիստական երկրների հետ: Դրամական միավորը աֆրիկական ֆրանկն է: VIII. Առողջապահությունը Ոչ լրիվ տվյալներով 1972-ին ծնունդը կազմել է 1 հզ„ բնակչին 41, մահացությու– նը՝ 20: Աշխատել է 279 բժիշկ (1 բժիշկ 21720 բնակչին), եղել է 16,3 հզ. մահճա– կալ (2,7 մահճակալ 1000 բնակչին): Բուժ– քույրեր և մանկաբարձներ են պատրաս– տում Այոսի, Ցաունդեի և Դուալայի դպրոցներում: 1967-ին ՍՍՀՄ–ը Կ–ի ժո– ղովրդին է նվիրել 700 հզ. յլոզա հակա– տետանուսային վակցինա և բժշկ. գրքերի գրադարան, 1971-ին՝ 100 հզ. դոզա հա– կախոլերային վակցինա: IX. Լուսավորությունը Կ–ում գործում է ժողկրթության երկու համակարգ՝ ֆրանս. (ուսուցումը՝ ֆրանս.) և անգլ. (ուսուցումը՝ անգլ.): Լրիվ միջնա– կարգ կրթություն են ստանում հանրակըր– թական և տեխ. լիցեյներում: Պրոֆտեխ– նիկական կրթությունը թույլ է զարգա– ցած: Լրիվ միջնակարգ տեխ. կրթություն է տալիս Դուալայի տեխ. լիցեյը: Ցաուն– դեում կա համալսարան և բարձրագույն նորմալ դպրոց: Սովետական Միության օգնությամբ Կ–ում կառուցվել է Ազգային գյուղատնտ. կոլեջ և անտառատեխնիկա– կան դպրոց: X. Մամուլը, ռադիոն Ֆրանսերեն լույս են տեսնում (1973) «ժուրնալ օֆիսիել դը լա Ռեպյուբլիք Չու– նի դյու Կամերուն» (««Journal officiel de la Republique Unie du Cameroun»), երկշա– բաթաթերթ (լույս է տեսնում նաև անգլե– րեն), «Պրես դյու Կամերուն» («La Presse du Cameroun»), օրաթերթ, 1927-ից, «Ցու– նիտե» («L’Unite»), 1959-ից, «էֆոր Կամե– րան ե» («Լ*Effort Camerounais») շաբա– թաթերթը, 1955-ից, «Ամեն Կամերունեզ» («La Semaine Camerounaise») հանդեսը: Կամերունի մամուլի գործակալությունը հիմնվել է 1960-ին: Ռադիոհաղորդումնե– րը տրվում են 1955-ից, անգլ., ֆրանս. և տեղական լեզուներով: XI. Գրականությունը XX դ. սկզբին բամում ժողովրդի մոտ ստեղծվել է ինքնատիպ գիր (ստեղծողն է Բամում պետության սուլթան Նջոյյան), մինչե 1921-ը կազմվել է երեք գիրք՝ թա– մամ ժողովրդի պատմությունը, բժշկական և հոգեոր տրակտատները: Սակայն այս գիրը հետագա զարգացում չի ունեցել: 1930-ական թթ. սկսած երեացել են տեղա– կան լեզուներով (բուլու, դուալա), հիմնա– կանում բանահյուսական բնույթի, ստեղ– ծագործություններ: Կ–ի ժամանակակից գրականությունը հիմնականում ֆրանսե– րեն է, մասամբ՝ անգլերեն: Գրականության ձեավորումը սկսվել է 50-ական թթ., գաղութարարների դեմ զին– ված դիմադրության շրջանում: Քաղ. իրա– դրության սրությունը, շարժման համա– ժողովրդական բնույթը պոեզիան և ար– ձակը տոգորել են քաղաքացիականու– թյամբ (է. է. Ցոնդո, ծն. 1930): 50-ական թթ. արձակում գերիշխել է սոցիալական վեպը: Այդ շրջանի առաջատար գրողներն էին Մոնգո Բեթին (իսկական անունը՝ Ա. Բիյիդի, ծն. 1932), Ֆ. Օյոնոն (ծն. 1929), Բ. Մատիպը (ծն. 1932), բանաստեղծ Ֆ. Աենգա–Կուոն: Անկախության հռչակումից հետո սկըս– վել է երկրի մշակութային ուժերը համա– խմբելու շարժում: 60-ական թթ. արձակում հիմնականում զարգացել են սոցիալ–կեն– ցաղային վեպի ավանդույթները. Ռ. Ֆի– լոմբե (իսկական անունը՝ Ֆ. Լ. Օմբեդե, ծն. 1930), Ֆ. Բեբեյ (ծն. 1929), Ֆ. Բ. Մ. էվեմբե, ժ. Մ. Իզուանկե (ծն. 1933): Ցաունդե քաղաքի փողոցներից մեկը Կամուրջ Նաեմ գեաի վրա Փայտամշակման գործարան Փայտե կաշեպատ դիմակ (էկոի ժո– ղովուրդ) XII. ճարտարապետությունը և կերպ– արվեստը ժողովրդական բնակարանի տիպերը ավանդական աֆրիկյան խրճիթներն են (փայտե հիմնակմախքով, ծղոտե կոնաձե ծածկով) և յուրօրինակ, ամբողջապես կա– վաշեն, կոնաձե տները (6–8 մ բարձր.): XIX դ. վերջին Կ–ում ստեղծվել են արաբ, և եվրոպական տիպերի էկլեկտիկ շենքե– րով կառուցապատված խոշոր քաղաքներ (Ցաունդե, Դուալա): Կ–ում տարածված է փայտի փորագրությունը: Կենցաղային բազմաթիվ իրեր զարդարված են մարդ– կանց, կենդանիների և թռչունների պատ– կերների փորագիր բարդ կոմպոզիցիա– ներով: Փայտից քանդակում են պաշտա– մունքային սյունատիպ արձանիկներ, ներ– կում վառ գույներով, զարդարում շողշո– ղուն խեցիներով, ապարանջաններով և ուլունքներով: Տարածված են փայտե, կա– շեպատ և գունազարդ դիմակների բազմա– թիվ տեսակներ: ժող. ավանդական ար– հեստներից են՝ բրուտագործությունը, ասեղնագործությունը, բրոնզե իրերի ձու– լումը: Կազմավորվում է գեղարվեստի ազ– գային դպրոցը, այդ գործում մեծ ավանդ ունեն գեղանկարիչներ և քանդակագործ– ներ Աբոսսոլոն, Կենֆակը, Մպանդոն: XIII. Թատրոնը Դեռես հնում Կ–ում գոյություն են ունե– ցել պարային–երաժշտական խաղ–ներկա– յացումներ: Անկախության հռչակումից հետո սկսել է զարգանալ ազգային թատեր– արվեստը: 1960-ին բացվել է Կ–ի ժողո– վըրդական թատրոնը: «Աֆրիկայի ավան– գարդ» թատերախումբը բեմադրել է Դի– կոնգե Պիպի «Լեգենդ կախարդի մասին» (1967), «Անխուսափելի փոխզիջում» (1969) և այլ պիեսներ: 1969-ին Սիրողա– կան թատրոնի Կ–ի ֆեդերացիան (ստեղծ– վել է 1968-ին) կազմակերպել է դրամատի– կական արվեստի 1-ին փառատոնը: Գրկ. HoBeuraasi hctophh A4>Phkh, M., 1968; JIornHOBa B. Ո., OeaepaTHBHaa Pecny6- jiHKa KaMepyH, M., 1968; ToJiyd^HK M,M., OeflepaTHBHaa Pecny6jraica KaMepyH, M., 1968; MeabHHKOBH„KopoqaH- U e b B., KaMepyH, M., 1972; IIoTexuHa T. H., OqepKH coBpeMeHHOH JiHTepaTypu 3a- naflHoii Ac^phkh, M., 1968; O ji b a e p o r- r e JX., HcKyccTBO HapoaoB 3anaaHOH AcJjphkh b My3eax CCCP, Jl.–M., 1958. ԿԱՄԻ&ԱՐՆԵՐ (< ֆրանս. camisards, լանգեդոկյան բարբառային camiso – շա– պիկ), Լանգեդոկի (Հարավային Ֆրան– սիա) 1702–05-ի գյուղացիա–պլեբեյական հակաֆեոդալական ապստամբության մասնակիցներ: Կ. են կոչվել սպիտակ շա– պիկ հագնելու համար: Ապստամբության պատճառը Նանտի էդիկտի, որը թույլա– տրում էր կրոնական հանդուրժողություն (տես Նանաի էդի կա 1598), վերացումից հետո կալվինականների դեմ գործադրած բռնություններն ու Իսպանական ժառան– գության պատերազմի կապակցությամբ ծանր տուրքերի սահմանումն էր: Կ. պա– հանջում էին դավանանքի ազատություն և հարկերի վերացում: Ապստամբների գա– ղափարական դրոշը կաւվինականությունն էր, որն ընդունել էր հեղափոխական գյու– ղացիա–պլեբեյական հերետիկոսության գծեր: Կ. գտնում էին, որ կոչված են հաս– տատելու հազարամյա «հավասարության
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/205
Արտաքին տեսք