վելննրը, «Ցավին երկվորյակները.», «Քոլ «հայր–մեր»-դ» արձակ բանաստեղծություն– ները: 1910-ին, Միքայել Կյուրճյանի հե– ղինակակցությամբ, գրել է «Փրկանքը» ռեալիստական դրաման, որր բեմադրվել է Եգիպտոսում, Կ. Պոլսում, Բաքվում, Փարիզում: Կ. մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գրական–գեղազիտական հարցերի նկատմամբ: «Խաչատուր Պատ– վելին» (1891), «Եղիա Տեմիրճիպաշյան» (1892), «Ալֆոնս Տոտե» (1893) դիմանկար– ներում, «Ռրն է իրական վեպը» (1888), «Հայ գրականության ձգտումը» (1891), «Ռուսահայ և թրքահայ» (1912) և բազմա– թիվ այլ հոդվածներում հանդես է եկել ռեալիզմի և ժողովրդայնության կրքոտ պաշտպանությամբ: 1919-ին Կ, տեղա– փոխվել է Փարիզ: Նա արևմտահայ առա– ջին գրողներից էր, որ արտահայտեց իր համակրանքը Սովետական Հայաստանի հանդեպ: Երկ. [Նովելներ], տես՝ Հայ գրողներ, գիրք 2, Թ., 1910: Վարժաս|եաին ՛աղջիկը, Ե., 1956: Գրկ.Մարգարյան Հ., Տիգրան Կամ– սարակաե, Ե., 1964: Հ. Մարգարյան
ԿԱՄՍԱՐԱԿԱՆՆԵՐ, Կամսարա– կանք, Արշարունիք, հայ նախա– րարական տոհմ III–VIII դդ.: Ըստ ավան– դական պատմության, Կ. սերել են պարթև կամ պահլավ Կարենյան իշխանական տոհ– մից, որին III դ. կեսին կոտորել են Պար– սից Սասանյանները: Փրկված Կարենյան– ներից Պերոզամատի որդի Կամսարը ապաստանել է Հայաստանում և դարձել Կ–ի հիմնադիրը: Հայոց արքա Տրդատ Մեծը Կ–ին որպես ժառանգական կալվածք պարգևել է արքունապատկան Շիրակ և Երասխաձոր (որն այնուհետև Կամսարի երեց որդի Արշավիրի անունով կոչվել է Արշարունիք) գավառները՝ նրանց դա– սելով հայ ավագ նախարարների կարգը: Կ. շուտով խնամիացել են Մամիկոնյան– ներին ու Արշակունիներին, քաղ. սերտ միություն հաստատել նրանց հետ: Հայոց զորաբանակին տվել են 600 հեծյալ մար– տիկ, հավատարմորեն ծառայել Արշա– կունիներին, աչքի ընկել արիությամբ, դի– վանագիտական, կազմակերպչական հըմ– տություններով: Խոսրով Բ Կոտակ ար– քայի և Վաչե սպարապետի մահից (338) հետո պետության խնամակալությունը և սպարապետության գործը (մանկահասակ Արտավազդ Մամիկոնյանի փոխարեն) հանձնարարվել է Մամիկոնյանների փե– սաներին՝ հազարապետ Արշավիր Ա Կամ– սարականին և Անդովկ Այունուն: Մռուղն դաշտում հաղթելով պարսկ. զորքին՝ նը– րանք պահպանել են երկրի անկախու– թյունն ու Տիրան Արշակունու գահը: Վեր– ջինիս դավադրական ձերբակալությունից (349) հետո Արշավիրն ու Անդովկը, կըր– կին ստանձնելով երկրի վերակացությու– նը, հռոմ. զորքի օգնությամբ Ոսխայի ճակատամարտում հաղթել են պարսկ. բա– նակին և Հայոց գահին հաստատել Տիրա– նի որդի Արշակ Բ Արշակունուն: 350-ակա– նի վերջին վախճանված Արշավիրին հա– ջորդել է եղբայրը՝ Ներսեհը: Արշակ Բ–ի դեմ նախարարների խռովությանը և Ար– շակավան քաղաքի կործանմանը մասնակ– ցելու համար Ներսեհը և Կ–ի բազմաթիվ պայազատներ սրատվել են, իսկ նրանց կալվածները միացվել արքունի ոստանին: Արքայի վրեժից խուսափելով՝ Արշավիրի որդի Սպանդարատը, կնոջ՝ Արշանույշ Արշակունու և որդիների՝ Գազավոնի ու Շավարշի հետ առժամանակ ապաստանել է Հունաստանում: Զիրավի ճակատամար– տում (371) պարսկ. բանակի դեմ ցուցա– բերած քաջության համար Պապ թագավո– րը նրան վերադարձրել է հայրենի կալ– վածները: 387-ի Հայաստանի բաժանու– մից հետո Սպանդարատի որդի Գազավո– նը, որպես հակասասանյան, անցել է Հայաստանի բյուգանդական մասում թա– գավորող Արշակ Գ–ի կողմը: Այդ պատճա– ռով Պարսից բաժնում թագավորող Խոս– րով Գ բռնագրավել է Գազավոնի տիրույթ– ները: Արշակ Գ–ի մահից (389) հետո Գա– զավոնը կարգվել է Հայաստանի բյու– գանդական մասի վերակացու (ստրատե– լատ): Բյուզանդիայից հիսաթափված հայ նախարարները նրա գլխավորությամբ դի– մել են Խոսրով Գ–ին՝ վերջինիս գերիշխա– նությունը ընդունելու (երկիրը փաստորեն վերամիավորելու) ցանկությամբ: Խոս– րով Գ համաձայնել է, իսկ Գազավոնը նորից ստացել է Շիրակն ու Արշարունիքը: Դժգոհելով Խոսրով Գ–ի ինքնագլուխ քա– ղաքականությունից՝ Պարսից արքունիքը 391-ին Խոսրովի հետ գերել և բանտարկել է նաև Գազավոնին ու նրա որդի Հրահա– տին, բռնագրավել Կ–ի կալվածները: Շա– վարշը սպանվել է գերության տարվող եղբորն ու արքային ազատելու փորձի ժամանակ: V դ. սկզբին Հայոց կաթողի– կոս Սահակ Ա Պարթևի միջնորդությամբ Պարսից արքունիքը վերահաստատեց Կ–ի իշխանական գահն ու պատիվը՝ ի դեմս Հրահատի: Արշակունիների անկումից (428) հետո Կ. ավելի մերձեցան Մամիկոն– յաններին: 449–451-ի հայ ազատա– գրական պատերազմի ժամանակ Վարդան Մամիկոնյանի կողմում Կ–ից կռվել են Արշավիր Բ իշխանը (ամուսնացած էր Վարդանի դստեր հետ), Թաթ (Թաթուլ), Վարձ, Ներսեհ և Աշոտ պայազատները: Խալխաղի ճակատամարտում (450) Ար– շավիրը գլխավորել է Հայոց զորքի աջ թևը, Ավարայրի ճակատամարտում (451)՝ Վարդան և Համազասպ Մամիկոնյանների հետ՝ պահեստազորը: Ավարայրի ճակա– տամարտից հետո Տիզբոնում Արշավիրի ատենախոսության շնորհիվ բացահայտ– վել է Հայաստանում թագավորությունը վերականգնելու Վասակ Մյունու գաղտնի ծրագիրը: Պարսից ատյանը Վասակին դատապարտել է մահվան, իսկ Արշավիրին աքսորել Վրկանից աշխարհ: Պարսից նոր արքա Պերոզը 465 կամ 466-ին, երբ հայ աքսորյալներին հայրենիք վերադառնա– լու իրավունք է շնորհել, Արշավիրը հաս– տատվել է հայրենի Արշարունիքում, որ– տեղ և մահացել է 470-ական թթ.: Նրա որ– դիներ Ներսեհը և Հրահատը, դաստիա– րակվելով Մամիկոնյան իշխանուհի Ձվիկի ապարանքում, պարսկ. նվաճողների դեմ ազատագրական նոր պատերազմում (480–484) դարձել են Վահան Մամիկոն– յանի քաջարի զինակիցները և նշանավոր– վել Ակոռում, Ներսեհապատում, Կանգար– քում, Բագավանում տեղի ունեցած հերո– սական մարտերում: Նվարսակի պայմա– նագրից (484) և Հայաստանի ինքնավա– րության վերականգնումից հետո, Վահան Մամիկոնյանի միջնորդությամբ Կ–ի նա– հապետ դարձավ Ներսեհը: 507 կամ 508-ին Արշարունիքի տանուտեր է հիշվում նրա եղբայր Մահակը: 530–540-ին Բյուզան– դիայի հայտնի հայ զորավարներ Նարսե– սին, Արատիոսին և Իսակեսին Ղ. Ալիշանը համարում է Կ–ի տոհմից: Զոհրակ կամ Զուրակ իշխանի զորագունդը վճռական դեր է խաղացել 572-ի Դվինի ապստամբու– թյան ժամանակ Վարդան Մամիկոնյանի (Կարմիր) տարած հաղթանակում: 591 – 629-ին Հայաստանի համար պարսկա– բյուզանդական ընդհարումների ժամա– նակ Կ. պայքարել են նվաճողների դեմ: 629–654-ին Հայաստանում ստեղծված համեմատաբար նպաստավոր պայման– ներում Կ–ի տանուտեր Ներսեհ Բ զբաղ– վել է շինարար աշխատանքներով: Ներ– սեհ Գ 688–692-ին վարել է Հայոց իշխա– նի պաշտոնը, կրել բյուգանդական «կոմս» («կոմես») տիտղոսը: Կառուցել է Թալինի Մեծ (Կաթողիկե) և Փոքր (Ա. Աստվածա– ծին) եկեղեցիները: Ներսեհի թողած ար– ձանագրություններից մեկում հիշվում են նրա տիկնոջ՝ բարեգործ Շուշան Մամի– կոնյանի և որդի Հրահատի անունները: Ներսեհի աջակցությամբ է իրագործվել նաև Սոկրատեսի Եկեղեցական պատմու– թյան հայերեն թարգմանությունը: Արշա– րունիքի եպիսկոպոսների Գավազանա– գրքում Կ–ից 706-ին հիշվում է Վահան Պատրիկը, ում պատվերով Արշարունյաց քորեպիսկոպոս Գրիգորիսը գրել է «Մեկ– նութիւն արարածոց» հայտնի երկը: VIII դ. վերջին Բյուզանդիայի օգնությանը կառ– չող Կ–ի մնացորդները հզորացած Բագրա– տունիների ճնշմամբ հետզհետե հեռացան Հայաստանից: Աշոտ Մսակեր Բագրատու– նին, տիրելով Արշարունիքի զգալի մասին, Կոգովիտից իշխանանիստը փոխադրել է այնտեղ: VIII դ. վերջին Կ. ամբողջ Շիրա– կըն ու Արշարունիքը վաճառեցին Բագրա– տունիներին: Այնուհետև Կ–ի շառավիղ– ները հանդիպում են Փոքր Ասիայում և Բյուգանդական կայսրության այլ շրջան– ներում: Գրկ. Ինճիճյան Ղ.. Հնախօսութիւն աշ– խարհագրական հին Հայասաանեայց աշխար– հի, հ. 2, Վնա., 1835: Ալիշան Ղ., Շիրակ, Վնա., 1881: Կոգյան Ս., Կամսարական– ները «Տեարք Շիրակայ և Արշարունեաց», Վնն., 1926: Մ. Կատվալյան
ԿԱՄՐՋԱՁՈՐ ՎԱՆՔ, նշանավոր մենաս– տան Մեծ Հայքի Այրարատ . նահանգի Արշարունիք գավառում: Իր ծաղկումն ապ– րել է Բագրատունիների օրոք: Վանքի առաջնորդներից է եղել Ստեփանոս Ասո– ղիկ պատմիչը: Որոշ հետազոտողներ Կ. վ. նույնացնում են ժամանակակից Զոր գյու– ղի (Արևմտյան Հայաստան) VII դ. եկեղե– ցու հետ: Վերջինս՝ 11,8 ւ[)Հ2,9ւ1 ար– տաքին չափերով, երկու զույգ խաչաձև մույթերով, պայտաձև հատակագծով աբ– սիդի երկու կողմերին ուղղանկյուն ավան– դատներով գմբեթավոր բազիլիկ է: Մուտ– քերը երկուսն են՝ հվ–ից և արմ–ից: Այժմ ավերված է: Մ. ՀասրաթյաԱ ԿԱՄՈւ^Րձ, ինժեներական ճարտարապե– տական շինություն բնական կամ ար– հեստական արգելքների վրայով ուղե– ճանապարհային անցում ստեղծելու հա–