Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հիմնականում աճում են արևադարձային և մերձարևադարձային Ամերիկայում: Եվրոպայում Կ–ի առանձին սորտեր մշակ– վում են որպես ջերմոցային դեկորատիվ բույսեր, կանաչապատում են պուրակնե– րը, ճանապարհները:

ԿԱՆՆԱ, տես Եզնայծ:


ԿԱՆՆԵ (Canne, լատ. Cannae), բնակա– վայր Իտալիայի հարավ–արևելքում, որի մոտ մ. թ. ա. 216-ի օգոստոսի 2-ին Հաննի– րափ բանակը (40 հզ. հետևակ, 10 հզ. հեծելազոր) պարտության է մատնել Տե– րենտիոս Վառոնի և Պավլոս էմիլիոսի ղե– կավարած հռոմեական բանակը (80 հզ. հետևակ, 6 հզ. հեծելազոր): Հռոմեացի– ները տվել են 48 հզ. սպանված և 10 հզ. գերի, Հաննիբալի բանակը՝ 6 հզ. սպան– ված: Կ–ի ճակատամարտը ռազմ, արվես– տի պատմության մեջ մտել է իբրև հակա– ռակորդի երկու թևերի շրջառման և լիա– կատար ջախջախման նմուշ:


ԿԱՆՆԻՆԳ (Canning) Զորջ (1770–1827), Մեծ Բրիտանիայի պետական գործիչ: Տո– րիների կուսակցության ղեկավարներից: 1793-ից՝ պառլամենտի անդամ, 1807– 1809-ին և 1822–27-ին՝ արտաքին գործե– րի մինիստր: 1814–16-ին՝ դեսպան Լի– սաբոնում, 1827-ին՝ պրեմիեր մինիստր: Եղել է Մեծ Բրիտանիայի արտաքին քա– ղաքականության ճկուն ղեկավարներից: Արտահայտելով իր հեգեմոնիան Եվրո– պայում հաստատելու անգլ. բուրժուա– զիայի ձգտումը՝ Կ. հակադրվել է Սրբա– զան դաշինքի երկրների քաղաքականու– թյանը:


ԿԱՆՈ (Cano) Ալոնսո (1601-1667), իս– պանացի քանդակագործ և գեղանկարիչ, բարոկկո ոճի ներկայացուցիչ: Աշխատել է Սևիլիայում, Մադրիդում, Վալենսիայում, Գրանադայում: Կ–ի բազմագույն քանդակ– ներն առանձնանում են կոթողայնությամբ, ոգեղենությամբ, կենսական արտահայտ– չականությամբ (Գրանադայի տաճարի սրբերի արձաններն ու կիսանդրիները, 1658–60): Գրանադայի տաճարի արմ. ճակատի Կ–ի նախագիծը 1703-ին իրակա– նացրել է ճարտարապետ խ. Գրանա– դոսը:


ԿԱՆՈԷ (անգլ. canoe, < իսպ. canoa – մաքոք, մակույկ), անթիակալ թիանավակ, ունի մաքոքանման կորպուս, թիավարում են մեկ մակույկաթիով: Լինում է տնտ. նպատակների համար, տուրիստական և մարզական: Տես նաև Թիավզւրության սպորտ:


ԿԱՆՈՆ (< հուն, xavcov– եղեգի ցողուն, ուղիղ ձող, քանոն, օրենք), 1. լայն առու– մով՝ այն ամենը, ինչ մեկընդմիշտ հաս– տատված է, դարձել է ավանդական, ստա– ցել «օրենքի» ուժ: 2. Եկեղեցական բարձ– րագույն մարմինների, մասնավորապես եկեղեցական ժողովների որոշումները (եկեղեցական Կ–ներ) եկեղեցու կազմա– կերպման, դավանաբանության, ծիսակա– տարության, բարոյականության, պաշտա– մունքի վերաբերյալ: Այս Կ–ներից կազմ– վել են ժողովածուներ՝ կանոնագրքեր (օրի– նակ, «Կանոնագիրք <,այոց>): (Տես նաև Կանոնական իրավունք): Կ. է կոչվում նաև Աստվածաշնչի մեջ մտնող ընդունված, վավերական գրքերի ցանկը, ի տարբե– րություն անկանոն գրքերի (տես Կանո– նական գրքեր): 3. Սաղմոսների ութ բա– ժանումներից յուրաքանչյուրը: 4. Մահ– մանված շարականներ այս կամ այն տոնի համար: Վ. Պոդոսյան


ԿԱՆՈՆ (հոլն, xavcov – կանոն, տիպար), բազմաձայն պոլիֆոնիկ երաժշտություն, որի բոլոր ձայները կամ դրանց մի մասը հաջորդաբար շարադրում են միևնույն մեղեդին՝ կատարելով անընդմեջ նմանա–՝ կում (իմիտացիա): Ցուրաքանչյուր հա– ջորդող ձայն հանդես է գալիս մինչ նա– խորդող ձայնով սկսված մեղեդու ավարտը: Կանոնի օրինակ Մեղեդին կարող է կրկնվել միևնույն կամ այլ հնչյունից, նույն կամ տարբեր ռիթ– մով: Մեղեդին շարադրող առաջին ձայնը կոչվում է պրոպոստա (իտալերեն՝ pro- posta – առաջարկ), նմանակող մյուս ձայները՝ ռիսպոստաներ (իտալերեն՝ ris- posta – պատասխան, առարկում): Գո– յություն ունի կրկնակի (եռակի ևն) Կ., որտեղ տարբեր ձայներով միաժա– մանակ շարադրվում է երկու (երեք ևն) տարբեր մեղեդի: Կ–ի այն տեսակը, որը կարող է անընդհատ կրկնվել բոլոր ձայ– ներում, շաղկապելով մեղեդու վերշը նրա սկզբի հետ, կոչվում է անվերջ Կ.: Երբեմն Կ. ունենում է հանելուկի ձև (հ ա– նել ու կային Կ.), կատարողը ինքը պետք է որոշի գրված մեղեդու նմանակ– ման պայմանները: Ինքնուրույն ստեղծա– գործություն լինելուց բացի Կ. երբեմն ընդգրկվում է այս կամ այն ծավալուն երկի մեջ: է. Փաշինյան


ԿԱՆՈՆ (<հուն. xavcov – օրենք, կարգ), հայ հին ու միջնադարյան մատենագրու– թյան մեջ օգտագործվել է ինչպես ընդհա– նուր նշանակությամբ, այնպես և մասնա– վոր, հատկապես երաժշտական մի քանի իմաստներով: Տայ եկեղեցական երաժըշ– տության մեջ Կ–ներ են կոչվել պաշտոներ– գության որոշակի կարգավորությամբ կա* տարվող միավորների խմբերը՝ Սաղմո– սարանում, Շարակնոցում և Գանձարա– նում: Հայկական Մաղմոսարանը, դեռևս V դարից, ի տարբերություն հունա– կանի և ասորականի, բաժանված է ութ Կ–ների, որոնցից յուրաքանչյուրին հա– մապատասխանում է հոգևոր երաժշտու– թյան ութ ձայնեղանակներից մեկը (տես Ձայնեղանակ): Այդ Կ–ներն իրենց հերթին բաղկացած են յոթական գուբղայից և ամեն մեկ գուբղա՝ 2–6 սաղմոսից (ըստ ծա– վալի): Սաղմոսարանի Կ–ները սկզբնա– պես բաժանված են եղել եկեղեցական օրվա վեց ժամերի վրա (տես ժամերգու– թյուն) ու երգվել միաձայն, երկու դասերի մասնակցությամբ, փոխեփոխ՝ երկուական Կ. գիշերային ու առավոտյան, և մեկա– կան՝ երրորդ, վեցերորդ, իններորդ ու երեկոյան ժամերին: Կ–ների առաջին վեց գուբղաները կատարվել են առավել պարզ, անպաճույճ եղանակավորումով, իսկ յոթ– երորդները, որոնք կոչվել են կ ա ն ո ն ա– գ լ ու խ ն և ր, վերարտադրվել են ծոր եր– գային վառ մեղեդիների զուգորդությամբ: Շարակնոցի Կ–ների ծագումը վե– րաբերում է VIII դ., երբ հայ եկեղեցին ըն– դունեց Կ., որպես հոգևոր ինքնուրույն երգի նոր, V դարից հորինվող կցուրդների (տես Կցուրդ) համեմատությամբ՝ գրա– կան ու երաժշտական առումներով ավելի զարգացած մի տեսակը: Այն փաստորեն յուրահատուկ շարք է, բաղկացած 8–9 երգերից, որոնք նվիրված են եկեղեցա– կան միևնույն տոնին, բայց կատարվում են տվյալ օրվա տարբեր աղոթաժամերին (գիշերային, առավոտյան, ճաշու, երեկո– յան): Դրանցից յուրաքանչյուրն ունի այս– պես կոչված սկսվածք՝ Հին կամ Նոր կտա– կարանի օրհնություններից մեկի և կամ սաղմոսի սկզբնաբառերով, որտեղից և ստանում է իր անվանակոչությունը: Շա– րակնոցի Կ–ները լինում են լրիվ կամ թե– րի, տվյալ տոնի համար հատուկ հորին– ված կամ հին կցուրդների համապատաս– խան խմբավորմամբ ստեղծված: Որպես ընդհանուր օրենք, Գանձարանի Կ–ներն աչքի են ընկնում ավելի բարձր գեղարվեստական արժանիքներով: Դը– րանք ձևավորվել են սկսած XIII դարից, նախապես ստեղծված ու տվյալ պատմա– շրջանում առավել նախանձախնդրությամբ հորինվող գանձերի, տաղերի, մեղեդի– ների և հորդորակների համապատասխան մեկտեղման հիման վրա: Գանձարանա– յին չափորոշ Կ–ները բաղկացած են միև– նույն տոնին նվիրված հիշյալ չորս տե– սակի ստեղծագործություններից: Մակայն այստեղ ևս լինում են թերի Կ–ներ, և կամ այնպիսիներ, որոնք ունեն չորսից ավելի կտորներ: Դրանց մեջ երաժշտականորեն ամենահարուստը մեղեդի կոչվածներն են: Գանձերը X–XII դդ. կատարվել են ասեր– գին մոտիկ եղանակավորումներով, որոնք զարգացել են նույնիսկ ծորերգի վերած– վելու միտումով: Այնպես, որ XIII–XV դդ. գանձերն իրապես երգվել են արդեն և դրանցից շատերն իրենց երաժշտական բաղկացուցիչի յուրահատկություններով ընդհուպ մոտեցել են տաղերին, ինչպես և մի ամբողջ շարք տաղեր էլ՝ նույն այդ առումով՝ մեղեդիներին: Ն. Թահմիզյան


«ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ», «Կանոն– գ ի ր ք Հայոց», հայ միջնադարյան իրավաբանական փաստաթղթերի պաշտո– նական ժողովածուն: Բաղկացած է հոգևոր– եկեղեցական, բարոյա՜խրատական, զա– ղա փա րական–ք աղաք ական և տնտեսա– կան–քաղաքացիական խնդիրներ ընդգըր– կող զանազան ^անոն–հոդվածներից, որոնք ամփոփված են առանձին բնագա– վառների կանոնախմբերում: Դրանք տար– բեր ժամանակներում կազմվել են քրիս– տոնեական տիեզերական (Նիկիայի առա– ջին՝ 325, Կ. Պոլսի առաջին՝ 381, Եփեսո– սի՝ 431) և տեղական–մասնավոր (Անկյու– րիայի, Նեոկեսարիայի, Գանգրայի, Լա– վոդիկեի, Մարդիկեի, հայոց՝ Շահապի– վանի, Դվինի, Կարինի ևն) եկեղեցական ժողովներում, ինչպես և ստեղծել են ընդ– հանուր ու հայ հոգևոր առաջնորդներ