մետրից տարբերում են տրանսֆոր– մատորային (փոխինդուկտիվ), ավտոտրան ս ֆորմա տ որ ա– յ ի ն կամ ի ն դ ու կ տ ի վ, ու ն ա կ ա– յ ի ն, գալվանական և խառը կապեր: Մի կոնտուրում հոսանքը փո– փոխվելիս, փոխվում է նաև երկրորդ կոն– տուրի հոսանքը: Փոխադարձ կապի ազ– դեցությունը համարժեք է մի կոնտուրից մյուսը ակտիվ և ռեակտիվ լրացուցիչ դի– մադրությունների ներմուծմանը: Թույլ և ուժեղ կապերի միջե սահմանայինը, այս– պես կոչված, կրիտիկական կա– պը ն է (նկ–ի I կորը), որի դեպքում ներ– մուծվում է կոնտուրի սեփական դիմա– դրությանը հավասար ակտիվ դիմադրու– թյուն: Լարումների փոխանցման նույն k գործակցի դեպքում կոնտուրի համարժեք բարորակությունը կրկնակի ընկնում է, իսկ հաճախականությունների թողարկ– ման շերտը՝ կրկնակի լայնանում: Թույլ կապի դեպքում (II կոր) կապված տատա– նողական շղթաների ռեզոնանսային կորը Երկկոնտուր տատանողական համակարգի ռե– զոնանսային կորերը մնում է միասապատ (ընդ որում, եթե բաղկացուցիչ կոնտուրները միատեսակ են, ապա արդյունարար ռեզոնանսային f0 հաճախականությունը համընկնում է նրանց ռեզոնանսային հաճախականու– թյուններին), մինչդեռ ուժեղ կապին (III կոր) բնորոշ է երկսապատ կորը: Երկու նոր ռեզոնանսներին համապատասխա– նող, այսպես կոչված, կապի հաճախա– կանությունները (fi և f2) այնքան ավելի են հեռանում միմյանցից, որքան ուժեղա– նում է կապը բաղկացուցիչ շղթաների մի– ջե: Եթե բաղկացուցիչ շղթաների ռեզոնան– սային հաճախականությունները տարբեր են, Կ. շ–ում ծագում են բաբախումներ: Երբ կապի պարամետրը ժամանակի ըն– թացքում փուիոխվում է, կապը կոչվում է պարամետրական: Այն առաջ է բերում հաճախականությունների խառնում (նոր հաճախականությունների ծագում), ընդ որում հնարավոր է դառնում էներ– գիայի փոխակերպումը մի հաճախակա– նությունից մյուսը: Գրկ. Ղ ա զ ա ր յ ա ն Ռ. Ա., Ւ» ա լ ա թ– յ ա ն Ա. Գ., Ձեռնարկ ռադիոսիրողների հա– մար, Ե., 1961: Ռ. Ղազարյան
ԿԱՊՎԱԾ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ, միմյանց հետ փոխազդող պարզ տատանողական հա– մակարգերից բաղկացած բարդ համա– կարգի սեփական աաաանոսուերը: Տես նաե Կապված շղթաներ՝.
ԿԱՊՏԱԹԹՈՒ, տես Ցիանաջրածքւն:
ԿԱՊՏԱԺ (ֆրանս. captage, <լաա. capto– բռնում եմ), ինժեներա–տեխնիկական մի– ջոցառումների համալիր, որն ապահովում է ստորերկրյա ջրերի, նավթի ու գազի բացումը: Երկրի մակերեույթ դրանց դուրս բերումը և ժամանակի ընթացքում կայուն օպտիմալ ցուցիչների (դեբիտ, քիմ. կազմ, ջերմություն) դեպքում՝ շա– հագործման հնարավորությունը: ժամա– նակակից կապտաժային կառույցներն աչ– քի են ընկնում տիպերի ու կոնստրուկ– ցիաների բազմազանությամբ, որով հաշ– վի են առնվում տեղանքի հիդրոերկրաբա– նական պայմանները, ջրի բաղադրությու– նը, տեխ. և սանիտարական պահանջները: Կ–ի ամենապարզ ձեերն են ջրհորը և հո– րատանցքը:
ԿԱՊՏԱԿԱՆԱՉ ՋՐԻՄՈՒՌՆԵՐ (CyanO- phyta), ջրիմուռների բաժին: Միաբջիջ, բազմաբջիջ (թելաձե) և գաղութային օր– գանիզմներ են: Բնորոշ է կապտականաչ գույնը, սակայն լինում են նաև վարդա– գույն, մանուշակագույն և համարյա սե գույն ունեցող ձեեր: Նշված գույները պայ– մանավորված են քլորոֆիլ a, ֆիկոցիան (կապույտ), ֆիկոէրիթրին (կարմիր) պիգ– մենտների և կարոտինոիդների առկայու– թյամբ: Կ. ջ–ի պրոտոպլաստը կազմված է գունավոր շերտից՝ քրոմատոպլազմայից, և անգույն ներքին մասից՝ ցենտրոպլազ– մայից: Քրոմատոպլազմայում են գտնվում ֆոտոսինթեզն իրականացնող թիթեղիկ– ները՝ լամելները: Ցենտրոպլազման պա– րունակում է կորիզային նյութ, ռիբոսոմ– ներ, պահեստային նյութեր են: Պլանկտո– նային ձեերն ունեն գազային վակուոլներ: Բազմանում են վեգետատիվ և անսեռ ճա– նապարհով: Հայտնի է 150 ցեղ, 2000 տե– սակ, ՄԱՀՄ–ում՝ 120 ցեղ, 1000 տեսակ: Կ. ջ. մտնում են քաղցրահամ ջրերի և ծո– վերի բենթոսի և պլանկտոնի բաղադրու– թյան մեջ: Քաղցրահամ ջրերում երբեմն առաջացնում են ջրի «ծաղկում»: Որոշ պայ– մաններում Կ. ջ–ի խիստ բազմացումը նը– պաստում է բուժիչ ցեխերի առաջացմանը: Չինաստանում, Չադ Հանրապետությու– նում Կ. ջ–ի առանձին տեսակներ օգտա– գործվում են սննդի մեջ: Ն. Տամբյան
ԿԱՊՐԻ (Capri), կղզի Տիրենյան ծովում, Նեապոլի ծոցի հվ–ում (Իտալիա): Տա– րածությունը 10,4 կմ2 է, բարձրությունը՝ մինչե 589 մ: Ափերը զառիթափ են, հա– րուստ քարայրերով: Առողջարանների, տուրիզմի վայր է: 1906–13-ին Կ–ում ապ– րել է Մ. Դորկին, որին 1908 և 1910-ին այցելել է Վ. Ի. Լենինը: Կ ԱՊՐԻՉՉՈ (իտալ. capriccio – քմահա– ճություն), կ ա պ ր ի ս (ֆրանս. caprice), փայլուն վիրտուոզ գործիքային պիես: Մկզբում մադրիգալի տիպի վոկալ պիես էր, XVI–XVII դդ.՝ պոլիֆոնիկ գործիքա– յին: Հետագայում մենանվագ կադենցիա– յի, վիրտուոզային էտյուդի տարատեսակ (Ն. Պագանինիի «Մենանվագ ջութակի 24 կապրիս»): Կլավիրային և դաշնամուրա– յին Կ–ներր մոտիկ են խարակտերային բազմազան պիեսներին (6ո. Բախ, Ցո. Բրամս, Ա. Բաբաջանյան): Վառ ազ– գային երանգավորումով նվագախմբային Կ–ներ են գրել Պ. Չայկովսկին («Իտալա– կան կապրիչչո»), Ն. Ռիմսկի–Կորսակովը («Իսպանական կապրիչչո»), կոնցերտային ոճով՝ ձայնի և նվագախմբի համար՝ Ա. Հարությունյանը («Թեմա և 5 կապրիս»): Ա. Րուղւսղյւսն
ԿԱՊՐԻՍ, տես Կաւցրիչչո:
ԿԱՊՐՈԼԱԿՏԱՄ, e-ամինակապրոնաթթվի լակտամ. սպիտակ բյուրեղային նյութ է, հալ. ջերմաստիճանը՝ 68–69°C, եռ– մանը՝ 262,5°C: Լավ է լուծվում ջրում ն օրգ. լուծիչներում: Թթուների և հիմքերի ջրային լուծույթների ազդեցությամբ հիդ– րոլիզվում է՝ առաջացնելով e-ամինա– կապրոնաթթու՝ H2N(CH2)5COOH: Քիչ քանակությամբ ջրի, սպիրտի, ամինի, օրգ. թթուների և այլ նյութերի առկայու– թյամբ տաքացնելիս (250–260°C) Կ. պո– լի մերվում է՝ առաջացնելով պոլիամիդա– յին խեժ, որից ստանում են կապրոն.՝. Կ–ի արտադրության համար հումք են ծառա– յում ֆենոլը (Կ–ի ստացման առաջին ար– տադրական եղանակ, որը չի կորցրել իր նշանակությունը), բեն գոյական թթուն, ցիկլոհեքսանը են: Արդ. բոլոր եղանակնե– րը ընդգրկում են կիսաարգասիք ցիկլո– հեքսանոնօքսիմի ստացման ու փոխարկ– ման (Բեկմանի վերախմբավորում) փուլե– րը: Կ–ի արտադրությունը ցիկլոհեքսանից (հիմնական եղանակներից) իրականաց– վում է հետևյալ փուլերով, օդի թթվածնով ցիկլոհեքսանի (I) կատալիտիկ օքսիդաց– մամբ ստացվում է ցիկլոհեքսանոն (II), որը հիդրօքսիլամինի հետ փոխազդելիս առաջացնում է ցիկլոհեքսանոնօքսիմ (III): Վերջինիս վերախմբավորումից ըս– տացվում է Կ.՝ Ամենաարդյունավետ եղանակն է 1-ի լուսա– քիմիական նիտրոզացմամբ III-ի հիդրո– քլորիդի ստացումը: Այդ դեպքում նիտրո– զիլքլորիդի ցիկլոհեքսանային լուծույթը 10 կվա հզորությամբ սնդիկային լամպով անընդհատ լուսավորում են՝ գազային քլորաջրածնով հագեցնելու պայմաննե– րում: Բոլոր եղանակներով ստացված Կ. ան– ջատվում է բազմաթորման (ռեկտիֆիկա– ցիայի) կամ լուծահանման (օրինակ, բեն– զոլով) միջոցով: Կ. հիմնականում օգտա– գործվում է պոլիամիդային պլաստմասսա– ներ, թաղանթներ, թելեր ստանալու հա– մար:
ԿԱՊՐՈՆ, պոլի– e-կապրոամիդից ըս– տացվող պոլիամիդային մանրաթելերի անվանումը ԱԱՀՄ–ում: Այլ երկրներում նույնատիպ թելերը թողարկվում են պեռ– լոն (ԴԴՀ), սիլոն (ՉԱԱՀ), նայլոն–6, կապ–