Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղովուրդներ բարեկամության շքանշանով (1978):

Երկ. էջեր համշենահայ պատմությունից, «ԵՀ», 1969, № 2: Հակոբ Սանահնեցի՝ ժամանակագիր 11-րդ դարի, «ԲԵՀ», 1971, № 1: 0տարալեզու հայ գրականությունը չորրորդ դարում, «ՊԲՀ», 1973, JSfe 3: Արտազի հայկական իշխանությունը նւ Ծործորի դպրոցը, «ԲՄ», 1973, հ. 11: Le registre d’un marchand armenien en Perse, en Inde et au Tibet (1682–1698), «Annales», P., 1967, № 2. Ս. Արևշատյան


ԽԱՉԻԿՅԱՆ Յակով Իվանի [ծն. 17.7.1921, Զալալօղլի (այժմ՝ ք. Ստեփանավան)], հայ սովետական փիլիսոփա, գեղագետ: Փիլ. գիտ. դ–ր (1969), պրոֆեսոր (1970): ՍՄԿԿ անդամ 1946-ից: Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1949): 1942–45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1953-ից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորում, 1962–69-ին ղեկավարել սեկտորի գեղագիտության խումբը: 1969–73-ին ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստ–ի դիրեկտորի տեղակալն էր, 1973–76-ին՝ դիրեկտորը, 1976-ից ՀԿԿ Կենտկոմի գիտության և ուս. հաստատությունների բաժնի վարիչն է: Գիտ. աշխատությունները նվիրված են գեղագիտության տեսության և պատմության, արվեստի իմացաբանական հարցերին, բուրժ. արվեստի քննադատությանը, գեղագիտական դաստիարակությանը: Նրա նախաձեռնությամբ և մասնակցությամբ կազմվել են «էսթետիկայի հարցեր» (հ. 1–2, 1967–72), «Հայ էսթետիկական մտքի պատմությունից» (հ. 1–2, 1974–1976):

Երկ. Ի՛նչ է աբստրակցիոնիզմը, Ե., 1962: Արվեստի էսթետիկայի հարցեր, Ե., 1978: Борьба C. Г. Шаумяна зa марксисто-ленинское понимание роли народных масс в истории, E., 1956; О позвалательном значение искусства, E., 1959; Абстракционизм и художественное познание, E., 1968; Очерк развития эстетической мысли в Армении.(coaвтор), M. 1976; Шекспир об искусстве, E., 1977.


ԽԱՉԻԿՅԱՆ Սպարտակ Երեմի (ծն. 12.6. 1932, Երևան), հայ սովետական ճարտարապետ: ՀՍՍՀ վաստ. ճարտարապետ (1972): ՍՄԿԿ անդամ 1961-ից: 1955-ին ավարտել է Մոսկվայի ճարտ. ինստ–ը: Աշխատում է Հայպետնախագիծ ինստ–ում (1964-ից՝ արվեստանոցի ղեկավար): Հեղինակ է Աբովյան (1961), Սևան (1961) քաղաքների գլխավոր հատակագծերի (Ա. Թարխանյանի, Հ. Պողոսյանի, է. Չերքեզյանի հետ): Նրա նախագծերով կառուցվել են Երևանում՝ «Ռոսիա» կինոթատրոնը (1970–74, համահեղինակներ՝ Ա. Թարխանյան, Հ. Պողոսյան, կոնստրուկտոր՝ Գ. Գևորգյան), Երիտասարդության պալատը (1979, համահեղինակներ՝ Ա. Թարխանյան, Հ. Պողոսյան), Արևմտյան նոր օդանավակայանը (սկսվել է 1975-ին, համահեղինակներ՝ Ա. Թարխանյան, Ժ. Շեխլյան, Է. Չերքեզյան), Համերգային–մարզական դահլիճը (սկսվել է 1978-ին, հեղինակային խմբի հետ), Դիլիշանում՝ ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը (սկսվեւ է 1974-ին, համահեղինակներ՝ Հ. Պողոսյան, Լ. Սաֆարյան), Տուապսեում՝ պիոներական ճամբար 720 տեղով (սկսվել է 1978-ին, հեղինակային խմբի հետ) և այլ հասարակական շենքեր:

Նկարում` Վ. Խաչիկյան. «Երեկո» («Կոլտնտեսային գյուղ» նկարաշարից, օֆորտ, չոր ասեղ, 1970)


ԽԱՉԻԿՅԱՆ Վահրամ Ղևոնդի (ծն. 16.11. 1923, Մեղրի), հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1970): 1950-ին ավարտել է Երևանի գեղարվեստական ինստ–ի գրաֆիկայի ֆակուլտետը: 1952–1959-ին դասավանդել է Երևանի գեղարվեստա–թատերական, 1959-ից՝ Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ–ներում: Աշխատում է հաստոցային գրաֆիկայի բոլոր տեխնիկաներով: Գլխավոր գործերից են՝ «Վլադիմիր և Ալեքսանդր Ուլյանովները» (1952), «Բաքվի կոմիսարները» (1970), «Իմ Հայաստան» բնանկարների շարքը (1972–73), Գ. Սունդուկյանի «Պեպո» պիեսի (1960), հայկ. ժող. երգերի (1960), Ա. Իսահակյանի «Աբու–Լա լա Մա–հարի» պոեմի (1965) թեմաներով նկարաշարերը, «Կոմիտաս» (1969) եռանկարը, «Սայաթ–Նովա» (1963), «Հրաչյա Ներսիսյան» (1969) և ժամանակակիցների դիմանկարները (1976–77): Մ. Ղազարյան


ԽԱՉԼՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտ գավառում, համանուն քաղաքից հյուսիս–արևելք: XX դ. սկզբին ուներ 110 տուն հայ բնակիչ, որոնք եկել էին Բասենից, Բուլանըխից, Մանազկերտից և Խնուսից: Գյուղն ուներ բերրի վարելահողեր և ընդարձակ մարգագետիններ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Խ–ում կային նոր կառուցված եկեղեցի և վարժարան: Ըստ ավանդության, Խ–ի գերեգմանատանը կանգնեցված էր մի խաչ, որի անդրադարձրած ճառագայթները սփռվում էին մինչև դաշտ: Այդ պատճառով գյուղը կոչել են Խաչլու: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:


ԽԱՉԿՏՈՒՑՆԵՐ (Loxia), սերինոսազգիների ընտանիքի թռչունների սեռ: Մարմնի երկարությունը մինչև 20 սմ է, քաշը՝ 30–58 գ: Վերին և ստորին ծնոտների եղշերակտուցները ծայրերով խաչված են: Արուների փետուրները կարմրավուն են, էգերինը՝ կանաչավուն: Պոչը կարճ է: Հայտնի է 3 տեսակ՝ սոճու Խ. (Լ. pityopsittacus), եղևնու Խ. (Լ. curvirostra) և սպիտակաթև Խ. (Լ. leucoptera): Ապրում են հիմնականում փշատերև անտառներում, սնվում են սոճու, եղևնու կոների սերմերով, երբեմն՝ միջատներով ու տարբեր բույսերով: ՍՍՀՄ–ում առավել տարածված են եղևնու Խ., որոնք 1965-ին հայտնաբերվել են նաև ՀՍՍՀ Ստեփանավանի փշատերև անտառներում: Խ–ի բազմացումը կապված է փշատերև ծառերի կոների բերքատվության հետ: Առատ կերի պայմաններում մի քանի սերունդ են տալիս, բազմանում են նաև ձմռանը: Դնում են 3–5 ձու: Թխսում է միայն էգը: Մ. Աղամյան


ԽԱՉՄԱՍ, քաղաք, Ադրբեջանական ՍՍՀ Խաչմասի շրշանի վարչական կենտրոնը: Գտնվում է Կասպիականի ծովամերձ Դիվիչինյան ցածրությունում: Երկաթուղային կայարան է: 24 հզ. բն. (1974): Կան պահածոների և կաթի գործարաններ, գորգագործական ֆաբրիկա:

Նկարում` Կ. Խաչվանքյանը Ալդեմարոյի դերում (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»)


ԽԱՉՎԱՆՔՅԱՆ Կարպ (Կարապետ) Մկրտչի (ծն. 23.1.1923, Ախալցխա), հայ սովետական դերասան և ռեժիսոր: ՀՍՍՀ ժող. արտիստ (1957): ՍՄԿԿ անդամ 1952-ից: 1941–44-ին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում: 1944-ից աշխատում է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում: Դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոշ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»): Խ–ի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» ևն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ: Ա. Բաբայան

Նկարում` Տ. Խաչվանքյան. Մ. Մեծարենցի դիմանկարը, Ֆրոնտիսպիս, տուշ (1933)


ԽԱՉՎԱՆՔՅԱՆ Տաճատ Հակոբի [14(26).3.1896, Ալեքսանդրապոլ –1940], հայ սովետական նկարիչ: 1930-ին ավարտել է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–