րին վերջույթների անդամալուծություն, և հիվանդը մահանում է սրւոի կաթվածից: P ու ժ ու մ ը ախաանշանային է, դեղա– միջոցներով կանխում են ջղաձգության նո– պաների առաջացումը, հանգստացնում ցավերը և նպաստում քնի առաջացմանը: Կանխարգելումը. Կ–յամբ հիվանդ կամ կասկածելի կենդանու կծելու դեպքում նախ կատարում են վերքի տեղական մշա– կում օճառի խիտ լուծույթով, այրում յոդի սպիրտային լուծույթով ու ծխացող ազո– տական թթվով, ապա լցնում հակակատա– ղության գամմա–գլոբուլին, անմիջապես նշանակում հակակատաղության պատ– վաստ ումներ: Ս. Կոշւոոյւսն Ս. Կաաայամա
ԿԱՏԱՅԱՄԱ Սեն (1859-1933), ճապոնա– կան և միջազգային բանվորական շարժ– ման գործիչ: ճապոնիայում արհմիութենա– կան (առաջին) և առաջադիմական այլ կազմակերպությունների, ճապոնական սոցիալ–դեմոկրաւոական կուսակցության հիմնադիրներից: 1900-ին, հեռակա կար– գով, ընտրվել է II Ինտերնացիոնալի գործ– կոմի բյուրոյի անդամ: 1911-ին Տոկիոյում գործադուլ կազմակերպելու համար բան– տարկվել է: 1914-ին, խուսափելով հետա– պնդումներից, մեկնել է ԱՄՆ (ուր ստեղ– ծել է ճապոնացի բանվորների առաջին կոմունիստական խմբեր, 1918), 1921-ին՝ էլ՝ ՍովնաակաՆ Ռու– սասաան; 1922-ին ընտրվել է Կաղնտեր– նի գործկոմի (ԿԻԳԿ), ապա՝ ԿԻԳԿ–ի նախագահության անդամ: Մասնակցել Է Բրյուսելի (1927), Մայնի Ֆրանկֆուրտի (1929) հակաիմպերիալիստական, ինչ– պես նաև Ամստերդամի (1932) հակապա– տերազմական կոնգրեսներին: Թաղված Է Կրեմլի պատի տակ: Կ11ՏԱՆԻԱ (Catania), քաղաք և նավա՜ հանգիստ Իտալիայում, Սիցիլիա կղզու արևելյան ափին, Էտնա հրաբխի ստորո– տին: Կատանիա նահանգի վարչական կենտրոնն է: 414,6 հզ. բն. (1970): Տրանս– պորտային հանգույց է: Ունի համալսա– րան (XV դ.), աստղադիտարան, հրաբխա– գիտության ինստ.: Կ–ում պահպանվել են XI–XVIII դդ. ճարտ. հուշարձաններ, հին հուն, և հին հռոմ. կառույցների փլատակ– ներ:
ԿԱՏԱՊԱՆ (< հուն, xaxsjtavco–քաղա– քապեւո, գլխավոր), բյուգանդական կայս– րերի կուսակալ, զավթած երկրի կառա– վարիչ: Անի քաղաքը գրավելուց հետո բյուգանդական մագիստրոսները (կառա– վարիչները) երբեմն կոչվում էին Կ.: Ավե– լի ուշ ստացել է «այգեպան» իմաստը և օգտագործվել նաև կատեպան, կատ– պ ա ն ձևով:
ԿԱՏԱՍՏՐՈՖՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, կ ա– տաստրոֆիզմ, XIX դ. առաջին կե– սի ուսմունք, որի համաձայն Երկրի երկ– րաբանական պատմությունը կազմված է եղել հանգիստ զարգացման փուլերից և մոլորակի դեմքը կտրուկ վերափոխող բուռն կատաստրոֆներից (կատակլիզմ– ներից): Կատաստրոֆների մասին շատ հնում սկզբնավորված գաղափարը XVII – XVIII դդ. սկսեցին օգտագործել երկրա– բանական պատմության մեկնաբանման համար: Երկրի գոյության տևողությունը մինչև XIX դ. սկիզբը հաշվվում էր 100 հզ. տարուց ոչ ավելի, և սովորական պատ– ճառներով դժվար էր բացատրել ապարնե– րի հաստվածքներում արձանագրված այն խոր փոփոխությունները, որոնք կրել էին Երկիրը և նրա օրգ. աշխարհը հնում: Կա– մենալով հաղթահարել այդ հակասությու– նը, ֆրանս. բնախույզ ժ. Կյուվիեն 1812-ին մշակեց հիպոթեզ կատաստրոֆների (հե– ղաշրջումների) մասին, որոնց ընթացքում մոլորակի մեծ մասի վրա իբր կործանվում էր կենդանի ամեն ինչ, իսկ այնուհետև ամայացած վայրերը բնակեցվում էին օր– գանիզմների այլ տեսակներով, որոնք փրկվել էին կատաստրոֆից հեռու շըր– ջաններում: Կյուվիեի ուսմունքը զարգաց– րին ֆրանս. հնէաբան Ա. դը Օրբինին, շվեյցարացի երկրաբան Լ. Ագասիսը, անգ– լիացի երկրաբան Ա. Սեջվիքը: Նրանք Երկրի երկրաբանական պատմության մեջ հաշվում էին 27 կատաստրոֆ: Այդ գիտ– նականների պատկերացմամբ, յուրա– քանչյուր կատաստրոֆից հետո հերթա– կան աստվածային «արարչական ակտի» հետևանքով առաշանում էին լրիվ նոր բույսեր ու կենդանիներ, և յուրաքանչյուր անգամ նրանք ավելի բարդ ու ավելի կա– տարյալ էին կազմակերպված, քան նա– խորդները: Կատաստրոֆների միջև ըն– կած ժամանակահատվածներում նոր ըս– ւոեղծված կենդանի էակները իբր ոչ մի զարգացում և փոՓոխություն չէին ապրում; Կատաստրոֆիզմի և բազմակի «արարչա– կան ակտերի» կոնցեպցիան համաձայնեց– վում էր աշխարհի ստեղծման ավետարա– նական վարկածի հետ: Ընդունելով այդ կոնցեպցիան կարելի էր բացատրել Երկրի մակերևույթի արդի վիճակը որպես վեր– ջին «արարչական ակտի» արգասիք: Այնու– ամենայնիվ, Կ. տ. դրական դեր խաղաց կենսաշերտագրության զարգացման բնա– գավառում: XIX դ. կեսերին կատաստրո– ֆիզմը սկսեց կորցնել իր նշանակությունը երկրաբանության մեջ: Ավելի ուշ Կ, տ. պարտության մատնվեց նաև կենսաբանու– թյան մեջ էվոլյուցիոն պատկերացումների զարգացման շնորհիվ (Չ. Դարվին և այլք): Սակայն կատաստրոֆիզմի գաղափարնե– րից հրաժարումը վերջնական չէր: XX դ. 1-ին կեսին դրանք մասամբ վերածնվե– ցին նեոկատաստրոֆիզմի ձևով, որի համոզիչ քննադատությունը տվել են Ն. Շատսկին՝ տեկտոնիկայում, Լ. Դավիթա– շվիլին՝ հնէաբանության մեջ:
ԿԱՏԱՏՈՆԻԱ (<հուն. xataxovog – ձըգ– ված, լարված, ընկճված), կ ա տ ա տ ո– նիկ սինդրոմ, հոգեկան խանգար– ման վիճակ (տես Հոգեկան հիվանդու– թյուններ), շարժողության ֆունկցիայի խանգարման գերակշռությամբ: Շիզոֆրե– նիայի և պսիխոզների ախտանշախումբ է (սինդրոմ), որն առաջանում է թունավո– րումների, ինֆեկցիայի կամ գլխուղեղի օրգ. ախտահարումների դեպքում: Տար– բերում են Կ–ի իրար հաջորդող երկու ձև. անշարժություն (ստուպոր) և գրգռվածու– թյուն: Ս տ ու պ ո ր ի դեպքում կմախքա– յին մկանների տոնուսն այն աստիճան է բարձրանում, որ հիվանդը կարկամում է, փայտանում և նույնիսկ անհարմար դիր– քում կարող է ժամերով մնալ: Արտաքին գրգիռները (օրինակ, ցավային) և նույ– նիսկ արտակարգ երևույթները (հրդեհ, երկրաշարժ ևն) հիվանդին չեն մղում ինք– նապաշտպանության: Գtր գ ռ վ ա ծ ու– թ յ ու ն ը կարող է արտահայտվել հու– զավառության, խանդավառության (հի– վանդը դառնում է անհեթեթ, ծամածռու– թյուններ է անում, երգում է, ընդունում գռեհիկ կեցվածքներ) կամ իմպուլսիվու– թյան (հանկարծակի մղումներով գործելու երևույթ) նոպաներով: Երբեմն առաջա– նում է ւէուուցք, հիվանդը դառնում է ցա– սումնալից, ագրեսիվ: Գիտակցությունը պահպանվում է, իսկ երբեմն մթագնում: Բուժումը, հիմնական հիվանդության վե– րացում:
ԿԱՏԱՐ, Կատարի պետություն, պետություն Արևմտյան Ասիայում, Կա– տար թերակոզում (Արաբական թերա– կղզու արևելյան մասում): Ողողվում է Պարսից ծոցի ջրերով: Սահմանակից է Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ էմիրություններին: Մինչե 1971-ի սեպտ. 1-ը Մեծ Բրիտանիայի պրոտեկ– տորատն էր: Տարածությունը՝ 22 հզ. կմ2, բն.՝ 240 հզ. (1977): Մայրաքաղաքը՝ Դոհա: Կ. բացարձակ միապետություն է: Պետության ղեկավարը էմիրն է: ժամա–