Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լուք Օսմանին, ամրացրել է իր պետության արմ. սահմանները, 1411-ին գրավել Բաղ– դադը: Կարա–Ցուսուֆի որդի Իսքանդարը, ձգտելով ստեղծել կենտրոնացված պե– տություն, փորձել է ստանալ հայերի օժան– դակությունը, իրեն հռչակել է «շահ–ի Սր– ման» (թագավոր Հայոց), պետ. և զինվո– րական բարձր պաշտոններ է տվել հայ ֆեոդալների ներկայացուցիչներին (Սյուն– յաց Ամիր Ռուստամ Օրբելյան և ուրիշ– ներ): Իսքանդարը Սեբաստիայի, Ւոսրբեր– դի, Դերջանի և Արևմտյան Հայաստանի այլ վայրերի հայ բնակչությանը զանգվա– ծային բռնագաղթով բնակեցրել է Սյու– նիքում և Այրարատում: 1426-ին գրավել է Սակուի բերդը՝ վերացնելով այնտեղի հայկ. կաթոլիկ իշխանությունը: Այնու– հետև հնազանդեցրել է Շիրվանշահ Ի»ա– լիլուլահ I-ին: Արշավելով արմ., Լենկթե– մուրի որդի Շահռուխը 1435-ին գահը հանձնել է Իսքանդարի եղբորը՝ Ջհանշա– հին, որի օրոք Կ–կ–ի տերությունը հասել է իր զարգացման գագաթնակետին: Ջհան– շահը 1453-ին արշավել է Թեմուրյանների պետության վրա, մի քանի տարվա ըն– թացքում նվաճել Իրանը: Ելնելով իր տե– րության շահերից՝ Ջհանշահը համեմա– տաբար մեղմ քաղաքականություն է վա– րել պետության տնտ. կյանքում կարևոր դեր կատարող հայերի վերնախավի նկատ– մամբ: Սերտ կապերի մեջ է եղել Աղթամա– րի կաթողիկոս Զաքարիա Դ–ի հետ: Օժան– դակել է հայոց կաթողիկոսության գահը էջմիածնում վերահաստատելուն: Պահ– պանվել են Ջհանշահի, նրա կնոջ և որդու՝ Հասան–Ալիի՝ Դանձասարի կաթողիկոս– ների և Տաթևի առաջնորդների հոգևոր իշխանությունն ու հարկային արտոնու– թյունները հաստատող հրովարտակներ: Կ–կ–ի պետությունը հենվում էր քոչվորա– կան ռազմաֆեոդալական ավագանու և մահմեդական հոգևորականության վրա: Թուրքմ. և քրդական ցեղերի առաջնորդ– ները ժառանգական տիրության իրավուն– քով Կ–կ–ի սուլթանից ստացել են ընդար– ձակ երկրամասեր: 1467-ին ակ–կոյունլուները, Ուզուն Հա– սանի գլխավորությամբ, ճապաղջուրի մոտ պարտության մատնելով և սպանելով Ջհանշահին, գրավել են Հայաստանը, Ատրպատականը, Ասորիքը ևն: 1468-ի հուլիսին Սարանդի դաշտում, վճռական ճակատամարտում Ջհանշահի ավագ որդի Հասան–Ալիի զորքերն անցել են Ուզուն– Հասանի կողմը, որն իր իշխանությունը տարածել է Կ–կ–ին ենթակա բոլոր երկըր– ների վրա: Գյւկ.ժԵ դարի հայերեն ձեռագրերի հիշա– տակարաններ, մաս 1, կազմ. Լ. Ս. Խաչիկ– յան, Ե., 1955: Փափազյան Հ., Մի էշ Արևելյան Հայաստանի քաղաքական կյանքի պատմությունից, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1955, Jvfe 8: Նույնի, Օտար տիրապետությունը Արարատյան երկրում (ԺԵ դ.), նույն տեղում, 1960, Jsfe 7–8: Ո e- TpymeBCKHii H. n., TocyaapcTBa A3ep- 6aiiA5KaHa b XIY b., տես՝ C6. CTaieii no hctophh A3ep6afiflMcaHa, b. 1, Eaicy, 1949. Հ. Փափազյան,

ԿԱՐԱԿՈՐՈՒՍ1 (մոնղ. խարա–խորին), հին մոնղոլական պետության մայրաքաղաքը: Հիմնադրել է Չինգիզ խանը՝ 1220-ին: Գո– յատևել է մինչև XVI դ.: Ավերակները գտնվում են Օրխոն գետի վերին ավազա– նում: Կ–ի վերաբերյալ տեղեկությունները պահպանվել են չինական տարեգրություն– ներում և եվրոպական ճանապարհորդ– ների (Պլանո Կարպինի, Մարկո Պոլո) հու– շագրություններում: Կ–ի հվ–արմ. մասում բացվել են մեծ խան Ուգեդեյի պալատի մնացորդները: Ուսումնասիրված են Կ–ի առևտրա–արհեստավորական թաղամա– սերը և այլ շինություններ:

ԿԱՐԱԿՈՒԼ (Ուզբեկական ՍՍՀ Կարակուլ օազիսի անվանումից), կարակուլյան ցեղի 1–3 օրական գառան մորթի: Ամուր է, թեթև և գեղեցիկ, ունի գլանաձև, ալիքաձև, լո– բաձև, օղակաձև, կիսաօղակաձև, սիսեռա– ձև և խցանանման խուճուճներ: Առավել արժեքավոր են լոբաձև և գլանաձև խու– ճուճներով Կ–ները: Արատավոր են սի– սեռաձև, խցանանման և ձևափոխված խու– ճուճները: Լավորակ խուճուճները գտնը– վում են սրբանի, թիակի և մնդավի հատ– վածներում, ցածրորակը՝ կողամասում, վատորակը՝ որովայնի և վերջավորու– թյունների մասում: Ըստ չափերի լինում են մանր կամ նեղ, միջին և խոշոր մեծու– թյան: Ըստ գույնի Կ–ները առավելապես սև են (միջին հաշվով 80%), ավելի քիչ մոխրագույն (12–15%) և գունավոր (դարչ– նագույն, սպիտակ, վարդագույն) ևն: Կ. գնահատվում է ըստ խուճուճի ձևի, չափսի, մորթու մակերեսի վրա նրանց տարած– ման: Հանված մորթիները կոնսերվաց– նում, մշակում և չորացնում են, ապա վերամշակում ու ներկում են: Մորթինե– րը տեսակավորում են ըստ համամիու– թենական ստանդարտի (ԳՈԱՏ): Կ. ար– տահանող երկրներն են՝ ՍՍՀՄ–ը, Աֆղա– նըստանը, ինչպես նաև Հվ–Արմ. Աֆրիկան:

ԿԱՐԱԿՈՒԼՅԱՆ ՈՁԻ»ԱՐ, ճարպապոչավոր, կոպտաբուրդ մորթատու–կաթնատու ոչ– խարների ցեղ: Հարմարված են չոր և շոգ կլիմային, պահանջկոտ չեն: Մաքիների միջին քաշը 45–50 կգ է, խոյերինը՝ 55– 65, երբեմն՝ մինչև 80 կգ, բրդատվությունը համապատասխանաբար՝ 2–3 կգ և 3– 3,5 կգ: Մաքիները անեղջյուր են, իսկ խո– յերն ունեն զարգացած եղջյուրներ: Իրա– նը միջին չափի է, վերջավորությունները՝ ամուր, պոչը՝ երկար: Ըստ մարմնակազ– մության լինում են նուրբ, ամուր և կո– պիտ տիպերի: Հիմնական արտադրանքը մորթին է (տես Կարակով): Միսը և ճարպը համեղ են: Բուրդը՝ 8–9 սմ երկարու– Կաոակուլյան ոչխար թյամբ, կոպիտ է և տարասեռ, օգտագործ– վում է գորգագործության մեջ: Գույնը՝ սև (85–90%), գորշ, դարչնագույն և այլ երանգներով: ԱՍՀՄ–ում Կ. ո–ները բուծ– վում են միջինսաիական հանրապետու– թյուններում, ինչպես նաև Ղազախական, Ուկրաինական–, Մոլդավական ՍՍՀ–նե– րում:

ԿԱՐԱԿՈՒՄԻ ՋՐԱՆՑՔ Վ. Ի. Լ և ն ի ն ի անվան, Թուրքմենական ՍՍՀ–ում: Կա– ռուցվել է հանրապետության հվ. սակա– վաջուր շրջանները Ամուդարյայի ջրերով ոռոգելու նպատակով: Շինարարությունն ավարտվել է երեք հերթով. 1959-ին՝ 400 կմ, 1960-ին՝ 140 կմ, 1967-ին՝ 300 կմ: Կ. ջ–ով ոռոգվող հողատարածության մա– կերեսը 300 հզ. հա է, արոտավայրերինը՝ 5 մլն հա: Կ. ջ–ի շնորհիվ բավարար– վել է քաղաքների, արդ. և գյուղատնտ. շրջանների ջրի պահանջը, զարգացել ձըկ– նորսությունը: Ջրանցքի 450 կմ նավար– կելի է:

ԿԱՐԱԿՈՒԼՆԵՐ Թուրքմենական, ավազային անապատ Միջին Ասիայի հա– րավում: Զբաղեցնում են Թուրքմենական ՍՍՀ–ի տերիտորիայի հիմնական մասը: Գտնվում են Սարիղամիշի իջվածքի, Ամու– դարյայի հովտի, Կարաբիլ և Բադխիզ բարձունքների, Կոպետդաղի մերձլեռնա– յին հարթավայրի ու Արևմտյան Ուզբոյի հնահունի միջև: Տարածությունը մոտ 350 հզ. կմ2 է: Բաղկացած են Անդրունգուզյան, Կենտրոնական և Հարավ–Արևելյան Կ–նե– րից: Բլրաշատ, խիստ կտրտված թեք հարթավայր է՝ կազմված ավազային նըստ– վածքներից: Բնորոշ են թակիրներն ու շոռերը: Տերիտորիայի 5% –ն զբաղեցնում են բարխանները, մեծ մասը՝ բջջաթմբա– յին կիսաբուսածածկ ավազուտները: Կլի– ման խիստ ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը–5°Շ–ից 3°C է, հուլիսինը՝ 28°Օփց 34°C, տարեկան տեղումները՝ 60–150 մմ: Կ–ի հս–արլ. սահմանով է հոսում Ամուդարյան: Թեջենն ու Մուրղա– բը կորչում են ավազուտներում: Կ. հա– րուստ են գրունտային ջրերով: Տարած– ված են մոխրահողերը, իջվածքներում՝ աղուտներն ու թաքիրները: Տերիտորիան գարնանը ծածկվում է էֆեմերային բուսա– կանությամբ: Կենդանիներից կան ջեյրան, գայլ, շատ են կրծողները, թռչուններն ու սողունները: Կ. օգտագործվում են որպես արոտավայր: Կ. հարուստ են նավթով, ծծմբով, գազով: Կան անասնապահական տնտեսություններ, ջրհորներ, կառուցվել են ջրանցքներ (Կարակումի ջրանցք), գա– զամուղներ (Միջին Ասիա–Կենտրոն): Ան– տառապատվում են ավազուտները: Այս– տեղ է աշխարհում հնագույն՝ Թուրքմե– նական ՍՍՀ ԳԱ Ռեպետեկի գիտահետա– զոտական ավազային կայանը:

ԿԱՐԱՀԱԼԻ, հայաբնակ գյուղ Թուրքիա– յում, Անկարայի վիլայեթի Ցոզղատի գա– վառում: XX դ. սկզբին ուներ 275 (55 ըն– տանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկ– րագործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Հակոբ) և Մա– միկոնյան անունով ազգային վարժարան: Կ–ի բնակիչները բռնությամբ տեղահան– վել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: