Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

Կարա–Մուրզայի ինքնագիրը ներին: 1887փ գարնանը Բաքվում կատա– րել է իր բազմաձայնած Պատարագը, ամ– ռանը մեկնել Կ. Պոլիս, հավաքել ժող. նոր երգեր: 1890-ին, Բաքվում, Թաղիեի թատ– րոնում, ղեկավարել է Գունոյի «Ֆա– ուստ»-ից հատվածների հայերեն բեմա– կանացումը: 1892–93-ին աշխատել է էշ– միածնի Գևորգյան ճեմարանում: 1894-ին՝ Շուշիում (Հ. Աբելյանի հետ), 1895-ին Բաքվում երգչախմբի և նվագախմբի մաս– նակցությամբ ներկայացրել է Գալֆայանի «Արշակ Բ» դրաման: Թիֆլիսում կազմա– կերպել է խմբավարների դասընթաց, եվնլ է «Սշակ»-ի երաժշտ. թղթակիցը, աշխա– տակցել է «Մուրճ» ամսագրին, իր հոդված– ներում լուսաբանել Թիֆլիսի XIX դ. վերջի և XX դ. սկզբի երաժշտական–արտիստա– կան կյանքը և գեղագիտական զանազան խնդիրներ: Իր համերգներով Կ–Մ. ստեղ– ծեց գեղագիտորեն զարգացած ժող. նոր լսարան: Նրա երգչախմբերում առաջ քաշ– վել, հետագայում մասնագիտացել ու նշա– նավոր երգիչներ են դարձել Ն. Շահլամ– յանը, Բ. Ամիրջանյանը, Մ. Վարդիկյանը, Ծովակը, նրան աշակերտել են Ա. Մա– նուկյանը, Ս. Դեմուրյանը և ուրիշներ: Կ–Մ. գրել է հայ բանաստեղծների խոս– քերով երգեր, նվագարանային պիեսներ, դրամատիկական ներկայացման երաժըշ– տություն, հայրենասիրական բովանդա– կությամբ «Շուշան» (ըստ Ատրպետի) անա– վարտ օպերան: Նշանակալից են առանց նվագակցության խմբերգերը (շուրջ 300). հրատարակվել է գյուղական ժող., քաղա– քային («Ծիծեռնակ», «Դու զով խնդրես», «Անցար սարեր» ևն) և աշուղական («Անի քաղաք», «Այծյամ», «Ընկերը» ևն) երգերի 25 մշակում (Կարա–Մուրզա, Խմբերգեր, Ե., 1978): Ձգտելով առավել մատչելիու– թյան՝ Կ–Մ. դրանք բազմաձայնել է հո– մոֆոն–ակորդային կերտվածքով՝ արտա– հայտչական առաջնային դերը թողնելով մեղեդիին: Ներդաշնակության մեջ գոր– ծադրելով ավանդական պարզագույն մի– ջոցներ ու հնարներ, կիրառել է նաև կվին– տային կամ միահնչյուն ակորդներ, բնա– կան դոմինանտներ և նրանցով իրակա– նացվող տոնայնական անցումներ, պարզ և կրկնակի ձայնառություն, որոնք ինք– նատիպ երանգ են հաղորդել՝ մոտեցնե– լով այն ժող. երաժշտության դիատոնիկ ոճին և դառնալով ազգային երաժշտության առանձնահատկությունները մարմնավո– րող ու կոմպոզիտորական անհատական գրելաձև մշակող տարրեր: Խմբերգերում ժող. կերպարը յուրատեսակ զարգացված է նաև հակադրության սկզբունքով՝ եր– կու կամ ավելի երգեր մեկ ամբողջության մեջ միավորելու միջոցով («Ալագյագ» և «Քեզի մեռնիմ»,«Գացեք տեսեք», «Դե գնա, կիգամ» և «Խորոտիկ», «Զինչ ու զինչ» և «Զի մ վզի», «Լեպհո, լե, լե» և «Հոդալլո» ևն): Վերջին շրջանում այդպիսի միացում– ները երկու երգչախմբով, «հարց ու պա– տասխանի» սկզբունքով կատարելուն Կ–Մ. միացրել է նաև ժող. պարեր և ստեղ– ծել ներկայիս ժող. երգի ու պարի ան– սամբլների նախատիպը: Կ–Մ. հայ երա– ժըշտության մեջ բազմաձայնություն ներ– դրեց. նրա խմբերգերը ազգային երաժըշ– տական լեզվի մշակման և կոմպոզիտո– րական դպրոց հիմնելու գործում նշանա– կալից դեր կատարեցին: Գրկ .Մուրադյան Մ.Հ., Հայ երաժըշ– ւոությունը XIX դարում և XX դարասկզբում, Ե., 1970: inaBepfl-HH A.H., OnepKH no HfcTOpHH apMHHCKOH My3WKH XlX–XX BeKOB, M„ 1959; Xysa6amaH K., ApMHHCKaa My3biKa Ha nyTH ot mohoahh k MHororojiocmo, E,, 1977. Ռ. Աթւսյան

ԿԱՐԱՅԱ&Ի ԴԱՇՏ, Արևմտյան Հայաս– տանում: Տես Տվարածատափի դաշւո: Կ ՍՐԱՑԱՆ (Karajan) Հերբերտ ֆոն (ծն. 5.4.1908, Զալցբուրգ), ավստրիացի դիրի– ժոր: Երաժշտական կրթությունն ստացել է «Մոցարտեում»-ում (Զալցբուրգ): 1927– 1934-ին Ուլմի, 1934–41-ին Ախենի օպերա– յին թատրոնների, 1941–44-ին Բեռլինի պետ. կապելլայի, 1947-ից Վիեննայի երա– ժըշտության բարեկամների ընկերության դիրիժոր: Որպես դիրիժոր և ռեժիսոր հան– դես է գալիս Եվրոպայի բազմաթիվ օպե– րային թատրոններում և սիմֆոնիկ նվա– գախմբերի հետ: Եղել է Վիեննայի օպե– րայի (1946–64) և Զալցբուրգի փառա– տոների (1957–60) երաժշտական ղեկա– վարը: 1955-ից գլխավորում է Արևմտյան Բեռլինի ֆիլհարմոնիայի նվագախումբը: 1962-ին, 1964-ին և 1969-ին հյուրախաղե– րով այցելել է ՍՍՀՄ: Կ–ի կատարողական արվեստին բնորոշ է հեղինակային տեքս– տի ճշգրիտ վերարտադրումը, երաժշտա– կան ձևի անբասիր զգացողությունը: Գրկ. V y 6 kb. M», Tpn nopTpeTa, «CoBeT- cKasi My3HKa>, 1962, N° 4.

ԿԱՐԱՏԻ ԴԱՐՊԱՍՆԵՐ, նեղուց Հյուսիսա– յին սառուցյալ օվկիանոսում, Վայգաչ և Նոր երկիր կղզիների միջև: Միացնում Է Բարենցի և Կարայի ծովերը: Երկարու– թյունը 33 կւէ Է, լայնությունը՝ 45 կւէ, խո– րությունը՝ մինչև 119 it: Ափերը բարձրա– դիր են, քարքարոտ: Տարվա մեծ մասը ծածկված է սառույցով:

ԿԱՐԱՅԻ ԾՈՎ (Կարա գետի անունից), Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայ– րամասային ծով՝ Արևմտա–Սիբիրական հարթավայրի, Նոր երկիր, Ֆրանց Իոսիֆի երկիր և Հյուսիսային երկիր կղզիների միջև: Տարածությունը մոտ 880 հզ. կւէ2 Է, միջին խորությունը՝ 127 it, առավելա– գույնը՝ 620 it (մոտ 40% –ը ունի մինչև 50 it խորություն և միայն 2% –ը՝ 500 t/–ից ավե– լի). 2ՐԻ ծավալը՝ 112 հզ. կէէ3, ձգվածու– թյունը՝ մոտ 1500 կմ, լայնությունը՝ մինչև 800 կմ: Կ. ծ. թափվող գետերը (Ենիսեյ, Օբ, Պյասինա, Կարա) ունեն 1300 կմ3 տարեկան հոսք: Կան շատ կղզիներ: Կլի– ման արկտիկական Է, խիստ: Տարեկան 3–4 ամիս բևեռային գիշեր Է, 2–3 ամիս՝ բևեռային ցերեկ: Օդի ջերմաստիճանը հս–ում՝ 9–10 ամիս, հվ–ում՝ 7–8 ամիս՝ ցածր 0օ–ից: Հունվարի միջին ջերմաստի– ճանը –20°Շ–ից մինչև –28°C է (նվազա– գույնը՝ –46QC), հուլիսինը՝ 6°Շ–ից մինչև – 1°C է (առավելագույնը՝ 16°C): Տարվա մեծ մասը սառցակալած Է: Ձմռանը ջրի ջերմաստիճանը սառցաշերտի տակ – 1,5°Շ–ից մինչև – 1,7°C Է, ամռանը մակերեսային ջրերինը՝ 2–60C, աղիու– թյունը՝ 10–33°/00: Հոսանքներն ունեն ժամացույցի սլաքի հակառակ ուղղու– թյուն: Մակընթացությունը կեսօրյա Է, մակարդակի տատանումները՝ 0,5–0,8 մ, ծոցերում՝ մինչև 2 it: Հարուստ է ձկներով, կաթնասուններով, կղզիները՝ թռչնաշու– կաներով, սպիտակ արջերով ու բևեռաղ– վեսներով: Կ. ծ. Հյուսիսային ծովային ուղու մի մասն Է: Գլխավոր նավահանգիստը Դիք– սոնն Է:

ԿԱՐԱՆ շենքերի և կ ա ռ ու յ ց ն ե– րի կոնստրուկցիաներում, ըստ նշանակության լինում են միացումա– յին (տես Միացումներ) և դեֆորմացիոն: Դեֆորմացիոն Կ–ները նախատեսվում են շենքը (կառույցը) առանձին մասերի և տարրերի բաժանելու համար, որով փոք– րացվում է դրանց լարված վիճակների վրա նյութերի կծկման, հենարանների նստված– քի, շենքի (կառույցի) առանձին մասերի տեղաշարժերի, ջերմային և այլ գործոն– ների ազդեցությունը:

ԿԱՐԱՆԴԱՇ (իսկական անունը և ազգա– նունը՝ Միխայիլ Նիկոլաևիչ Ռ ու մ յ ա ն– ց և, ծն. 1901,Պետերբուրգ), կրկեսի սովե– տական արտիստ, ծաղրածու: ՍՍՀՄ ժող. արտիստ (1969): Սկզբում հանդես է եկել Չ. Չապլինի դիմակով, 1934–35-ին Լե– նինգրադի կրկեսում ստեղծել նոր կերպար (մանկան անմիջականությամբ տարեց մարդ), որպես կեղծանուն վերցնելով ֆրանսիացի ծաղրանկարիչ Կարան դ’Աշի անունը: Նրա աշակերտներից են Չու. Նի– կուլինը, Մ. Շույդինը և ուրիշներ:

ԿԱՐԱՆԴԷԷՎ Կոնստանտին Բորիսովիչ (1907–1969), էլեկտրական չափումների և ավտոմատ վերահսկման բնագավառի սո– վետական գիտնական: ՍՍՀՄ ԳԱ թղթ– անդամ (1958), ՈւՍՍՀ գիտության և տեխ– նիկայի վաստ. գործիչ (1954): Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստ–ը (1930): 1958–69-ին եղել է ՍՍՀՄ ԳԱ Սի– բիրի բաժանմունքի ավտոմատիկայի և էլեկտրաչափության ինստ–ի դիրեկտորը: Կ. չափումների և ինֆորմացիոն չափիչ