հեւոո մեկնել է Սիս. կաթողիկոսի նկատ– մամբ կիրառված բռնությունը դարձնե– լով պատրվակ՝ ձգտել է հայոց կաթողիկո– սական աթոռը վերստին փոխադրել Սիս: Այդ նպատակով ստանալով Կիլիկիո ամի– րայի հաճությունը՝ Կ. Ա Ե. մեկնել է Եգիպտոս (Կիլիկիան ենթակա էր եգիպ– տական սուլթանությանը), սուլթան Աբու– սայիդ Չաքմաքից ստացել հաստատման հրովարտակ, անցել Երուսաղեմ, տեղի հայոց եպինկոպոսությունն ու Ս. Տակոբա վանքն ազատել պարտքերից, վերադար– ձել Սիս և կաթողիկոսական աթոռ հիմնել Ս. Աննայի վանքում: Փորձել է հասնել Տայոց եկեղեցու իշխանապետության՝ աշ– խատելով ընդարձակել Սսի նորահաստատ կաթողիկոսության տ ար ածք ա–ի րավա սու– թյան շրջանակները: Կյանքի վերջին տա– րիներին աթոռակից և հաջորդ է նշանակել Ստեփանոս Ա Սարաձորցուն (Շուղրեցի, 1477–88): Թաղվել է Սսում: Գրկ. Թովմա ՄեծոՓեցի, Ցիշա– ւհակարան, Թ., 1892: Ալի շան Ղ., Տայա– պաաում, Վնտ., 1901, էջ 575: Օ ր մ ա ն– յ ա ն Մ., Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914: Կյուլեսերյան Բ., Պատմություն կաթո– ղիկոսաց Կիլիկիո, Անթիլիաս, 1939: Զ* Հարությունյան
ԿԱՐԱՊԵՏ U ԿԵԴԵՏԻ Բոկիկ [ծն. թ. անհտ., գ. Կեղի (Ծոփքի խորձյան գա– վառ)–1404, Սիս (Կիլիկիա)], Հայոց կա– թողիկոս՝ 1392-ից: «Բոկիկ» մականունն ստացել է հավանաբար մինչև հոգևորա– կան ձեռնադրվելը, աղքատ՝ բոկոտն լի– նելու պատճառով: Ենթադրվում է, որ վաղ պատանեկությունից ուսանել ու դաստիա– րակվել է Սսի հայրապետանոցում: Կա– թողիկոսական գահ է բարձրացել Թեոդո– finu Բ Կիփկեցու մահից հետո, Կիլիկիայի կառավարիչ (1376–1424) Կոստանդին Կի– լիկեցի զորավարի աջակցությամբ: Գահա– կալել է քաղ. ու տնտ. աննպաստ պայման– ներում: Օտարության մեջ օգնություն ստա– նալու հույսով դեգերող Լևոն Զ թագավորի մահվան (29.11.1393) լուրը ծանր կացու– թյան մեջ է դրել հոգևոր ա աշխար– հիկ հայ իշխանավորներին: հաճախակի են դարձել եգիպտական մամլուքների և փոք– րասիական թուրքմենների հարձակումնե– րը Կիլիկիայի ու Սսի վրա: Դավանաբանա– կան վեճերով նորից գլուխ են բարձրացրել ունիթորները (տես Ունիթորություն): Ըս– տեղծված դրությունից ելք գտնելու հա– մար Կ. Ա Կ. Կոստանդին Կիլիկեցու, Սսի կառավարիչ պարոն Կարապետի և տեղի այլ իշխանների հետ 1404-ին ժողով է գումարել (տես Սսի ժողուխեր), որտեղ որոշվել է բնակչությանը գաղթեցնել երկ– րից: Հունիսի 3-ին և 4-ին, առանձին կա– րավաններով, Սսից հեռացել և Կիպրոս ու Եվրոպա է մեկնել քաղաքի բնակչության մեծ մասը, ընդ որում բոլոր իշխանազուն– ները: Նոր ակնկալիքների հույսով Լեռ– նային Կիլիկիա է քաշվել Կոստանդին Կիլիկեցին, իսկ Կ. Ա Կ. մնացել է քաղա– քում՝ պատսպարված բնակիչների հետ: Վերջիններս, չկարողանալով դիմագրա– վել Մսի վրա նորից հարձակված թուրք– մեն ամիրա Ռամազանի զորքերին, հու– նիսի 6-ին անձնատուր են եղել: Օգտվե– լով այն հանգամանքից, որ Կ. Ա Կ. պայ– քարել է Ռամազանի տիրապետության դեմ, Հակոբ Գ Սսեցին ստացել է ամիրայի հաճությունը և գահընկեց արել Կ. Ա Կ–ուն: Ենթադրվում է, որ դրանից քիչ հետո Կ. Ա Կ. թունավորվել է: Գրկ. Օրմանյան Մ„ Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914:
ԿԱՐԱՊԵՏ ԱԴԹԱՄԱՐՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XV դարի 2-րդ կեսի հայ մանրա– նկարիչ: Սովորել է Մինաս նկարչի մոտ: Ստեղծագործել է Աղթամար կղզում: Զա– քարիա նկարչի տոհմից էր: Հոր անունը՝ Հովհաննես, մորը՝ Շար մելիք: Որոշ ձե– ռագրեր եղբոր՝ Մուրադի հետ միասին է նկարազարդել: Երեանի Մեսրոպ Մաշտո– ցի անվ. Մատենադարանում են Կ. Ա–ու տասը ձեռագրերը (JVPJMS 2632,4201,4775, 4875, 4955, 5702, 5738, 6355, 7585, 10128): Կ. Ա–ու, Մուրադի և Կարապետ Բերկրեցու մանրանկարներում զգալի է նրանց ուսուց– Կարապեա Աղթամարցի. «Թագա– վորի օծումը», մանրանկար 1471-ին Աղթամա– րում պատկերազարդված «Մաշտոց»-ից (Երե– վանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադա– րան, ձեռ. M 5702) չի՝ Մինասի արվեստի ազդեցությունը: Նկատելի է աշխարհիկ բովանդակությամբ պատկերների նկատմամբ Կ. Ա–ու նախա– սիրությունը: Հակոբյան
ԿԱՐԱՊԵՏ ԱՆԴՐԻԱՆԱՑԻ (1630-ական թթ., Ադրիանուպոլիս – մահ. թ. անհտ.), հայ տպագրիչ–հրատարակիչ, թարգմա– նիչ: Սովորել է Ուշիի Ս. Սարգիս վանքի դպրոցում, վանահայր Ոսկան Երնանցա մոտ: 1661-ին վերջինս ուղարկել է Ամս– տերդամ, ուր ստանձնել է Ս. էջմիածնի և Ս. Սարգսի անվ. հայկ. տպարանի ղեկա– վարությունը՝ լույս ընծայելով երկու Սաղ– մոսարան և ժամագիրք: 1664-ից աշխատել է Ամստերդամ եկած Ռսկան Երևանցու հետ, որպես նրա օգնական՝ մասնակցել է 15 անուն գրքերի, այդ թվում՝ Շարակ– նոցի, Աստվածաշնչի, Առաքել Դավրիժե– ցու Պատմության, Վարդան Այգեկցու Աղվեսագրքի հրատարակմանը: 1669-ին հայկ. տպարանը Ամստերդամից տեղա– փոխվել է Լիվոռնո, ուր Կ. Ա. հրատարա– կել է երեք կրոնական գիրք: 1672-ին flu- կանյան տպարանը փոխադրվել ԷՄարսել, իսկ Կ. Ա., անջատվելով հայ հրատարակ– չական խմբից, մնացել է Լիվոռնոյում: Որոշ ժամանակ եղել է Լիվոռնոյի հայ համայնքի քահանա: Թարգմանած գըր– քերից է «Վարդապետութիւն քրիստոնէա– կան» (Ամստերդամ, 1667): Գրկ. Ամատունի Կ., Ոսկան վրդ. Երե– վանցի և իր ժամանակը, Վնտ., 1975: Ի շ– խանյան Ռ., Հայ գրքի պատմություն, հ. 1, Ե., 1977: Ռ. իշխանյան
ԿԱՐԱՊԵՏ P ՈհԼՆԵՑԻ Ծծկեր [ծն. թ. անհտ., գ. Ուլն (Զեյթունի գավառ) – 2.10.1729, Վաղարշապատ], Հայոց կա– թողիկոս՝ 1726-ից: Մովորել և եպիսկոպոս է ձեռնադրվել հավանաբար Մսի կաթողի– կոսարանում: Ապա նշանակվել է Գաղա– տիո (Գալաթիա՝ Անկյուրա կենտրոնով) հայոց թեմակալ: Կաթողիկոսական գահ է բարձրացել Կ, Պոլսի հայոց պատրիարք Հովհաննեսի ջանքերով: Նախորդ կաթո– ղիկոս Աստվածատուր Ա Համադանցին 1725-ի աշնան վերջին արկածամահ էր եղել՝ չհասցնելով անվանել հաջորդին: Երկիրը գտնվում էր պատերազմական վի– ճակում. թուրքերը գրավել էին Այրարատը և շարունակում էին կռիվները Սյունիքում ու Արցախում: Մ. էջմիածնի միաբանները փախել ու ցրվել էին, և կաթողիկոսի օրի– նական ընտրություն Վաղարշապատում հնարավոր չէր: Ուստի, Հովհաննես պատ– րիարքը նախաձեռնել և այն անցկացրել է Կ. Պոլսում: Մտանալով Կ. Պոլսի, Մսի և Երուսաղեմի հայոց աշխարհիկ ու հոգեոր գործիչների համաձայնությունը՝ նա պատ– վիրակներ է հղել Անկյուրա՝ Կ. Բ Ու–ուն Կ. Պոլիս առաջնորդելու: Փետր. 27-ին, Ս. Աստվածածին եկեղեցու 12 եպիսկո– պոսներ կատարել են օծումը: Կ. Բ Ու. առժամանակ մնացել է Կ. Պոլսում և կար– գավորել իրավա–կանոնական ու հոգեոր– դավանական որոշ խնդիրներ ու վեճեր: 1727-ի հունիսի 7-ին Կ. Բ Ու. մեկնել է Կ. Պոլսից, այցելել հայոց հոգեոր թեմերի մի շարք կենտրոններ (Բրուտս, Անկյու– րա, Եվդոկիա են) և 1728-ի սկզբին հասել էջմիածին: էջմիածնում համախմբել է ցրված միաբաններին, կարգավորել վան– քապատկան կալվածագրերը և նպաստել հոգեոր–մշակութային կյանքի զարգաց– մանը (Հակոբ Հովնաթանյանին պատվիր– վել են Մայր տաճարի խորանի կամարի 12 առաքյալների նկարները են): Թաղված է Մ. Հռիփսիմեի տաճարի զավթում: Օրմանյան Մ., Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914:
ԿԱՐԱՊԵՏ ԲԱԳՐԱՏՈհՆԻ, Կարապետ արքեպիսկոպոս [մինչե վարդա– պետ ձեռնադրվելը՝ Հովհաննես Գրիգորի Բագրատունի, 18(30).5.1779, գ. Հունուտ (Մպերի գավառ)–3.6.1856, Ախալցխա], հայ եկեղեցական–հասարակական գոր– ծիչ: Նախնական կրթությունն ստացել է (1791-ից) Ակնի հոգեոր առաջնորդ Մի– քայել արքեպիսկոպոսի մոտ, այնուհետև