տիկի բերքի –ի չափով, հաճախ՝ ավելի շաւո: Այդ բնակչության անխնա շահա– գործումը բազմիցս ապստամբությունների պատճառ է դարձել: Փյունիկեցիների գաղ– թավայրերը (Ոււոիկա, Լեպաիս Մագնա են), որոնք մտել են Կ–ի պետության կազ– մի մեջ, ունեցել են նրա նման հասարա– կական և քաղ. կառուցվածք ե, հավանա– բար, օգտվել են ներքին ինքնավարու– թյունից: Նրանք պարտավոր էին մաքսա– տուրք վճարել Կ–ին իրենց սանտրից: Մ. թ. ա. 535-ին էտրուսկների դաշնակ– ցությամբ Կորսիկայի մոտ ջախջախելով հույն գաղութաբնակների ուժերը և մ. թ. ա. մոտ 500-ին կործանելով Տարտեսսոս պետությունը (Պիրենեյան թերակղզում)՝ Կ. ամրապնդեց իր իշխանությունը և առև– տըրի մենաշնորհը Արևմտյան Միջերկրա– կանում: Սակայն մ. թ. ա. մոտ 480-ին պարտվելով հույներից՝ երկար ժամա– նակ դադարեցրեց հարձակումը նրանց վրա: Մ. թ. ա. V դ. կեսին Կ. իրեն ենթար– կեց հյուսիսային Աֆրիկայի լիբիական երկրագործ բնակչությաևը: Այդ ժամանա– կաշրջանում Կ. ընդգրկում էր Հյուսիսա– յին Աֆրիկան, Արևմտյան Սիկիլիան, Պի– րենեյան թերակղզու հվ–մասը և Սարդի– նիան: Մ. թ. ա. V դ. վերջին Կ. վերսկսեց պայքարը Սիրակուսեի դեմ՝ Սիկիլիային տիրելու համար: Ս. թ. ա. III դ. սկզբին Կ–ի իշխանության տակ է գտնվել գրեթե ամբողջ Սիկիլիան՝ բացառությամբ Սի– րակուսեի: Պունիկյան առաջին պատե– րազմում (մ. թ. ա. 264–241) (տես Պոն՜ նիկյան պատերազմներ մ. թ. ա. 264–146) Կ–ի և Հռոմի միջև պայքարի հիմնական առարկան Սիկիլիան էր: Պարտություն կրելով, Կ. հրաժարվեց Սիկիլիայից՝ հօ– գուտ Հռոմի և վճարեց զգալի ռազմատու– գանք: Ս. թ. ա. 241-ին բռնկեց լիբիացի գյուղացիների ապստամբություն, որին մասնակցեցին նաև փախած ստրուկներ: Կ. մեծ դժվարությամբ մ. թ. ա. 238-ին ճնշեց ապստամբությունը: Մ. թ. ա. III դ. 30–20-ական թթ. իշխանությունը Կ–ում անցավ դեմոկրատական խմբավորմանը, որը գլխավորեց Համիլկար Բարկան (Հռո– մի հետ պատերազմը վերսկսելու կողմնա– կից): Մ. թ. ա. 237–219-ի ընթացքում Կ. ոչ միայն վերականգնեց իր տնտ. և ռազմ, հզորությունը, այլև Համիլկար Բարկայի, Հասդրուբալի և Հաննիբալի արշավանք– ների հետևանքով զգալիորեն ընդլայնեց իր տիրույթները Պիրենեյան թերակղզում (մինչև էբրո գետը): Մ. թ. ա. 219-ին Հաննիբալի կողմից Հռոմին դաշնակից Սագունտ քաղաքի գրավումը Պունիկ– յան երկրորդ պատերազմի (մ. թ. ա. 218– 201) առիթ հանդիսացավ: Այս պատերազ– մի ընթացքում կողմերը պայքարում էին Արևմտյան Միջերկրականում գերիշխա– նության և առևտրում ու ծովագնացության մեջ առավելության հասնելու համար: Թա– փանցելով Իտալիա և մի շարք ճակատա– մարտերում ջախջախելով (ամենախոշորը մ. թ. ա. 216-ին Կաննեի մոտ) հռոմ. բա– նակները՝ Հաննիբալը անմիջական սպառ– նալիք ստեղծեց Հռոմի համար: Սակայն նա չկարողացավ զարգացնել հաջողու– թյունը: Հռոմեացիները պատերազմը տե– ղափոխեցին Աֆրիկա: Մ. թ. ա. 202-ին Զամայի ճակատամարտում պարտվելուց հետո Կ. հաշտության պայմանագիր կըն– քեց Հռոմի հետ: Կ. զրկվեց Իսպանիայի իր տիրույթներից՝ հօգուտ Հռոմի, դրանից բացի, իրավունք չուներ պատերազմներ վարել առանց Հռոմի համաձայնության: Մ. թ. ա. 149-ին Հռոմը, երկյուղելով Կ–ի տնտ. հզորացումից, սկսեց Պունիկյան երրորդ պատերազմը (մ. թ. ա. 14$–146), որի հե– տեանքով Կ., եռամյա պաշարումից հետո, լիովին ոչնչացվեց, իսկ բնակչությունը ստրկացվեց: Կ–ի տարածքի մի մասը տրվեց նումի– դիացիներին, մնացած մասը դարձավ հռոմ. պրովինցիա՝ Աֆրիկա անունով: Կ–ի արվեստը, ծագումով լինելով փյունիկյան, կրել է Հին Եգիպտոսի և Հու– նաստանի ազդեցությունը: Կ–ում կառուց– վել են բազմահարկ տներ, տաճարներ, դամբարաններ: Պահպանված սակավաթիվ կառույցներից է Ատեբանի աշտարակա– նման, բուրգով պսակված դամբարանը Դուգգայում (մ. թ. ա. 200, ճարտ. Աբա– րիշ): Քաղաքի շրջակայքում հայտնաբեր– ված ոսկերչական իրերը, կավե կանթեղ– ները, անոթները, արձանիկները, դիմակ– ները, ինչպես և մարդկային ֆիգուրների պատկերներով քանդակազարդ սարկո– ֆագները պատկերացում են տալիս Կ–ի արվեստի մասին: M a ա k h h H. A., Kap<hareHCKaH flepacaBa /jo ITyHnqecKHx bohh, «BecTHHK flpeB- Hefi hctophh», 1948, 4; Ն ույն ի, nocjiea- hhh BeK IlyHHqecKoro Kap<hareHa, նույն տե– ղում, 1949, N° 2: A b a h e b B.H., ITyhh- ^ecKHH Kap4)areH b CBeTe HOBeSniHx pacKo- noK, նույն տեղում, 1962, N 3: HI h Փ m a h H. III., B03HHKH0Beime Kap4>areHCKOH aep- acaBbi, M.–Jl., 1963; Meltzer 0.T Ge- schichte der Karthager, Bd 1–3, B., 1879– 1913.
ԿԱՐԹՈՒՆԻՔ, գավառ Մեծ Հայքի Կոր– ճայք նահանգում, շուրջ 550 կմ2 տւպւածու– թյամբ: YII դ. «Աշխարհացոյց»-ում հիշա– տակվում է որպես Կորճայքի 9-րդ գավառ: Գավառի անունը հիշեցնում է Զագրոս լեռների արմ. փեշերին գտնվող Կատունի գյուղը: Կ. անունն առաջացել է բաբելոնա– ցիների և Բաբելոն անվան «Կարդունիաշ» ձեից: Այս գավառից են ծագում Զաքար– յանների նախնիները: Գրկ. և ր և մ յ ա ն U.S., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե., 1963: ԿԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, թեթև արդյունաբերության ճյուղ, արտադրում է վերնահագուստ, սպիտակեղեն, գլխարկ: Նախահեղափոխական Ռուսաստանում կարի ֆաբրիկային արտադրություն գրե– թե չի եղել: Հագուստը կարում էին հիմ– նականում տնայնագործական արհեստա– նոցներում, որոնց տեխ. զինվածության մակարդակը շատ ցածր էր: Հոկտեմբեր– յան հեղափոխությունից հետո Կ. ա. ՍՍՀՄ–ում համակենտրոնացվեց, անհատ արհեստավորները միավորվեցին կարի արտելներում, ստեղծվեցին խոշոր ձեռ– նարկություններ, հետագայում՝ միավո– րումներ՝ «Բոլշեիչկա» (Մոսկվա), Վոլո– դարսկու անվ. (Լենինգրադ), «Ուկրաի– նա» (Կիև), «Գարուն» ու Կ. Ցետկինի անվ. (Երևան) են: 1977-ին ՍՍՀՄ–ում թո– ղարկվել է 20,6 մլրդ ռ. կարի արաադը– րանք: Հայաստանում դերձակությունը միջին դարերում կենտրոնացած էր քաղաքնե– րում: Բնակչության վերնախավերը՝ ֆեո– դալներն ու հոգևորականությունը, հիե– րարխիայի մեջ գրաված իրենց դիրքին հա– մեմատ, հագնում էին հատուկ և որոշակի գործվածքից զգեստներ, որ կարում էին պալատական և վանքապատկան դեր– ձակները, մյուսները պատվիրում էին ար– հեստավորներին: XIX դ. սկզբին Երևա– նում և Ալեքսանդրապոլում կար կարի մոտ 25 արհեստանոց: Տարածված էր տնային պատվերների սիստեմը: Կարի ֆաբրի– կային արտադրություն ստեղծվեց սովե– տական կարգեր հաստատվելուց հետո՝ սկզբում արհեստագործական կոոպերա– ցիայի ու տեղական, ապա՝ պետ. թեթև արդյունաբերության համակարգում: 1926–40-ին գործարկվեցին Երևանի կարի առաջին («Հայկարարդ»), «Կրասնի շվեյ– նիկ», «Գարուն» արտադրական միավոր– ման գլխամասային, Լենինականի, Կի– րովականի Ստ. Շահումյանի անվ. կարի ֆաբրիկաները: Ետպատերազմյան տարի– ներին բարձրարտադրողական տեխնիկա– յով հագեցած նոր ձեռնարկություններ կա– ռուցվեցին Քանաքեռում, Կամոյում, Ալա– վերդում Չարենցավանում: ՀՍՍՀ Կ. ա. 1978-ին թողարկել է 201,5 հզ. ռ. համա– խառն արտադրանք: Ա. Շահմուրաղյան ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱ, կարի արտադրանքի դե– տալների միացման կամ վերջնամշակ– ման մեքենա: Կիրառվում,է կարի, տրիկո– տաժի, վոշիկի և թեթև արդյունաբերու– թյան այլ ճյուղերում, ինչպես նաև կենցա– ղում: Ըւտ նշանակման Կ. մ–ները լինում են սովորական կարի, շրջակարի, գաղտ– նակարի, կոճակի ևն: Տարբերում են նաև ունիվերսալ (կատարում է տարբեր տեսակի կարեր, տարբեր երկարության և տարբեր ուղղություններով թակալակա– րեր) և մասնագիտացված (կատարում է որոշակի գործողություններ) Կ. մ–ներ: Վերջինները սովորաբար կիսաավտոմատ են (տրւ|ած գործողությունը կատարելուց հետո աւ տոմատ կանգնում են): Կ. մ–ները, ստորաբաժանվում են 2 ենթախմբի՝ մա– քոքային և շղթայական կութերով: Միև– նույն ենթախմբի բոլոր Կ. մ–ները շատ նման են ինչպես գործողության սկզբուն– քով, այնպես էլ աշխատանքային օրգան– ների կոնստրուկցիայով: Ունիվերսալ Կ. մ–նյերից առավել տարածված է մաքոքա– յին կութով միասեղ Կ. մ., որի հիմնական տարրերն են ասեղի, թելաքաշիչի, մաքո– քի, գործվածքի շարժիչի մեխանիզմները: Արդյունաբերության մեջ կիրառվող Կ. Կարի մեքենա «Պոդոլսկ 142»