Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վարդապետարան: Թաթար–մոնղոլական տիրապետության օրոք Կ. անկում ապրեց: 1394-ին Կ. գրավեց և ավերեց Լենկթեմուրը: Այնուհետև թուրք–պարսկական զինաբախումների ընթացքում (XVI–XVIII դդ.) Կ. մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել և ենթարկվել նորանոր ավերածությունների: 1639-ի պայմանագրով Կ. անցել է Թուրքիային և դարձել էլայեթի (վիլայեթի) կենտրոն: 1639-ից հետո տնտեսապես որոշ զարգացում է ապրել: Մինչև 1670-ը Կ. շարունակում էր մնալ որպես Վանանդի եպիսկոպոսանիստ: Ուներ ռազմավարական կարևոր նշանակություն: Կ–ի հս–ում, Կարսագետի ափին, բարձր և անառիկ տեղանքում կառուցված էր միջնաբերդը, որը ստորգետնյա ուղիով կապված էր գետի հետ: Միջնաբերդը չորս կողմից շրջապատված էր անմատչելի ժայռերով և անդնդախոր հովիտներով: Կարսագետի վրա գցված էին քարաշեն կամուրջներ: 1548-ին Թուրքիան գրավեց Կ. և 1579-ից դարձրեց իր կարևոր ռազմ. հենակետերից մեկը: Միջնաբերդը հիմնովին վերաշինվեց, ավելացվեցին չորս նոր ամրություններ (մարտկոցներ), արլ. կողմում փորվեց խոր խրամափոս: XVII դ. թուրք ուղեգրող Էվլիյա Չելեբին նշում է, որ Կ–ի բերդն ուներ քարաշեն ամրակառույց պարիսպներ` պահակատներով, երկաթե երեք դարպասներ, 220 ամրակուռ աշտարակներ, 2080 պատնեշ և պատվար: Պարիսպների անկյուններին կային չորս մեծ աշտարակներ` հայերեն արձանագրություններով (XII և հետագա դարերի) և խաչարձաններով: Պարսից Նադիր շահը երկու անգամ (1735 և 1744) պաշարեց Կ., բայց գրավել չկարողացավ: Ռուս–թուրքական պատերազմից հետո Կ–ի միջնաբերդը նորից վերակառուցվեց: Կարսագետի զույգ բարձրադիր ափերին հիմնվեցին նոր ամրություններ, որոնք միմյանց միացվեցին կամուրջներով, ճանապարհներով: XIX դ. սկզբին Կ. ուներ 850 տուն բն., որից 600-ը՝ հայ: 1830-ին մոտ 5500 հայեր Կ–ից գաղթեցին Փամբակ - Շորագյալի դիստանցիա, իսկ Արևմտյան Հայաստանից Կ. գաղթեցին նոր բնակիչներ:
1828-ի հունիսի 23-ին ռուս, զորքը գրավեց Կ., բայց հաջորդ տարի վերադարձրեց Թուրքիային: 1855-ի նոյեմբ. 16-ին, 6-ամսյա պաշարումից հետո, ռուսները կրկին տիրեցին Կ–ին, բայց 1856-ի օգոստ. 6-ին դարձյալ վերադարձրեցին: 1877-ի նոյեմբ. 6-ին ռուս, զորքը, գեն. Հ. Լազարևի գլխավորությամբ, երրորդ անգամ գրավեց Կ.: Ռուսաստանի կազմում Կ. դարձավ Կարսի մարզի կենտրոն, զարգացավ, ավելացավ բնակչության թիվը: 1878-ից հետո Կարս գետի աջ ափին, միջնաբերդից հվ. ընկած հարթության վրա, առաջացան Կ–ի նոր թաղամասերը` ընդարձակ փողոցներով, քարաշեն տներով: Կարինից, Ալեքսանդրապոլից, Ախալցխայից, Ախալքալաքից շատ հայեր գաղթեցին Կ.: 1913-ի հունվարի տվյալներով Կ. ուներ 12175 բն., որից 10250-ը՝ հայ, 912-ը՝ թուրք, մնացածը` հույներ, ռուսներ ևն: Հայերը զբաղվում էին առևտրով, արհեստներով, մասամբ` երկրագործությամբ (քաղաքային վարելահողերում), անասնապահությամբ և մեղվաբուծությամբ: Կարևոր արհեստներն էին՝ դերձակությունը, կոշկակարությունը, քարտաշությունը, հյուսնությունը, թիթեղագործությունը, պղնձագործությունը, ոսկերչությունը: Կային գործարաններ (գարեջրի, օճառի, կրի, աղյուսի, հանքային ջրերի ևն): Կ. խճուղիներով և երկաթուղով կապված էր Ալեքսանդրապոլի (այժմ` Լենինական), Սարիղամիշի հետ: Քաղաքը կառավարում էր ոստիկանական հատուկ վարչությունը, որի կազմում կային երկու պատգամավորներ` քաղաքացիներից: 1883-ից Կ–ում ստեղծվեց Հայոց բարեգործական ընկերության մասնաճյուղ: 1883-ից հրատարակվում էր «Կարս» ռուս, շաբաթաթերթը: XX դ. սկզբին Կ–ում կար հայկական երեք եկեղեցի (Ս. Նշան, Ս. Աստվածածին, Մ. Գրիգոր), ռուսական` երկու (Ս. Առաքելոց, Ս. Միքայել Հրեշտակապետի), հունական` մեկ (Ս. Գևորգ, կից` ուսումնարան): 1827-ին հայերը հիմնեցին վարժարան` 90 աշակերտի համար, որը փակվեց 1830-ին և վերաբացվեց 1856-ին: 1876-ին Կ–ում բացվում է իգական դպրոց: Կ–ում գործում էին արական՝ Լուսավորչյան (1878-ից) և իգական՝ Ս. Շուշանկյան (1879-ից) դպրոցները, համապատասխանաբար` 150 և 65 աշակերտով: XX դ.
Կարս
Կարսի միջնաբերդը
Կարսի բերդի պարիսպները
Տեսարան Կարսից