ները նվիրված են աշխատանքի և աշխա– տունակության ֆիզիոլոգիային և հոգե– բանությանը, մտավոր աշխատանքի առող– ջապահությանը, մարդու զգայարանների հոգեբանաֆիզիոլոգիայի և հոգեբանու– թյան փոխներգործման հարցերին: Երկ. H3H0Ji0rHfl Tpy^a, M., 1931; ITchxo- jiorHH MacKHpoBKH h pa3BeflKH, M.f 1942; HoHHoe 3peHne (nan Jiyqme BHfleTb b TeMHOTe), 2tM., 1946; HHTepopeu,enu;Hfl: nponpnope- ixenu,Ha h hx 3HaneHHe rjisi kjihhhkh, M., 1946;< ruTHeHa yMCTBeHHoro Tpyaa, M., 1948. ԹութուԱջյան Ֆ. Ա. Կեկուլե
ԿԵԿՈՒԼԵ (Kekule) Ֆրիդրիխ Ավգուստ (7.9.1829, Դարմշտատ ––13.7.1896, Բոնն), գերմանացի քիմիկոս–օրգանիկ, Դենտի (Դանտ, Բելգիա, 1858-ից) և Բոննի (1865-ից) համալսարանների պրոֆեսոր, Գերմանիայի քիմ. ընկերության պրե– զիդենտ (1886-ից): Ստացել է թիոքացա– խաթթու (1854), գլիկոլաթթու (1856), նի– դերլանդացի քիմիկոս Ֆրանշիմոնի (1844– 1919) հետ՝ եռֆենիլմեթան և անտրաքի– նոն (1872): Կ–ի հիմնական աշխատանք– ները վերաբերում են տեսական քիմիա– յին: Առաջինն է արտահայտել ծծմբի և թթվածնի «երկհիմնայնության» (այսինքն՝ երկատոմայնության կամ երկարժեքակա– նության) մասին գաղափարը (1854): 1857-ին տարրերը բաժանել է միա–, երկ– և եռհիմնայնության, գերմանացի քիմի– կոս Ա. Կուբեի հետ միաժամանակ ածխա– ծինը համարել քառատոմ տարր: 1858-ին շոտլանդացի քիմիկոս Ա. Կուպերի հետ ցույց է տվել ածխածնի ատոմների մի– մյանց շղթայաձե միանալու ունակությու– նը: Հետագա տարիներին Կ. մշակել է բազմատոմ ռադիկալների տեսությունը: 1865-ին առաջարկել է բենզոչի կառուց– վածքի ցիկլիկ բանաձեը: Պարզել է ազո– և դիազոմիացությունների կառուցվածք– ները: Գրկ–ՀԼ^գտ, M», Hctophh xhmhh, nep. c HTaji,, 2 H3fl., M., 1975; M a h o ji o b K., BejiHKHe xhmhkh, nep. c 6onr., t. 2, M., 1976.
ԿԵՂԵՎ (բույսերի), ցողունների և արմատ– ների ծայրամասային, կամբիումից դուրս գտնվող մաս. կազմված է տարբեր կա– ռուցվածքով ու ծագումով հյուսվածքնե– րից: Ըստ ծագման տարբերում են առաջ– նային և երկրորդային Կ.: Առաջնա– յին Կ. ձևավորվում է աճման կոնում, մերիսթեմայի արտաքին շերտից, առաջ– նային ծածկող հյուսվածքի (ցողուններում՝ Էպիդերմիսի, արմատներում՝ էպիբչեմի) և կենտրոնական գլանի միջե: Առաջնա– յին Կ. սովորաբար կազմված է պարեն– քիմից և լավ զարգացած է բոլոր բույսերի արմատներում, իսկ երկշաքիլավոր և մեր– կասերմ բույսերում՝ նաև արմատապտուղ– ներում ու ցողուններում: Երկշաքիլ բույ– սերի ցողունում առաջնային Կ–ի արտա– քին մասը մեծ մասամբ կոլենքիմն է, միաշաքիլների արմատում՝ էքսոդերմը: Առաջնային Կ–ի ներքին շերտը՝ էնդոդեր– մը, կպած է կենտրոնական գլանին և հաճախ վսՈո է արտահայտված: Երկ– րորդային Կ. (երկրորդային ֆլոեմա կամ լուբ) գոյանում է կամբիումից, կազմ– ված է մաղանման խողովակներից, ուղեկ– ցող բջիջներից, լուբային պարենքիմից, մեխանիկական թելիկներից և ծառայում է ֆոտոսինթեզից առաջացող նյութերը բույ– սի տերեներից դեպի տարբեր մասերը փոխադրելու համար: Երկրորդային Կ. 1–2 տարի գործում է որպես փոխադրող հյուսվածք, ապա խորը շերտերում խցան առաջանալու հետեանքով Կ–ի բջիջները մահանում են և վերածվում կճեպի: Վեր– ջինս մտնում է բազմամյա ծառերի Կ–ի բաղադրության մեջ և ծառայում բնափայ– տը քիմ. և մեխանիկական ազդեցությունից պաշտպանելու համար: Բացարձակ չոր Կ. հիմնականում բաղկացած է լիգնինից (27–33%), թաղանթանյութից (16–23%), 14–30% էքստրակտիվ նյութերից են: Կենցաղում Կ. սովորաբար անվանում են ցողունից և արմատից հեշտությամբ ան– ջատվող արտաքին մասը: Երիտասարդ ծառերի Կ–ի մակերեույթը հարթ է, ծերաց– ման ընթացքում նրա վրա ճեղքեր են գո– յանում: Ըստ մակերեույթի բնույթի տար– բերում են ակոսավոր, թեփուկավոր, թե– լանման, գորտնուկանման Կ–ներ: Կ–ի գործնական արժեքը բազմազան է: Խցա– նակաղնու, թավշածառի խցանաշերտից ստանում են խցան և ջերմամեկուսիչ նյու– թեր, կաղնու, ուռենու, եղևնու Կ–ից՝ կաշ– վի արտադրության մեջ օգտագործվող դա– բաղանյութեր, քինածառի Կ–ից պատրաս– տում են դեղանյութեր:
ԿԵՂԵՎԱԿԵՐՆԵՐ (Ipidae կամ Scolyti- dae), բզեզների ընտանիք: Մարմինը գլա– նաձե է, գորշ կամ սե գույնի: Երկարու– թյունը՝ 0,8–12 մմ: Բեղիկները ծնկաձե են, գուրզավոր, թաթիկները՝ քառահատված; Ոտքերը փորող են: Թրթուրը սպիտակ է, առանց ոտքերի: ՍՍՀՄ–ում հայտնի է ավելի քան 300, ՀՍՍՀ–ում՝ 59 տեսակ: Կեղևակեր եղենաբզեզ. ա. բզեզ, p. թրթուր Ապրում են կեղեի տակ, հազվադեպ՝ կեղե– վում, բնափայտում, արմատներում, խո– տաբույսերի ցողուններում, արևադար– ձային առանձին տեսակները՝ պտուղնե– րում ու սերմերում: Սեծ վնաս են հասց– նում անտառներին, այգիներին, պուրակ– ներին, պտղատու ծառատեսակներից՝ խնձորենուն, փշատենուն: Ձվադրման հա– մար կեղևի վրա անցքեր են բացում, անց– նում «ամուսնական խցիկ», որտեղ և արուն բեղմնավորում է մեկ կամ մի քանի էգերի: Ձմեռում են բզեզը և թրթուրը: Կ–ով բնա– կեցված ծառերն արագ չորանում են: Կ. միաժամանակ ծառերի հիվանդություններ տարածողներ են: ԿԵՂԾ ԱԼՐԱՑՈՂ, պ երոնոսպորոզ, բույսերի վտանգավոր հիվանդություն: Հարուցիչը ֆիկոմիցետների դասի, պերո– նոսպորայինների ընտանիքի մակաբույծ սնկերն են: Վնասվում են բույսերի կանաչ մասերը, առավելապես տերևները: Բույ– սի հիվանդ մասերի վրա առաջանում են մահացող հյուսվածքների բծավորություն– ներ, որոնց ստորին կողմում երևում է սպիտակ, մոխրագույն կամ մանուշակա– գույն փառ՝ սնկի սպորատվությամբ: Հի– վանդության զարգացմանը նպաստում են օդի և հողի խոնավությունը և մեղմ կլի– ման: Հարուցիչների սնկամարմինը հիմ– նականում միամյա է, որը բույսի վարակ– ված մասերի հետ մահանում է, բայց կարող է լինել նաև բազմամյա՝ պահպան– վելով պալարներում, արմատներում, սո– խուկներում և բույսի ձմեռող այլ օրգաննե– րում: Պերոնոսպորայինների ընտանիքի բոլոր տեսակի սնկերը մակաբույծ են ըստ բույսերի: Առավել վնասակար են խաղողի միլդիուն, կաղամբի, ծխախոտի, սոխի, արևածաղկի, վարունգի, առվույտի Կ. ա.: ՀՍՍՀ–ում խիստ վնասաբեր են խաղողի միլդիուն, ծխախոտի, սոխի Կ. ա.: Պայքարի միջոցները, ճիշտ ագրոտեխնի– կա, կայուն սորտերի ընտրություն, փո– շոտում կամ սրսկում սնկասպաններով: ԿԵՂԾ ԴՄԻՏՐԻ I (ծն. թ. անհտ.-1606), ինքնակոչ–արկածախնդիր, որ ներկայա– ցել է որպես ռուսական գահաժառանգ Դմիտրի Իվանովիչ, ռուսական ցար 1605– 1606-ին: Ծագումն անհայտ է: 1604-ի աշ– նանը լեհ–լիտվ. ջոկատներով անցել է ռուս, սահմանը և ռուս, ֆեոդալների մի մասի աջակցությամբ, օգտվելով Բորիս Գոդունովի մահից հետո քաղաքում ծա– գած ապստամբությունից, 1605-ի հունի– սին մտել Մոսկվա: Որպես ցար փորձել է վարել ինքնուրույն ներքին և արտաքին քաղաքականություն: Սպանվել ԷՎ. Շույս– կու գլխավորած ազնվականական դավա– դրությամբ՝ Մոսկվայում բռնկած հակա– լեհական ժող. ապստամբության ժամա– նակ: ԿԵՂԾ ԴՄԻՏՐԻ II (ծն. թ. անհտ.–1610), ինքնակոչ–արկածախնդիր, որ ներկայա– ցել է որպես 1606-ի դավադրությունից փրկված ռուսական գահաժառանգ Դմիտրի Իվանովիչ (տես Կեղծ Դմիւորի /): Ծագումն անհայտ է: Լեհական և հվ. ռուս, ազնվա– կանների ջոկատներով 1607–08-ին պար– տության է մատնել Վ. Շույսկու զորքը և շարժվել Մոսկվա: Տուշինոյի ճամբարում ստեղծած նրա կառավարությունը փաստո– րեն լեհերի ձեռքին էր: 1609-ին Ռուսաս– տանի դեմ լեհական բացահայտ ինտեր– վենցիայից հետո վարկաբեկվել և փախեւ է Կալուգա, որտեղ և սպանվել է: ԿԵՂԾ ԹԻՎ, տես Կոմւցւեբս թիվ: ԿԵՂԾ ԿԱՊԻՏԱԼ, կապիտալ, որ գոյու– թյուն ունի արժեթղթերի (բաժնետոմս, կապիտալիստական ձեռնարկությունների և պետական փոխառությունների պարտա– տոմս, հիպոթեկային բանկի գիավադըր– ման թերթիկ) ձևով և, չունենալով իրական