Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նաչ բույսերն ստեղծում են Երկրի արդի մթնոլորտի թթվածնի ողջ զանգվածը են: Ավելի բազմազան և բազմաբնույթ է օր– գանիզմների ու նրանց կենսագործունեու– թյան արգասիքների անուղղակի ազդե– ցությունը երկրաքիմիական պրոցեսների վրա: Միկրոօրգանիզմները մասնակցում են, օրինակ, երկաթի, մանգանի և այլ տարրերի օքսիդացմանը, վերականգնում սուլֆատները՝ առաջացնելով ծծմբի կեն– սածին հանքավայրեր: Կենդանի նյութը Ւ1շՕ–ի և ՇՕշ–ի հետ բացառիկ դեր է խաղում հողմահարման և նստվածքային ապարների առաջացման պրոցեսներում: Իր երկրաբանական գործունեությամբ հսկայական կենսաերկրաքիմիական դեր է կատարում մարդը: Ամեն տարի Երկրի ընդերքից հանվում է բնակչության մեկ շնչին ընկնող մինչե մի քանի տասնյակ ա ապար: Մարդն ազդում է մթնոլորտի, կենսոլորտի, երկրակեղեի քիմ. և իզո– տոպային բաղադրության վրա, և այդ ազդեցությունը, գնալով, անընդհատ աճում է: Գրկ .BepHaacKHft B# H., XHMHqecKoe cTpoeHHe ճււօշՓ^րա 3cmjih h ee 0Kpy»eHHH, M>, 1965.

ԿԵՆՍԱԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼՆԵՐ, բիոէլեկտրական պ ո տ և ն– ց ի ալներ, էլեկտրական պոտենցիալ– ներ. առաջանում են մարդու, կենդանի– ների ու բույսերի հյուսվածքներում, առան– ձին բջիջներում և հանդիսանում են գրգըռ– ման, արգելակման պրոցեսների կարևո– րագույն բաղադրամասը: Կ. պ–ի առկա– յությամբ են պայմանավորված բժշկագի– տության մեջ լայն տարածում գտած էլեկ– տրակարդիոգրաֆիայի , էլեկտրաէնցեֆա– լոգրաֆիայի, էլեկտրամիոգրաֆիայի մե– թոդները: Կենդանի օրգանիզմում Կ. պ–ի գոյության մասին առաջին տվյալներն ստացել են XVIII դարում, էլեկտրական օրգաններ ունեցող որոշ ձկների հետազո– տությունից; Իտալացի ֆիզիոլոգ, բժիշկ Լ Գալվանիի ուսումնասիրությունները Կ. պ–ի վերաբերյալ գիտության առաջաց– ման հիմք դարձան: Կատարվեց 2 խոշոր հայտնագործություն, փաստեր կուտակ– վեցին կենդանի հյուսվածքներում կենսա– հոսանքների առկայության մասին, և բա– ցահայտվեց տարբեր մետաղների օգնու– թյամբ էլեկտրական հոսանք ստանալու նոր սկզբունքը: Գերմ. ֆիզիոլոգ է. Դյու– բուա–Ռայմոնը ապացուցեց Կ. պ–ի առ– կայությունը մկաններում ու նյարդերում՝ հանգստի և գրգռման վիճակում: Նյար– դային և մկանային բջիջների Կ. պ. բա– ժանվում են. հանգստի, գործողության, ետսինապսային և գեներատորային պո– տենցիալների: Հանգստի պոտեն– ցիալ (ՀՊ, հանգստի թաղանթային պո– տենցիալ), հանգստի շրջանում կենդանի բջջի պրոտոպլազմայի արտաքին մակե– րևույթի և ներքին պարունակության միջև առկա է պոտենցիալների տարբերու– թյուն, որը 60–90 մվ է: Թաղանթի ար. տաքին մակերևույթի նկատմամբ ներ– քինը լիցքավորված է էլեկտրաբացասա– կան: Ցու. Բեռնշտայնի (1902, 1912), Ա. Հոջկինի և Բ. Կացի (1947) ուսումնա– սիրությունները պարզել են, որ ՀՊ պայ– մանավորված է հանգստի վիճակում գտնը– վոդ թաղանթով ^-իոնների ընտրողա– կան թափանցելիությամբ: 1Հ+փ կոն– ցենտրացիան պրոտոպլազմայում մոտ 50 անգամ մեծ է, քան բջջից դուրս եղած հե– ղուկում: Այդ պատճառով 1Հ+-դիֆուզվե– լով բջջի ներսից դեպի արտաքին միջա– վայր՝ իր հետ տանում է դրական լիցքեր: Թաղանթի ներսի կողմը, որն անթափան– ցելի է խոշոր օրգ. անիոնների համար, լիցքավորվում է բացասական: Քանի որ հանգստի վիճակում ^+–իոնների թա– փանցելիությունը թաղանթով մոտ 100 անգամ փոքր է 1Հ+-ի թափանցելիությու– նից, ապա Na+^ դիֆուզիան թաղանթով դեպի պրոտոպլազմա աննշան նվազեց– նում է ՀՊ: Կմախքային մկանաթելերում ՀՊ–ի առաջացման պրոցեսում մեծ է Cl“ -իոնների դիֆուզիան դեպի պրոտոպլազ– մա: Գործող ու թյան պոտեն– ցիալ (ԳՊ), բոլոր գրգռիչները բջջի վրա ազդելով առաջացնում են ՀՊ–ի նվազում, և երբ այն հասնում է կրիտիկական ար– ժեքի (շեմքի), առաջանում է ակտիվ պա– տասխան՝ ԳՊ: ԳՊ–ի վերընթաց փու– լում կարճատև փոփոխվում է թաղանթի ներքին մակերևույթը, վերալիցքավոր– վում է և դառնում դրական պոտենցիալ: ԳՊ առավելագույն արժեքին հասնելով սկսում է նվազել, և թաղանթի մակերևույ– թի պոտենցիալը վերադառնում է ելակե– տային վիճակին՝ ՀՊ–ի արժեքին: ՀՊ–ի ԼՐԻՎ վերականգնումը տեղի է ունենում միայն պոտենցիալի հետքային ապաբևե– ռացման կամ հիպերբևեռացման ավար– տից հետո, որոնց տևողությունը նշանա– կալիորեն գերազանցում է ԳՊ–ի պիկի տևողությանը: Թաղանթային աեսության համաձայն գրգռիչի ազդեցությամբ թա– ղանթի ապաբևեռացումն առաջ է բերում Na+–իոնների հոսքի ուժեղացում դեպի պրոտոպլազմա, որը Փոքրացնում է թա– ղանթի ներքին կողմի բացասական պո– տենցիալը և մեծացնում ապաբևեռացու– մը: Դա իր հերթին հասցնում է Na^-h թա– փանցելիության հետագա բարձրացման և ապաբևեռացման նոր մեծացման: Նըշ– ված պրոցեսի շնորհիվ տեղի է ունենում թաղանթային պոտենցիալի փոփոխու– թյուն, որը բնորոշ է ԳՊ–ին: ^+-իոնների թափանցելիության բարձրացումը (մեծա– ցումը) կարճատև է, որին հաջորդում է անկումը, հետևաբար իոնների հատի նվա– զումը դեպի պրոտոպլազման. Ի տարբե– րություն Na+-^ K^-ի թափանցելիությու– նը շարունակում է աճել, որը հանգեցնում է բջջից 1£+-իոնների արտահոսքին: Այս փոփոխությունների շնորհիվ ԳՊ սկսում է նվազել, որը տանում է ՀՊ–ի վերականգ– նըման: Ետսինապսային պոտեն– ցիալներ (ԵՄՊ), առաջանում են նյարդային և մկանային բջիջների թա– ղանթների այն մասերում, որոնք անմիջա– պես սահմանակից են սինապսային վեր– ջույթներին: Ունեն մի քանի մվ ամպլի– տուդ, 10–15 մվրկ տևողություն: ԵԱՊ ենթւսբաժանվում է 2 տիպի՝ գրգռող ԵՄՊ (ԳԵՄՊ) և արգելակող՝ ԱԵՄՊ: Առաջինն իրենից ներկայացնում է ենթասինապսա– յին թաղանթի տեղային ապաբևեռացում, որը պայմանավորված է համապատաս– խան մեդիատորի ազդեցությամբ (օրի– նակ, ացետիլխոլինը նյարդերի և մկան– ների միացման տեղում): ԳԵՍՊ–ն, որոշ շեմքային արժեքի հասնելով, բջջում առա– ջացնում է ԳՊ: ԱԵԱՊ արտահայտվում է թաղանթի հիպերբևեռացմամբ, որը պայ– մանավորված է արգելակող մեդիատորի ազդեցությամբ: Ի տարբերություն ԳՊ–ի, ԵՄՊ–ի ամպլիտուդը աստիճանաբար մե– ծանում է նյարդային վերջույթից արտա– դրվող մեդիատորի քանակության ավե– լացման հետ: Գեներատորային պոտենցիալ– ներն առաջանում են զգացող նյարդային վերջույթների՝ ռեցեպտորների թաղան– թում: Արտաքինից նման են ԳԵՍՊ–ին, նրանց ամպլիտուդը մի քանի մվ է Կ. կախված է ռեցեպտորի վրա կիրառված գրգռիչի ուժից: Գեներատորային պոտեն– ցիալների իոնային մեխանիզմն անբա– վարար է ուսումնասիրված: Կլինիկայում Կ. պ. գրանցվում են մաշկի վրա դրվող էլեկտրոդների միջոցով: Գրկ. 3 K K JI C JX >K., OH3HOJIOrHfl HepBHMX KJieTOK, nep. c amyi., M.f 1959; Xofl** khh A.f HepBHMH HMnyjibc, nep. c amyi., M*f 1965.

ԿԵՆՍԱԷՆԵՐԳԵՏԻԿԱ, կենսաբանա– կան էներգետիկա, ուսումնասի– րում է օրգանիզմի կենսագործունեության ընթացքում փոխակերպվող էներգիայի մե– խանիզմները: Կ–ում կիրառվող մեթոդնե– րը ֆիզիկա–քիմիական են, օբյեկտները և խնդիրները՝ կենսաբանական, հետևա– բար Կ. մուեկոդային կենսաբանության, կենսաֆիզիկայի և կենսաքիմիայի բաղ– կացուցիչ մասն է կազմում: Կ–ի սկիգբը դրվեց գերմանացի բժիշկ Ցու. Մայերի գիտական աշխատանքներով, որը մար– դու օրգանիզմում ընթացող էներգետիկ պրոցեսների ուսումնասիրության հիման վրա հայտնաբերեց էներգիայի պահպան– ման և փոխակերպման օրենքը (1841): Մկզբնական շրջանում Կ. հետազոտում էր կենդանի օրգանիզմում էներգիայի աղ– բյուր հանդիսացող պրոցեսները (շնչառու– թյուն, խմորում), օրգանիզմի էներգետիկ հաշվեկշիռը, փոփոխությունները տարբեր պայմաններում (հանգիստ, շրջապատի ջերմաստիճան ևն): XX դ. կեսերին կեն– սաբանական գիտությունների արագ զար– գացման շնորհիվ Կ–ում առաջնակարգը դարձավ կենդանի օրգանիզմում էներգիա– յի փոխակերպման մեխանիզմների ուսում– նասիրությունը: Կ–ի բնագավառում տար– վող աշխատանքները բխում են այն միակ գիտական տեսակետից, ըստ որի կյանքի երևույթների համար լրիվ կիրառելի են քիմիայի և ֆիզիկայի օրենքները: Սա– կայն կենսաբանական կառուցվածքների բարդությունը, առանձնահատկությունը և նրանցում ընթացող պրոցեսների իրա– կանացումը պայմանավորում են մի շարք խորը տարբերություններ Կ–ի և անօրգա– նական աշխարհի էներգիայի միջև: Առա– ջին արմատական տարբերությունն այն է, որ օրգանիզմները բաց համակարգեր են, գործում են միայն միջավայրի հետ նյութերի և էներգիայի մշտական փոխա–