Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սարձակող միջատների արուների և էգերի համար Կ. միմյանց գւոնելու ազդանշան է, ձկներինը՝ լուսավորելու և որսին գայթա– կղելու, թանաքաձկանը՝ գիշատիչներից պաշտպանվելու են: Արձակվող լույսը կա– րող է լինել կարմիր, կանաչ, դեղին կամ երկնագույն: Տես նաև Լյումինեսցենցում, ՔեմոԱումինեսցենցոււ1:

ԿԵՆՍԱԾԱՌ (Biota), նոճազգիների ըն– տանիքի միատուն ծառերի և թփերի ցեղ: Հայտնի է 1 տեսակ. Կ. արևելյան (B. orientalis կամ Thuja orientalis), որի հայրենիքը Չինաստանն ու Կորեան են: Արևելյան կենսածսա Մշտադալար ասեղնատերև ծառ է, բարձ– րությունը՝ 8–10 մ: Տերևները մուգ կա– նաչ են, թեփուկանման, ծառի վրա մնում են 3–5 տարի: Արական հասկիկները գնդաձև են՝ խաչաձև դասավորված 4 զույգ փոշանոթներով: Կոները մինչև հա– սունանաւը կանաչ են, մսալի, հասունա– նալուց հեւոո դառնում են չոր, կարմրա– դարչնագույն: Սերմերը արտաքինից նը– ման են ցորենի հատիկների, հիմքում ունեն սպիտակ բիծ, հասունանում են երկ– րորդ տարում: Կ. ունի պարտեզային բազ– մաթիվ ձևեր՝ գնդաձև, բրգաձև, կոնա– ձե, գաճաճ, որոնք որպես դեկորատիվ բույսեր աճեցվում են ՄՍՀՄ հվ. շրջան– ներում, այդ թվում նաև Հայաստանում:

ԿԵՆՍԱԾԻՆ ԽԹԱՆԻՉՆԵՐ, բիոգեն խթանիչներ, կենսաբանական ակ– տիվությամբ օժտված նյութեր, որոնք որո– շակի պայմաններում առաջանում են բու– սական և կենդանական հյուսվածքներում: Կ. խ–ի մասին ուսմունքն առաջինը մշա– կել է սովետական ակնաբան Վ. Ֆիչա– ւոովը: Կ. խ–ի քիմ. բաղադրությունը և ազդեցության մեխանիզմը պարզաբան– ված չեն: Կ. խ. պարունակող պատրաս– տուկները ստացվում են բուսական և կեն– դանական ծագում ունեցող հյուսվածքները անբարենպաստ պայմանների (սառեցում, երկարատև մթություն, ռենտգենյան կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներ) ազդեցությանը ենթարկելով, ինչպես նաև տորֆից, լիմանային ցեխից են: վերջին– ներիս մեջ Կ. խ–ի առկայությունը պայմա– նավորված է մեռած միկրոֆլորայով ե միկրոֆաունայով: Թողարկվում են Կ. խ. պարունակող մի շարք պատրաստուկներ, հալվեի հեղուկ մզվածք, հալվեի լինի– մենտ, ֆիբս են: Հիշյալ պատրաստուկ– ները նշանակվում են քրոնիկական բոր– բոքումների, կազմափոխման և ապաճ– ման պրոցեսների ժամանակ: Կ. խ–ի կի– րառումը դրական արդյունք է տալիս աչքի տարբեր հիվանդությունների, ստամոքսի խոցի, մաշկի տրոֆիկ խոցերի ժամանակ: Անասնաբուծության մեջ Կ. խ. պարունակող պատրաստուկներն օգտա– գործվում են բուժիչ նպատակով (երկա– րատև, չապաքինվող վերքերի, խոցերի, էկզեմաների, ոսկրերի կոտրվածքների, մաստիտների ևն դեպքում), ինչպես նաև մատղաշների աճի խթանման, գյուղատնտ. կենդանիների բազմապտղաբերության, արտադրողականության բարձրացման համար:

ԿԵՆՍԱԿԱՆ ՆԵՐԿՈՒՄ, վիտալ ն և ր– կ ու մ, կենդանի բջիջների ներկման մե– թոդ. կատարվում է հատուկ ներկերի ոչ թունավոր կոնցենտրացիաներով: Առա– ջինը կիրառել է ավստրիացի Ֆ. Ունգետը, 1848-ին: Ներկերը լինում են. հիմնային (չեզոք կարմիր, մեթիլեն կապույտ ևն) և թթվային (ֆենոլային կարմիր, ցիանոլ ևն): Կենդանիների բջիջներում որոշ ներկեր, դիֆուզ կերպով, ներկում են բջջապլազ– ման, մյուսները հատիկների ձեով կու– տակվում են Գոլջիի համալիրի հատվա– ծում, կորիզն ու բջջապլազման մնում են չներկված: Կենդանի բուսական բջիջնե– րում ներկը խտանում է վակուոլներում, մահացածներում՝ ներկվում են պրոտո– պլաստները: Այս առանձնահատկությամբ տարբերում են մահացած և վնասված բջիջները կենդանի բջիջներից: Թթվային հատիկավորող ներկերը կիրառվում են ռեթիկուլա–էնդոթելային համակարգի տարրերի հայտնաբերման և ուսումնա– սիրման, մեթիլեն կապույտը՝ առանձին նեյրոնների ընտրողական ներկման հա– մար: Բջջաբանական և հյուսվածք աբանա– կան նպատակներով Կ. ն. կիրառվում է ֆիզիոլոգիական հետազոտություններում՝ դեղանյութերի ազդեցությունը պարզելու, բջիջներում և հյուսվածքներում ախտաբա– նական փոփոխությունները ուսումնասի– րելու նպատակով:

ԿԵՆՍԱՀՈՍԱՆՔՆԵՐ, տես Կենսաէփկ– արական պոտենցիաւ:

ԿԵՆՍԱՄԵԽԱՆԻԿԱ, կենսաֆիզիկայի բա– ժին. ուսումնասիրում է կենդանի հյուս– վածքների, օրգանների և ամբողջական օրգանիզմի մեխանիկական հատկություն– ները, ինչպես նաև նրանցում ընթացող մեխանիկական երևույթները: «Կ.» նախ– կինում անվանել են սաղմնաբանության բաժիններից մեկը՝ զարգացման մեխա– նիկան: Շարժումների Կ., հենվե– լով անատոմիայի և տեսական մեխանի– կայի տվյալների վրա, հետազոտում է շարժողական օրգանների կառուցվածքը: Շարժման կենսամեխանիկական ուսում– նասիրությունները լինում են. կառուց– վածքային (մարմնի կինեմատիկական շղթաների ազատության աստիճանների թիվը և բնույթը), կինեմատիկական (հե– տագիծը, արագությունը և արագացումը) և դինամիկական (ներքին և արտաքին փոխազդեցությունների հետևանքով առա– ջացող ուժերը): Հետազոտվող շարժում– ների կինեմատիկական բնութագրերը որոշելու համար օգտագործում են գրանց– ման տարբեր մեթոդներ, որոնցից առա– վել կիրառական են օպտիկականը՝ արա– գացված կինոնկարահանումներ, ցիկլո– գրաֆիա, կիմոցիկլոգրաֆիա, և էլեկտրա– կանը: Նշված մեթոդներով որոշվում են մարմնի տարածական տեղափոխությունը, նրա առանձին մասերի շարժումը միմյանց նկատմամբ ևն: Արյան շրջանա– ռ ու թ յ ա ն Կ. ուսումնասիրում է սրտի և անոթների առաձգական հատկություն– ները, արյան հոսքին ցույց տրվող հիդրավ– լիկական դիմադրությունը, արյան շար– ժումը և սրտի աշխատանքը: Կ. զբաղվում է նաև շնչառական ապարատի, ինչպես նաև առանձին օրգանների (թո– քեր, կրծքավանդակ) շարժումների դինա– միկայի և գործունեության ուսումնասի– րությամբ: Կ–ի հետազոտությունների ըս– կիզբը դրել է Լեոնարդո դա Վինչին, որն անատոմիայի և մեխանիկայի տեսանկյու– նով ուսումնասիրել է մարդու շարժում– ները: Կ–ի բնագավառում կարևոր են Պ. Լեսգաֆտի, Ի. Մեչենովի, Ն. Բեռնշտայ– նի և ուրիշների աշխատանքները: Կեն– սամեխանիկական հետազոտություննե– րը մեծ հետաքրքրություն են ներկայաց– նում գիտության տարբեր ոլորտների՝ աշ– խատանքի և սպորտի ֆիզիոլոգիայի, կլի– նիկական ու ռազմ, բժշկագիտության, վնասվածքների և օրթոպեդիայի համար: Կ. մեծ նշանակություն ունի նաև պրոթե– զավորման գործում: Գրկ.CeqeHOB H.M., O^epK pa6oqnx flBHHceHira qejioBeica, M., 1901; HccjieflOBaHHH no 6H0flHHaMHice xoflbdw, 6era, npwacica, noA pea. H.A. EepHnrreiraa, M., 1940.

ԿԵՆՍԱՇԵՐՏԱԴՐՈհԹՅՈՒՆ, շերտագրու– թյան բաժին, զբաղվում է նստվածքային ապարների շերտերի հարաբերական հա– սակի որոշմամբ՝ նրանց մեջ հանդիպող բրածո օրգանիզմների ուսումնասիրման հիման վրա: Կ. կիրառում է հնէաբանա– կան մեթոդը, որի հիմքում ընկած է էվոլ– յուցիայի անդարձելիությունը, այսինքն պատմական զարգացման ընթացքում կեն– դանիների և բույսերի միատեսակ ձեերի անկրկնելիությունը: Բրածո օրգանիզմնե– րի բազմաթիվ տեսակների լայն տարածու– մը հնարավորություն է ընձեռում համա– դրել իրարից բավականաչափ հեռու վայ– րերի նույնահասակ շերտերը: Զոնաների սահմանազատման համար առավել կարե– վոր են բրածո օրգանիզմների այն խմբե– րը, որոնք ունեցել են կարճատև կյանք, սակայն շատ լայն աշխարհագրական տա– րածում և բազմազանություն (օրինակ, ԲեԼեմնիտները, Նումուփտները): Կ ԵՆ ՍԱՉԱՓ ՈհԹՏՈՒՆ, բիոմետրիա, կենսաբանության բաժին, մաթեմատիկա– կան ստատիստիկայի մեթոդներով մշա– կում և պլանավորում է կենսբ. օբյեկտ– ների ուսումնասիրություններից ստացվող արդյունքները: Կ. որպես ինքնուրույն առարկա ձևավորվել է XIX դ. վերջում, Ֆ. Դալտոնի և Կ. Պիրսոնի, Ռ. Ֆիշերի (Անգլիա) աշխատանքների շնորհիվ: Կ. զարգացման մեծ թափ ստացավ XX դ.՝ կապված կիբեռնետիկայի, հավանակա–