Պատմական տեղեկանք: Կ. անունը կապվում է քաղաքի առասպելական հիմ– նադիր Կիյի հետ: Հիմնադրվել է VI– VII դդ.; Մինչև 1132-ը եղել է Կխեյան Ռու– սիայի քաղ., տնտ. և մշակութային կենտ– րոնը: 1240-ին ավերել են մոնղոլ–թաթար– ները: 1471-ից եղել է Լիտվական մեծ իշ– խանության Կիևյան վոյեվոդության կենտ– րոն: 1569-ին Լյուբլինյան ունիայով անցել է Լեհաստանին: 1654-ին Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանին պատ– մական մեծ նշանակություն է ունեցել նաև Կ–ի համար: XIX դ. զարգացել է արդյունա– բերությունը, բացվել են բուհեր (1834-ին՝ համալսարանը, 1898-ին՝ պոլիտեխնիկա– կան ինստ–ը ևն): Կապիտալիզմի զար– գացմանը զուգընթաց աճել է բանվոր դա– սակարգի թիվը: 1897-ին կազմակերպվեց Կ–ի «Բանվոր դասակարգի ազատագրու– թյան պայքարի միություն»-ը: 1905-ին ըն– տրվեց բանվորների դեպուտատների սո– վետ: 1917-ի Փետրվարյան հեղափոխու– թյունից հետո բուրժուա–նացիոնալիստ– ները կազմեցին հակահեղափոխական Կենտրոնական Ռադան, որը 1917-ի հոկտ. 29 (նոյեմբ. 11)-ին բանվորների և հեղա– փոխական զինվորների ապստամբության հաղթանակից հետո զավթեց իշխանու– թյունը և դաժանորեն ճնշեց 1918-ի հունվ. 16(29)-ին բոլշևիկների ղեկավարությամբ սկսված զինված ապստամբությունը: Կար– միր բանակը հունվ. 26 (փետր. 8)-ին ազա– տագրեց Կ.: 1918-ի մարտի 1-ին Կ. գրա– վեցին գերմանացիները: 1919-ի փետր. 5-ին սովետական իշխանությունը վերա– կանգնվեց: Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45), հերոսական դի– մադրությունից հետո, 1941-ի սեպտ. 20-ին Կ. զավթեցին գերմանացիները: 1943-ի նոյեմբ. 6-ին Առաշին ուկրաինական ռազ– մաճակատի զորքերը, գեն. Ն. Վատուտի– նի հրամանատարությամբ, ազատագրե– ցին Կ.: Հետագայում քաղաքն արագորեն վերակառուցվեց: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1954, 1961), հերոս քաղաքի կոչման արժանացել է 1965-ի մայիսի 8-ին: Կին. Կրեշչատիկը (կառուցապատումը՝ 1950-ական թթ., ճարտ–ներ՝ Ա.Վ. Վլսաով, Ա. Վ. Դոբրովոլսկի, Վ. Դ. Ելիզարով, Բ. Ի. Պրիյմակ, Ա. Ի. Մալինովսկի) Կին, Տ. Գ. Շեչենկոյի անվ. օպերայի և բա– լետի թատրոնի շենքը (1901, ճարտ. Վ. Ա. Շրյոտեր) Տնտեսությունը: Մովետական իշխա– նության տարիներին Կ. դարձել է ԱԱՀՄ և ՈւՄՍՀ արդ. հզոր կենտրոն: Մինչև սո– վետական կարգերի հաստատումը Կ–ի արդյունաբերության մեջ մեծ տեսակա– րար կշիռ ուներ սննդի արդյունաբերու– թյունը: Ներկայումս առավել շատ արտա– դըրանք են տալիս մեքենաշինությունը (բարդ և ճշգրիտ մեքենաշինություն, հաս– տոցների, շինարարական–ճանապարհա– յին մեքենաների արտադրություն, սարքա– շինություն, էլեկտրատեխնիկական և քիմ. մեքենաշինությ ուն, սննդարդյ ունաբեր ու– թյան համար սարքավորումներ ևն), մե– տաղամշակումը, թեթև ու սննդի արդյու– նաբերությունը: Զարգացած է քիմ., շի– նանյութերի, փայտամշակման, գեղար– վեստական ապակու, տեքստիլ, տրիկո– տաժի, կարի, կաշվի–կոշիկի, ծխախոտի արդյունաբերությունը: Կ–ի մոտ է Կիևի ՀԷԿ–ը և ջրամբարը: Քաղաքը գազ է ստա– նում խարկովի մարզից և Մերձկարպատ– ներից: Մեծ թափով զարգանում է բնակա– րանային շինարարությունը: Կառուցվել են բնակելի նոր զանգվածներ և շրջան– ներ. խոշորագույններն են Դառնիցկին և Դնեպրովսկին (Դնեպրի ձախ ափին): Կա– նաչապատ ընդհանուր տարածությունը 49 հզ. հա է, ջրայինը՝ 5,5 հզ. հա: Րւնի մետրոպոլիտեն: Կ–ի շրջակայքում ստեղծ– ված է բանջարեղենի, կարտոֆիլի և անաս– նապահական մթերքների արտադրության մերձքաղաքային խոշոր բազա: ճարտարապետությունը:tX դ. Կ. կազմված էր Վերին (որտեղ Դեսյատիննա– յա եկեղեցին էր, 989–996) և Ստորին (Պոդոլ) քաղաքներից: Վերին քաղաքի կոմպոզիցիոն կենտրոնը Սոֆիայի տա– ճարն էր (1037, վերակառուցվել է XVII դ., որմնանկարները և խճանկար– ները՝ XI դ.): XI դ. են կառուցվել Կիե– Պեչորյան Աայրավանքի և Վիդուբեցկի մենաստանի առաջին կառույցները:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/399
Արտաքին տեսք