Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մլեհ (1169–75), Ռուբեն Գ (1175-87), Լեոն Բ (1187-98):

Կ. Տ–ի թագավորների գ ա հ ա– ցանկը շՀլ Լեոն Բ (1198-1219), Զաբել (1219–STj, Ֆիլիպ (1222–25), Հեթում Ա (1226–69), Լեոն Գ (1269-89), Հեթում Բ (1289–96, 1299–1301), Սմբատ (1296–98), Կոստան– դին Բ (1298-99), Լեոն Դ (1301-08), Օշին (1308–20), Լեոն և (1320–42), Կոստանդին կամ Գվիդոն–Կի (1343–44), Կոստանդին Դ (1345-63), Կոստանդին և (1365–73), Լեոն Զ (1374-75): Լեոն Զ–ի մահից (1393) հետո «Հայոց թագավոր» տիտղոսն անցավ Կիպրոսի Հակոբ I թագավորին: Նրա գահաժառանգ ներն այն կրեցին մինչև Հակոբ II թագա վորի կին Գորնարիոն թագուհու մահը (1489): Հակոբ II-ի նախորդը՝ Շառլոտտա թագուհին, երբ Կիպրոսի գահը հանձնեց իր եղբորորդի Կարլոս Պատերազմիկին, որը Սավոյայի դուքսն էր, այնուհետև Իտալիայում թագավորող Սավոյան տան թագավորները մինչև 1946-ը, ի թիվս այլ տիտղոսների, կրում էին նաև «Հայոց թագավոր» տիտղոսը: 1487-ին Կ. Հ. նվաճեցին օսմանյան թուրքերը: 1640-ից Կ. Հ–ում գրեթե ինք նագլուխ իշխեց ա վտարական Քոզան կամ Գոզան–օղլուն կոչվող ցեղը: 1865-ին սուլ թան Աբդուլ–Ազիզը բնաջնջեց ավշարնե– րին և ամրապնդեց օսմանյան տիրապե տությունը Կ. Հ–ում: Օսմանյան տիրակա լության 1864-ի վարչական բաժանմամբ՝ Կ. Հ. կազմում էր Սղանայի վիլայեթը, որը ստորաբաժանված էր չորս սանջակի (Ադանա, Իչ–իլ, Քոզան, Զաբալ–Բարա– քաթ), 19 կազայի և 23 նահիեի: 1880-ից Մարաշի շրջանը, իբրև առանձին սան ջակ, մտցվեց Հալեպի նահանգի մեջ: Օտար նվաճողների դարավոր տիրապե տության ժամանակ Կ. Հ–ում հետզհետե հաստատվեցին զանազան վաչկատուն ցե ղեր՝ արաբներ, թուրքեր, քրդեր, չերքեզ ներ, գնչուներ ևն: Սակայն նույնիսկ 1894–96-ին և 1909-ին Կ. Հ–ում թուրք, իշխանության կազմակերպած՝ հայերի ջարդերից հետո բնակչության գերակշռող մեծամասնությունը կազմում էին հայերը: Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի 1912-ի տվյալներով՝ Սղանայի վիլայեթում և Մա րաշի սանջակում ապրում էր 377 հզ. հայ: Կ. Բասմաջյանի հաշվումներով՝ 1914-ին Կ. Հ–ի հայերի թիվը հասնում էր առնվազն 380 հազարի, որոնց զգալի մասը բնաջընջ– վեց և տեղահանվեց 1915-ին՝ Մեծ եղեռնի ժամանակ: Առաջին համաշխարհային պա տերազմի ժամանակ Անգլիայի և Ֆրան սիայի միջև կնքված գաղտնի համաձայ– նագրով (տես Սայքս–Պիկոյի համաձայնա գիր 79/6) Կ. Հ. անցնելու էր Ֆրանսիա յին: 2 մլն 600 հզ. հա մշակովի և բեր քառատ հողեր ունեցող Կիլիկիան մեծ հեռանկարներ էր խոստանում ֆրանս. տնտեսության մի շարք ճյուղերի զար գացման համար: Ֆրանսիացի տնտե սագետ Աշարի հաշվումներով՝ միայն Կիլիկիայի բամբակը կարող էր ֆրանս. տեքստիլ արդյունաբերությունը ապահո վել անհրաժեշտ հումքով, իսկ հացահա տիկի արտադրանքը 150 հզ. տ–ից (1914) կարճ ժամանակամիջոցում կարելի էր հասցնել 1 մլն 800 հզ. ա: Բացի այդ, Կի– լիկիան իր դիրքով Ֆրանսիայի համար ռազմավարական կարևոր հենակետ էր դառնալու Մերձավոր Արևելքում: Ֆրանս, կառավարության հետ ստորագրած պայ մանագրի համաձայն՝ Հայկական լեգեո նը (տես ԱրնեԱան Լեգեոն) Թուրքիայի դեմ կռվելու էր միայն Կիլիկիայում և հաղթանակից հետո դառնալու էր ապա գա Կիլիկիայի ինքնավար հանրապետու թյան բանակի կորիզը: Հայկական լե գեոնը 1918-ի սեպտ. 19-ին Արարայի ճակատամարտում (Պաղեստին) թուրք, բանակի դեմ ցուցաբերած խիզախու թյամբ վճռեց մարտի հաղթական ելքը դաշնակիցների օգտին (տես Արարայի ճակաւոամարա 1918): Թուրքիայի պար տությունից և Մուդրոսի զինադադարից (1918) ոետո, նույն թվականի նոյեմ բերի վերջին ու դեկտեմբերի սկզբին երեք գումարտակից (շուրջ 6000 զին վոր) կազմված Հայկական լեգեոնը ֆրանս. կառավարության հանձնարարու թյամբ նավերով Ալեքսանդրետ և Մերսին քաղաքների ուղղությամբ մտավ Կիլի– կիա: Կոտորածներից փրկված և տեղա հանված հայերն այնուհետև վերահաս տատվեցին իրենց հայրենիքում: Ֆրանս. Գերագույն կոմիսարության տվյալներով, 1919-ին Կիլիկիայում ապրում էր 120 հզ. հայ (Փարիզի Հայ Ազգային պատվիրա կության տվյալներով՝ 130 հզ.), 100 հզ. արաբ–անսարի, 30 հզ. քուրդ ու կըզլբաշի, 28 հզ. հույն, 20 հզ. թուրք, 15 հզ. չերքեզ, 5 հզ. ասորի: Իսկ 1920-ին ամբողջ Կիլի– կիայում (ներառյալ Մարաշի սանջակը՝ 30 հզ. հայ բնակչությամբ) ապրում էր շուրջ 160 հզ. հայ: Քանի որ հայկ. զինված ուժերն անբավարար էին Կիլիկիայում ռազմ, և վարչական հսկողություն սահ– մանելու համար, Ֆրանսիան համա– ձայնեց, որպեսզի անգլ. զորքեր ուղարկ վեն այնտեղ: 1919-ի փետր. 15-ից Կի– լիկիայի զինվորական իշխանությունը կենտրոնացվեց անգլ. հրամանատարու թյան ձեռքում: 1919-ի նոյեմբերին անգլ. զորքերին փոխարինեցին ֆրանս. զոր քերը: Սակայն ֆրանս. վարչությունը լուրջ միջոցներ չձեռնարկեց հայերի ան վտանգությունն ապահովելու համար: Ավե լին, տեղերում իշխանությունը մնաց թուրք, պաշտոնյաներին, իսկ մահմեդա կանները չզինաթափվեցին: Օգտվելով ֆրանս. զինվորական վարչության ան վճռականությունից և թույլ դիրքերից՝ քեմալական զորքերն ու տեղի չեթեններն իրենց զենքն ուղղեցին Կիլիկիայի հայե րի դեմ: 1920-ի հունվարին՝ 20-օրյա մար տերում Մարաշ քաղաքի 11 հզ. հայեր ոչնչացվեցին, մնացած 8 հզ. հարկադրա բար գաղթեց Սիրիա: Այնուհետև թուր– քերը պաշարեցին Հաճըն քաղաքը, որի 30–35 հզ. հայ բնակչից (1914) փրկվել էր 6 հազարը: 7-ամսյա հերոսական դիմա դրությունից հետո 1920-ի հոկտ. 15-ին Հաճընի հայերը պարտվեցին, միայն 380 զինվորի հաջողվեց ճեղքել թշնամու պա շարման շղթան և փրկություն որոնել տարագրության մեջ (տես Հաճընի հե րոսամարտ 1920): 1920-ի սկզբին հարկա դրաբար Հալեպ գաղթեցին նաև 6 հզ. ուրֆացի հայեր (մինչև 1915-ի Մեծ եղեռ նը Ուրֆա քաղաքում ապրում էր 30 հզ. հայ): 1920-ի ապրիլի 1-ին քեմալական– ները պաշարեցին Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հզ. այնթապցի հայեր, թեև փրկվեցին թուրք, կոտորածից, սակայն ֆրանս, զորքերի հեռանալուց և Կիլի– կիան քեմալականներին հանձնելուց հե տո, 1921-ի վերջին, հարկադրված եղան գաղթել Սիրիա՝ գլխավորապես Հալեպ (տես Այնթապի ինքնապաշտպանություն 1920–1921): Ողբերգական վախճան ունե ցավ նաև հայ ազգային ազատագրական պայքարի դարավոր միջնաբերդ Զեյթու– նը: 1915-ին բնաջնջվեցին և աքսորվեցին շուրջ 30 հզ. զեյթունցիներ: 1919-ին Զեյ– թուն վերադարձան 1058 փրկվածներ, որոնք 1920-ին կոտորվեցին քեմալական– ների ձեռքով: Այսպիսով, Կ. Հ. հայ բնակ չությունից զրկվեց երիտթուրքերի և քե– մալականների հայասպան քաղաքակա նության հետևանքով: Իսկ ֆրանս. կա ռավարությունը ոչ միայն չկատարեց իր կնքած դաշնակցային պարտավորություն– ները, այլև 1921-ի հոկտ. 20-ի Անկարայի պայմանագրով (տես Թուրք–ֆրանսիա– կան համաձայնագիր 1921) Կ. Հ. հանձնեց Թուրքիային:


Հասարակական–տնաեսական հարաբե րությունները: Կ. Հ. XI–XIV դդ. իր տնտեսական և քաղաքական մակարդա կով եղել է զարգացած ավատատիրական պետություն: Հիմնականում զարգանալով Արշակունյաց և Բագրատունյաց Հայաս տանի ֆեոդալական ավանդների ու սո վորույթների հիման վրա՝ Կ. Հ–ի հասա րակական կարգը որոշ չափով կրել է բյուգանդականի և արևմտաեվրոպակա– նի ազդեցությունը: Հասարակությունը բաժանվել է երկու հիմնական դասակար գի. ա. քաղաքականապես ագատ, ար տոնյալ, ապահարկ, ավատատեր և շա հագործող «ազատներ», բ. իրավազուրկ, հարկատու և շահագործվող «անազատ ներ»: Երկրի իշխանությունը և արտա դրության հիմնական միջոցը՝ հողը, կենտրոնացվել է թագավորի և շուրջ 75 խոշոր ֆեոդալների ձեռքում: Ամենա– խոշոր և ամենահզոր ֆեոդալը եղել է թագավորը: Ամբողջ երկրի հողերի նկատ մամբ թագավորի գերագույն սեփականա տիրական իրավունքը եղել է ձևական: Նրա տիրույթը կոչվել է «տերունի», «ար քունի», «թագավորական», որն աստիճա նաբար ընդարձակվել է ինչպես հարևան հայաբնակ հողերի ազատագրման, այն պես էլ գահին հակոտնյա կամ ապըս– տամբ իշխանների կալվածների բռնա գրավման միջոցով: Արքունի տիրույ թի մեջ են մտել երկրի լավագույն հո ղերը, կարևորագույն բերդերը, ամրոց ները, նավահանգստային կենտրոնները, հանքերը, ձկնորսարանները, վանքերն ու եկեղեցիները: Նոր քաղաքների, բեր դերի, ռազմ, կարևոր շինությունների, նավատորմիղ ունենալու իրավունքը վե րապահվել է թագավորին: Տիրույթների կառավարումը թագավորն իրագործել է արքունիքի միջոցով: Խոշոր ֆեոդալնե րը (կոչվել են «մեծ իշխան», «իշխանաց իշխան», «պարոնաց պարոն», «տեր», «հայ– րենատեր», «աշխարհատեր», «բերդա– տեր») ժառանգաբար, վարչական և սեփա–