Լենինգրադի օպտիկա–մեխանիկական միավորումները: Կինոժապավենի արտա– դրությունը ՍՍՀՄ–ում իրականաց– նում են քիմ. արդյունաբերության ձեռ– նարկությունները: Առաջին կինոժապա– վենն արտադրվել է 1931-ին: Արաադըր– վում է ֆիլմերի նկարահանման (նեգատի– վային), ֆիլմապատճենների բազմացման (պոզիտիվային), օպտիկական ու մագնի– սական շավիղով ձայնի գրառման համար սև–սպիտակ ու գունավոր կինոժապավեն– ներ: 1976-ին կինոժապավենի արդյունա– բերությամբ ՍՍՀՄ աշխարհում գրավում էր երկրորդ տեղը (ԱՄՆ–ից հետո):
ԿԻՆՈԱՐՎԵՍՏ, արվեստի տեսակ, որի երկերն ստեղծվում են կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպա– վորման հատուկ միջոցներով վերարտա– դրված գործողությունների կամ մուլտիպ– լիկացիայի միջոցներով արված պատմու– թյունների կինոնկարահանմամբ: Կ. միա– վորում է տարածական և ժամանակային արվեստների հնարավորությունները, սին– թեզում գրականության, թատերարվես– տի, կերպարվեստի, երաժշտության հատ– կանիշները՝ միայն իրեն հատուկ արտա– հայտչամիջոցների հիման վրա, որոնցից հիմնականը պատկերի վավերական–լուսա– նկարչական բնույթը և մոնտաժն են: Կինո– երկի ստեղծումը ստեղծագործական և ար– տադրական բարդ պրոցես է, ուր միավոր– վում են սցենարի հեղինակ–կինոդրամա– տուրգի, ռեժիսորի, դերասանների, օպե– րատորի, նկարչի, կոմպոզիտորի և մյուս– ների աշխատանքը: Կինոապարատի շար– ժունությունը, կինոնկարահանման ձևերի, եղանակների բազմազանությունը Կ–ին հնարավորություն են ընձեռում մյուս ար– վեստներին անմատչելի կոնկրետությամբ և հավաստիությամբ վերարտադրելու կյանքի ցանկացած դրսևորումները, ան– վերջ փոփոխելով գործողության վայրը, ընտրելով անհրաժեշտ դիտակետեր և լույսի ու գույնի օգնությամբ հասնելով իրադարձությունների տեսա–պատկերային մեկնաբանման: Կինեմատոգրաֆիական կոմպոզիցիան բուն լուսանկարչականից զանազանվում է իր շարժունությամբ՝ ար– տահայտված ինչպես կադրի ներսում կա– տարվող շարժումով, այնպես էլ կադրի շարժումով, տեսադաշտի օպտիկական լայնացմամբ կամ նեղացմամբ՝ էկրանի վրա ընդգրկելով մեծ տարածություն և մարդկային զանգվածներ (ընդհանուր պլան), մարդկանց ոչ մեծ խմբեր ու նը– րանց փոխհարաբերությունը (միջին պլան), մարդու դիմանկար կամ առանձին մանրամաս (խոշոր պլան): Դրա շնորհիվ կադրի սահմաններում կարող են առանձ– նացվել պատկերվող օբյեկտի առավել էական, գեղագիտորեն կարևոր կողմերը: Կադրերի համադրման, մոնտաժման մի– ջոցով խտացվում, կենտրոնացվում է ֆիլ– մի գործողությունը, ստեղծվում տարածա– կան–ժամանակային, իմաստային–հուզա– կան մի նոր, էկրանային իրողություն, բացահայտվում ու մեկնաբանվում են կերպարները, անցուդարձը, հեղինակա– յին ասելիքը: «…Բոլոր արվեստներից մեզ համար ամենակարևորը» (Վ. Ի. Լենին)՝ կինոն, բացառիկ հնարավորություններ ունի բազ– մացնել–աարածելու իր ստեղծագործու– թյունները: Նա ամենաժողովրդական ար– վեստներից է, հանդիսատեսի բարոյա– քաղաքական, գեղագիտական հայացք– ները, ճաշակը կազմակերպող կարևոր միջոց: ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների Կ. գաղափարական հզոր զենք է, խաղաղության, ժողովուրդների բարե– կամության գործոն: Կ–ի զարգացման ըն– թացքում ձևավորվել են նրա չորս հիմնա– կան տեսակները՝ գեղարվեստական (խա– ղարկային), որը դերասանական կատար– ման միջոցներով մարմնավորում է կինո– դրամատուրգիայի կամ էկրանի համար հարմարեցված գեղարվեստական արձակի ու թատերական դրամատուրգիայի, պոե– զիայի երկերը, փասաավավերագրական կինո, որն իր կերպարներն ստեղծում է իրականության անմիջական դիտարկում– ներով, մոււաիպւիկացիա, որը տարաբա– ժանվում է գրաֆիկականի և ծավալա– յինի (տիկնիկային), գիաահանրամաա– չեչի կինոնկար, որն օգտագործում է մյուս երեքի միջոցները՝ գիտության, տեխնիկա– յի, արվեստի պրոպագանդման համար: Ծագելով որպես տեխնիկական ատրակ– ցիոն, «կենդանի լուսանկարչություն»՝ Կ. հետզհետե ձևավորվել է որպես ինքնու– րույն արվեստ: 1930-ական թթ. սկզբին, դառնալով հնչյունային, կինոն խոսքով, երաժշտությամբ, աղմուկներով համա– լրեց իր արտահայտչական զինանոցը: 1930-ական թթ. մշակվեցին գունավոր նկարահանման ներկա տեխնիկական հի– մունքները: 1940-ական թթ. արվեցին ստե– րեոսկոպիկ (ծավալային) կինոպատկեր– ման առաջին փորձերը: 1950-ական թթ–ից սկսեցին նկարահանվել էկրանի տարբեր չափերի համար նախատեսված ֆիլմեր (լայնէկրան, լայնֆորմատ, համայնա– պատկերային, բազմէկրան, շրջապատկե– րային): Ֆիլմի ստեղծումը բաղկացած է երկու պրոցեսից՝ ստեղծագործական և արտա– դրական: Կինոերկի ստեղծման համար հարկավոր է ինդուստրիալ բազա: Այս հանգամանքի բերումով մոնոպոլիստա– կան կապիտալը զավթել է ֆիլմերի ար– տադրության և տարածման միջոցները՝ դրանով դասակարգային–գաղափարական հսկողություն սահմանելով Կ–ի վրա: Կ–ի պատմությունը պայմանաբար բա– ժանվում է 4 շրջանի, առաջինն ընդ– գրկում է Լ. և Օ. Լյումիեր եղբայրների կինոգյուտից (1895) մինչև առաջին համաշ– խարհային պատերազմի վերջը (1918), երբ կինեմատոգրաֆիան տարածվեց ամ– բողջ աշխարհում: Ամենավաղ ֆիլմերում (մոտ մինչև 1908-ը) գործողությունը նկա– րահանվում էր մեկ կետից, խոշոր հատ– վածներով, որոնք կապակցվում էին բա– ցատրող մակագրություններով: Դերասան– ները կիրառում էին թատերախաղի տեխ. հնարքներ՝ հնչող խոսքի բացակայու– թյունը լրացնելով շեշտված դիմախաղով ու շարժումներով: Այդ շրջանի երկրորդ կե– սին (1908–18) սկսվեց Կ–ի սեփական մի– ջոցների յուրացումը՝ կադրի տարածու– թյան ազատ օգտագործում, նկարահան– ման տարբեր պլաններ և մոնտաժ, դե– րասանական ուրույն խաղ, կոմբինացված նկարահանումների տեխնիկայի կատա– րելագործում ևն, որ իրականացվել են ռեժիսորներ ժ. Մելիեսի (Ֆրանսիա), Ջ. Պաստրոնեի (Իտալիա), Դ. Գրիֆիտի, Մ. Սենեաի, Չ. Չապլինի (ԱՄՆ), 6ա.Պրո– տազանովի, Վ. Գարդինի (Ռուսաստան) և ուրիշների ջանքերով: Երկրորդ շրջանն ընդգրկում է 1920-ական թթ., երբ «համր կինոն» ձևա– վորվեց որպես ինքնուրույն արվեստ: Այս գործում վճռական դեր խաղացին սովե– տական կինեմատոգրաֆիստների՝ Ս. էյ– զենշտեյնի, Վ. Պուդովկինի, Լ. Կուլեշովի, է. Շուբի, Զ. Վերտովի և ուրիշների ստեղ– ծագործական որոնումներն ու մարմնա– վորումները: Կուսակցության լենինյան ազգային քաղաքականությունն ապահո– վեց ազգային Կ–ների ստեղծումը: Սովե– տական Կ–ում առաջնային տեղ են գրավել հեղափոխական թեմատիկան, պայքարը նոր կյանքի ստեղծման համար: Աշխարհի առաջադիմական Կ–ի վրա հսկայական ազդեցություն են գործել Ս. էյզենշտեյնի «Պոտյոմկին» զրահանավը» (1925), «Հոկ– տեմբեր» (1927), Վ. Պուդովկինի «Մայրը» (1926), «Սանկտ–Պետերբուրգի վերջը» (1927), Ա. Դովժենկոյի «Արսենալ» (1929), «Հողը» (1930) կինոնկարները: Այս շրջանում համաշխարհային կինո– յում սրվել է պայքարը առաջադեմ Կ–ի և շահութաբեր, հակագեղարվեստական կի– նոարտադրանքի միջև, որի գլխավոր կենտրոնը ՀոլիվՈւդն էր (ԱՄՆ): Հակա– բուրժուական, ռեալիստական Կ. ներկա– յացնում էին ռեժիսորներ Լ. Դելլյուկը, Ա. Գանսը, ժ. Ռենուարը, Ռ. Կլերը (Ֆրան– սիա), Ֆ. Մուռնաուն, Դ. Պաբստը (Գեր– մանիա), Չ. Չապլինը, է. Շտրոհայմը, Կ. Վիդորը (ԱՄՆ) և ուրիշներ: Երրորդ շրջանն ընդգրկում է 1930-ական թթ. և 1940-ական թթ. 1-ին կեսը: Հնչող խոսքը Կ. մոտեցրեց թատրո– նին և գրականությանը՝ պայմաններ ստեղ– ծելով մարդկային բնավորությունների ավելի խոր ուսումնասիրման համար, փո– խելով ֆիլմերի պատկերային և մոնտա– ժային լուծման ձևը: 1930-ական թթ. սովե– տական Կ. հաստատվեց սոցիալիստական ռեալիզմի դիրքերում: Հիմնական տեղ գրավեցին բանվոր դասակարգին, կոլ– տնտեսային գյուղացիությանը, սովետա– կան մտավորականությանը նվիրված ֆիլ– մերը: Կուսակցության՝ որպես ժող. զանգվածների ղեկավարի թեման կենտրո– նական դարձավ Կ–ի լավագույն ստեղծա– գործություններում՝ «Հանդիպականը» (1932, ռեժ.՝ Ֆ. էրմլեր և Ս. Ցուտկևիչ), «Չապաև» (1934, ռեժ.՝ Դ. ևՍ. Վասիլևներ, գլխ. դերում՝ P. Բաբոչկին), Մաքսիմի մասին տրիլոգիան (1935–39, ռեժ.՝ Գ. Կո– զինցև և Լ. Տրաուբերգ, գլխ. դերում՝ Բ. Չիրկով), «Մենք Կրոնշւոադսփց ենք» (1936, ռեժ.՝ Ե. Զիզան), «Բալթիկայի դե– պուտատը» (1937, ռեժ.՝ Ա. Զարխի և Ի. Խեյֆից, գլխ. դերում՝ Ն. Չերկասով), «Շչորս» (1939, ռեժ.՝ Ա. Դովժենկո): Կինո– յի արտահայտչամիջոցներով մարմնա– վորվեց Վ. Ի. Լենինի կերպարը՝ «Լենինը Հոկսփմբերին» և «Լենինը 1918 թվին» (1937-39, ռեժ.՝ Մ. Ռոմմ, Վ. Ի. Լենինի դերում՝ Բ. Շչուկին), «Հրացանավոր մարդը» (1938, ռեժ.՝ Ս. Ցուտկևիչ, Վ. Ի.