HocTb HOBoro HcnyccTBa, M., 1968; Hctophh coBeTCKoro khho, 1917–67/ . 1–4, M., 1969– 1978…; Kparaan hctophh CoBeTCKoro khho, [M., 1969]; CoBeiCKoe khho b flaTax h <J)aK- Tax, M,, 1974. է. Մանուկյան
ԿԻՆՈԳԻՏՈՒԹՅՈՒՆ, արվեստաբանու– թյան բնագավառ, որն ուսումնասիրում է կինոարվեստի առանձնահատկություն– ները, ֆիլմի հասարակական դերի, բնույ– թի օրինաչափությունները: Կ. ընդգրկում է կինոյի տեսությունն ու պատմությունը, կինոքննադատությունը U որպես օժան– դակ ենթաբաժին՝ ֆիլմագրությունը (ֆիլ– մոգրաֆիա): Կ. մշակում է ֆիլմի դրամա– տուրգիայի (կինոդրամատուրգիայի), ռե– ժիսուրայի տեսության, դերասանական ստեղծագործության, կինեմատոգրաֆիա– կան հղացման պատկերային մեկնաբան– ման–, կինոերաժշտության, հնչյունային կազմի հարցերը: Նրա խնդիրներից է նաև կինոընկալման կոնկրետ սոցիոլոգիայի և հոգեբանության հետազոտությունը: Կ. զարգանում է փիլիսոփայական գիտու– թյուններին, հատկապես գեղագիտությա– նը սերտորեն շաղկապված: Սոցիալիս– տական երկրներում Կ. հենվում է մարքս– լենինյան գեղագիտության վրա, ղեկա– վարվում նրա ընդհանուր դրույթներով, ճանաչում կինոյի սեփական օրենքները: Կ. օգտվում է արվեստա, անության մյուս բնագավառների, ինչպես և մի շարք այլ հասարակական գիտությունների փորձից, տվյալներից և սկզբունքներից: Կ. արվեստաբանության առավել երի– տասարդ ու սակավ մշակված մարզն է, որ պայմանավորված է կինոյի ծագման ու զարգացման առանձնահատկություննե– րով: Բուրժ. երկրներում Կ–յան միակ ճյուղը, որին հովանավորում են ձեռնար– կատերերը և պետությունը, կիրառական կինոսոցիոլոգիան է, որը, սակայն, ելնում է ռեակցիոն փիլիսոփայական ուղղու– թյունների դիրքերից: Բուրժ. երկրների Կ–յան մեջ արժեքավոր ներդրում են կա– տարում, այսպես կոչված, անկախ կինո– գործիչները, որոնք հակադրվում են մո– նոպոլիաների շահադիտական կինոքա– ղաքականությանը: Արտասահմանյան Կ–յան աչքի ընկնող ներկայացուցիչներից են՝ Լ. Դելլյուկը, Լ. Մուսինակը, ժ. Սա– դուլը (Ֆրանսիա), Ա. Մոնտեգյուն (Անգ– լիա), Զ. Լոուսոնը (ԱՄՆ), Զ. Կրակաուերը (Գերմանիա) և ուրիշներ: Կինոյի պատմու– թյան և տեսության զարգացմանը մեծա– պես նպաստել են նաև Ե. Տեպլիցը (Լե– հաստան), Բ. Բալաժը (Հունգարիա) և ուրիշներ: Կոմունիստական կուսակցության քա– ղաքականությունը կանխորոշել է ստեղծա– գործական որոնումների ուղղությունը սո– վետական կինոարվեստում և դրանց տե– սական հիմնավորման անհրաժեշտությու– նը: Կինոյի և Կ–յան զարգացման համար հիմնորոշ նշանակություն են ունեցել վ. Ի. Լենինի մտքերը կինոյի դերի, խնդիրնե– րի մասին: Սովետական Կ–յան ասպարե– զում մեծ ավանդ ունեն կինոռեժիսորներ Լ. Վ. Կուլեշովը, Զ. Վերտովը, Ս. Մ. էյ– զենշտեյնը, Վ. Ի. Պուդովկինը, Ս. Ա. Գե– րասիմովը, Գ. Մ. Կոզինցևը, Մ. Ի. Ռոմ– մը, Ա. Ի. Ցուտկևիչը և ուրիշներ: Կինոյի ականավոր տեսաբաններից ու պատմա– բաններից են՝ Մ. Ցու. Բլեյմանը, Ի. Վ. Վայսվելդը, Մ. Ս. Գինզբուրգը, Ս. Վ. Դրոբաշենկոն, Ա. Վ. Կարագանովը, Ռ. Ն. Ցուրենևը, Ս. Ի. Ֆրեյլիխը և ուրիշներ: 1919-ին ՌՍՖՍՀ լուսժողկոմատի սիստե– մում բացվել է աշխարհում առաշին Պետա– կան կինոդպրոցը (հետագայում՝ Համա– միութենական պետ. կինոինստիտուտ), որը դարձել է կինոյի ստեղծագործ կադրե– րի, այդ թվում կինոտեսաբանների պատ– րաստման կարևոր կենտրոն, ուր 1945-ին ստեղծվել է հատուկ կինոգիտական բա– ժին: Բացի այս ինստ–ից, Կ–յան զարգաց– ման խոշոր կենտրոններից են ՍՍՀՄ պետ– կինոյի կինոյի տեսության և պատմության ինստ–ը, ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրու– թյան արվեստների պատմության ինստ–ի համապատասխան բաժինը, գիտահետա– զոտական կինոֆոտոինստիտուտը, ՍՍՀՄ պետֆիլմաֆոնդը (Մոսկվա) և թատրոնի, երաժշտության ու կինեմատոգրաֆիայի ինստ–ը (Լենինգրադ): Կ–յան հարցեր են մշակվում նաև միութենական հանրապե– տություններում, այդ թվում Հայաստանի ԳԱ արվեստի ինստ–ի կինոյի մասնաճյու– ղում: Գրկ. CaMoe BaacHoe H3 Bcex hckycctb. JleHHH o khho, M., 1963; K y ji e ա o b JI. B., Hckycctbo khho (Moh onbiT), [M.], 1929; IlyflOBKHH B.Hs, H36p. CTaTbH, M., 1955; OnepKH hctophh CoBeTCKoro khho, t. 1–3, M., 1956–61; յԼ o 6 h h E. C., IIoaTHKa KHHOHCKyccTBa, M., 1961; IOtkcbhh C., O KHHOHCKyccTBe, M., 1962; Maqepei A. B., XyfloacecTBeHHbie TeneHHH b cobctckom khho, M., 1963; Pomm M.H., Eeceflbi o khho, M., 1964; 3fi3eHinTeHH C.M., H36ps, npoH3BefleHHH, t. 1–6, M», 1964–71; JIe6efleB H., OnepKH hctophh khho CCCP, M., 1965; ApHcrapKo F., Hctophh Teo- prai khho, nep. c HTaji., M., 1966; Jl o b jk e h- k o A* IT., Co6p, coq., t. 1–4, M., 1966–69; TepaCHMOB Cs, 2KH3Hb, HJIbMbI, CHO- pbi, M., 1971; Ko3HHn;eB T., r^ydoKHHf 3KpaH, M., 1971; ճ/iaH B., BBefleHHe b acieTHKy c]mni>Ma, M., 1972; Տես նաև Կինո– արվեստ հոդվածի գրականությունը: է. Մանուկյան
ԿԻՆՈԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ, ստեղծագործու– թյան գրական–կինեմատոգրաֆիական տե– սակ: Կ–ի ստեղծագործությունը սցենարն է՝ կինոնկարի գրական և գաղափարա– գեղարվեսաական հիմքը: Ձևավորվելով կինոարվեստի արտահայտչական հնարա– վորությունների զարգացմանը համեմատ՝ Կ. միաժամանակ ունի գրական պատկերա– վորության միշոցներ: Կ–ի բնույթի երկա– կիությունը՝ գրական ու կինեմատոգրա– ֆիական, առաջացնում է սցենարի 2 տե– սակ՝ կինոնկարի հիմքը ներկայացնող, ինքնուրույն գեղարվեստական արժեք ունեցող գրական ստեղծագործություն և գրական նյութ, որտեղ տրված է ապագա կինոնկարի բովանդակությունն ու կա– ռուցվածքը հաղորդող մտահղացման շա– րադրանքը: Կինոդրամատուրգներն ան– միջականորեն դիմում են կյանքի իրա– դարձությունների պատկերմանը, օգտա– գործելով կինոյի, ինչպես նաև գրականու– թյան տարբեր տեսակների արտահայտ– չական միջոցները, որպես հիմք վերցնում են գրական ստեղծագործությունը՝ այն հարմարեցնելով էկրանին: Սցենարի նյու– թի բնույթն ու շարադրման ձևերը կինոյի պատմության տարբեր փուլերում տարբեր են և արտացոլում են դրամատուրգների ստեղծագործության անհատական առանձ– նահատկությունները: Եթե XX դ. 2-րդ տասնամյակի «համր» կինոյում գրական սյուժեներն ու գործող անձինք մեծ մա– սամբ վերցվում էին գրական ստեղծա– գործություններից, ապա 20-ական թթ. վերջերին Կ. մշակում է իր ձևերը, որոնք այս կամ այն չափով զուգակցում են ար– ձակի և դրամայի առանձնահատկություն– ներն ու հնարավորությունները: 30-ական թթ. նախապատվությունը տրվել է դրա– մատուրգիային, որտեղ գործողություննե– րը չավւազանց կենտրոնացած են, դրա– մատիկական կոնֆլիկտը՝ լարված: Սցե– նարական նյութի կազմակերպման նման եղանակը համարվեց Կ–ի հիմնական օրեն– քը: Հնչյունի կինո մտնելով մեծ նշանա– կություն է ստացել հնչյունային խոսքը: Կինոարվեստի հնարավորությունների հե– տագա ընդլայնումը Կ–ին թույլ տվեց ավե– լի խորը ուսումնասիրել կյանքը, այն վե– րարտադրել առավել բազմաձևությամբ ու բարդությամբ, դա հանգեցրեց Կ–ի գեղա– գիտական նորմաների փոփոխման: Սցե– նարի ձևը դարձավ ավելի ազատ, բազմա– զան: Կ–ի ժանրերը, որ համեմատաբար հստակորեն էին սահմանազատվում կի– նոյի զարգացման վաղ շրջանում (արկա– ծային, կատակերգություն, մելոդրամա ևն), դառնում են սակավ որոշակի, հաճախ փոխներթափանցում են ժամանակակից Կ–ի ստեղծագործության մեջ: Կինոար– վեստի զարգացման վրա էական ազդե– ցություն թողած սովետական և արտա– սահմանյան Կ–ի լավագույն ստեղծագոր– ծություններից են Ա. Կապլերի «Լենինը Հոկտեմբերին» և «Լենինը 1918 թվին», Ե. Գաբրիելովիչի «Կոմունիստը», Վ. Եժո– վի «Բալլադ զինվորի մասին», Ռ. Քլերի «Փարիզի կտուրների տակ» (Ֆրանսիա), Օ. Ուելլսի «Քաղաքացի Քեյնը» (ԱՄՆ), Չ. Ձավատինի «Հեծանիվ հափշտակող– ները» (Իտալիա) և այլն: Հայկ. Կ–ի ուշագրավ գործերից են «Պեպո»-ն (սցե– նարը՝ Հ. Բեկնազարյանի), «Բարև, ես եմ»-ը (սցենարը՝ Ա. Աղաբաբովի), «Եռանկյունի»-ն (սցենարը՝ Ա. Այվազյա– ևի):
ԿԻՆՈԷԿՐԱՆ, տես Կինոպրոյեկցիոն էկ– րան:
ԿԻՆՈԹԱՏՐՈՆ, հասարակական շենք՝ կի– նոցուցադրման համար: Կ–ի շենքը հի մնա– Երևանի «Մոսկվա» ամառային կինոթատրոնը (1968, ճարտ–ներ՝ Ս. Կնաեղցյան, Թ. Գեորգ– յան)