Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կլա ս ի ց իզմի շրջանի կ ա հ ու յ ք. 1.թաիսո, կարմիր փայտ, ընդելուզում (մոտ 1800, մասնավոր հավաքածու), 2. բազ– կաթոռ, պատրաստ– ված Կ. Ֆ. Շինկելի էսքիզով (1826), 3. Ֆ.-0. ժակոբ, հայելի, պատրաստված Շ. Պերսիեի էսքիզով, կարմիր Փայտ (մոտ 1808, Կոմսյյենի թան– գարան), 4.Բեռլինում պատրաստված պա– հ ար ան–գաղտնար ան (սեկրետեր), կարմիր փայտ (մոտ 1820, Բեո.- լինի գեղարվեստա– արդյունաբերական թանգարան) ճարտարապետ ու թյան մեջ և կերպարվեստ ու մ Կ–ի նախադըր– յալներն արդեն XVI դ. 2-րդ կեսին առկա էին Իտալիայում, Պալլադիոյի ճարտ. տե– սության մեջ և կառույցներում, Վինյոլայի, Ս. Սեռլիոյի տեսական տրակտատներում, ավելի հետևողականորեն դրանք արտա– հայտված էին Ջ. Պ. Բելլորիի (XVII դ.) ստեղծագործություններում, նաև բոչոնիա– յի դպրոցի ակադեմիստների մշակած գե– ղագիտական կանոններում: Սակայն, ամ– բողջ XVII դ. ընթացքում Կ., զարգանալով բարոկկոյի հետ փոխազդեցության և բա– նավեճերի մթնոլորտում, ամբողջական ոճային համակարգի վերածվեց միայն ֆրանսիական արվեստում՝ համաեվրո– պական ոճ դառնալով XVIII դ. –XIX դ. սկզբին: Կ–ի ճարտարապետությանը ընդ– հանուր առմամբ հատուկ է շեշտված ստա– տիկ ձևերի գեոմետրիզմը, հատակագըծ– ման տրամաբանականությունը, անտիկ ճարտ. ձևերի կիրառումը, ընդ որում՝ ոչ առանձին տարրերի և մոտիվների, այլ նրա ողջ արխիտեկտոնիկ օրինաչափու– թյունների նկատառումով: Կ–ի ճարտ. արտահայտչակերպի հիմքը օրդերն է, որն իր համամասնություններով և ձևե– րով այստեղ ավելի է մոտենում անտիկ արվեստին, քան նախորդ ժամանակա– շրջանների ճարտ–յան մեջ: Պատերը մեկ– նաբանվում են որպես հստակ, սիմետրի– կորեն համադրված ծավալները կազմա– վորող հարթ մակերեսներ, դեկորը, նըր– բորեն և զուսպ ներդաշնակվելով նրան, երբեք չի քողարկում ընղհանուր կառուց– վածքը: Ինտերիերին բնորոշ է տարածա– կան մասնատումների հստակությունը, գուներանգի մեղմությունը: Սոնումեն– տալ–դեկորատիվ գեղանկարչության մեջ լայնորեն օգտագործելով հեռանկարային էֆեկտները՝ Կ. պատրանքային տարածու– թյունը սկզբունքորեն սահմանազատում է իրականից: Արվեստների համադրումը կատարվում է խիստ հիերարխիայով, որ– տեղ որոշակիորեն գերիշխում է ճարտա– րապետությունը: Կ–ի քաղաքաշինությունը կապված է Վերածննդի և բարոկկոյի սկզբունքների հետ և ակտիվորեն զար– գացրել է «իդեալական քաղաք» հասկա– ցությունը:tXVIII դ. վերջին– XIX դ. 1-ին քառորդին ստեղծվում են հատակա– գծման նոր ոճաձևեր, որոնք նախատե– սում էին քաղաքի կառուցապատումն օր– գանապես ներդաշնակել բնության հետ, ստեղծել տարածականորեն փողոցի կամ առափնյակի հետ միահյուսվող բաց հրա– պարակներ: Կ–ի պլաստիկան, ուր գերա– կշռողը միագույն ծավալներն են՝ սովորա– բար նախատեսված որոշակի դիտակետի համար, աչքի է ընկնում հղկված մոդելա– վորումով և ձևերի կայունությամբ: Գե– ղանկարչության մեջ նախապատվությունը տրվում էր գծանկարին և լուսաստվերին (հատկապես ուշ Կ–ում, երբ գեղանկարչու– թյունը երբեմն հակվում էր միագունու– թյան, իսկ գրաֆիկան՝ մաքուր, ոճավոր– ված գծայնության), Մւեղային կոլորիտն ստեղծվում էր երեք գերիշխող գույների զուգակցումով (օրինակ, դարչնագույնը՝ առաջին, կանաչը՝ երկրորդ, երկնագույ– նը՝ երրորդ պլանի համար), պլաստիկ ծա– վալների միջև լուսա–օդային միջավայրը, նոսրանալով, վերածվում է չեզոք լիրքի, գործողությունը կարծես բեմում է կատար– վում: XVII դ. ֆրանսիական Կ–ի մեծա– գույն նկարիչն ու տեսաբանն էր Ն. Պուս– սենը: Այս ժամանակաշրջանում մեծա– պես զարգանում է «ոսկե դարի» մասին երազանքը մարմնավորող իդեալական բնապատկերը (Ն. Պուսսեն, Կ. Լոռեն, Գ. Դյուգե): ճարտ–յան մեջ Կ–ի սկըզ– բունքները կազմավորվում են Ֆ. Ման– սարի կառույցներում, Կ. Պեռոյի ստեղ– ծած Լուվրի արլ. ճակատում (XVII դ. Կ–ի ոճական առավել մաքուր տիպարը), Լ. Լևոյի, Ֆ. Բլոնդելի ստեղծագործու– թյան մեջ: XVII դ. 2-րդ կեսից ֆրանսիա– կան Կ. ավելի է ներառնում բարոկկոյի տարրերը (Վերսալի ճարտ.): Կ–ի ուս– մունքի ամրապնդմանը նպաստեց գեղա– նկարչության ու քանդակագործության (1648) և ճարտարապետության (1671) թագավորական ակադեմիաների ստեղ– ծումը (Փարիզում), որոնք մշակեցին կոմ– պոզիցիայի և գծանկարի օրենքների ժո– ղովածու, հույզերի պատկերման նորմա– ները, գեղանկարչական ժանրերի և ճարտ. համամասնությունների համակարգը: XVII դ. –XVIII դ. սկզբին Կ. տարածվել է նաև Հոլանդիայում (ճարտ–ներ՝ Յակոբ վան Կամպեն, Պ. Պոստ), Անգլիայում, ուր Ի. Ջոնսի կառույցներում դեռ որոշ չափով պահպանվել էին Ռենեսանսի արձագանք– ները, իսկ Կ. Ռենի և նրա հետևորդների գործերով վերջնականապես կազմավոր– վեց Կ–ի ազգային տարբերակը: Կ–ի զար– գացման նոր փուլը կապված էր XVIII դ. բուրժուական լուսավորականության հետ. ճարտ–յան մեջ հաճախ հրաժարվում են քարացած հատակագծային սխեմաներից, ձգտում շեշտել օրդերի կառուցվածքային իմաստը, հատուկ ուշադրություն դարձ– նում հարմարավետ բնակելի տան ինաե– րիերին և ճկուն հատակագծմանը: Նոր կա– ռույցի իդեալական միջավայրը դառնում է «անգլիական» տիպի պարտեզը: Այդ ժա– մանակաշրջանի Կ–ի զարգացման համար մեծ նշանակություն ունեցան Հին Հունաս– տանի և Հռոմի հնագիտական ուսումնասի– րությունը (հատկապես Հերկուլանումի և Պոմպեյի պեղումները), նաև 6ո. Ցո. Վինկելմանի, 6ո. Վ. Գյոթեի, Ֆ. Միլի– ցիի տեսական աշխատությունները: Ֆրան– սիական ճարտ–յան մեջ ստեղծվում են նոր տիպեր՝ ինտիմ մենատուն, լակոնիկ–մո– նումենտալ հասարակական շինություն, բաց քաղաքային հրապարակ (ճարտ–ներ՝ ժ. Ա. Գաբրիել, ժ. ժ. Սուֆլո): Քաղա– քացիական պաթոսը և քնարականությու– նը յուրովի միահյուսվում են ժ. Բ. Պի– գալի, է. Մ. Ֆալկոնեի, ժ. Ա. Հուդոնի քանդակներում, ժ. Մ. Վյենի պատմա–դի– ցաբանական սյուժեներով երփնագրե– րում, Հ. Ռոբերի դեկորատիվ բնանկար– ներում: Ֆրանսիական մեծ հեղափոխու– թյան նախօրեին ճարտ–յան մեջ առկա էր խստիվ և սեղմ ոճական ձևերին, ազդե– ցիկ–ուսուցողական կերպարներին դիմե– լու հակումը, ավելի հաճախ են կիրառվել հունական արխաիկայի, Հին Եգիպտոսի մոտիվները՝ երբեմն հրաժարվելով օր– դերային համակարգից (Կ. Ն. Լեդուի, է. Լ. Բուլլեի, ժ. ժ. Լեկյոյի կառույց– ներն ու նախագծերը): Այդ որոնումները