Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ջերմաստիճանը, մթնոլորտային ճնշումը, քամիների ուժը և ուղղությունը, ամպամա– ծությունը, արևի ճառագայթման խտու– թյունը, լանդշաֆտի առանձնահատկու– թյունները և այլն: Կ. կարող է լինել հի– վանդի համար սովորական կլիմայական պայմաններում (քաղաքամերձ առողջա– րաններում, հանգստյան տներում, տեղա– կան բուժավայրերում) և հատուկ կլիմա– յական բուժավայրերում: Լեռնային կլի– ման ուժեղ ներգործություն է ունենում շնչառության և անոթային համակարգերի վրա, խթանում նյութափոխանակությունը, տափաստանայինը՝ կումիսաբուժության հետ զուգորդած, տուբերկուլոզի (պալա– րախտ) բուժման ժամանակ, կիսատափաս– տանայինը բարենպաստ ազդեցություն է ունենում երիկամների հիվանդություն– ների ժամանակ, ծովայինը ցուցված է շնչական օրգանների, նյարդային համա– կարգի ֆունկցիոնալ հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների ժամանակ: Կ–յան հիմնական մեթոդներն են՝ օդաբուժությունը, արևաբուժությունը և ծովաբուժությունը (տալասոթերապիա): Կ. լայն կիրառություն ունի բոլոր բուժա– վայրերում (հատկապես լեռնա–կլիմայա– կան, անտառային, տափաստանային, ծո– վափնյա), ինչպես նաև առողջարաննե– րում, հանգստյան տներում, պիոներական ճամբարներում, տուրբազաներում:

ԿԼԻՄԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտություն կլի– մայի, նրա տիպերի առաջացման, տա– րածական բաշխվածության և ըստ ժամա– նակի փոփոխությունների մասին: Կ. աշ– խարհագրության և երկրաֆիզիկայի (օդե– րևութաբանության) սահմանում զարգա– ցող գիտություն է: Կլիմայի տիպերի մասին միասնական տվյալներն ստացվում են օդե– րևութաբանական դիտումների նյութերի վիճակագրական մշակումից: Կլիմայի ծագ– ման, նրա ֆիզիկական պայմանավորվա– ծության մասին ուսմունքը ֆիզիկական Կ. էսո_ա.^.կա.Ն Է, iy հիմնվում է երկրի մակե– ր եոցթի ն մթնոլորտի ջերմային ու ջրային հ աշվեկշռի մասին պատկերացումների և ն րանց կլիմայագոյացնող դերի վրա: Ֆիզի– կ ական Կ–յան հատուկ ճյուղ է դինամիկա– կ ան Կ., որը ուսումնասիրում է կլիմաների տեղաբաշխումը երկրի վրա՝ կախված մթնոլորտի ընդհանուր շրջանառությունից: Մթնոլորտի բարձր շերտերի կլիման ուսումնասիրում է Ագրոկլիմայագիտու– թյունը, երկրամերձ շերտինը՝ միկրոկլի– մայ տգիտությունը. հնէակլիմայագիտու– թյունը (պալեոկլիմայագիտություն) զբաղ– վում է երկրաբանական և պատմական ան– ցյ ալի կլիմաների ուսումնասիրությամբ: Կիրառական ուղղություններից են կեն– սաբանական, գյուղատնտ., կուրորտային, բժշկ., ինչպես նաև ավիացիոն, տրանս– պորտային, շինարարական Կ.: Կ–յան նախնական գաղափարները ձևա– վորվել են Հին Հունաստանում: Հույները արեգակի ճառագայթների անկման անկյան հիման վրա տվեցին երկրի կլիմաների առաջին դասակարգումը՝ մեկ տաք, երկու բարեխառն և երկու ցուրտ գոտիներ: XVII – XVIII դարերում երևան եկան առաջին կլիմայական նկարագրությունները՝ կա– տարված գործիքային դիտարկումների հի– ման վրա: է. Հալլեյը, Ջ. Հեղլին, Մ. Լոմո– նոսովը առաջինը հայտնեցին այն միտքը, որ մթնոլորտի շրջանառությունը ազդում է կլիմայի վրա:tXIXtդ. սկզբին գերմա– նացի բնագետ Ա. Հումբոլդտը զբաղվեց երկրի կլիմաների սիստեմատիկ ուսում– նասիրությամբ և կազմեց առաջին կլիմա– յական քարտեզները: XIX դ. 2-րդ կեսից կլիմայական հետազոտություններ սկսվե– ցին Ռուսաստանում, որոնք կենտրոնաց– ված էին 1849-ին բացված Գլխավոր ֆիզի– կական դիտարանում: Կլիմայական հե– տազոտություններ են կատարել Գ. Ի. Վիլդը, Ա. Ի. Վոյեյկովը, ավելի ուշ՝ Ա. Ա. Կամինսկին, Լ. Ս. Բերգը, Վ. Ցու. Վիզեն և այլք: XX դ. ընդարձակվեց օդերևութաբա– նական կայանների ցանցը՝ ընդգրկելով նաև արևադարձային գոտին, Արկտիկան, Անտարկտիկան և օվկիանոսները: Այդ ուղղությամբ հսկայական աշխատանք կա– տարվեց ՍՍՀՄ–ում: XX դ. կեսերին բազ– մաթիվ երկրներում երնան եկան ֆունդա– մենտալ տեղեկատուներ, հրատարակվե– ցին աշխարհամասերի, օվկիանոսների և առանձին ռեգիոնների կլիմայական ատ– լասներ ու մենագրություններ: Միջազգա– յին համագործակցության կարգով 1971-ին հրատարակվեց աշխարհի կլիմայական ատ– լասը: ՍՍՀՄ–ում լույս տեսան բազմահա– տոր կլիմայական տեղեկատուներ, երկ– հատոր կլիմայական ատլասը, ծովային, Արկտիկայի և Անտարկտիկայի ատլաս– ների կլիմայական քարտեզները: Ընդար– ձակվեց աերոլոգիական դիտարկումների ցանցը, որը հնարավորություն տվեց բազ– մաթիվ աերոլոգիական ամփոփումներ հրատարակելու: Կ–յան նոր ուղղություննե– րի առաջացումը նպաստեց օդերևութաբա– նական նյութերի կլիմայական մշակման մեթոդների զարգացմանը: Միջինների մեթոդի հետ մեկտեղ (Ե. Ս. Ռուբինշտեյն, Օ. Ա. Դրոզդով և այլք) 20-ական թվական– ներին առաջացան կլիմայական վերլու– ծության կոմպլեքսային (Ե. Ե. Ֆեոդորով, Լ. Ա. Չուբուկով) և դինամիկ (Տ. Րերժե– րոն, Բ. Պ. Ալիսով, Ս. Պ. իյրոմով, Խ. Պ. Պողոսյան և այլք) մեթոդներ: XX դ. կե– սերին Կ–յան մեջ կիրառվեցին կլիմա– յի ուսումնասիրության հաշվեկշռային մեթոդները (Ա. Ա. Գրիգորն և այլք): Լուրջ ուշադրություն նվիրվեց լեռնային կլիմայի բնութագրությանը: Զգալի հաջո– ղությունների հասավ արևադարձային գո– ւռ ու Կ. (ԱՄՆ, ՉԺՀ, Հնդկաստան ևն): Կիրառական խնդիրների լուծման կապակ– ցությամբ աճեց հետաքրքրությունը միկ– րոկլիմայի և տեղական կլիմայի ուսում– նասիրության նկատմամբ (Ռ. Գայգեր, Ս. Ա. Սապոժնիկովա և այլք): Սկսած 30-ական թթ. զարգացավ հնէակլիմայա– գիտությունը (Կ. Բրուքս, վ. Ցու. Վիզե և այլք): Մշակվում են արեգակնային ակտիվու– թյան ազդեցությունը կլիմայի փոփոխու– թյունների վրա պրոբլեմը (Ֆ. Բաուր, Լ. Վիտելս և այլք), կլիմայի փոփոխու– թյունների կանխատեսման և անթրոպոգեն ազդեցությունների խնդիրները: Կ–յան զարգացման հեռանկարները կապված են էլեկտրոնային հաշվիչ մեքենաների, ար– բանյակների և նորագույն ֆիզիկա–մաթե– մատիկական մեթոդների կիրառության հետ: Հայկական լեռնաշխարհի կլիմայա– կան ուսումնասիրությունները սկսվել են XIX դ. 2-րդ կեսից: Առաջին ուսումնասի– րությունը Երևանի օդի ջերմաստիճանի մասին XIX դ. 40-ական թթ. հրատարակել է Ի. Աբովյանը: Գիտական հետազոտու– թյուններն սկսվել են XX դ. 30-ական թթ.: Պատրաստվել և հրատարակվել են մե– նագրություններ (Ռ. Քրիստոստուրյան, Ա. Բաղդասարյան, Ա. Ներսեսյան) և քար– տեզներ, ինչպես նաև հանրապետության մեծածավալ կլիմայական ատլասը: Գրկ. Ներսեսյան Ա., Տայաաոանի կլիման, Ե., 1964:tK e ո n e h B., Ochobm KJiHMaTOJiorHH, nep. c HeM., M., 1938; B o e fi– le o b A. H., KjmMaTbi 3eMHoro mapa, b oco- 6eHHOCTH Pocchh, H36p. coh., t. i, M.–JI., 1948; Ajihcob E.IT., Kypc KJiimaTOJio- ռա, q. 1–3, JI., 1952–54; Bar^acapaH A.Bi, KjraMaT Apmjihckoh CCP, E., 1958.

ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐ, երկրագնդի մարզեր, որոնցից յուրաքանչյուրը տար– բերվում է Կւիմայի ձևավորման յուրահա– տուկ պայմաններով: Կ. գ. կլիմայական շրջանցման ամենախոշոր միավորներն են: Առաջացումը պայմանավորված է մթնո– լորտի ընդհանուր շրջանաձև զոնալ գո– տիների գոյությամբ: Տարբերում են՝ 1. ցածր ճնշման հասարակածային զոնա, որը համընկնում է Արեգակի ամենաբարձր կեսօրյա դիրքի մարզի հետ և ըստ տարվա եղանակների տեղաշարժվում է աշխարհա– գրական հասարակածից հս. կամ հվ., 2. բարձր ճնշման մերձարևադարձային երկու զոնա պասսատների համակարգով, որոնք ջերմային հասարակածի հետ տեղաշարժ– վում են հս. կամ հվ., 3. բարեխառն գոտու ցածր ճնշման երկու զոնա՝ ցիկլոնների մեծ հաճախականությամբ, մթնոլորտի վե– րին շերտերում՝ արմ. հոսանքների գերա– կշռությամբ, 4. բարձր ճնշման բևեռային երկու մարզ: Հիմնական Կ. գ. ամբողջ տարին բնութագրվում են մթնոլորտի միև– նույն զոնալ շրջանառության գերակշռու– թյամբ. 1. հասարակածային կլիմայի գո– ւոուն բնորոշ են հորդառատ տեղումները և չոր սեզոնների թույլ արտահայտվածու– թյունը, 2. արևադարձային կլիմայի երկու գոտիները բնութագրվում են չորայնու– թյամբ, 3. բարեխառն կլիմայի երկու գո– տիները՝ կտրուկ արտահայտված ջերմա– յին կլիմայական սեզոններով, 4. արկտի– կական և անտարկտիկական կլիմաների երկու գոտիները՝ դաժան կլիմայով և տեղումների սակավությամբ: Միջանկյալ Կ. գ. գտնվում են երկու հարակից զոնա– ների ազդեցության տակ. դրանք են՝ 5. երկու մերձհասարակածային գոտիները (հասարակածային մուսսոնային կլիմա) և 6. երկու մերձարևադարձային կլիմայի գո– տիները:

ԿԼԻՄԱՅԱՎԱՐԺՈՒՄ, կլիմայահար– մարում, ակլիմատիզացիա, գոյության նոր պայմաններին օրգանիզմ– ների հարմարվելը: Չնայած Կ. տառացիո– րեն նշանակում է կլիմային վարժվել (հարմարվել), սակայն վաղուց այն գոր– ծածվում է լայն իմաստով, որտեղ բացի կլիմայից, որոշիչ նշանակություն ունեն նաև էկոլոգիական մյուս բոլոր գործոն– ները (հողայինը, բիոցենոզները ևն): Կ. կարող է ընթանալ երկու ուղիով՝ 1. օրգա– նիզմների նյութափոխանակության վւո–