Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

են արտահայտվում, սակայն ավելի եր– կարատև են: Կլիմակտերիկ սինդրոմն ըն– թանում է նյարդա–վեգետատիվ, սիրտ– անոթային և հորմոնային խանգարումնե– րով, ուղեկցվում անքնությամբ, հիշողու– թյան թուլացմամբ, վախի զգացումով, աշխատունակության իջեցմամբ: Կարող է առաջանալ գլխապտույտ, ուշաթափու– թյուն, պուլսացիա գլխում, դեպի գլուխը և դեմքը ջերմության առհոսում, սրտի շըր– ջանի ցավեր, արյան ճնշման բարձրացում: Սեռական զգացումները և կարողություն– ները թուլանում են, սակայն որոշ դեպքե– րում կարող են պահպանվել: Բ ու ժ ու մ ը. հորմոնների (անդրո– գեններ) օգտագործում:

ԿԼԻՄՈՎ Վլադիմիր Ցակովլևիչ [11(23).7. 1892, Մոսկվա –9.9.1962, Մոսկվա], ավիացիոն մոտորաշինության բնագավա– ռի սովետական գիտնական, ավիացիոն շարժիչների կոնստրուկտոր: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), սոցիալիստական աշ– խատանքի կրկնակի հերոս (1940, 1957), ինժեներա–տեխ. ծառայության գեներալ– մայոր: Ավարտել է Մոսկվայի բարձրա– գույն տեխ. ուսումնարանը (1918): 1935-ից ավիացիոն շարժիչների գլխավոր կոնս– տրուկտոր: Կ–ի ղեկավարությամբ ստեղծ– վել են կործանիչ և ռմբակոծիչ ավիացիա– յի հզոր շարժիչներ, որոնք մեծ դեր են խաղացել Հայրենական մեծ պատերազմի (1941–45) տարիներին: Ետպատերազմ– յան ժամանակաշրջանում նրա ղեկավա– րությամբ մշակվել են մի շարք օդային– ռեակտիվ շարժիչներ: ՍՍՀՄ II գումար– ման Գերագույն սովետի դեպուտատ: Ար– ժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1941, 1943, 1946, 1949): Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով: Պ. Ի. Կլիմուկ

ԿԼԻՄՈՒԿ Պյոտր Իլյիչ (ծն. 10.7.1942, գ. Կոմարովկա, Բրեստի մարզի Բրեստի շրջանում), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու, Սովետական Միության կրկնակի հերոս (1973, 1975), փոխգնդապետ: ՍՄԿԿ ան– դամ 1963-ից: 1969-ին ավարտեւ է Չեռնի– գովի բարձրագույն ռազմ. ավիացիոն ուսումնարանը, 1977-ին՝ Չու. Ա. Գագա– րինի անվ. ռազմաօդային ակադեմիան: ՍՍՀՄ տիեզերագնացների ջոկատում է 1965-ից: 1973-ի դեկտ. 18–26-ը վ. վ. Լեբեդնի հետ որպես հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ–13» տիեզերա– նավով: 1975-ի մայիսի 24-ից մինչև հու– լիսի 26-ը Վ. Ի. Սհաստյանովի հետ որ– պես հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ–18» տիեզերանավով, որը 1975-ի մայիսի 26-ին կցվել է «Սալյուտ–4» ուղե– ծըրային գիտակայանին (երկրամերձ ուղե– ծըրում էր 1974-ի դեկտ. 26-ից), և թռիչքը շարունակվել է «Սալյուտ–4» ուղեծրակա– յանով: 1975-ի հուլիսի 26-ին, «Սոյուզ–18» տիեզերանավի և «Սալյուտ–4» կայանի տարակցումից հետո, անձնակազմը վայր– էջք է կատարել «Սոյուզ–17» տիեզերանա– վով: 1978-ի հունիսի 27-ից հուլիսի 5-ը, ԼԺՀ–ի քաղաքացի Ս. Գերմաշևսկու հետ որպես տիեզերանավի հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ–30» տիեզերա– նավով, որը 1978-ի հունիսի 28-ին կցվել է «Սալյուտ–6» –«Սոյուզ–29» ուղեծրային գիտական համալիրին: Պարգևատրվել է Լենինի շքանշանով: Կ ԼԻՆԴԵՐ (Klinger) Մաքս (1857–1920), գերմանացի նկարիչ, քանդակագործ: Սիմ– վոփզմի ներկայացուցիչ: Կ–ի «Կյանք» (1881–84), «Դրամաներ» (1883), «Սեր» (1887), «Մահվան մասին» (1889, 1898– 1910) օֆորտաշարերում վառ իրական կերպարները, սոցիալական սուր խնդիր– ների արծարծումը զուգորդված են ֆան– տաստիկային ու ողբերգական հոռետե– սությանը: -Նրա գեղանկարչության մեջ ավելի պարզորոշ են «մոդեռն» ոճի, միս– տիկական սիմվոլիկայի և նատուրալիզմի գծերը («Քրիստոսը Օլիմպոսում», 1897, XIX և XX դդ. պատկերասրահ, Վիեննա): Կ. ձգտել է բազմագույն քանդակագործու– թյան վերաստեղծմանը («Բեթհովեն», մար– մար, գիպս, բրոնզ, 1886–1902, Կերպար– վեստի թանգարան, Լայպցիգ):

ԿԼԻՆԻ, Կ լ և յ ն ի (Kleene), Ստիվեն Կոուլ (ծն. 1909), ամերիկացի մաթեմատիկոս և տրամաբան, ալգորիթմների տեսության հիմնադիրներից: Վիսքոնսինի համալսա– րանի պրոֆեսոր (1948-ից): 1930-ական թթ. ապացուցել է ռեկուրսիվ ֆունկցիա– ների տեսության հիմնական թեորեմները (այդ թվում համընդհանուր ֆունկցիայի մասին, անշարժ կետի մասին): Սահմա– նել և հետազոտել է կոնստրուկտիվ տրա– մաբանության ձևայնացումը ալգորիթմի ճշգրտված գաղափարի հիման վրա (1945) U ինտուիցիոնիստական մաթեմատիկայի (տես Ինաուիցիոնիզմ) ձևայնացած արա– մաբանա–մաթեմատիկական համակարգը: Երկ. BBeaeHne b MeTaMaTeMamicy, M., 1957; MaTeMaTHHecKan Jiorinca, M., 1973; OcHOBa- hhh hhtyhi;hohhctckoh MaTeMaTHKH, M.t 1978 (համահեղինակ):

ԿԼԻՆԻԿԱ (հուն. kXivixii – բժշկում, բու– ժում, <tանկողին), ստացիոնար (հիվանդանոցային) բուժական հիմնարկ, որտեղ հիվանդների բուժումը զուգակց– վում է բժշկ. գիտահետազոտական և ու– սումնա–դասախոսական (ուսանողների ու– սուցում և բժիշկների որակի բարձրա– ցում) աշխատանքների հետ:

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՄԱՀ, օրգանիզմի վիճակ, բնորոշվում է կյանքի արտաքին նշաննե– րի բացակայությամբ: Կ. մ–ի ժամանակ մարում են կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները, տեղի է ունե– նում գիտակցության կորուստ, ինքնա– բուխ շնչառության և սրտի գործունեու– թյան բացակայություն, աչքերի բիբերի առավելագույն լայնացում, սակայն հյուս– վածքներում որոշ ժամանակ պահպանվում են փոխանակության պրոցեսները: Սո– վորական ջերմաստիճանի պայմաններում Կ. մ. տևում է 4–6 ր, որից հետո անհնա– րին է դառնում վերականգնել կենտրոնա– կան նյարդային համակարգի բնականոն գործունեությունը: Կ. մ–ի դեպքում ան– հապաղ կատարվող սրտի մերսումը, ար– հեստական շնչառությունը, արյան փոխ– ներարկումը երբեմն հնարավոր են դարձ– նում վերականգնել օրգանիզմի հիմնական կենսական ֆունկցիաները: Որոշ դեպքե– րում (էլեկտրատրավմա, շնչահեղձություն ևն) արյան շրջանառության կանգը կարոդ է սկսվել փորոքների ֆիբրիլյացիայի հե– տևանքով: Այս դեպքում սրտի մերսման և արհեստական շնչառության հետ միա– սին անհրաժեշտ է դեֆիբրիլյացիա: Ար– յան հոսքի հանկարծակի ընդհատումից մահացման ժամանակը երկարում է մինչև 8–10 ր, որից հետո կենսական ֆունկցիա– ների լիարժեք վերականգնումը այլևս հնարավոր չէ: Տես նաև Մահ:

ԿԼԻՆԿԵՐ (գերմ. Klinker), 1. Կ. մետա– լուրգիայում, դժվարահալ եռակալ– ված զանգված, խողովակաձև պտտվող վառարաններում հանքաքարի և ցինկի, կապարի, անագի կոնցենտրատների մշակ– ման մնացորդ: Մետալուրգիական հետա– գա վերամշակման համար օգտագործվում է որպես հումք: 2. Կ. ճանապարհա– յին, բարձր ջերմաստիճանում թրծված մեծ ամրության աղյուս: Պատրաստվում է հատուկ (կլինկերային) կավից: Մուգ դարչ– նագույն կամ կապտա՜կարմրավուն է: Օգտագործվում է ճանապարհների, փո– ղոցների, արդ. շենքերի հատակների սա– լարկման համար: 3. Կ. ցեմենտի արտադրության մեջ, մինչև եռակալումը թրծված հումքային խառնուրդ (օրինակ, կրաքարի և կավի), օգտագործ– վում է ցեմենտի պատրաստման համար:

ԿԼԻՇԵ (ֆրանս. cliche), բարձր տպագրու– թյան եղանակով պատկերների պոլի– գրաֆիական վերարտադրման տպաձև: Կախված բնագրի բնույթից՝ լինում է գծա– վոր (ստանում են միատեսակ հագեցվա– ծության բնագրերից) և ցանցավոր (տար– բեր հագեցվածության տարրերով կիսե– րանգ պատկերներից): Կ. պատրաստում են փայտի (տես Փայտագրություն), լինո– լեումի, ցինկի, արույրի, պղնձի, պլաստ– մասսայի վրա: Առավել տարածված է ցինկի Կ., որը պատրաստելիս պատկերը նախապես լուսանկարում են ժապավենի վրա, ֆոտոմեխանիկական եղանակով փո– խադրում լուսազգայուն դաբաղվող շեր– տով պատած ցինկի թիթեղի վրա, ապա քիմ. կամ էլեկտրաքիմիական խածատ– ման միջոցով խորացնում են տպագրվող տարրերի արանքները: Մեկ Կ–ից կարելի է արտատպել 40–50 հզ. տպվածք: ԿԼԻՁ Նիկոլայ Ալեքսանդրովիչ (1895, Կարս –>1941), ռազմական գործիչ, հրե– տանու զեն .-լեյտենանտ (1940): Մասնակ– ցել է Հայաստանում դաշնակցականների 1921-ի փետրվարյան խռովության ջախ– ջախմանը (որպես Հայաստանի կարմիր բանակի 1-ին հրետանային մարտկոցի հրամանատար): Եղել է Հայկ. դիվիզիայի հրետանու պետ: Հետագայում ավարտել է Մ. Ֆրունզեի անվ. ռազմ, ակադեմիան (1928), աշխատել ՍՍՀՄ պաշտպանության մինիստրությունում: Հայրենական մեծ պատերազմի սկզբում նշանակվել է Արմ. ռազմաճակատի հրետանու հրամանատար, զոհվել է հոկտեմբերին: Պարգևատրվել է